Սպիտակ ձի (պատկերասրահ)
«Սպիտակ ձի» ժամանակակից արվեստի պատկերասրահ (ռուս.՝ Галерея современного искусства «Белая лошадь»), աղբից պատրաստված նկարների մշտական ցուցադրմամբ թանգարան Գելենջիկում: Թանգարանը «Մտրուկ» միջազգային մանկական մշակութա-էկոլոգիական ստեղծագործական մրցույթի կազմակերպիչն է[1]: 2014 թվականին մրցույթի էկոլոգիական ակցիային մասնակցել են 3000 երեխա Ռուսաստանի և Ուկրաինայի 72 քաղաքներից[2]: Պատկերասրահի հիման վրա կազմակերպվում են վարպետության դասեր և դասընթացներ երեխաների համար՝ դեկորատիվ-կիրառական առարկաների պատրաստում փաթեթավորված, միանգամյա օգտագործված և այլ վերամշակված նյութերից:
Սպիտակ ձի | |
---|---|
Տեսակ | թանգարան և պատկերասրահ |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Կրասնոդարի երկրամաս |
Վայր | Գելենջիկ |
Հիմնադրված է | 2006 |
Կայք | ninagallery.ru |
![]() | |
![]() |
Պատկերասրահի հիմնադիրն է Terre de Femmes-2011 թվականի դափնեկիր Նինա Նիկիֆորովան[3], ով անձամբ է պատրաստել պատկերասրահի հիմնական ցուցադրությունը, որը մասսայականացնում է Կուրթ Շվիթերսի «Մերց» արվեստի ոճը:
Ստեղծման պատմությունԽմբագրել
Նինա Նիկիֆորովան ավարտել է Վլադիվոստոկի պետական բժշկական ինստիտուտը, աշխատել է որպես մանկական վիրաբույժ: 2000 թվականին Վլադիվոստոկից տեղափոխվել է Գելենջիկ, որտեղ սկսել է զբաղվել գեղարվեստական գործունեությամբ[4]: Ստեղծագործել է ձեռքի տակ եղած նյութերից` թուղթ, ապակի, փայտ, տեքստիլ, ինչպես նաև հին և ավելորդ իրեր: Հետագայում դարձել է Գելենջիկի «Աշխարհի ժողովուրդների արվեստը» միջազգային միության և Կուբանի նկարիչների միության անդամ[5]: Աշխատանքային գործընթացում Նինա Նիկիֆորովայի մոտ ծնվել է պատկերասրահ ստեղծելու գաղափարը, որտեղ կարելի է ցուցադրել աղբից ստացված արվեստի գործերը: Նիկիֆորովայի խոսքերով, երեխա տարիքում նա հնարել է սպիտակ ձիու մասին հեքիաթը, որը ցանկացած պահի նրան փրկելու կգար: Նրա պատվին էլ անվանվել է պատկերասրահը, որը բացվել է 2006 թվականին[5]:
Թանգարանի շենքԽմբագրել
Թանգարանը զբաղեցնում է 700 քառակուսի մետր տարածք: Ցանկապատը պատրաստված է հիսուն հազար պլաստիկ շշերից[6]: Պատկերասրահն ունի երեք ցուցասրահ և արվեստանոց: Ցուցադրություն կա նաև թանգարանի բակում:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Стартовал конкурс «Жеребёнок»» (ռուսերեն)։ Администрация муниципального образования город-курорт Геленджик
- ↑ «Главный ёж-волшебник находится в Геленджике» (ռուսերեն)։ ГТРК «Кубань»
- ↑ «Нина Никифорова из Геленджика представила свои работы на международном форуме» (ռուսերեն)։ Кубанские Ведомости
- ↑ «Нина Никифорова. «Белая лошадь»» (ռուսերեն)։ peterout.ru
- ↑ 5,0 5,1 «Галерея «Белая лошадь»: экология души» (ռուսերեն)։ Издательская компания «Искусство юга»
- ↑ «О галерее» (ռուսերեն)։ Курортный Геленджик