Սպիտակ ժապավեն (ֆիլմ)
«Սպիտակ ժապավեն» (գերմ.՝ Das weiße Band, ֆիլմի ենթավերնագիր՝ «Գերմանական պատմություն երեխաների մասին» գերմ.՝ Eine deutsche Kindergeschichte), սև ու սպիտակ գեղարվեստական ֆիլմ, ավստրիացի ռեժիսոր Միխայել Հանեկեի էքզիստենցիալ առակը, որը պատմում է Գերմանիայի հյուսիսում գտնվող մի խուլ գյուղում Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին կատարվող հանելուկային իրադրությունների մասին[19]։ Արժանացել է մի շարք մրցանակների, այդ թվում Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենու ճյուղի» և «Օսկարի» երկու անվանակարգերի։
Սյուժե
խմբագրելԳերմանիա, 1913 թվական։ Մի միանգամայն բարեկեցիկ գերմանական գյուղակում արտաքուստ ամեն ինչ խաղաղ ու հանգիստ էր։ Բայց մի անգամ այդ «արջի անկյունում» սկսում են տեղի ունենալ չարագործություններ, հանելուկային իրադարձություններ, ինչպես օրինակ բռնություն՝ գործադրված մտավոր հետամնաց երեխայի վրա։ Կասկածներն ընկնում են երեխաների վրա, որոնք մեծանում էին տեղի քահանայի խիստ դաստիարակության տակ և որոնք դեռ փոքր հասակից կրում էին սպիտակ ժապավենից պատրաստված թևկապներ՝ «որպես մաքրության ու անմեղության խորհրդանիշեր, որի արդյունքում նրանց հոգում՝ որպես բողոքի նշան, ծնվում է սուտը, չարիքը, ձգտումը դեպի բռնություն»[20]
Երիտասարդ գյուղական ուսուցիչը փորձում է հասկանալ կատարվածը, բայց գյուղի գրեթե բոլոր բնակիչների հետևում ինչ-որ գաղտնի, մութ բան կա, և ոչ ոք չի ուզում, որ դրանք ջրի երես դուրս գան։ Գրեթե յուրաքանչյուր հերոս երկու կողմ ունի. մեկը արտաքին, սովորական ու «պարկեշտ», իսկ մյուսը՝ ներքին, ինչ-որ գաղտնիքով կամ ոչ բարեվայելուչ արարքով ծանրացած։
Ֆիլմի սյուժեն մնում է անավարտ և ավարտվում է Առաջին Համաշխարհային պատերազմի սկսվելով։ Ընդ որում, հանցագործների անուններն ի վերջո չի բացահայտվում։
Դերերում
խմբագրելԴերակատար | Դեր |
---|---|
Քրիստիան Ֆրիդել | գյուղական ուսուցիչ |
Էրնստ Յակոբի | դպրոցի ուսուցիչ (ձայն կադրից դուրս) |
Բուրգհարտ Կլաուսներ | պաստոր |
Լեոնի Բենեշ | Եվա |
Ուլրիխ Տուկուր | Բարոն |
Ուրսինա Լարդի | Բարոնեսա |
Ֆիոն Մուտերտ | Զիգի |
Միքաել Կրանց | տնային ուսուցիչ |
Շտեֆի Կյուներտ | պաստորի կինը |
Մարիա-Վիկտորիա Դրագուս | Կլառա |
Լեոնարդ Պրոկսաուֆ | Մարտին |
Լևին Հենինգ | Ադոլֆ |
Յոհաննա Բուսե | Մարգարետ |
Տիբո Սերյե | Գուստավ |
Յոզեֆ Բիրբիխլեր | կալվածքի կառավարիչը |
Գաբրիելա Մարիա Շմայդե | կալվածքի կառավարչի կինը |
Յանինա Ֆաունց | Էռնա |
Էննո Թրեբս | Գեորգ |
Թեո Թրեբս | Ֆերդինանդ |
Ռայներ Բոկ | Բժիշկ |
Սյուզաննա Լոտար | մանկաբարձուհի |
Էդի Գրալ | Կարլի |
Բրանկո Սամարովսկի | Ֆերմեր |
Կլաուս Մանպեն | ֆերմեր (ձայնը) |
Բիրգիտ Մինիխմայր | Ֆրիդա |
Կայ-Պետեր Մալինա | Կառլ |
Քրիստինա Կնեպեկ | Էլզա |
Ստեֆանի Ամարել | Սոֆի |
Աարոն Դենքել | Կուրտի |
Դեթլև Բուք | Եվայի հայրը |
Աննե-Կատրին Գումմիխ | Եվայի մայրը |
Ընդհանուր տեղեկություններ
խմբագրելՖիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2009 թվականի մայիսի 21-ին 62-րդ Կաննի փառատոնում, որտեղ այն արժանացավ գլխավոր մրցանակի և կինոմամուլի դրական գնահատականի[21]։ Տարվա վերջում ֆիլմը մի շարք մրցանակներ ստացավ. Եվրոպական կինոակադեմիայի մրցանակ լավագույն ֆիլմի ու ռեժիսուրայի համար, «Ոսկե գլոբուս» լավագույն օտարալեզու ֆիլմի համար և ուրիշներ։ Դիտարկելով 21-րդ դարի առաջին տասնամյակի արդյունքները, համաշխարհային կինոքննադատները «Սպիտակ ժապավեն»-ը ներառել են 2000-ականների լավագույն ֆիլմերի ցանկում[22]։
Կաննի ժյուրին՝ Իզաբել Հուպների գլխավորությամբ, ով Հանեկեի «Դաշնակահարուհին» ֆիլմում խաղացել է իր լավագույն դերը, ֆիլմին շնորհեց «Ոսկե արմավենու ճյուղ»։ Այլ կինոքննադատների շարքում ժյուրիի ընտրությունը կանխատեսել էր Անդրեյ Պլախովը, ով «Սպիտակ ժապավենը» նկարագրել էր, որպես «չոր, կիսով չափ կադրից դուրս գտնվող ձայնով պատմված ֆիլմ, որում, սակայն, այն, ինչը ցուցադրված է հիացնում է իր խորությամբ, հանելուկայինությամբ, դերասանների աննկարագրելի խաղով՝ ներառյալ փոքր երեխաները»[23]։
Անալիզ
խմբագրելԿառուցվածքով ու թեմատիկայով «Սպիտակ ժապավենը» հիշեցնում է Հանեկեի նախորդ ֆիլմը՝ «Գաղտնին», բայց մեկ ընտանիքի մասնավոր կյանքի փոխարեն ռեժիսորի օբյեկտիվում այս անգամ հայտնվել է մի ամբողջ ժողովուրդ[24]։ Հանեկեն նորից նկարում է անձի ինքնության վրա համընդհանուր գերիշխանության համակարգը և մարդկային բռնության շրջապտույտի վերաբերյալ ոչ հուսադրող եզրահանգումների է գալիս[25]։ Կինմատոգրաֆիայի սառը միագույնությունը հիշեցնում է Ավգուստ Շանդերի լուսանկարները[26]։ Սպիտակ ժապավենները լրացուցիչ իմաստ են ստանում իրենց վրա վերցնելով հրեաների գետտոներում կիրառվող աստղավոր թևկապների սիմվոլիկ իմաստը[26]։ Ինչպես «Գաղտնին» ֆիլմում այստեղ ևս ֆիլմը կիսատ է ընդհատվում խորհրդանշելով կյանքի անավարտությունը։
Ռեժիսորը բռնության թեման առավել գլոբալ մասշտաբներով է շարունակում[27]։ Սյուժեն աստիճանաբար է զարգանում և հռետորական հարցեր է դնում[28]։ Գլխավոր խնդիրը դրվում է նոր սերնդի երեխաների մոտ բռնության աստիճանաբար ձևավորման մեջ[27]
Ֆիլմը միանգամից արժանացավ համաշխարհային կինոքննադատների հավանությանն ու բարձր գնահատականին։ Քննադատները հատկապես առանձնացրեցին հիանալի օպերատորական ու ռեժիսորական աշխատանքը, նուրբ երկխոսությունները, բայց միևնույն ժամանակ համարեցին միատոն ու անավարտ[28].
- Ջ. Հոբերմանը Village Voice-ում, նշելով Հանեկեի կողմից ևս մեկ անգամ պատմողական անավարտության կիրառությունը «Սպիտակ ժապավենը» անվանել է նրա լավագույն ֆիլմը՝ «հաղթական Meisterwerk-ի նման մի բան». նրա կինեմատոգրաֆիական մաներաներն այնքան խիստ են, որքան իր խոշորացույցի տակ գտնվող մարդիկ[29]։
- Ա. Օ. Սքոթը The New York Times-ից ֆիլմը նեգատիվ է գնահատել, ռեժիսորին նմանեցնելով այն բողոքական քահանային, ով ֆիլմում կուրության ու երեսպաշտության մարմնավորումն էր։ Հանեկեն ֆաշիզմի էության մասին իր գաղափարները մազոխիստ ունկնդիրներին ներկայացնում է բարոյախրատական ձևաչափով։ Ընդ որում համաշխարհային չարիքի ներկայացուցիչներ որպես ներկայանում են երեխաները[30]։
Մրցանակներ
խմբագրել- 2009՝ Կաննի փառատոնի երեք մրցանակ. «Ոսկե արմավենու ճյուղ», ՖԻՊՐԵՍՍԻ մրցանակ, ֆրանսիական ազգային ուսուցողական միավորման մրցանակ (բոլորը Միխայել Հանեկեին)։
- 2009՝ Սան Սեբաստիանի կինոփառատոնի ՖԻՊՐԵՍՍԻ մրցանակ տարվա լավագույն ֆիլմի համար (Միխայել Հանեկե)։
- 2009՝ European Film Awards-ի երեք մրցանակ. լավագույն ֆիլմ, լավագույն ռեժիսոր (Միխայել Հանեկե), լավագույն սցենարիստ (Միխայել Հանեկե)։
- 2010՝ «Ոսկե գլոբուս» մրցանակ լավագույն օտարալեզու ֆիլմի համար։
- 2010՝ Ամերիկյան կինոօպերատորների հասարակության ASC Award մրցանակ (Քրիստիան Բերգեր)։
- 2010՝ ԱՄՆ-ի կինոքննադատների ազգային միավորման մրցանակ լավագույն օպերատորական աշխատանքի համար (Քրիստիան Բերգեր)։
Անվանակարգեր
խմբագրել- 2009՝ առաջադրում European Film Awards-ի լավագույն օպերատորի անվանակարգում (Քրիստիան Բերգեր)։
- 2010՝ առաջադրում «Օսկարի» երկու անվանակարգերում. լավագույն օտարալեզու ֆիլմ, լավագույն օպերատորական աշխատանք (Քրիստիան Բերգեր)։
- 2010՝ BAFTA մրցանակաբաշխության անվանակարգ լավագույն ոչ անգլալեզու ֆիլմի համար։
- 2010՝ «Սեզար» մրցանակի լավագույն օտարալեզու ֆիլմի անվանակարգ։
- 2010՝ German Film Awards մրցանակաբաշխության 13 անվանակարգ. լավագույն գեղարվեստական ֆիլմ, լավագույն ռեժիսուրա (Միխայել Հանեկե), լավագույն սցենար (Միխայել Հանեկե), լավագույն օպերատորական աշխատանք (Քրիստիան Բերգեր), լավագույն մոնտաժ (Մոնիկա Վիլլի), լավագույն տղամարդու դեր (Բուրգհարդ Կլաուսներ), լավագույն կնոջ դեր (Սյուզաննա Լոտար), երկրորդ պլանի լավագույն տղամարդու դեր (Ռայներ Բոկ), լավագույն կնոջ դեր (Մարիա-Վիկտորիա Դրագուս), լավագույն նկարչի աշխատանք (Քրիստոֆ Կարտեր), լավագույն կոստյումներ (Մոյդելե Բիքել), լավագույն դիմահարդարում (Վալդեմար Պոկրոմսկի, Անետ Կայզեր), լավագույն ձայն (Գիյոմ Շիամա, Ժան-Պիեռ Լաֆորս)
- 2010՝ «Երիտասարդ դերասան» մրցանակի անվանակարգ համաշխարհային ֆիլմում լավագույն առաջնային դերի համար (Լեոնարդ Պրոկսաուֆ, Լեոսնի Բենեշ)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 https://web.archive.org/web/20200301180521/https://www.europeanfilmawards.eu/en_EN/film/the-white-ribbon.7638
- ↑ http://www.nytimes.com/2009/12/30/movies/30white.html
- ↑ 3,0 3,1 http://www.nytimes.com/2009/12/30/movies/30white.html?ref=movies
- ↑ 4,0 4,1 4,2 http://www.imdb.com/title/tt1149362/
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 http://www.metacritic.com/movie/the-white-ribbon
- ↑ 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 Scheurer K. Das weiße Band - Eine deutsche Kindergeschichte (գերմ.) / Hrsg.: Bundeszentrale für politische Bildung — 2009. — S. 6.
- ↑ 7,0 7,1 7,2 Scheurer K. Das weiße Band - Eine deutsche Kindergeschichte (գերմ.) / Hrsg.: Bundeszentrale für politische Bildung — 2009. — S. 8.
- ↑ Scheurer K. Das weiße Band - Eine deutsche Kindergeschichte (գերմ.) / Hrsg.: Bundeszentrale für politische Bildung — 2009. — S. 7.
- ↑ Scheurer K. Das weiße Band - Eine deutsche Kindergeschichte (գերմ.) / Hrsg.: Bundeszentrale für politische Bildung — 2009. — S. 19.
- ↑ http://nmhh.hu/dokumentum/158992/2010_filmbemutatok_osszes.xlsx
- ↑ http://www.kinokalender.com/film3189_das-weisse-band-eine-deutsche-kindergeschichte.html
- ↑ Unifrance — 1949.
- ↑ 13,0 13,1 13,2 http://stopklatka.pl/film/biala-wstazka
- ↑ 14,0 14,1 http://www.filmaffinity.com/es/film919652.html
- ↑ 15,0 15,1 http://www.bbfc.co.uk/releases/das-weisse-band-white-ribbon-2009-0
- ↑ 16,00 16,01 16,02 16,03 16,04 16,05 16,06 16,07 16,08 16,09 16,10 16,11 16,12 16,13 16,14 16,15 16,16 16,17 16,18 16,19 16,20 16,21 16,22 16,23 16,24 16,25 16,26 16,27 16,28 16,29 16,30 16,31 16,32 16,33 16,34 16,35 http://www.imdb.com/title/tt1149362/fullcredits
- ↑ 17,0 17,1 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=131948.html
- ↑ Scheurer K. Das weiße Band - Eine deutsche Kindergeschichte (գերմ.) / Hrsg.: Bundeszentrale für politische Bildung — 2009. — S. 4.
- ↑ «Куда уходят настоящие мальчишки» (ռուսերեն). Российская газета. 24 мая 2009. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 15–ին-ին.
- ↑ ВЕДОМОСТИ - Ժապավենը կապված է
- ↑ Андрей Плахов (26 мая 2009). «"Белая лента" на красном ковре» (ռուսերեն). Коммерсантъ. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 15–ին-ին.
- ↑ «The 21st Century's Most Acclaimed Films» (ռուսերեն). They Shoot Pictures, Don't They?. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 15–ին-ին.
- ↑ Ъ.Украина-Газета - Под Канном зашатались режиссёры
- ↑ Cannes film festival review: The White Ribbon, Michael Haneke | Film | The Guardian
- ↑ Film - A Reason to Cringe and Smile at the Cannes Festival - NYTimes.com
- ↑ 26,0 26,1 Best films of the noughties No 5: The White Ribbon | Film | guardian.co.uk
- ↑ 27,0 27,1 Максим Горюнов (10 сентября 2009). «Размышления о "Белой ленте" Ханеке» (ռուսերեն). Свободный мир. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 15–ին-ին.
- ↑ 28,0 28,1 Дарья Горячева (05 марта 2010). «Ноль без палочки» (ռուսերեն). Газета.Ru. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 15–ին-ին.
- ↑ «Certainty and a Sure Hand Behind The White Ribbon's Unsolved Mystery - Page 1 - Movies - New York - Village Voice». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 18-ին.
- ↑ Horror Behind a Wholesome Hamlet in Michael Haneke Film - NYTimes.com
Արտաքին հղումներ
խմբագրել- «Սպիտակ ժապավեն»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Սպիտակ ժապավեն»(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սպիտակ ժապավեն (ֆիլմ)» հոդվածին։ |