Սպիտակ երշիկ, վայսվուրստ (լեհ.՝ Kiełbasa biała, գերմ.՝ Weißwurst), նրբերշիկի տեսակ խաշելու համար։ Սովորաբար պատրաստվում է հորթի մսից, խոզի ճարպից և համեմունքներից։ Քանի որ պատրաստման ժամանակ չի օգտագործվում նատրիումի նիտրիտ, ուստի այն ունի բաց մոխրասպիտակավուն գույն։

Սպիտակ երշիկ
Ենթատեսակեփած երշիկ և հորթի մսից պատրաստված ճաշատեսակ
Առաջացման երկիր Բավարիա և Greater Poland
Հիմնականveal?
 Weisswurst Վիքիպահեստում

Գերմանիայում կա այդ երշիկի մի քանի տեսակ։ Ամենահայտնիները մյունխենական, սիլեզիական և համբուրգյան սպիտակ երշիկներն են։

Սիլեզիական սպիտակ երշիկ խմբագրել

Սիլեզիական սպիտակ երշիկը սովորաբար պատրաստում են դեկտեմբերին։ Այն ուտում են Սուրբ Ծնունդին և Ամանորին։ Երշիկը բաղկացած է հորթի մսից և խոզի ճարպից, որոնք մանրացնում են և ավելացնում համեմունքներ, սառույց, կիտրոն ու սպիտակ գինի։ Խճողակը լցնում են խոզի աղիքների մեջ և մի քանի վայրկյան եփում են։ Պատրաստի երշիկը տաքացնում են ջրի մեջ և չեն թողնում, որպեսզի ջուրը սկսի եռալ կամ եփում են յուղի մեջ։ Սիլեզիական խոհանոցի սովորության համաձայն՝ այն մատուցում են թթված կաղամբի և կարտոֆիլի խյուսի հետ, քաղցր մանանեխի հետ մատուցվում է նաև «Տունկե» սոուսը, որը պատրաստված է մանր փշրված անուշահացից (գերմ.՝ Lebkuchen), այն եփում են արգանակի մեջ, որն էլ պատրաստված ծխեցրած մսից, նեխուրից, վայրի գազարից և ավելացվում է մուգ գարեջուր։ Սոուսի մեջ ավելացվում է չամիչ և նուշ։

Տես նաև խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Peter M. Lill, Ludwig Markgraf: Mythos Weißwurst. Knürr, München 1999, ISBN 3-928432-23-0