«Սպիտակ դաշնամուր» (ռուս.՝ «Белый рояль»), 1968 թվականի[1] երաժշտական կատակերգություն[2], որ ստեղծվել է «Տաջիկֆիլմ» ստուդիայում։

Սպիտակ դաշնամուր
ռուս.՝ Белый рояль
Երկիր ԽՍՀՄ
Ժանրկինոկատակերգություն
Թվական1968
Լեզուռուսերեն
ՌեժիսորՄուկադաս Մախմուդով
Սցենարի հեղինակԹիմուր Զուլֆիկարով
ԴերակատարներՆինա Շացկայա, Ստալինա Ազամատովա, Մհեր Մկրտչյան, Ռուսլան Ախմետով և Ալեքսեյ Սմիռնով
ԵրաժշտությունԱլեքսանդր Զացեպին
ԿինոընկերությունՏաջիկֆիլմ
Տևողություն72 րոպե

Սյուժե խմբագրել

Երաժշտագետ Ալլա Սերգեևնա Արսենևան տարված է տարբեր դարաշրջանների երաժշտական հին իրեր գտնելու գաղափարով։ Նրա ջանքերով արդեն գտնվել են Պետրոս I-ի բալալայկան և Չինգիզ խանի թմբուկը։ Նրա որոնումների նոր օբյեկտը դառնում է առանձնահատուկ Սպիտակ դաշնամուրը, որը ժամանակին պատկանել է էմիր Բուխարային։ Հեղափոխությունից և քաղաքացիական պատերազմից հետո այդ յուրահատուկ երաժշտական գործիքի հետքերն անհետացել են Դուշանբեի շրջանում, բայց թանգարանի տնօրեն Արիստարխ Պլատոնովիչը չի համաձայնում ֆինանսավորել Ալլա Սերգեևնայի ուղևորությունը, և նա ստիպված է լինում արձակուրդ վերցնել իր հաշվին։

Այդ ժամանակերաժշտական գործիքը գտնվում էր Տիխայա Ռոզիյախոնի տնակում։ Այն նա ժառանգություն էր ստացել մորից, իսկ վերջինս էլ այն ստացել էր երբեմն իրենց տանն ապրած մի մարդուց։ Ըստ ընտանեկան ավանդույթի՝ այդ գործիքը պետք է վաճառել իսկական երաժշտի, բայց նրանք չեն գալիս Տիխայա Ռոզիյախոնի հեռավոր աուլ, և նա որոշում է վաճառել գործիքը, որպեսզի իրականացնի իր վաղեմի երազանքը և գնի սպիտակ այծ։

Այդ ժամանակ Դուշանբե է ժամանում երաժշտագետ Ալլա Արսենևան և ծանոթանում հայտնի կոմպոզիտոր Յու. Ախմեդովի, նրա երիտասարդ գործընկեր Շոդիի, հմայիչ երգչուհի Լոլայի հետ։ Մի շարք արկածներից հետո դաշնամուրը գտնվում է և բարեհաջող կերպով տեղափոխվում երաժշտական գործիքների թանգարան[3]։

Դերերում խմբագրել

Դերասան Դեր
Նինա Շացկայա Ալլա Սերգեևնա Արսենևա, արվեստագետ և երաժշտագետ երաժշտական գործիքների թանգարանից Ալլա Սերգեևնա Արսենևա, արվեստագետ և երաժշտագետ երաժշտական գործիքների թանգարանից
Ստալինա Ազաատովա Լոլա, երգչուհի, Ախմեդովի զարմուհին Լոլա, երգչուհի, Ախմեդովի զարմուհին
Ֆրունզիկ Մկրտչյան Յուսուֆ Յուսուֆովիչ Ախմեդով, կոմպոզիտոր, ինը դուստրերի հայր Յուսուֆ Յուսուֆովիչ Ախմեդով, կոմպոզիտոր, ինը դուստրերի հայր
Ռուսլան Ախմետով Շոդի, երիտասարդ կոմպոզիտոր Շոդի, երիտասարդ կոմպոզիտոր
Ալեքսեյ Սմիրնով «Բարի ծառայություններ» բյուրոյի բեռնակիրների բրիգադիր «Բարի ծառայություններ» բյուրոյի բեռնակիրների բրիգադիր
Ռասմի Ջաբրայիլով Արիստարխ Պլատոնովիչ, երաժշտական գործիքների թանգարանի տնօրեն Արիստարխ Պլատոնովիչ, երաժշտական գործիքների թանգարանի տնօրեն
Թամարա Կոկովա Տիխայա Ռոզիյախին Տիխայա Ռոզիյախին
Մարիամ Յակուբովա Մալոխաթ, Ախմեդովի կինը Մալոխաթ, Ախմեդովի կինը
Աբդուլհայր Քասիմով Բոբո Քասիմ Բոբո Քասիմ
Ակմուրադ Բյաշիմով Ալի, «Բարի ծառայություններ» բյուրոյի բեռնակիր Ալի, «Բարի ծառայություններ» բյուրոյի բեռնակիր

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Սպիտակ դաշնամուր»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  2. «Սպիտակ դաշնամուր ֆիլմը kinopoisk.ru կայքում
  3. «Սպիտակ դաշնամուր ֆիլմը kino-teatr.ru կայքում

Արտաքին հղումներ խմբագրել