Սպիտակ գվարդիա (ֆիլմ)

հեռուստասերիալ

«Սպիտակ գվարդիա» (ռուս.՝ «Белая гвардия»), ռուսական հեռուստասերիալ (8 սերիա)՝ նկարահանված Միխայիլ Բուլգակովի համանուն վեպի հիման վրա[1]։ Պրեմիերան կայացել է 2012 թվականի մարտի 3-ին «Ռոսիա-1» հեռուստաալիքով։

Սպիտակ գվարդիա
Երկիր Ռուսաստան
Ժանրվեպի հիման վրա նկարահանված հեռուստասերիալ
ՀիմքՍպիտակ գվարդիա
Լեզուռուսերեն
ՌեժիսորՍերգեյ Սնեժկին
ՊրոդյուսերԱլեքսանդր Ռոդնյանսկի, Սերգեյ Մելքումով և Անտոն Զլատոպոլսկի
Սցենարի հեղինակMaryna Dyachenko-Shyrshova?, Serhiy Dyachenko? և Սերգեյ Սնեժկին
ԴերակատարներԿոնստանտին Խաբենսկի, Միխայիլ Պորեչենկով, Քսենյա Ռապոպորտ և Սերգեյ Գարմաշ
ՕպերատորՍերգեյ Մաչիլսկի
ԵրաժշտությունՅուրի Պոտեենկո
IMDbID 2301120

Սյուժե խմբագրել

Ֆիլմը պատմում է Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի ծանր տարիների մասին՝ ներկայացնելով Տուրբիների ընտանիքի ճակատագիրը, որոնք հայտնվել են Կիևում 1918-1919 թվականների ձմռան տխուր իրադարձությունների շրջապտույտի մեջ։ Ֆիլմի սյուժեի հիմքում Միխայիլ Բուլգակովի «Սպիտակ գվարդիա» վեպն է[2]։ Ֆիլմի պատմական ֆոնը գետման Սկորոպադսկու Ուկրաինական տերության անկումն է, Կիևի գրավումը ՈՒԺՀ-ի զորքերի կողմից և նրանց հետագա փախուստը Կարմիր բանակի հարվածներից։

Գլխավոր հերոս Ալեքսեյ Տուրբինը ռազմական բժիշկ է, ով շատ է տեսել և վերապրել համաշխարհային պատերազմի երեք տարիների ընթացքում։ Նա այն տասնյակ հազարավոր ռուս սպաներից մեկն է, որոնք հեղափոխությունից հետո հայտնվել են քաղաքական ու մասնավոր կյանքում լիակատար անորոշության վիճակում։ Նրանցից շատերը ծառայել են գետման Սկորոպադսկուն և նրա ռեժիմին գերմանական պրոտեկտորատի ներքո՝ այն համարելով ավելի նվազ չարիք՝ համեմատած Կիևում արդեն նշմարվող բոլշևիկների կարմիր տեռորի հետ։ Սակայն Գերմանական կայսրությունը պարտություն է կրել Առաջին համաշխարհային պատերազմի ճակատներում, գետմանը փախել է գերմանացիների հետ, և փոքրաթիվ ռուս սպաներն ու կադետները մնացել են միակ ուժը, որը կարող էր կանգնել Կիև գնացող պետլյուրովականների ճանապարհին։

Դերերում խմբագրել

  • Կոնստանտին Խաբենսկի - Ալեքսեյ Վասիլևիչ Տուրբին, ռազմական բժիշկ
  • Միխայիլ Պորեչենկով - Վիկտոր Վիկտորովիչ Միշլաևսկի, հրետանու պորուչիկ
  • Եվգենի Դյատլով - Լեոնիդ Յուրևիչ Շերվինսկի, գետման Սկորոպադսկու անձնական համհարզ
  • Անդրեյ Զիբրով - Ալեքսանդր Բրոնիսլավովիչ Ստուձինսկի, շտաբ-կապիտան
  • Յանինա Ստուդիլինա - Անյուտա (Աննուշկա), աղախին
  • Սերգեյ Բրյուն - Իլարիոն Սուրժանսկի («Լարիոսիկ»)
  • Նիկոլայ Եֆրեմով - Նիկոլայ (Նիկոլկա) Տուրբին, ենթասպա
  • Քսենյա Ռապոպորտ - Ելենա Վասիլիևնա Տուրբինա-Տալբերգ
  • Սերգեյ Գարմաշ - Կոզիր-Լեշկո, պետլյուրովյան գնդապետ
  • Յուրի Իցկով - Վասիլիսա (Վասիլի Իվանովիչ Լիսովիչ), Տուրբինների հարևանը
  • Եվգենյա Դոբրովոլսկայա - Վանդա Միխայլովնա Լիսովիչ
  • Ֆեոդոր Բոնդարչուկ - Միխայիլ Սեմյոնովիչ Շպոլյանսկի, պոդպորուչիկ-ֆուտուրիստ, բոլշևիկյան գործակալ
  • Ալեքսեյ Սերեբրյակով - Ֆելիքս Նայ-Տուրս, հուսարական գնդապետ
  • Մարիա Լուգովայա - Իրինա Նայ-Տուրս, Ֆելիքսի քույրը
  • Իրինա Սկոբցևա - Մարիա Ֆրանցևնա Նայ-Տուրս, Ֆելիքսի մայրը
  • Օքսանա Բազիլևիչ - Լիդիա Պավլովնա, տնային տնտեսուհի Նայ-Տուրսի տանը
  • Եվգենի Ստիչկին - հրետանու պոդպորուչիկ Ֆեոդոր Ստեպանով (Կարաս)
  • Սերգեյ Շակուրով - Գետման Սկորոպադսկի
  • Սերգեյ Բարկովսկի - հայր Ալեքսանդր
  • Ալեքսանդր Իլյին - վարժարանի տնօրեն
  • Կիրիլ Ժանդարով - պրապորշչիկ Ստրաշկևիչ, զրահամեքենայի զենքի հրամանատար
  • Արթուր Սմոլյանինով - համհարզ Սաշկո Բոյկո
  • Եկատերինա Վիլկովա - Յուլյա Ռեյս
  • Եվգենի Եֆրեմով - Գայլ
  • Դմիտրի Լունյով - զինվոր
  • Վլադիմիր Վդովիչենկով - Պլեշկո, կապիտան, զրահատեխնիկայի դիվիզիոնի հրամանատար
  • Յուրի Ստոյանով - Բլոխին, գեներալ-մայոր
  • Ալեքսեյ Գուսկով - Մալիշև, փոխգնդապետ, մորտիրային դիվիզիոնի հրամանատար
  • Իվան Կրասկո - Մաքսիմ, գիմնազիայի նախկին տեսուչ
  • Արթուր Վախա - պորուչիկ Զամանսկի
  • Իգոր Վերնիկ - ենթասպա Շչուր, զրահամեքենայի վարորդ
  • Սերգեյ Տրիֆոնով - Բուրժույ
  • Իգոր Չերնևիչ - Սերգեյ Իվանովիչ Տալբերգ
  • Մաքսիմ Լեոնիդով - բեղավոր սպա
  • Քսենյա Կուտեպովա - Տուրբինների մայրը
  • Անդրեյ Ուրգանտ - գետմանի մաժորդ
  • Դմիտրի Լիսենկով - Իվան Ռուսակով, բանաստեղծ-սիֆիլիտիկ
  • Միխայիլ Վասերբաում - Յակով Ֆելդման
  • Վիտալի Կովալենկո - բժիշկ
  • Բորիս Սոկոլով - բժիշկ
  • Իգոր Յացկո - Գորբոլազ
  • Իգոր Գոլովին - շտաբ-կապիտան Շեխտեր
  • Մարգարիտա Բիչկովա - ստենոգրաֆիստ
  • Վլադիմիր Կովալ
  • Իգոր Կվաշա - հեղինակից տեքստ

Նկարահանող խումբ խմբագրել

  • Սցենարի հեղինակ՝ Մարինա Դյաչենկո, Սերգեյ Դյաչենկո, Սերգեյ Սնեժկին
  • Ռեժիսոր՝ Սերգեյ Սնեժկին
  • Օպերատոր՝ Սերգեյ Մաչիլսկի R.G.C.
  • Նկարիչ՝ Գրիգորի Պուշկին, Դմիտրի Օնիշչենկո
  • Կոմպոզիտոր՝ Յուրի Պոտեենկո
  • Հագուստի նկարիչ՝ Տատյանա Պատրախալցևա

Ֆիլմի ստեղծում խմբագրել

Ֆիլմը նկարահանվել է Սանկտ Պետերբուրգում, Վիբորգում (Կրեպոստնայա փողոցում)[3] և Կիևում (Անդրեևսկի թեքություն, Անդրեևսկի եկեղեցի և այլն)։

Վարձույթի արգելք Ուկրաինայում խմբագրել

2014 թվականի հուլիսի 28-ին Ուկրաինայի մշակույթի նախարարությունը «Поддубный» ֆիլմին և «Սպիտակ գվարդիա» սերիալին զրկել է վարձույթային հավաստագրերից։ Գերատեսչության փորձագետների կարծիքով՝ նրանք «ցուցադրում են արհամարհանք ուկրաինական լեզվի, ժողովրդի և պետականության նկատմամբ», իսկ «առանձին փաստեր խեղաթյուրված են և վերանայվել են Ռուսաստանի օգտին[4][5]»։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Գրախոսականներ