Սպիտակ Արքա (Ալիսը հայելու աշխարհում)

Լուիս Քերոլի «Ալիսը հայելու աշխարհում» հեքիաթի կերպար

Սպիտակ Արքա (անգլ.՝ The White King), Լուիս Քերոլի «Ալիսը հայելու աշխարհում» հեքիաթի կերպար։

Սպիտակ Արքա
White King.gif
Տեսակգեղարվեստական անձ, գրական հերոս և white king?
ՀեղինակԼուիս Քերոլ
Ներկայացված էԱլիսը Հայելու աշխարհում
Սեռարական
ՔաղաքացիությունLooking-Glass Land
Դերը կատարել ենՖորդ Սթերլինգ

ՆկարագրությունԽմբագրել

Բացի Ալիսից, Քերոլը նույնպես սյուժեում հայտնվող շախմատի ֆիգուրներից մեկն է։ Քանի որ իր կիսադաշտում Ալիսը դառնում է զինվոր, Սպիտակ Արքան կարևոր կերպար է գրքում և այնտեղ անցկացվող խաղում, չնայած նրան, որ նա այնքան հաճախ չի հանդիպում Ալիսի հետ, որքան Սպիտակ թագուհին։ Պետք չէ կերպարը շփոթել «Ալիսը Հրաշքների աշխարհում» գրքի Սրտերի Թագավորի հետ։ Ալիսն առաջին անգամ հանդիպում է Սպիտակ Արքային «Հայելու տան» առաջին մասում, ապա յոթերորդ՝ «Առյուծ և Միաեղջյուր» մասում։ Ունի երկու սուրհանդակ, որոնցից մեկը վազում է մի ուղղությամբ, մյուսը՝ հետ։ Սիրում է ճշգրտություն (նշում է ուղարկված զորքի քանակը) և ամեն ինչ նշում է իր գրքում։ Թագավորը զարմանում է, որ Ալիսը տեսնում է «Ոչ ոքուն» և խնդրում է «մի րոպե» նստել։ Ունի դուստր՝ Լիլին[1]։

Խաղից առաջԽմբագրել

Երբ Ալիսն առաջին անգամ տեսնում է Սպիտակ Արքային՝ Հայելու աշխարհով անցնելիս, նա ստանդարտ չափսի շախմատային խաղաքար էր, սակայն նա շարժվում էր և չէր կարող տեսնել կամ լսել Ալիսին։ Չհասկանալով դա՝ Ալիսը հատակից վերցնում է նրան և Սպիտակ թագուհուն ու դնում է սեղանի վրա։ Նրանք կարծում են, որ այնտեղ են հայտնվել անտեսանելի հրաբխի պատճառով։ Ալիսը շուտով նրան մենակ է թողնում, երբ տեսնում է «Մռթագամփ» գիրքը[2]։

Խաղի ընթացքումԽմբագրել

Երբ Ալիսը հաջորդ անգամ տեսնում է Սպիտակ Արքային, նա, ինչպես մյուս հերոսները, նորմալ չափսերի էր։ Այն բանից հետո, երբ «Համփթի Դամփթին» ընկնում է պատից, թագավորը հայտնվում է իր զինվորների հետ[3]։

Խաղի վերջումԽմբագրել

Չնայած Սպիտակ Արքան այլևս չի հայտնվում գրքում, նա շախի է ենթարկվում, նախքան Սև Ասպետը պարտվում է ավելի անշնորհք Սպիտակ Ասպետին։ Այն բանից հետո, երբ Ալիսը մատ է անում Սև թագավորին, խաղը, ինչպես նաև նրա երազը, ավարտվում են։

Այլ աշխատություններումԽմբագրել

  • «Ալիսը Հրաշքների աշխարհում» (1985) հեռուստաֆիլմում նրան մարմնավորել է Հարվի Կորմանը։ Նա և իր սուրհանդակներից մեկը Ալիսի համար երգում են «Առյուծը և միաեղջյուրը» երգը։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Lewis Carroll, the Original Mathematical Novelist»։ Royal Fireworks Press (en-US)։ 2016-08-22։ Վերցված է 2022-04-20 
  2. «The White King»։ Alice in Wonderland Wiki (անգլերեն)։ Վերցված է 2022-04-20 
  3. «Lewis Carroll, the Original Mathematical Novelist by Robert Black»։ Royal Fireworks Press (անգլերեն)։ Վերցված է 2020-20-02 

Արտաքին հղումներԽմբագրել