Սպիտակեցնող միջոցներ

Սպիտակեցնող միջոցներ, լվացքի սպիտակեցման նյութեր։

ԲաղադրությունԽմբագրել

Սպիտակեցնող միջոցների բաղադրիչներն ուժեղ օքսիդիչ (ջրածնի գերօքսիդ, նատրիումի հիպոքլորիտ, կարբոնատ, բորատ, միզանյութի գերհիդրատ) կամ վերականգնիչ (նատրիումի հիդրոսուլֆատ, ռոնգալիտ) ներգործությամբ օժտված քիմիական նյութեր են։ Սպիտակեցնող միջոցների զգալի մասը պարունակում է նաև օպտիկական սպիտակարարներ նյութեր, որոնք ամուր նստում են գործվածքի թելքերին և ստեղծում են ճերմակության տպավորություն։

ՀատկություններԽմբագրել

Սպիտակեցնող միջոցները՝

  • վերականգնում են գործվածքի ճերմակությունը
  • ախտահանում, հաղորդում թարմություն
  • մաքրում բորբոսահետքերը և բծերը։

Այդ պատրաստուկներով մշակումը, միևնույն ժամանակ, փոքր-ինչ թուլացնում է գործվածքի ամրությունը, այդ պատճառով էլ սպիտակեցնող միջոցները, թույլատրվում է օգտագործել ոչ հաճախ, քան 2-3 լվանալը մեկ պահպանելով հանձնարարականները։

ՏեսակներԽմբագրել

Սպիտակեցնող միջոցները լինում են

  • փոշիանման
  • հաբերով
  • հեղուկ։

Գործվածքները կարելի է սպիտակեցնել ջրածնի գերօքսիդով։ Վուշե և բամբակե սպիտակեղենը կարելի է սպիտակեցնել ժավելաջրով։ Սպիտակեղենը պետք է սպիտակեցնել ալյումինե, արծնապատ և ցինկապատ ամանի (ժանգազերծ) մեջ։ Նախապես պետք է նկատի ունենալ, որ մետաքսե, բրդե և սինթետիկ գործվածքների սպիտակեցումը թույլատրվում է 50– 60 °C–ից ոչ բարձր ջերմաստիճանում։ Բծեր չունեցող իրերը լավ սպիտակում են քիմիական սպիտակարարներ պարունակող սինթետիկ լվացամիջոցներով լվանալիս։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Տնային տնտեսության հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։