Սպենսեր Էդմունդ (Edmund Spenser) (մոտ 1552[1], Լոնդոն, Անգլիայի թագավորություն և London Borough of Tower Hamlets, Մեծ Լոնդոն, Մեծ Լոնդոն, Անգլիա[2] - հունվարի 13 (23), 1599[3][4][5][…], Լոնդոն, Անգլիայի թագավորություն), անգլիացի բանաստեղծ։

Էդմունդ Սպենսեր
Ծնվել է1552[1]
ԾննդավայրԼոնդոն, Անգլիայի թագավորություն կամ London Borough of Tower Hamlets, Մեծ Լոնդոն, Մեծ Լոնդոն, Անգլիա[2]
Վախճանվել էհունվարի 13 (23), 1599[3][4][5][…]
Վախճանի վայրԼոնդոն, Անգլիայի թագավորություն
ԳերեզմանՎեստմինստերյան աբբայություն
Մասնագիտությունբանաստեղծ, թարգմանիչ և գրող
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն Անգլիայի թագավորություն
ԿրթությունՊեմբրոկ քոլեջ և Քեմբրիջի համալսարան
Ուշագրավ աշխատանքներՀավերժահարսների թագուհին
ԱմուսինMachabyas Childe? և Elizabeth Boyle?
Изображение автографа
 Edmund Spenser Վիքիպահեստում

Սովորել է Քեմբրիջի համալսարանում։ Ստացել է մագիստրոսի աստիճան։ Սպենսերի «Հովվի օրացույց» (1579) հովվերգություն է՝ բաղկացած 12 էկլոգից, որոնցից յուրաքանչյուրը կապված է տարվա մի ամսվա հետ։ Ավանդական այլաբանությունը Սպենսերը ծառայեցրել է նաև երգիծանքի նպատակին («Քոլին Քլաութի վերադարձը», 1591, «Սայր Հաբբարդի հեքիաթը», 1591)։ Նրա քնարերգությունը ներկայացված է հիմներով («Չորս հիմն», 1596), սոնետների շարքով («Սիրերգեր», 1591—1595)։ Սպենսերի ամենածավալուն գործը «Հավերժահարսների թագուհին» (1590—1596, անավարտ) այլաբանական պոեմն է։ Անգլիական տաղաչափության մեջ մտցրել է այսպես կոչված «սպենսերյան տուն» (ավանդական ութնյակի փոխարեն՝ ինը տողանոց տուն)։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդմունդ Սպենսեր» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 69