Սպեյկեր, բացառիկ սպորտային մեքենաներ արտադրող նիդերլանդական ընկերություն։

Spyker Cars N.V.
Spyker Cars N.V.
Տեսակբիզնես ձեռնարկություն, ձեռնարկություն և ավտոմեքենա արտադրող
Հիմնադրված է2000[1]
ՀիմնադիրՎիկտոր Մյունլեր և Մարտեն դե Բրյոհն
ՎայրԶեյվոլդե, Ֆլևոլանդ, Նիդերլանդներ
ԵրկիրՆիդերլանդներ
Արդյունաբերությունավտոմոբիլային արդյունաբերություն
ԱրտադրանքՍպորտային մեքենաներ
Աշխատողների թիվ133 մարդ
Կարգախոսnulla tenaci invia est via (Համառների համար չկա անհաղթահարելի ճանապարհներ)
Կայքspykercars.nl (նիդեր.)]
 Spyker Cars Վիքիպահեստում

Սպեյկեր ընկերությունը 2010 թվականի հունվարի 26-ին ամերիկյան Ջեներալ Մոթորս ընկերությունից գնել է շվեդական Saab Automobile AB ավտոմոբիլաշինական ընկերությունը, որ արդյունքում 2011 թվականին ստեղծվել է նոր անվանումով ընկերություն՝ «Swedish Automobile N.V»[2]։

Պատմություն խմբագրել

 
Spyker C8
 
Spyker C12 Zagato

Ժամանակակից Spyker ընկերությունը ոչ մի պատմական կապ չունի 1926 թվականին սնանկացած նիդերլանդական ավտո-ավիաշինական «Spijker» ընկերության հետ (1903 թվականից՝ «Spyker»), բացի 1999 թվականին «Spyker» ապրանքանիշն օգտագործելու իրավունքի ձեռք բերումը, որով 1989-1925 թվականներին նիդերլանդական ընկերությունը թողարկեց թեթև մարդատար և բեռատար մեքենաներ։ 1915 թվականին ընկերությունը ներդրեց մի կարգախոս, որն օգտագործվում է մինչ օրս՝ «Nulla tenaci invia est via»։ Այն լատիներենից թարգմանաբար նշանակում է «Համառների համար չկան անհաղթահարելի ճանապարհներ»։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Spyker ընկերությունը միանալով Dutch Aircraft Factory N.V ընկերության հետ՝ սկսեց թողարկել նաև ավիացիոն սարքեր։ Այստեղից է, որ ընկերության տարբերանշանի վրա հայտնվեց օդային պտուտակը և ավտոմեքենայի անվադողը։

Վերածնված ընկերությունը հիմնվեց Վիկտոր Մյունլերի (Victor Muller) և Մարտին դե Բրյունի (Maarten de Bruijn) կողմից։ 2000 թվականի հունվարի 1-ից սկսած ընկերությունը թողարկում է սպորտային ավտոմեքնաներ (ինչպիսիք են՝ C8-ը և C8 Laviolette-ը)։ Նախկինում Spyker ընկերության կողմից ինքնաթիռների շարժիչներ արտադրելն իր անդրադարձն է ստացել նորաստեղծ մեքենաների դետալների, ինչպես նաև պատկերանիշի վրա։

Մոդելներ շարք խմբագրել

  • Spyker 8
    • C8 Laviolette
    • C8 Spyder
    • C8 Spyder T (Turbo)
    • Spyker C8 Double 12 S (Langer Radstand)
    • Spyker C8 Aileron
  • Spyker C12
  • Spyker B6 Venator

Կոնցեպտ-մեքենաներ խմբագրել

Մենքենարի մրցավազք խմբագրել

Spyker F1 խմբագրել

2006 թվականի սեպտեմբերի 6-ին Spyker-ը 106.6 մլն ամերիկյան դոլարով ռուս գործարար Ալեքսանդր Շնեյդերից գնեց ռուսական «Միդլանդ» թիմը[3]։

2007 թվականին թիմը վաճառվեց հնդիկ միլիարդատեր Վիջայ Մալյաին։

Վաճառք խմբագրել

Տարի Ընդհանուր
2000 1
2001 2
2002 3
2003 12
2004 31
2005 48
2006 94
2007 26
2008 43
2009 36
2010 «Սպասում է»
2011 12
2012 52
2013 2
2014 0

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Brief history of Spyker (անգլ.)
  2. Spyker Cars переименуют в Swedish Automobile, auto.vesti.ru, 23 мая 2011 г.
  3. «Midland sells MF1 Racing to Spyker». GrandPrix.com. 09.09.2006. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 29-ին.