Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սպա (այլ կիրառումներ)

Սպա (ֆր.՝ Spa) — բելգիական քաղաք Լիեժ նահանգում։ Քաղաքապետարանը տեղակայված է Արդեններական լեռներում և հայտնի է, որպես համաժողովրդական առողջարան։ Քաղաքի մերձակայքում է գտնվում հայտնի Սպա-Ֆրանկոշարմ ավտոմրցավազքի վազքուղին, որտեղ անցկացվում է Ֆորմուլա 1-ի (անգլ.՝ FIA Formula One World Championship) մրցավազքը։

Քաղաք
Սպա
ֆր.՝ Spa
Դրոշ Զինանշան

ԵրկիրԲելգիա Բելգիա
Մակերես39,85 կմ²
Պաշտոնական լեզուֆրանսերեն
Բնակչություն10 378 մարդ (հունվարի 1, 2018)[1]
Ժամային գոտիUTC+1
Հեռախոսային կոդ087
Փոստային դասիչ4900[2]
Պաշտոնական կայքvilledespa.be(ֆր.)
Սպա (քաղաք) (Բելգիա)##
Սպա (քաղաք) (Բելգիա)
Спа. Павильон Петра Великого
Спа. Пуонский источник

Մունիցիպալիտետի մակերեսը - 39,85 կմ² է։ Բնակչությունը՝ 10 378 մարդ (հունվարի 1, 2018)[1]։

Միգուցե այսօր Սպան ավելի հայտնի է իր մրցավազքի վազքուղով՝ սակայն միջնադարում Սպա փոքրիկ քաղաքը տեղակայված էր, այնտեղ, որտեղ խաչվում են 3 երկրները՝ Բելգիա, Գերմանիա և Նիդերլանդներ, հայտնի էր իր բուժիչ ջրերով, որտեղ այցելել են ռուսական Պետրոս I կայսերը և ֆրանսիական արքայազն՝ Լուի-Ժոզեֆ Կոնդեը։

Անգլիական «spa»[3] բառը ծագումը կապված է Սպա քաղաքի հետ։

Սպաի բուժիչ ջրերը հայտնի են եղել հին հռոմեացիններին, հավանակ է, որ նրանք էլ այն անվանել են ինքնահոսող աղբյուրներ, որոնց շատրվանը այսօր էլ զարդարում է առողջարանի հրապարակը - «Spa» (վալոներեն espa — շատրվան)։ Սպաի երկաթ պարունակող աղբյուրնների ածխաթթվով հարուստ ջրերը հռոմեացիները անվանել են՝ Aquae Sepadonae: Այն շատ համեղ էր, բուժում էր շատ հինվանդություններ և այնքան հայտնի էր, որ նրանց մասին գրել է Պլինիոս Ավագը՝ իր «Բնական պատմություն»ում։ Ածխաթթու գազը դուրս է գալիս ջրից հազարավոր մարգարիտե պղպջակների տեսքով և հնարավոր է, որ քաղաք-առողջարանը իր տեղանվան ծագման համար պարտական է մեկ այլ լատինական բառի՝ spargere - պղպջալ։

XIV դարում Սպան վերածվեց առողջարանի, իսկ XVI դարում Սպայի ջրերը վաճառվում էին Եվրոպայի շատ երկրներում։ Նորաձև առողջարանի ջրերի հետ «spa» բառը բառացիորեն տեղափոխվեց հյուսիսային Անգլիա, որը հյուսիսային բարբառով հնչյում էր ինչպես «spaw»:

1717 թ.-ին Սպաի ջրերում բուժվում էր Պետրոս I-ը։ Ինչպես գրել էի իր «Pierre le Grand aux eaux de Spa»[4] աշխատությունում Ալբին Բոդին՝ «Վերջին տարիների չափից շատ ջանքերը, և արհամարհական վերաբերմունքը իր առողջությանը, չմնացին առանց վնսակար ազեդության՝ կայսեր օրգանիզմի վրա»։ գերմ.՝ Leib բժիշկ Արեկսինի խորհրդով (գերմ.՝ Leibgarde, գերմ.՝ Leib — մարմին + լատին․՝ guardia — պաշտպանություն, պահպանում) Պետրոս I-ը մեկնեց բուժման Սպայի բուժիչ ջրերում՝ ավստրիական Նիդեռլանդներում (ներկայիս Բելգիայում)։

Սպա

4 շաբաթվա ընթացքում (1717 թ.-ի հունիսի 24-ից հուլիսի 25-ը) Պետրոս I-ը խմել է Պուոնսկական բուժիչ ջրերը[5][6]։ Պետրոս I-ը ցանկանում էր հավերժացնել Սպա ժամանման հուշերը։ Կայսեր հրահանգով՝ Սպայում տեղադրվեց հուշարձան՝ ամստերդամական քանդակագործի աշխատանքներից, որի վրա Պետրոս I-ի կողմից փորագրված է լատիներենով շնորհագիր՝ շարահյուսված կասեր մերձավորներից մեկի կողմից։

1888 թ.-ի սեպտեմբերի 19-ին քաղաքում կայացավ առաջին գեղեցկության մրցույթը։ 350 թեկնածուներից 21-ը հասան եզրափակչին, որտեղ բացառապես տղամարդկանց ժյուրին «զննում էր» փակ դռների ետևում։ Հաղթող ճանաչվեց 18-ամյա Bertha Soucaret Գվադելուպայից, որպես մրցանակ ստացել է 5000 ֆրանսիական ֆրանկ։

Առաջին համաշխարհային պատերազմի առաջին օրերին քաղաքը ենթարկվել է գերմանական շրջափակման։ Այնտեղ են տեղակայվել զինվորական հիվանդանոցները գերմանացի զինվորների համար, իսկ ավելի ուշ այնտեղ տեղափոխվեց գլխավոր հրամանատարության շտաբը (Oberste Heeresleitung)։

1920 թ.-ի հուլիսի 5-16-ը քաղաքում անցկացվում էր Անտանտի երկների միջազգային կոնֆերանսը՝ նվիրված Առաջին համաշխարհային պատերազմից հետո խաղաղ կարգավորմանը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Wettelijke Bevolking per gemeente op 1 januari 2018Statbel.
  2. Crossroads Bank for Enterprises
  3. Online Etymology Dictionary; Encyclopædia Britannica 2006 Ultimate Reference Suite DVD, Eintrag «spa»; Oxford English Dictionary Band 16 (1989), Seite 86
  4. Боди А. Петр Великий на водах в Спа. Извлечения и пересказ // Русская старина, 1896. — Т. 86. — № 4. — С. 21-29. — Под загл.: Пребывание Петра Великого в австрийских Нидерландах в 1717 году. — Сетевая версия — М. Вознесенский 2006.
  5. Маньшина Н. В. Курортология для всех. За здоровьем на курорт. — М. : Вече, 2007. — 592 с.]
  6. «poûhon» — валлонское слово — «минеральный источник».

Գրականություն խմբագրել

Հղումներ խմբագրել