Սպարտակ Գևորգյան

հայ քանդակագործ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գևորգյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Սպարտակ Շավարշի Գևորգյան (մայիսի 7, 1960(1960-05-07), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քանդակագործ։

Սպարտակ Գևորգյան
Ծնվել էմայիսի 7, 1960(1960-05-07) (63 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1979), Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1985) և Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ
Մասնագիտությունքանդակագործ և ուսուցիչ
ԱշխատավայրՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան
ԱնդամությունՀայաստանի նկարիչների միություն

Կենսագրություն խմբագրել

1975-1979 թվականներին սովորել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, 1979-1985 թվականներին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի քանդակի բաժնում, այնուհետև վերապատրաստվել է Լենինգրադի Գեղարվեստի ակադեմիայում։ 1986 թվականից դասավանդում է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում։ 1999 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է։ Մասնակցել է բազմաթիվ միջազգային ցուցահանդեսների։ Սպարտակ Գևորգյանի բրոնզաձույլ և քարե փոքր ծավալի քանդակներն ընդգրկված են տարբեր երկրների (Հայաստան, Ռուսաստան, Ֆրանսիա, Գերմանիա, ԱՄՆ, Բրազիլիա, Պարսկաստան, Շվեյցարիա և այլն) պետական և մասնավոր հավաքածուներում։ Քանդակագործն իր բրոնզաձույլ փոքր ծավալի քանդակները համադրում է բնական այլ քարերի հետ՝ հասպիս, նռնաքար, օբսիդիան, գրանիտ, ագաթ[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել