Ջնջման առաջադրված հոդվածներ

Բարի գալուստ Հայերեն Վիքիպեդիայի ջնջման առաջադրված հոդվածների քննարկումների հարթակ։ Այս էջում համայնքը որոշում է կայացնում ջնջման ներկայացված հոդվածների վերաբերյալ։ Հոդվածները ջնջման են ներկայացվում ըստ Վիքիպեդիայի Ջնջման կանոնակարգի:

Քվեարկելու ժամանակ ցանկալի է օգտագործել {{Ջ}} (ջնջել) և {{Թ}} (թողնել) կաղապարները կողմ կամ դեմ արտահայտվելու համար։

Ջնջման կանոնակարգը գտնվում է այստեղ, այդ պայմանները ուշադիր կարդալու դեպքում պարզ է դառնում (խոսքը արագ ջնջման ոչ ենթակա հոդվածների մասին է), որ հոդվածը ենթակա է պարտադիր ջնջման, եթե քվեարկության իրավունք ունեցողների (այսինքն քննարկման այն մասնակիցների, ովքեր օժտված են այդ իրավունքով) 75 տոկոսը (դեմ և կողմ ձայների հանրագումարի հանդեպ) կողմ է արտահայտվել ջնջմանը (հիմնավորված պատճառաբանությամբ), մնացած դեպքերում, 7-30 օրվա ընթացքում, ադմինները քննարկման ընթացքում ձևավորված կոնսենսուսի համաձայն պետք է որոշեն՝ ջնջել, թե թողնել հոդվածը։

 Կարևոր է՝ Քննարկումներին կարող են մասնակցել այն մասնակիցները, որոնք բավարարում են քվեարկության մասնակցության կանոնակարգի պահանջներին: Մյուս մասնակիցները կարող են մասնակցել քննարկմանը, բայց նրանց ձայնը կունենա խորհրդատվական նշանակություն:

Ավելացնել ջնջման նոր թեկնածու։
 Հին թեկնածուներն այստեղ են:
↱

Ուշադրություն. Նոր քննարկում սկսելու համար ներքևում ավելացնել.

==[[Հոդված]]==
:{{la|Հոդված}}
Ձեր պատճառաբանությունը--~~~~
Նոր թեմաներն ավելացրեք ներքևից։ Ավելացնել…
Հաջողության_թաքնված_կողմը_(գիրք) (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Մի քանի ամիս առաջ հրատարակված գիրք է, որի նշանակալիությունն առայժմ կասկածելի է։ Նկատեմ, որ ջնջման է ներկայացված նաև գրքի հեղինակի մասին հոդվածը։--23artashes (քննարկում) 12:34, 26 հունվարի 2023 (UTC)[reply]

  Ջնջել՝ ոչ նշանակալի։ Ավետիսյան91 (քննարկում) 19:46, 1 Մարտի 2023 (UTC)[reply]
Arthour (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Նշանակալիությունը չի երևում։ Որպես կենսագրության աղբյուր միայն տվյալ անձի կայքն է։--23artashes (քննարկում) 07:21, 28 հունվարի 2023 (UTC)[reply]

Քանի որ այս էջը պաշտպանված է նոր գրանցված մասնակիցների համար, տեղադրում եմ այս հոդվածով շահագրգռված մասնակցի գրառումը իմ քննարկման էջում --23artashes (քննարկում) 10:25, 29 հունվարի 2023 (UTC)[reply]
  • կից երկու կայք, որոնցից մեկը հայկական է և տեղադրվում է կայքի ստեղծողի կողմից և միջազգային կայք համարվող՝ Spotify-ը, որտեղ տեղադրված է հեղինակի կենսագրությունը:

https://imusic.am/ar/3Zlz7FMi1

https://open.spotify.com/artist/4CtAE1Yb4GoeuJzsKsogi9?si=59jCsiW2QIG7m3lWb9lATQ Lilit0023 (քննարկում) 09:44, 29 հունվարի 2023 (UTC)[reply]

  Թողնել Կարծում եմ spotify-ում հաստատված արտիստ լինելը նշանակալի աղբյուր է։

Արամ_Դավթյան (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Անձի նշանակալիությունը հոդվածում չի երևում։--23artashes (քննարկում) 18:29, 1 Մարտի 2023 (UTC)[reply]

  Ջնջել՝ ոչ նշանակալի։ Ավետիսյան91 (քննարկում) 19:45, 1 Մարտի 2023 (UTC)[reply]
Շեյդի (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

2021 թվականի սեպտեմբերին հոդվածն առաջադրվել է ջնջման։ Քննարկմանը ներկայացվել են ջնջմանը կողմ և դեմ կարծիքներ, փաստն այն է, որ հոդվածը չի ջնջվել։ Այնուամենայնիվ, ես պնդում եմ, որ հոդվածը պետք է ջնջվի։ Հոդվածում նշված է, որ տվյալ անձը դարձել է «Հայաստանի 2016 թվականի բիթբոքս չեմպիոն»։ Ենթադրելի է, որ Ժամանակակից տեղեկատվական աղբյուրների առկայության պայմաններում այդպիսի առաջնության վերաբերյալ համացանցում առնվազն մի քանի հեղինակավոր-մասնագիտական աղբյուրներ պետք է լինեին (երաժշտական, մշակութային, գոնե լրատվամիջոցներ, որոնք տարբեր առիթներով կանդրադառնային այդ առաջնությանը), սակայն կարելի է ասել գրեթե չկան այդպիսիք։ Չնայած կարելի է գրեթե բառն էլ հանել։ Անհայտ է, թե ում կողմից է կազմակերպվում այդ առաջնությունը, արդյո՞ք այն կազմակերպողը իրավունք ունի մրցույթը կոչել Հայաստանի առաջնություն։ Համացանցում մի քանի տեղ գտա Բիթբոքսի հայկական ասոցիացիա անունով կցկտուր ներկայացված ինչ-որ կառույցի մասին անդրադարձ (օրինակ «միևնույն բեմում հանդես եկան հանրահայտ անգլիացի DJ Switch-ը և Բիթբոքսի հայկական ասոցիացիայի ղեկավար Բագրատ Տերտերյանը», «օգոստոս ամսին Հայաստանի բիթբոքսի ասոցիացիայի մյուս տղաների եւ նախագահի հետ կմեկնի Գերմանիա»)։ Միգուցե այդ ասոցիացիա անունով հանդես եկող կառույցն է կազմակերպում, սակայն հարցն այն է, որ կազմակերպիչը հայտնի/նշանակալի չէ։ Ուստի «Հայաստանի 2016 թվականի բիթբոքս չեմպիոն» արտահայտությունը տվյալ անձին նշանակալի չի դարձնում։ Հոդվածում նշված է, որ նա «միջազգային "Tezarean Beatbox Battle"-ի հաղթող» է։ Համացանցում փնտրեցի «Tezarean Beatbox Battle» անունը։ Գտա իստագրամի, յութուբի ինչ-որ էջեր, aravot.am կայքի այն հոդվածը, որտեղ ասվում էր, որ «օգոստոս ամսին Հայաստանի բիթբոքսի ասոցիացիայի մյուս տղաների եւ նախագահի հետ կմեկնի Գերմանիա»։ Եթե այս առաջնությունը հանրագիտարանային նշանակալիություն ունենար, ապա ժամանակակից տեղեկատվական հարթակների մի քանի լուրջ մասնագիտական միջոցների կողմից անդրադարձի կարժանանար։ Ուստի կարող եմ պնդել, որ "Tezarean Beatbox Battle"-ի հաղթող» արտահայտությունն այս դեպքում տվյալ անձին հանրագիտարանային նշանակալիություն չի հաղորդում։ Հոդվածում ներկայացված այլ տեղեկությունների չեմ անդրադառնում, քանի որ դրանք ինքնին հանրագիտարանային նշանակալիություն չեն հաղորդում անձին։ Եթե կան մասնակիցներ, ովքեր կարող են ներկայացնել իմ կողմից հոդվածից մեջբերված տեղեկությունների վերաբերյալ մասնագիտական, հեղինակավոր աղբյուրներ, համապատասխան ապացույցներ/հակափաստարկներ, ապա ես քննարկումը կփակեմ։ --Գարդմանահայ (քննարկում) 13:21, 7 Մարտի 2023 (UTC)[reply]

  •   Թողնել։ Ողջույններս, հարգելի Գարդմանահայ։ Կրկին նույն խնդիրն առաջ եկավ։ Սա խոսում է այն մասին, որ անձամբ հայն է թերագնահատում հային։ Այս արտիստին վերաբերող հոդվածը նախորդ քննարկումից էլ պարզ դարձավ, որ լիովին համապատասխանում է Հայերեն Վիքիպեդիայի երաժիշտ/արտիստների կատեգորիային։ Տվյալ արտիստը Հիփ-Հոփ մշակույթի 5-րդ էլեմենտի՝ Բիթբոքսի առաջին և դեռևս ՄԻԱԿ ներկայացուցիչն է միջազգային ԱՄԵՆԱՄԵԾ ՆՄԱՆԱՏԻՊ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ/ՄՐՑՈՒՅԹՆԵՐՈՒՄ ինչպես առցանց, այդպես էլ ռեալ բեմական։ Խնդիրը նրանում է, որ սրա մեջ խնդիր տեսնում են այն մարդիկ, ովքեր ընդհանրապես պատկերացում չունեն և գեթ մեկ անգամ էլ չեն ուսումնասիրել այս սուբկուլտուրան։ Իսկ գիտե՞ք, թե ինչու է միջազգային աղբյուրների քանակն ավելի շատ, քան թե հայկական։ Իհարկե հարցիս պատասխանը կգտնեք հենց հարցից առաջ իմ կողմից գրված նախադասությունում, այսինքն՝ հայը ուշադիր չլինելով և թեմայից լիովին հեռու լինելով նույնիսկ չի էլ հետաքրքրվել, քանի որ այս սուբկուլտուրան նոր-նոր է զարգանում մեր երկրում։ Ունենք նաև ֆուտբոլ ֆրիսթայլերներ և այլ ժամանակակից մշակույթի հայ ներկայացուցիչներ, ովքեր էլի ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԱՄԵՆԱՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ թեմային վերաբերող մրցույթների հաղթողներ են, իրենց մասին գրենք հոդված, հետո ասենք ոչ հանրագիտարանային ե՞ն ու ջնջե՞նք․․․իհարկե ո՛չ։ Ավելացնում եմ ևս երկու աղբյուր, թարմ և կարևոր, արդեն ռուսական МИР 24 ТВ-ի ռեպորտաժը տվյալ արտիստի մասին և Beatbox Fandom-ի հոդվածը։ Հուսամ ռեալ և խելացի քննարկում կդառնա։ Հարգանքով՝ --Մեսրոպ Հայրապետյան (քննարկում)
Բարունակ_Ավետիսյան (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Ոչ նշանակալի, ոչ հանրագիտարանային բովանդակություն--23artashes (քննարկում) 19:04, 16 Մարտի 2023 (UTC)[reply]