Ջնջման առաջադրված հոդվածներ

Բարի գալուստ Հայերեն Վիքիպեդիայի ջնջման առաջադրված հոդվածների քննարկումների հարթակ։ Այս էջում համայնքը որոշում է կայացնում ջնջման ներկայացված հոդվածների վերաբերյալ։ Հոդվածները ջնջման են ներկայացվում ըստ Վիքիպեդիայի Ջնջման կանոնակարգի:

Քվեարկելու ժամանակ ցանկալի է օգտագործել {{Ջ}} (ջնջել) և {{Թ}} (թողնել) կաղապարները կողմ կամ դեմ արտահայտվելու համար։

Ջնջման կանոնակարգը գտնվում է այստեղ, այդ պայմանները ուշադիր կարդալու դեպքում պարզ է դառնում (խոսքը արագ ջնջման ոչ ենթակա հոդվածների մասին է), որ հոդվածը ենթակա է պարտադիր ջնջման, եթե քվեարկության իրավունք ունեցողների (այսինքն քննարկման այն մասնակիցների, ովքեր օժտված են այդ իրավունքով) 75 տոկոսը (դեմ և կողմ ձայների հանրագումարի հանդեպ) կողմ է արտահայտվել ջնջմանը (հիմնավորված պատճառաբանությամբ), մնացած դեպքերում, 7-30 օրվա ընթացքում, ադմինները քննարկման ընթացքում ձևավորված կոնսենսուսի համաձայն պետք է որոշեն՝ ջնջել, թե թողնել հոդվածը։

 Կարևոր է՝ Քննարկումներին կարող են մասնակցել այն մասնակիցները, որոնք բավարարում են քվեարկության մասնակցության կանոնակարգի պահանջներին: Մյուս մասնակիցները կարող են մասնակցել քննարկմանը, բայց նրանց ձայնը կունենա խորհրդատվական նշանակություն:

Ավելացնել ջնջման նոր թեկնածու։
 Հին թեկնածուներն այստեղ են:
↱

Ուշադրություն. Նոր քննարկում սկսելու համար ներքևում ավելացնել.

==[[Հոդված]]==
:{{la|Հոդված}}
Ձեր պատճառաբանությունը--~~~~
Նոր թեմաներն ավելացրեք ներքևից։ Ավելացնել…
Գագիկ_Արշակյան (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Անձի նշանակալիությունը ցույց տրված չէ։--23artashes (քննարկում) 04:48, 12 հունվարի 2023 (UTC)[reply]

  Ջնջել՝ ոչ նշանակալի։ Ավետիսյան91 (քննարկում) 07:02, 12 հունվարի 2023 (UTC)[reply]
Գոռ_Կարապետյան (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Անձի նշանակալիությունը հոդվածում չի երևում։--23artashes (քննարկում) 08:31, 17 հունվարի 2023 (UTC)[reply]

Բարև Ձեզ։ Շնորհակալություն դիտարկումների համար։ Հոդվածը հնարավորինս բարելավել եմ։ Mariam Sargsyan 17 (քննարկում) 20:02, 23 հունվարի 2023 (UTC)[reply]
Բարև Ձեզ, հարգելի @23artashes։ Շնորհակալություն դիտարկումների համար։ Հոդվածը հնարավորինս բարելավել եմ։ Mariam Sargsyan 17 (քննարկում) 20:02, 23 հունվարի 2023 (UTC) Mariam Sargsyan 17 (քննարկում) 12:21, 26 հունվարի 2023 (UTC)[reply]
Բարև Ձեզ, հարգելի Mariam Sargsyan 17։ Շնորհակալություն Ձեր ներդրումների համար, սակայն դրանք տվյալ անձին նշանակալիություն չեն տալիս։ Այստեղ ոչ թե աղբյուրների կամ դրանց քանակի խնդիրն է, այլ բուն անձի ոչ նշանակալի լինելու։ Վիքիպեդիայում կան անձանց ներկայացվող չափանիշներ, որոնցից գոնե մեկին պետք է բավարարի անձը։ Ըստ իս՝ Գոռ Կարապետյանը չի բավարարում։ Խնդրում եմ ծանոթանալ այդ պահանջներին և նշել, թե որ կետով է նա նշանակալի։ Այդ դեպքում համայնքը կորոշի՝ հոդվածը մնում է, թե ոչ։ Շնորհակալությկուն։ --23artashes (քննարկում) 12:31, 26 հունվարի 2023 (UTC)[reply]
Լևոն_Ղարիբյան (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Նշանակալիությունը հոդվածում ցույց տրված չէ։--23artashes (քննարկում) 13:25, 17 հունվարի 2023 (UTC)[reply]

Հաջողության_թաքնված_կողմը_(գիրք) (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Մի քանի ամիս առաջ հրատարակված գիրք է, որի նշանակալիությունն առայժմ կասկածելի է։ Նկատեմ, որ ջնջման է ներկայացված նաև գրքի հեղինակի մասին հոդվածը։--23artashes (քննարկում) 12:34, 26 հունվարի 2023 (UTC)[reply]

Arthour (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Նշանակալիությունը չի երևում։ Որպես կենսագրության աղբյուր միայն տվյալ անձի կայքն է։--23artashes (քննարկում) 07:21, 28 հունվարի 2023 (UTC)[reply]