Ջնջման առաջադրված հոդվածներ

Բարի գալուստ Հայերեն Վիքիպեդիայի ջնջման առաջադրված հոդվածների քննարկումների հարթակ։ Այս էջում համայնքը որոշում է կայացնում ջնջման ներկայացված հոդվածների վերաբերյալ։ Հոդվածները ջնջման են ներկայացվում ըստ Վիքիպեդիայի Ջնջման կանոնակարգի:

Քվեարկելու ժամանակ ցանկալի է օգտագործել {{Ջ}} (ջնջել) և {{Թ}} (թողնել) կաղապարները կողմ կամ դեմ արտահայտվելու համար։

Ջնջման կանոնակարգը գտնվում է այստեղ, այդ պայմանները ուշադիր կարդալու դեպքում պարզ է դառնում (խոսքը արագ ջնջման ոչ ենթակա հոդվածների մասին է), որ հոդվածը ենթակա է պարտադիր ջնջման, եթե քվեարկության իրավունք ունեցողների (այսինքն քննարկման այն մասնակիցների, ովքեր օժտված են այդ իրավունքով) 75 տոկոսը (դեմ և կողմ ձայների հանրագումարի հանդեպ) կողմ է արտահայտվել ջնջմանը (հիմնավորված պատճառաբանությամբ), մնացած դեպքերում, 7-30 օրվա ընթացքում, ադմինները քննարկման ընթացքում ձևավորված կոնսենսուսի համաձայն պետք է որոշեն՝ ջնջել, թե թողնել հոդվածը։

 Կարևոր է՝ Քննարկումներին կարող են մասնակցել այն մասնակիցները, որոնք բավարարում են քվեարկության մասնակցության կանոնակարգի պահանջներին: Մյուս մասնակիցները կարող են մասնակցել քննարկմանը, բայց նրանց ձայնը կունենա խորհրդատվական նշանակություն:

Ավելացնել ջնջման նոր թեկնածու։
 Հին թեկնածուներն այստեղ են:
↱

Ուշադրություն. Նոր քննարկում սկսելու համար ներքևում ավելացնել.

==[[Հոդված]]==
:{{la|Հոդված}}
Ձեր պատճառաբանությունը--~~~~
Նոր թեմաներն ավելացրեք ներքևից։ Ավելացնել…
Edu VanHub (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Ընդհանուր առմամբ հոդվածը պատմում է դրամաշնորհային ծրագրի մասին, որն իրականացվում է Էռասմուս ծրագրի միջոցով։ Այս ոճի դրամաշնորհային ծրագրեր Հայաստանում հարյուրներով/հազարներով իրականացվում են, և միայն այն հանգամանքը, որ դա կոչվում է ծրագիր/նախագիծ, դեռ թեման չի դարձնում հանրագիտարանային նշանակալի։ Հոդվածում ներկայացված չէ ծրագրի հանրագիտարանային նշանակալիությունը։ Ներկայացված աղբյուրների մի մասն ուղղակիորեն կապված է Էռասմուսի հետ, աղբյուրների մեկ այլ խումբ էլ ներկայացնում է տվյալ ծրագրի նախաձեռնողի/ղեկավարի հարցազրույցը, որտեղ նա կարելի է ասել նույն միտքն է ասում, որ ուզում է կրթյունը տարածել, մեդիագրագիտություն սովորեցնել։ Մի քանի աղբյուր էլ չեն աշխատում/փակված են։ Հոդվածում գրված է, որ «ծրագրի նպատակն է օգնել գյուղական համայնքներում ապրող երիտասարդներին ու պատանիներին (հատկապես սոցիալապես անապահով) ձեռք բերել որոշակի մեդիագիտելիքներ՝ կառուցելով նրանց համար անհրաժեշտ ներառական և ինովատիվ միջավայր»։ Ավտոմեքենա վարելով 18,000 կմ անցնելը որևէ նշանակալի իրադարձություն չէ։ Մի քանի գյուղի երեխաների համար մեդիագրագիտության վերաբերյալ սեմինարների իրականացումը նույնպես հանրագիտարանային նշանակալի հանգամանք չէ իր բնույթով։ Նշված է, որ ծրագիրն իրականացվել է «Հայաստանում, Վրաստանում, Ռուսաստանում և Ուկրաինայում և տարածել մեդիակրթություն»։ Նախ մեդիագրագիտություն տարածելը որևէ հանրագիտարանային նշանակալի հանգամանք չէ, եթե իհարկե առանձին դեպքերում փաստերով հակառակը չի ապացուցվում։ Նշված 4 երկրի վերաբերյալ ներկայացված է 3 աղբյուր, որից 2-ը ծրագրի համակարգողի/ղեկավարի մասնակցությամբ հարցազրույցային ոճի հոդվածներ են, իսկ 3-րդը չի աշխատում/անհասանելի է։ Ասածս այն է, որ համակարգողը/ղեկավարն է պատմում իր ծրագրի մասին, ոչ թե որևէ երկրորդական վստահելի աղբյուրներից ենք իմանում։ --Գարդմանահայ (քննարկում) 06:17, 7 Մարտի 2022 (UTC)[reply]

Քննարկման հարգելի մասնակիցներ, շնորհակալություն եմ հայտնում դիտարկման համար, բայց կցանկանայի բերել մի քանի հակափաստարկներ, նախ ծրագիրը չի իրականացվում Էրազմուս դրամաշնորհով՝ հետևաբար հարյուրներով/հազարներով չկան այս ծրագրերից։ Ծրագիրը Էրազմուս+ չէ: Ծրագրի ֆինանսավորումը միայն դրամաշնորհային չի եղել։ Երկրորդ, սա ամբողջ տարածաշրջանում առաջին շարժական կրթարանն է, ինովացիա է, ոչ միայն Հայաստանում, հետևաբար կարող է դիտարկվել որպես հանրագիտարանային, որովհետև մինչ օրս նախադեպը չի եղել նման կրթարանի։ Ցանկանում եմ բերել ևս մի քանի փաստարկներ, մի քանի պատանիներ չեն կրթվել՝ այլ հարյուրավոր, երեք փուլերի ընթացքում մասնակցել են 435 պատանիներ ու երիտասարդներ: Ցանկանում եմ նաև նշել, որ ծրագիրը նաև կայունություն է ապահովում, ծրագրի մասնակիցներին փորձում են կամ աշխատանքով ապահովել, կամ կամավորության կամ ինթերնշիփի: Ծրագիրը ներկայացված է եղել աշխարհի ավելի քան 8 երկրներում և քաղաքներում, այդ թվում Բոնն, Մալագա, Մոսկվա, Երևան, Վիեննա, Կիև, Բարսելոնա և այլն: Խնդրում եմ դիտարկել հետևյալ հակափաստարկները և որոշում կայացնել հոդվածը չջնջելու վերաբերյալ: Հակափաստարկները կարծում եմ, որ արդեն հասկանալի պատճառներով բավականին համոզիչ են և կարող եմ դրանք նույնպես ավելացնել հոդվածում: Հարգանքներով՝ --Իռեն Սահակյան (քննարկում) 14:14, 7 Մարտի 2022 (UTC)[reply]
Գագիկ Բադալյան (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Հոդվածի բովանդակության մեջ առկա չէ տվյալ անձի հանրագիտարանային նշանակալիությունը։ Առավել մանրամասն տես «Վիքիպեդիա:Նշանակալիություն (երաժշտություն)» կանոնակարգի «Չափանիշներ երաժիշտների և համույթների համար» բաժնի պահանջները, որոնցից ոչ մեկին չի համապատասխանում։--Գարդմանահայ (քննարկում) 08:49, 28 Ապրիլի 2022 (UTC)[reply]

Գործ_տալ (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Հոդվածը հանրագիտարանային չէ (աղբյուր գտնելու դեպքում պետք է սահմանումը տեղափոխել Վիքիբառարան)։ Վիքիպեդիայում կարող ենք ունենալու en:Informant հոդվածի հայերեն տարբերակը, որտեղ կնշվի, որ այդ մարդկանց խոսակցական ժառգոնում ասում ենք գործ տվող (ինչպես արված է անգլերենում snitch, rat կամ այլ հոմանիշների դեպքում)։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 14:20, 10 Մայիսի 2022 (UTC)[reply]

Հակոբ_Մանուկյան_(բժիշկ) (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Հոդվածի նշանակալիությունը չի երևում։ Մարդը բժիշկ է եղել ու մահացել ժանտախտից։ Ոչ մի այլ տվյալ չկա հոդվածում։--A.arpi.a (քննարկում) 10:48, 6 Հունիսի 2022 (UTC)[reply]

Հակոբ_Սարիկյան (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Հոդվածի նշանակալիությունը տեքստում չի երևում։--A.arpi.a (քննարկում) 10:55, 6 Հունիսի 2022 (UTC)[reply]

Մամիկոն_Ղարիբյան (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Նշանակալիությունը չի երևում, բազում նման շախմատիստներ կան: Արդյո՞ք պետք է բոլորի մասին հոդված ունենալ:--∑ίγμα (քնն.) 12:20, 22 Հունիսի 2022 (UTC)[reply]

Հոդվածը մի փոքր բարելավեցի, կարծում եմ որ պետք է մնա։--Արարատ Թրվանց (քննարկում) 15:06, 23 Հունիսի 2022 (UTC)[reply]

  •   Թողնել. Մամիկոնը երկու անգամ եղել է տարբեր տարիքային խմբերի Եվրոպայի չեմպիոն, երեք անգամ բավականին հաջող մասնակցել է Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությանը։ Արդեն լրացրել է գրոսմայստերի նորմա։ Կարծում եմ՝ այս փաստերը նշանակալիություն հաղորդում են շախմատիստին։ --23artashes (քննարկում) 12:56, 30 Հունիսի 2022 (UTC)[reply]
Նարեկ_Քթոյան (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Նշանակալիությունը չի երևում:--∑ίγμα (քնն.) 12:14, 24 Հունիսի 2022 (UTC)[reply]

  Ջնջել՝ ըստ ներկայացված պատճառաբանության։ --ջեօ 🌱 12:29, 24 Հունիսի 2022 (UTC)[reply]
Էմմա_Բալբաբյան (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Ոչ նշանակալի, անաղբյուր--23artashes (քննարկում) 20:09, 7 Հուլիսի 2022 (UTC)[reply]

Ծայրեծայր գովազդ է։--A.arpi.a (քննարկում) 12:57, 14 Հուլիսի 2022 (UTC)[reply]

  Ջնջել, գովազդ, ոչ հանրագիտարանային։ --ԲեքոՔննարկում 14:44, 14 Հուլիսի 2022 (UTC)[reply]


Այս քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։

Վարդան_Խաչատրյան_(բժիշկ) (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Հոդվածը գովազդային ոճ ունի, շարադրանքը ոչ հանրագիտարանային է։--A.arpi.a (քննարկում) 11:27, 18 Հուլիսի 2022 (UTC)[reply]

Արման_Նալբանդյան (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Նշանակալիությունը չի երևում։--23artashes (քննարկում) 07:07, 20 Հուլիսի 2022 (UTC)[reply]