Ջնջման առաջադրված հոդվածներ

Բարի գալուստ Հայերեն Վիքիպեդիայի ջնջման առաջադրված հոդվածների քննարկումների հարթակ։ Այս էջում համայնքը որոշում է կայացնում ջնջման ներկայացված հոդվածների վերաբերյալ։ Հոդվածները ջնջման են ներկայացվում ըստ Վիքիպեդիայի Ջնջման կանոնակարգի:

Քվեարկելու ժամանակ ցանկալի է օգտագործել {{Ջ}} (ջնջել) և {{Թ}} (թողնել) կաղապարները կողմ կամ դեմ արտահայտվելու համար։

Ջնջման կանոնակարգը գտնվում է այստեղ, այդ պայմանները ուշադիր կարդալու դեպքում պարզ է դառնում (խոսքը արագ ջնջման ոչ ենթակա հոդվածների մասին է), որ հոդվածը ենթակա է պարտադիր ջնջման, եթե քվեարկության իրավունք ունեցողների (այսինքն քննարկման այն մասնակիցների, ովքեր օժտված են այդ իրավունքով) 75 տոկոսը (դեմ և կողմ ձայների հանրագումարի հանդեպ) կողմ է արտահայտվել ջնջմանը (հիմնավորված պատճառաբանությամբ), մնացած դեպքերում, 7-30 օրվա ընթացքում, ադմինները քննարկման ընթացքում ձևավորված կոնսենսուսի համաձայն պետք է որոշեն՝ ջնջել, թե թողնել հոդվածը։

 Կարևոր է՝ Քննարկումներին կարող են մասնակցել այն մասնակիցները, որոնք բավարարում են քվեարկության մասնակցության կանոնակարգի պահանջներին: Մյուս մասնակիցները կարող են մասնակցել քննարկմանը, բայց նրանց ձայնը կունենա խորհրդատվական նշանակություն:

Ավելացնել ջնջման նոր թեկնածու։
 Հին թեկնածուներն այստեղ են:
↱

Ուշադրություն. Նոր քննարկում սկսելու համար ներքևում ավելացնել.

==[[Հոդված]]==
:{{la|Հոդված}}
Ձեր պատճառաբանությունը--~~~~
Նոր թեմաներն ավելացրեք ներքևից։ Ավելացնել…
Վահե_Մխիթարյան (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Նախագծի նշանակալիության չափանիշներին չբավարարող --Ավետիսյան91 (քննարկում) 07:15, 21 Մարտի 2021 (UTC)[reply]

Հարգելի Ավետիսյան91, շնորհակալ եմ հոդվածների հանդեպ Ձեր ուշադրության համար։ Ըստ իս, այս հոդվածը նշանակալիության հետ կապված լուրջ հակասություններ չունի․ աղբյուրները նշել եմ (եթե հաշվի առնենք, որ դեպքից երկար ժամանակ չի անցել, զինվորի մասին հրապարակումներ դեռ էլի կլինեն, դրանք պարբերաբար կավելացնեմ)։ Հետմահու պարգևատրվել է մեդալով, կարծում եմ՝ դրանցից հետագայում էլի կլինեն։ Իսկ ինձ համար նշանակալի է այնքանով, որ այս հոդվածը ոգեշնչող դեր է կատարելու նրա հասակակիցների ու Վիքիպեդիա ընթերցողների համար, օրինակ է հանդիսանալու հայրենասիրության ու անձնազոհության (գոնե Տավուշի մարզում հաստատ)։ Մեկ անգամ ևս շնորհակալ եմ Ձեր սրտացավության համար։ Հարգանոք՝ --Avagyanasya (քննարկում) 09:27, 21 Մարտի 2021 (UTC)[reply]
Շնորհակալություն արձագանքելու համար, հարգելի Avagyanasya։ Խնդիրն այն է, որ Հայերեն Վիքիպեդիայի անձանց մասին նշանակալիության կանոնակարգին (Վիքիպեդիա:Նշանակալիություն (մարդիկ)) չի համապատասխանում։ Ոչ մի խոսք կամ կասկած չկա անձի սխրանքների կամ դրանով պայմանավորված հետագայում երիտասարդների մոտ հայրենասիրական և մարտական ոգու բարձրացման մասին։ Խնդիրը զուտ կանոնակարգն է, ըստ որի անձը չի համապատասխանում նշանակալիության առկա չափանիշներին։--Ավետիսյան91 (քննարկում) 09:36, 21 Մարտի 2021 (UTC)[reply]
Հարգելի Ավետիսյան91, ես իհարկե վիճելու ոչ մի ցանկություն չունեմ, որովհետև ապավինում եմ Ձեր փորձառությանը, սակայն եթե հաշվի առնենք, որ ըստ Ձեր նշած կանոնակարգի՝ զոհը պետք է համապատասխանի «ունեցել է մեծ դերակատարում պատմական ճանաչված իրադարձության մեջ» կետին, իսկ 19-ամյա պատանին 33 օր ԱԹՍ-ների դեմ մարտնչելով այդ իրադարձության հաղթանակը մոտեցնելուց և 2 տանկ առգրավելուց բացի է՞լ ինչ պետք է աներ նշանակալիությանը համապատասխանելու համար, ուստի առաջարկում եմ հաշվի առնելով նաև վերևում գրվածներս՝ *   Թողնել։ Անկեղծորեն՝--Avagyanasya (քննարկում) 09:58, 21 Մարտի 2021 (UTC)[reply]
Շատ լավ։ Շնորհակալ եմ մեկնաբանության համար։ Սպասենք մյուս մասնակիցներին, եթե որոշվի մնալ, ապա կհեռացնենք ջնջման կաղապարը։ Շնորհակալություն։--Ավետիսյան91 (քննարկում) 10:06, 21 Մարտի 2021 (UTC)[reply]
Ես եմ շնորհակալ ըմբռնման համար --Avagyanasya (քննարկում) 10:12, 21 Մարտի 2021 (UTC)[reply]
Հարգելի Ավետիսյան91, երկար մտածելուց հետո թույլ տվեք մի առաջարկություն անել․ որպեսզի հետագայում խմբագիրները չբախվեն նմանատիպ խնդրի, կարելի է նահատակված հերոսների ցուցակ կազմել ըստ մարզերի (մոտավորապես սրա նման Արցախյան երկրորդ պատերազմի մարտական ծառայության մեդալակիրների ցանկ)․ դրանով կբացառվի առանձին անհատների մասին հոդվածներ գրելը։ Եվ քանի որ մյուս մասնակիցները լռում են այս հոդվածի ջնջման հետ կապված, խնդրում եմ Ձեզ հանել կաղապարը։ Շնորհակալ եմ։ --Avagyanasya (քննարկում) 17:07, 21 Մարտի 2021 (UTC)[reply]
Հարգելի Avagyanasya, Ձեր նշած ցանկը ինքս եմ ստեղծել որպես այլըտրանք։ Այդ ցանկի օրինակով կարող են ցանկեր ստեղծվել նաև այլ մեդալակիրների և պարգևի արժանացածների համար։ Ըստ մարզերի բաժանման Ձեր առաջարկն էլ է կառուցողական, քննարկենք համայնքում և միգուցե այդ ճանապարհով գնանք։ Հավատացեք, որ ինձ համար հաճելի չէ նման հոդվածներ պիտակելը, սակայն վաղ թե ուշ ջնջվելու են նմանօրինակ հոդվածները։ Եկեք միասին հերոսապատումներ անենք այլ նախագծերում, կայքերում, լրատվականներում, սակայն սա հանրագիտարան է, այն էլ՝ ոչ հայկական, պարզապես հայերեն է։ Կաղապարը իրավունք չունեմ հանելու քանի դեռ քննարկումը ավարտված չէ, բայց եթե անգամ հիմա հանենք, ապա մի քանի ամիս հետո է առաջադրվելու ջնջման։ --Ավետիսյան91 (քննարկում) 17:25, 21 Մարտի 2021 (UTC)[reply]
Հարգելի Ավետիսյան91, Ձեր խոսքերն ինձ անկեղծ վշտացնում են․ հայերեն հանրագիտարանն ավելո՞րդ է համարելու իր հերոս զավակների մասին հոդվածներ ունենալ։ Կսպասեմ, իհարկե, քննարկման փակմանը, լավ եղեք --Avagyanasya (քննարկում) 17:34, 21 Մարտի 2021 (UTC)[reply]
Հարգելի Avagyanasya, թեման չափազանց զգայուն է և կանոնակարգին Դուք այժմ հակադրում եք հուզականությունը։ Եկեք միասին փոխենք Հայերենք Վիքիպեդիայի կանոնակարգը և հոդվածներ ստեղծենք պատերազմի բոլոր մասնակիցների մասին, որոնց թիվը պակաս չէ 100 հազարից։ Նշել եք «իր հերոսի», սակայն հարցն էլ այն է, որ Հայերեն Վիքիպեդիան Հայաստանինը չէ, հայկական չէ, սա վիքինախագիծ է հայերեն լեզվով։ Բարին եմ մաղթում Ձեզ։ Ցավում եմ, որ վշտացրել եմ Ձեզ, նման միտում չեմ ունեցել։--Ավետիսյան91 (քննարկում) 17:44, 21 Մարտի 2021 (UTC)[reply]
Որքան երկար է մնում այս կաղապարը հոդվածի վրա, այնքան ավելանում է ընթերցողների վրդովմունքն ու ցասումը․ օրական տասնյակ զանգեր եմ ստանում, ու անկեղծ ասած չեմ կարողանում հանգստացնել մարդկանց։ Պատկերացնու՞մ եք ինչ են զգում զինվորի հարազատները, նրան պարզապես ճանաչողներն ու զինակից ընկերները, երբ կարդում են "չի համապատասխանում նշանակալիության չափանիշներին" բառերը։ Ո՞վ է զբաղվում սրանով, ինչու՞ եք լռում, հանել է պետք այս կաղապարը, այն ՀԵՂԻՆԱԿԱԶՐԿՈՒՄ է Վիքիպեդիան մարդկանց աչքում։ --Avagyanasya (քննարկում) 12:28, 23 Մարտի 2021 (UTC)[reply]
Հոդվածի մեծ մասը գրված է ոչ հանրագիտարանային ոճով եթե անգամ որոշվի, որ այն պետք է մնա, դրա զգալի մասը պետք է ջնջվի։ Հարգելի՛ Avagyanasya, նաև այս դեպքի համար է նախապես կանոն մշակված, որ պետք չէ գրել այնպիսի հոդվածներ, որոնց խմբագրման դեպքում կառաջանան շահերի բախում։ Եթե հոդվածն ստեղծելուց առաջ հաշվի առնվեին նաև Վիքիպեդիայի գոնե ամենատարրական կանոնները, հիմա նման խնդիր չէր առաջանա (չնայած նշեմ, որ Ձեզ ուղղված անձնական զանգերը խմբագիրներին չեն վերաբերում, եթե Դուք խոստացել եք, որ կգրեք նման հոդված, ուրիշները պարտավոր չեն Վիքիպեդիայի տարիներով գործող կանոնը (ջնջման ներկայացված հոդվածի վերաբերյալ քննարկումը կարող է տևել մինչև մեկ ամիս) խախտել այդ պատճառով)։ Օրինակ՝ ինչո՞ւ է հոդվածում նշվել, թե նա երբ է զանգահարել վերջին անգամ (զուտ օրինակ է), արդյո՞ք արժի բոլոր հոդվածներում գրել թե որ անձը ում է զանգել որ րոպեին ու ինչ է խոսել։ Խնդրում եմ զերծ մնալ պիտակող մասնակցին ու ընդհանրապես բոլոր խմբագիրներին մեղադրանքներ ներկայացնելուց, գուցե դրա փոխարեն Դուք փորձեք հասկանալ, թե որն է Ձեր բացթողումը կամ սխալը (խնդրում եմ սա չընդունել որպես մեղադրանք, այլ հարմար բառ չգտա) և ինչպես կարելի է խմբագրել հոդվածն ու այն դարձնել ավելի հանրագիտարանային ոճի։--Voskanyan (քննարկում) 16:24, 23 Մարտի 2021 (UTC)[reply]
Հարգելի Voskanyan, շնորհակալ եմ արձագանքելու համար, սակայն կարիք չկա Ձեր ենթադրությունները որպես ճշմարտություն մատուցել (մեջբերում եմ Ձեր խոսքերը՝ «եթե Դուք խոստացել եք, որ կգրեք նման հոդված») ու հիմնվել դրանց վրա։ Եվ երկրորդ՝ եթե հոդվածը խմբագրման կարիք ունի, դա կարելի է անել առանց ջնջման կաղապար դնելու․ հենց Ձե՛զ էլ կխնդրեմ այն բերել հանրագիտարանային տեսքի (կրկին Ձեր խոսքերն են), եթե դժվար չէ։ Համագործակցությունից կշահենք բոլորս, իսկ հոդված ջնջելուց կավելանա միայն լարվածությունը (թույլ տվեք նշել, որ այս պահի դրությամբ հոդվածն ունի 938 դիտում, այն էլ ստեղծումից ընդամենը 3 օրվա ընթացքում)։ Ամենայն հարգանքով՝--Avagyanasya (քննարկում) 17:54, 23 Մարտի 2021 (UTC)[reply]

  Թողնել, հոդվածը բավարարում է Նշանակալիության հիմնական պահանջին, լուսաբանված է վստահելի երկրորդական աղբյուրներով։--Սամվելքննարկում 07:11, 29 Մարտի 2021 (UTC)[reply]

  Թողնել։ Այսօր մեր նահատակների հիշատակը հարգելով նման հոդված գրելը ամենաչնչին բանն է, որ կարող ենք անել այս հարթակում։ Իսկ նշանակալիության առումով, կարելի է այլ լեզուներով թարգմանության չներկայացվել։ Ամեն դեպքում ողջ մնացածների զգացմունքներն էլ խնայել է պետք, այսպիսի ժամանակներ են։ Գուցե հետո այդ իրադարձությունների հետ կապված հոդվածների վիքիքաղվածք տեղափոխվեն։ Բայց ոչ հիմա։ Եվ որպես հիմնավորում կարդացեք Հելենա Գուալինգա հոդվածը․ թարգմանել եմ WikiGap ցանկից։ 18-19 տարեկան բնապահպան ակտիվիստի մասին է, որի ազգականները ակտիվիստներ են։ Հոդվածը թարգմանելիս նշանակալիության մասին էի մտածում, բայց քանի որ այդ ցանկից էր, այնուամենայնիվ թարգմանեցի։ Հիմա ասածս ինչ է, եթե հայերենում ակտիվիստների մասին հոդվածներ ստեղծենք, որոնք այս կամ այն ցուցանակը բռնած այս կամ այն համաժողովների առաջ ցույցերի են մասնակցել, կամ ինչ-ինչ հարցեր բարձրաձայնելով կարծիքներ հայտնել ու պահանջներ են ներկայացրել, էլ չասենք ֆեյսբուքում գրած կարծիքների տակ հազարավոր լայքեր ու քոմենթներ են հավաքել, կարծում եմ, այ սա նշանակալիության հարց կառաջացնի։ Անկախ նրանից, թե ինչ կորոշեք, ես կողմ եմ հոդվածը թողնելուն։ Սիրով--Ապատ63 (քննարկում) 16:31, 31 Մարտի 2021 (UTC)[reply]
Որոշ հարցերում Ձեր հետ միակարծիք եմ Ապատ63 ջան։ Եթե նշանակալիության սկզբունք ընդունենք բարոյականությունը, մարդկային արժեքները, սխրանքը, բարությունը, միանշանակ այդպես է, անգամ ինքս կառաջարկեմ այս հոդվածներից յուրաքանչյուրը շաբաթվա հոդված նախագծի համար, սակայն պարզվում է, որ վիքիպեդիայում սկզբունքներն այլ են։ Օրինակ բացասական կերպարներից նշանակալի են սերիական մարդասպանները, գողերը, ոճրագործերը, կարո՞ղ ենք բարոյականության սկզբունքով հեռացնել, չէ որ նրանց մասին կարդում է մատաղ սերունդը, թող կարդան հերոսների մասին։ --Ավետիսյան91 (քննարկում) 07:52, 1 Ապրիլի 2021 (UTC)[reply]
Ժամանակին տպագիր հանրագիտարաններում ամեն ազգ ի՛ր թեմաներն էր գրում (ի թիվս հանրահայտ թեմաների)։ Այժմ դրանք տեղ են գտել Վիքիում ու շատ հոդվածներ կան (ժամանակին հայտնի), որոնք ոչ մի լեզվով թարգմանված չեն․ իրենց պետք չի։ Երկակի ստանդարտներից խուսափելու համար ես առաջարկեցի Հելենա Գուալինգա հոդվածը։ Սա ՄԱԿ-ի կողմից թարգմանության առաջադրված հոդված է մի հեռավոր ցեղի մի աղջկա մասին, որն իրականում ոչ մի բան էլ չի արել, բացի իր ծնողների հետ ցույցերի մասնակցելուց։ Սակայն, հավանաբար շատ կարևոր է այդ ազգի համար, որ դպրոցականների շրջանում բնապահպանական թեմաներով հանդիպումներ է ունենում։ Մեզ համար նա անհայտ անձ է, որի մասին հոդված կա և որի մասին իմանում ենք WikiGap ցանկից։ Այսպիսով, ստացվում է, որ հանրագիտարանի կանոնակարգ ստեղծողները իրենք խախտում են այն, իսկ մենք, չնայած սուբյեկտիվ իրականությանը․․․ պիտակում մերոնց հոդվածները։ Թուրքն ու ադրբեջանցին էլ իրենց դիվերսանտի մասին են գրել, որովհետև իրենցն է։ Մենք էլ կարող ենք մեր ջահելների մասին գրած հոդվածները թողնել, որովհետև մերն է։ Ախր շատ ցավոտ թեմա է ու այդ պիտակները վերքի՝ թարմ վերքի վրա աղ լցնելու նման են, սիրելի վիքիհամայնք, Ավետիսյան91 ջան։ «Պահանջարկը ծնում է առաջարկ» ասելով ամեն տեսակ աղբ սերիալների ու երգերի ու այլև այլ երևույթների մասին գրվել ու գրվում են հոդվածներ։ Կանոնակարգից, թե որքանով շեղվեցի, ներող եղեք։ Սիրով--Ապատ63 (քննարկում) 11:05, 1 Ապրիլի 2021 (UTC)[reply]
Ապատ63 ջան, բերած օրինակի ամենավառ դեմքը Գրետա Թունբերգն է, որին ես, միգուցե նաև շատերը անձնապես համարեն փչված մի պռոյեկտ՝ իրենից ոչինչ չներկայացնող, բայց պարզվում է ավելի քան 100 լեզվով վիքիներում կա, յուրաքանչյուրում 30-ից մինչև 230 ծանոթագրություններով։ Իսկ զինվորականների հետ կապված մի քանի առաջարկներ ենք արել, լուծում գտնելու քննարկումներ են եղել, որ հոդվածը թողնելը չհամարվի «աչք փակել», հետո ավելի մեծ խնդիր կլինի, անգամ նոր կանոնակարգ ենք առաջարկել ու մոտ 1 ամիս է քննարկվում է։ Ինչո՞ւ չեղան առաջարկներ, որ եկեք պատերազմի բոլոր մասնակիցներին համարենք նշանակալի՝ անկախ վստահելի երկրորդական աղբյուրների անդրադարձից։ Քննարկման մասին ծանուցում եղել է Խորհրդարանում։ Ահա կանոնակարգի սևագիրը, որը հավանական է, որ ընդունվի՝ Սևագիր:Զինվորականների, ազատամարտիկների և իրավապահ մարմինների աշխատակիցների նշանակալիություն։--Ավետիսյան91 (քննարկում) 11:23, 1 Ապրիլի 2021 (UTC)[reply]

Ձեր մատնանշած ակտիվիստի հոդվածը պատմություն ունի ու ավելի շատ հնչեղություն է ստացել էպիլեպսիայանման հիվանդության «շնորհիվ»։ Իմ մատնանշած հոդվածը ստեղծվել է 2019 թվականին անգլերենով ու միայն 2021 WikiGap-ի ցանկի շնորհիվ է մի քանի լեզվով թարգմանվել։ Ինչևէ, առաջարկում եմ․ 1. պիտակը փոխել մեկ այլ պիտակով․ օրինակ, միավորել կամ տեղափոխել․ հատկապես մահացածների մասին հոդվածների ջնջել կամ միավորել պիտակը կրկնակի ցավ է ծանոթ - հարազատների համար (ավելի լավ կլիներ ընդհանրապես վիքին չհիշեր նրանց)․ ողջերը իրենց կենսագրությունը նշանակալից դարձնելու ժամանակ ունեն։ 2. մեր նահատակների պիտակված բոլոր հոդվածները միավորել ցանկերի մեջ՝ արդեն ստեղծված հոդվածները համապատասխան հղումով քաղվածքում տեղադրելով։ Սիրելի վիքիհամայնք, Ես միայն այլ լուծում փնտրելով առաջարկեցի, վստահ լինելով, Վիքիի հոդվածը նրանց հետ չի բերի և որ ջնջելով ջանք չենք գործադրում, բայց ակամայից ցավ ենք պատճառում։ Սիրով՝ --Ապատ63 (քննարկում) 15:59, 1 Ապրիլի 2021 (UTC)[reply]

Ապատ63 ջան, դա էլ եմ արել։ Ստեղծել եմ նման ցանկ՝ Արցախյան երկրորդ պատերազմի մարտական ծառայության մեդալակիրների ցանկ։ Ասում եմ եկեք սրա օրինակով մյուս մեդալակիրների և շքանշանակիրների ցանկեր սարքենք։ Նկարներ կարող ենք դնել, համառոտ կենսագրականներ գրել։ Արձագանք չկա։ Մասնակիցներից մեկն առաջարկեց ըստ մարզերի ցանկ սարքել, դա էլ է ողջամիտ լուծում։ Խորհրդարանում նման քննարկում էլ կա՝ Վիքիպեդիա:Խորհրդարան#Առաջարկ։ Փոխարենը իմանալով, որ կանոնակարգին դեմ է, շարունակում ենք նորերը ստեղծել։ Այսօր չջնջվի, 1 տարի հետո է ջնջվելու ու ավելի բարդ իրավիճակում ենք հայտնվելու։--Ավետիսյան91 (քննարկում) 16:14, 1 Ապրիլի 2021 (UTC)[reply]
Հարգելի Ավետիսյան91, փետրվարի 6-ին դուք խորհրդարանում քննարկում եք բացել, որ վիքիպեդիայում հոդվածներ են գրվում արցախյան երկրորդ պատերազմի մասնակիցների մասին, որոնք նշանակալիություն չունեն ու մտահոգություն եք հայտնել, որ նման հոդվածներ կսկսեն էլի գրվել։ Կարելի էր խմբագիրներին զգուշացնել, որ չգրեն, ընդ որում, դա պետք է արվեր նաև վիքիպեդիայի ֆեյսբուքյան էջով, քանի որ համոզված եմ՝ ոչ բոլոր խմբագիրներն են մուտք գործում խորհրդարան կամ ծանոթանում ՋԱՀ-ի քննարկումներին։ Այդպես բոլորիս համար շատ ավելի լավ կլիներ։ --Avagyanasya (քննարկում) 16:59, 3 Ապրիլի 2021 (UTC)[reply]
Բայց չէ որ ես կամ մենք չենք կարող իմանալ, թե ովքեր են այդպիսի հոդվածներ գրողները կամ ովքեր կգրեն, որ անհատական տեղեկացնենք։ Վիքիպեդիային վերաբերող հարցերը քննարկվում են հենց վիքիպեդիայում՝ խորհրդարանում կամ համապատասխան քննարկման էջերում և ծանուցումները տեղադրվում են հենց վիքիպեդիայում։ Կա նաև Meta-Wiki հարթակը, որը վիքիխմբագիրների գլոբալ հարթակ է։ Հայերեն Վիքիպեդիան չունի ֆեյսբուքյան էջ. եթե կան նման էջեր տարբեր սոց ցանցերում, ապա դրանք չեն պատկանում Հայերեն Վիքիպեդիային, կարող են պատկանել խմբագիր անհատների, անհատների խմբերի, կազմակերպությունների, օրինակ՝ «Վիքիմեդիա Հայաստանին», որոնց գործունեության համար Հայերեն Վիքիպեդիայի համայնքը պատասխանատու չէ։--Ավետիսյան91 (քննարկում) 05:40, 5 Ապրիլի 2021 (UTC)[reply]
Խոսքն անհատական տեղեկացումների մասին չէ, ընդհակառակը, պետք էր զանգվածաբար տեղեկացնել ու տեղեկացնել բոլոր հնարավոր միջոցներով, ոչ թե ամեն օր մի քանի հոդված ներկայացնել ջնջման։ https://www.facebook.com/groups/armwiki/ --Avagyanasya (քննարկում) 14:04, 5 Ապրիլի 2021 (UTC)[reply]
Կրկնվում եմ, բայց այս խումբը չի պատկանում ՀՎ-ին։ Ենթադրում եմ, որ ընդհանուր հետաքրքրությունների մարդիկ են բացել ու ՀՎ-ից հոդվածներ են տեղադրում։ Եթե Դուք այդ խմբում եք կամ ճանաչում եք այդ խմբից մարդկանց, կարող եք առաջարկել, որ ծանուցեն խորհրդարանի քննարկման մասին։ Դա նախագծի համայնքի գործը չէ։--Ավետիսյան91 (քննարկում) 16:00, 5 Ապրիլի 2021 (UTC)[reply]
Եթե համայնքի գործը չէ, ենթադրում եմ՝ առանձին խմբագիրների (նկատի ունեմ ինձ) գործն էլ չէ զգուշացնելը․ փորձում էի մեկ լուծում ևս առաջարկել (ըստ մարզերի զոհերի ցուցակ ունենալու նման) խմբագիրներին ստրեսային վիճակում չգցելու համար։ Ինչ արած, թող գրեն, դուք էլ ներկայացրեք ջնջման։ Հաջողություն ձեր գործին։ --Avagyanasya (քննարկում) 14:45, 6 Ապրիլի 2021 (UTC)[reply]

Հարգելի Avagyanasya, քանի որ Ձեր հետ քննարկումը կառուցողական եմ համարում, ուզում եմ տեղեկացնել, որ թեմայով հետաքրքրվող մարդկանց ջանքերով ստեղծվել և հավանաբար ամսվա վերջ կգործարկվի www.armhero.org հարթակը, որտեղ որևէ սահմանափակում չկա նշանակալիության հետ կապված։ Սկզբունքը նման է վիքիպեդիային։ ՀՎ-ից արդեն ջնջված և ջնջման ներկայացված բոլոր հոդվածները տեղափոխել եմ այնտեղ։ Շնորհակալ եմ։--Ավետիսյան91 (քննարկում) 19:26, 12 Ապրիլի 2021 (UTC)[reply]

Անչափ ողջունելի քայլ է նոր հարթակի ստեղծումը, հարգելի Ավետիսյան91, շնորհակալ եմ տեղեկացնելու համար։ Ինձ ևս հաճելի էր Ձեզ հետ քննարկել այս ցավոտ թեման․ երանի չզոհվեին մեր երեխաները։ Սիրով՝--Avagyanasya (քննարկում) 12:32, 13 Ապրիլի 2021 (UTC)[reply]
42 դպրոց (Երևան) (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)
Մանվել_Փարամազյան (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Ոչ նշանակալի, անաղբյուր։ Այս հոդվածը որպես ոչ նշանակալի երկու անգամ ջնջել եմ, սակայն այն կրկին ստեղծվել է։ Հետագա խմբագրական պատերազմներից խուսափելու համար հոդվածի ճակատագիրը ներկայացնում եմ վիքիհամայնքի քննարկմանը։ --23artashes (քննարկում) 07:43, 28 Մայիսի 2021 (UTC)[reply]

  Ջնջել, անձի նշանակալիությունը չի երևում։ Հասկանալի է վերջին շրջանում հանրագիտարանը որպես սեփական անձի ներկայացման հարթակը օգտագործելու միտումը, բայց պետք է դրա դեմն առնել։ --∑ίγμα (քնն.) 21:25, 28 Մայիսի 2021 (UTC)[reply]
  Ջնջել ոչ նշանակալի--Ավետիսյան91 (քննարկում) 06:30, 29 Մայիսի 2021 (UTC)[reply]
Հարգելի 23artashes, ես այս հոդվածը փորձեցի դարձնել հանրագիտարանային, քանի որ ինքս էլ սկսնակ եմ, և որոշ գործիքների չեմ տիրապետում, չգիտեմ որքանով դա ինձ մոտ ստացվեց։ Փորձենք մարդկանց ներկայով գնահատել։ --GayaneVel (քննարկում) 20:39, 29 Մայիսի 2021 (UTC)[reply]
Գագիկ Վելիջանյան (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Անձի նշանակալիությունը խիստ «կաղում» է։ Առավելագույն պաշտոնը Ֆարմացիայի և մարքեթինգի ամբիոնի վարիչ, գիտական աստիճանը՝ թեկնածու։ Հարկավոր է հետևել նշանակալիության ուղեցույցին ։--ԲեքոՔննարկում 18:57, 28 Մայիսի 2021 (UTC)[reply]

Հարգելի ԲեքոՔննարկում, մի գուցե հոդվածը դեռ թերի է, վրան աշխատելու դեռ նյութեր կան, պետք չէր միանգամից պիտակավորել։ Գագիկ Վելիջանյանը հանդիսանում է նաև Servier դեղագիտական ընկերության տնօրեն։ Սկզբնական շրջանում ընկերության հայաստանյան ներկայացուցչությունում աշխատել են երեք աշխատակից, որոնցից մեկն էլ եղել է ինքը։ «Առողջ ապրելու իմ քայլը» ծրագրի հեղինակ[1]։ Դեռ հոդվածի վրա աշխատանքներ պետք էր կատարվել, կանխավ շնորհակալություն։--GayaneVel (քննարկում) 17:50, 29 Մայիսի 2021 (UTC)[reply]

Հարգելի GayaneVel, պիտակման պատճառը ոչ թե հոդվածի որակն է, վիքիֆիկացումը կամ թերի լինելը, այլ այն, որ անձը չի բավարարում հանրագիտարանի՝ մարդկանց մասին նշանակալիության կանոնակարգին, որին կարող եք ծանոթանալ այստեղ՝ Վիքիպեդիա:Նշանակալիություն (մարդիկ)։--Ավետիսյան91 (քննարկում) 13:31, 30 Մայիսի 2021 (UTC)[reply]

Սփյուռ (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Գովազդային բնույթի, 69%-ն արտագրված է կայքից։--∑ίγμα (քնն.) 17:10, 29 Մայիսի 2021 (UTC)[reply]

  Մեկնաբանություն՝ իսկ եթե արտագրվածը ուղղակի ջնջենք, մնա առաջնային ինֆորմացիան, քանի որ 2009թ հոդված է ու կարծես պակաս կարևոր չէ։--Ավետիսյան91 (քննարկում) 13:27, 30 Մայիսի 2021 (UTC)[reply]

Ծանոթագրություններ