Wikimedia CEE Spring 2016.hy.png

Ի՞նչ մրցույթի մասին է խոսքը։

Երեք ամսվա ընթացքում ստեղծել և բարելավել հոդվածներ Արևելյան Եվրոպայի երկրների մասին։ Հոդվածները կառաջարկվեն շրջանի տարբեր լեզուներով Վիքիպեդիաների կողմից այստեղ: Մրցույթին մասնակցելու են մեկ տասնյակից ավելի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների վիքի համայնքներ։ Սա կնպաստի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի վիքի համայնքների կապերի սերտեցմանը, միմյանց մասին իրազեկության բարձրացմանը։

Ի՞նչի մասին կարելի է գրել։

Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի հետ կապված ցանկացած հանրագիտարանային նյութի մասին կարելի է գրել։ Թեման կարող է վերաբերել խոհանոցին, արվեստին, քաղաքականությանը և այլն։ Յուրաքանչյուր վիքիպեդիա առաջադրել է իրեն ներկայացնող և կարևոր հոդվածների ցանկ, որը կարող եք գտնել նախագծի գլխավոր էջում, սեղմելով համապատասխան երկրի դրոշին։

Ո՞վ է կազմակերպիչը

Մրցույթի գաղափարը ծագել է 2014 թվականի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի Վիքիմեդիա հիմնադրամի մասնաճյուղերի հավաքի ժամանակ։ Կազմակերպիչները բոլոր Վիքիմեդիա Հիմնադրամի մասնաճյուղերն են։

Ինչպես մասնակցել

Հոդվածները կառաջարկվեն տարածաշրջանի տարբեր լեզուներով Վիքիպեդիաների կողմից այստեղ՝ ըստ թեմաների։ Կարելի է նաև գրել ցուցակներում չընդգրկված, բայց տվյալ երկրին առընչվող հոդվածներ։ Երկիրն ընտրելու համար հարկավոր է սեղմել համապատասխան դրոշին։ Ըստ ժամանակացույցի գրելու ենք 7-ական օր երկու կամ երեք երկրի մասին։ Առաջին յոթ օրվա ընթացքում գրվելու են հոդվածներ Սերբիայի, Սլովակիայի և Հունգարիայի մասին։ Նախնական ժամանակացույցն այստեղ է։

Ո՞վ կհաղթի

Մրցույթի հաղթողները ընտրվելու են ըստ ստեղծած հոդվածների քանակի և որակի։ Հաշվվելու են համագործակցության համապատասխան էջում դրված և ստորագրված հոդվածները։ Մասնակիցներին հարկավոր է ստորագրությամբ հաստատել մասնակցությունը հետևյալ էջում։ Մրցույթին կարող են մասնակցել միայն նշված ժամանակահատվածում ստեղծված և քննարկման էջում համապատասխան կաղապար ունեցող հոդվածները։։