Zoom (հեռավար հաղորդակցություն)

Zoom Video Communications, հեռավար հաղորդակցություն առաջարկող ծառայություն, որի կենտրոնական գրասենյակը գտնվում է Կալիֆոռնիայի Սան Խոսե քաղաքում։ Ծառայության միջոցով հնարավոր է իրականացնել տեսակոնֆերանսներ, առցանց հանդիպումներ և բջջային հեռախոսի միջոցով տեսազանգեր[3]։

Zoom
Изображение логотипа
Տեսակհանրային ընկերություն և communication software?
Հիմնադրված էապրիլի 21, 2011
ՀիմնադիրԷրիկ Յուան
ՎայրՍան Խոսե, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
ՏնօրենԷրիկ Յուան
Արդյունաբերությունvideo conference?
Հասույթ4,39 մլրդ $ (2022)[1]
Աշխատողների թիվ2000 մարդ (2019)
Կայքzoom.us(անգլ.)
Մասնակից էBusiness Software Alliance[2]
Բորսա
 Zoom Video Communications Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Zoom ընկերությունը հիմնադրվել է 2011 թվականին՝ «Cisco Systems» բազմազգ ընկերության առաջավոր ինժեների կողմից։ 2013 թվականի հունվարին ընկերությունն առաջարկել է իր ծառայությունը և արդեն մայիսին իր օգտատերերի թիվը հասավ մոտ մեկ միլիոնի[4]։ Թողարկման առաջին տարվա ընթացքում ընկերությունը համագոծակցել է B2B իրավաբանական անձանց հետ։

 
Տեսազանգ Zoom ծրագրի միջոցով

2013 թվականի դեկտեմբերին Zoom ընկերությունը հայտարարել է, որ ինտեգրվում է Մայքրոսոֆթ ընկերության կողմից ստեղծված գրացուցակային ծառայության մեջ։

2014 թվականի մարտին Zoom-ը ավելացրեց առցանց հավաքներին մասնակիցների հնարարվորությունը՝ «Voxbone» ընկերության հետ համագործակցելով հնարավոր դարձավ անվճար զանգահարել բջջային հեռախոսով։ Նույն թվականի վերջին թողարկվեց 3.5 տարբերակը, որը հասանելի դարձավ iOS բջջային օպերացիոն համակարգով աշխատող սարքերի համար[5][6]։

2014 թվականի հունիսին Zoom-ի օգտատերերի քանակը հասել էր 10 միլիոնի։ 2015 թվականի փետրվար ամսվա դրությամբ Zoom Video Communication հիմնական արտադրանքի՝ Zoom Meetings-ի (հավաքներ) օգտատերերի քանակը հասավ 40 միլիոնի, որի մեջ մտնում էր 65․000 կազմակերպություն, որոնք ընդհանուր ժողովների ընթացքում գերազանցել են 1 միլիարդ րոպեն։

Ապրանքներ խմբագրել

Նախապես Zoom ծրագրով հնարավոր է եղել կոնֆերանս անցկացնել՝ 15 հոգու մասնակցությամբ[7]։ 2013 թվականի հունվարի 25-ին, հնարավոր է եղել մասնակիցների թիվը տեսազանի միջոցով դարձնել 25 հոգի։ Ծրագրի 2.5 վարկածը հնարավոր է դարձրել մեկ կոնֆերանսի ընթացքում տեսազանգով ընդգրկել մինչև 100 մասնակից։ Այդ օրվանից ընկերությունն իր հավելվածի հնարավորությունն ընդլայնել է՝ ներառելով մինչև 500 մասնակից։ Zoom ծրագիրն իրականացնում է հաճախորդների գաղտնագրում՝ օգտագործելով 256 բիթանոց ալգորիթմը Advanced Encryption Standard (AES 256) բովանդակության ներկայացման համար[8][9]։ 2015 թվականի հոկտեմբերի դրությամբ տեսազանգով մասնակիցների ստորին շեմը 25-ից հասցվել է մինչև 100-ի[10][11]։ 2015 թվականից մինչև 2016 թվականի կեսերը Zoom Video Communications-ը համագործակցել է Skype-ի հետ և ինտեգրվել է Slack-ին[12][13]։

Նախկին հետազոտող Ուոլթ Մոսբերգը մտահոգված էր, որ Zoom կարող է որակապես տուժել, եթե մասնակիցների թիվը մեծանա։ Մոսբերգի խոսքով, «հնարավոր է, որ եթե դրանք օգտագործեին միլիոնավոր մարդիկ, դրանից կտուժի արագությունն ու որակը»[14]։ The Wall Street Journal-ն իր հրապարակման մեջ նշել է, որ «Zoom-ը Skype-ի կամ Google Hangouts-ի հաճելի այլընտրանքն է[15]։ Այդ ընթացքում՝ թողարկումից առաջ Ռամոն Ռեյը հնարավորություն է ունեցել կիրառել Zoom։

2013 թվականի ապրիլի 2-ին, Zoom-ի գործարկումից 2 ամիս անց Ջուդի Շնայդերն ու Պոլ Դոերթին Zoom դիտարկել են որպես ընկերության ղեկավարի «տեխնիկական առաջնահերթություն»։ Արդյունքներն ամփոփելիս նրանց առաջին խոսքը եղել է «սեր առաջին բայթից»։ «Առաջին հանդիպումն անցել է առանց խնդիրների», — ասել են հեղինակները։ «Բոլորը հավաքվել են ժամանակին, համարյա ոչ ոքի չենք սպասել»[16]։Այդ ժամանակ չեն եղել այլընտրանքային հեռախոսահամարներ, որոնք նշվեին կայքում։ 2013 թվականի դեկտեմբերի 14-ին Zoom -ը ներդրել է հաղորդակցման 2.5 տարբերակը[17]։ 2013 թվականի սեպտեմբերին, երբ տեսակոնֆերանս Zoom-ը թողարկվել է, վեց ամսվա ընթացքում Էմիլի Ռիդը մանրամասն գրել է ծրագրի մասին, նշելով, որ այն «իդեալական է, եթե դուք ցանկանում եք ձայնագրել Ձեր հավաքը, կամ կիսվել բջջայինի Ձեր էկրանով», սակայն մեկը մեկի հետ զանգահարելու ժամանակ ժամանակային սահմանափակում չկա, խնդիրն այն է, որ խմբային զանգերի դեպքում ժամանակը սահմանվում է 40 րոպե[18]։ Ծրագիրն արդյունավետ է նաև այն անձանց համար, որոնք չունեն Skype կամ Google+։

2013 թվականի հոկտեմբերի 3-ին Geek Magazine հրապարակել է այլընտրանքային FaceTime-ը՝ Android-ի համար, որում ներառված է եղել Zoom ծառայությունը, ասվել է, որ „չնայած Zoom-ը ստեղծվել է պրոֆեսիոնալ կոնֆերանսի համար, այն իրականում շատ հեշտ է կիրառել անձնական նպատակների համար“[19]։ SheKnows կանացի ժամանցային վեբ կայքը նշել է, որ „Zoom-ն օգնում է երիտասարդ ձեռնարկություններին՝ հասնելու այն շփման մակարդակին, որը սովորաբար հատուկ է խոշոր ընկերություններին“[20]։

Նիտին Պրադխան InformationWeek-ի համար հոդված է գրել, որում ասել է, որ „մեկ տարի օգտագործելուց հետո այն դարձել է կարևոր իրադարձություններ քննարկելու իմ շփման հարթակը՝ հեռախոսից և էլեկտրոնային փոստից առավել“[21]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Form 10-K — 2023.
  2. https://web.archive.org/web/20240406093257/https://www.bsa.org/membership
  3. Maldow, David S., Esq. (2013 թ․ հունվարի 27). «Zoom's Full Featured UME Videoconferencing Platform Exceeds Expectations». Telepresence Options. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 20-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  4. Pleasant, Robbie (2013 թ․ մայիսի 23). «Zoom Video Communications Reaches 1 Million Participants». TMCnet.
  5. «Zoom Selects Voxbone to Connect Conferencing Services to PTSN» (Press release). Reuters. 2014 թ․ մարտի 17. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 13-ին.
  6. Nguyen, Hubert (2014 թ․ դեկտեմբերի 29). «Zoom 3.5 Video Conferencing Adds Mobile Sharing». Ubergizmo. Վերցված է 2015 թ․ փետրվարի 13-ին.
  7. Mossberg, Walter S. (2012 թ․ օգոստոսի 21). «A Chance To Call 15 Friends To Video Chat In High Def». Wall Street Journal.
  8. Chao, Jude (2013 թ․ հունիսի 18). «Zoom Aims to Disrupt Video Conferencing Market». Enterprise Networking Planet.
  9. «Video Conferencing, Web Conferencing, Webinars, Screen Sharing». Zoom Video (անգլերեն). Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 29-ին.
  10. Burt, Jeffrey (2015 թ․ հոկտեմբերի 2). «Zoom Doubles Capacity of Video Conferencing Service to 50». eWeek. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 19-ին.(չաշխատող հղում)
  11. «Video Conferencing, Web Conferencing, Webinars, Screen Sharing». Zoom Video (անգլերեն). Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 29-ին.
  12. «Announcement: Zoom Slack Integration». Zoom Blog. 2015 թ․ օգոստոսի 13. Վերցված է 2016 թ․ հունիսի 8-ին.
  13. «Zoom Announces Native Skype for Business Interoperability». www.msn.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 8-ին.
  14. «All Things HD—A Chance to Call 15 Friends to Video Chat in High Def».
  15. «Wall Street Journal (Video)—Mossberg Reviews Group Video Chat Service Zoom.us».
  16. Schriener, Judy (2013 թ․ ապրիլի 2). «Review: Zoom—A New Online Video Conferencing Service». Construction Executive. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 28-ին.
  17. «Windows Changelog (Zoom Cloud Meetings)». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 28-ին.
  18. «Video Calls & Video Conferencing: Have you Tried Zoom.us?».
  19. Holly, Russel (2013 թ․ հոկտեմբերի 3). «The 5 Best Alternatives to FaceTime for Android». Geek Magazine. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 28-ին.
  20. Fetzer, Mary (2013 թ․ հուլիսի 29). «10 Apps Entrepreneurs Must Have». SheKnows.
  21. Pradhan, Nitin (2014 թ․ հունվարի 23). «Better Videoconferencing In The Cloud». InformationWeek.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Zoom (հեռավար հաղորդակցություն)» հոդվածին։