ZDF (գերմ.՝ Zweites Deutsches Fernsehen, Ցե-դե-էֆ, Երկրորդ գերմանական հեռուստատեսություն), Գերմանիայի հեռուստատեսության երկրորդ ալիք, հասարակական-իրավական հեռուստաընկերություն, գլխավոր մասնաշենքը գտնվում է Մայնց քաղաքում։ Եվրոպայի հզորագույն հեռուստաընկերություններից է[1]։ Հեռուստաընկերությունը ղեկավարվում է գերմանական հողերի միջև պայմանագրով ստեղծված անկախ գործակալության կողմից։ Հեռուստաալիքը սկսել է իր հեռարձակումը 1963 թվականի ապրիլի 1-ին Էշբորն քաղաքից։ 1967 թվականից սկսել է գունավոր հեռարձակումը։ 1974 թվականին, ժամանակավորապես տեղափոխվում է Վիսբադեն, որից հետո վերջնականապես ընկերությունը տեղափոխվում է Մայնց։ Ընկերության ներկայիս տնօրենն է Թոմաս Բելլութը[2]։

«ZDF»
Zweites Deutsches Fernsehen
Երկիր{{{2}}} Գերմանիա
Հեռարձակման գոտի{{{2}}} Գերմանիա
 Ավստրիա
 Նիդերլանդներ
{{{2}}} Լյուքսեմբուրգ
{{{2}}} Շվեյցարիա
Հեռարձակման լեզուգերմաներեն
Հեռարձակման սկսման թվական1963
🌐www.zdf.de


ZDF կենտրոնը Մայնցում

ZDF խմբի այլ ալիքներ խմբագրել

  • KI.KA (Der KInderKAnal), մանկական հեռուստաալիք, ստեղծվել է ARD հեռուստաընկերության հետ համատեղ։
  • Arte, մշակութային հեռուստաալիք, ստեղծվել է Ֆրանսիայի և ARD հեռուստաընկերության հետ համատեղ։
  • 3sat - գերմանալեզու միջպետական հանրային հեռուստաալիք, հիմնվել է գերմանական ARD, ավստրիական ORF և շվեյցարական SRG SSR հեռուստաընկերությունների հետ համատեղ։
  • Phoenix - հասարակական բնույթի հեռուստաալիք, ստեղծվել է ARD հեռուստաընկերության հետ համատեղ։
  • ZDFneo - կաբելային թվային հեռուստաալիք, ստեղծվել է ARD հեռուստաընկերության հետ համատեղ։
  • ZDFinfo - կաբելային թվային հեռուստաալիք[3][4]։
  • ZDFkultur - թատերական և արվեստագիտական բնույթի կաբելային թվային հեռուստաալիք[5]։

Հեռուստաընկերության գլխավոր տնօրենները խմբագրել

  • 1963 - 1977: Կառլ Հոլցամեռ
  • 1977 - 1982: Կառլ-Գյունթեր ֆոն Հազե
  • 1982 - 2002: Դիթեր Շթոլթե
  • 2002 - 2012: Մարկուս Շեխթեռ
  • 2012 -ից։ Թոմաս Բելլութ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «European Benchmarking: Public Service Broadcasters in the Digital Era» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2009 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 10-ին.
  2. ZDF Unternehmen
  3. «ZDFinfo | Tv Digital». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 10-ին.
  4. «ZDFinfo to launch on 5 September». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 10-ին.
  5. «Kabelfernsehen: Übersicht aller TV-Sender - Kabel Deutschland». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 10-ին.

Արտաքին հղումներ խմբագրել