You Are Not Alone (անգլ. թարգմանաբար՝ «Դու մենակ չես»), ամերիկացի երաժիշտ Մայքլ Ջեքսոնի երգը։ Նրա «HIStory: Past, Present and Future, Book I» իններորդ ալբոմի երկրորդ սինգլը։ «Epic Records» ձայնագրման լեյբլը թողարկել է այն 1995 թվականի օգոստոսի 15-ին։ Ռիթմ ընդ բլյուզ ժանրին պատկանող այս բալլադը սեփական կյանքում տեղի ունեցող դեպքերի ազդեցության տակ գրել է Ար Քելլին։

«You Are Not Alone»
Մայքլ Ջեքսոնի երգը «HIStory: Past, Present and Future, Book I» ալբոմից
Թողարկված15 օգոստոսի, 1995
Ձայնագրված1995 — 1996
Ժանրփոփ երաժշտություն և ժամանակակից R&B
ԼեյբլEpic Records
ՀեղինակR. Kelly
ԿոմպոզիտորR. Kelly
ՊրոդյուսերR. Kelly և Մայքլ Ջեքսոն

Billboard Hot 100 չարթի պատմության մեջ առաջին անգամ սինգլի առաջնաելույթի ժամանակ առաջին տողից հետո Ջեքսոնը «Billboard Music Awards»-ից արժանացել է հատուկ մրցանակի։ Այս ձեռքբերման համար երգը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում։ «You Are Not Alone» ստեղծագործությունը գլխավորել է European Hot 100 համաեվրոպական չարթը, նաև Մեծ Բրիտանիայի, Իռլանդիայի, Նոր Զելանդիայի և մի քանի այլ երկրների չարթերը։ Երգն առաջադրվել է երկու «Գրեմմի» և մեկ «American Music Awards» մրցանակի։

Ռեժիսոր Ուեյն Այշեմի նկարահանած տեսահոլովակի հեռուստատեսային պրեմիերան կայացել է 1995 թվականի հուլիսի 28-ին MTV հեռուստաալիքով։ Հոլովակում Ջեքսոնը և նրա այդ ժամանակվա կինը՝ Լիսա Մարի Փրեսլին, հայտնվում են կիսամերկ։ Հերոսների կերպարներն ու ձևավորումը ոգեշնչված էին Մաքսֆիլդ Փերիշի «Լուսաբաց» պատկերով։

Ստեղծման պատմություն խմբագրել

«You Are Not Alone»-ը ռիթմ ընդ բլյուզ ժանրին պատկանող սիրո և միայնակության մասին բալլադ է[1]։ Երգը գրել է Ար Քելլին։ Երգի պրոդյուսերությամբ նրա հետ համատեղ զբաղվել է Մայքլ Ջեքսոնը[2]։ Երգը ստեղծելու համար նախադրյալ են հանդիսացել հեղինակի կյանքում տեղի ունեցող իրադարձությունները։ Քելլին հիշում էր․ «Ես նյարդային խանգարման եզրին էի, և ինձ թվում է, որ իմ երգով ես օգնեցի դարձնել Մայքլի ալբոմն ավելի ամբողջական»[3]։

Նոր նյութ որոնելով Ջեքսոնը կապ է հաստատել Քելլիի հետ։ Քելլին պատրաստել և ձայներիզով նրան է ուղարկել երգի նախնական տարբերակը, որում նա նմանակել է երգչի ձայնն ու վոկալային ոճը։ Ջեքսոնին դուր է եկել ձայնագրությունը և 1994 թվականի նոյեմբերին նա եկել է Չիկագո, որտեղ երեք շաբաթ Քելլիի հետ աշխատել է երգի վրա[4][5]։ Հեղինակի թույլտվությամբ երգիչը փոփոխել է երգի կուլմինացիան։ Բեք վոկալի ձայնագրման համար հրավիրվել է Անդրե Կրաուչի երգչախումբը։

Սինգլի թողարկում և քննադատների արձագանք խմբագրել

«You Are Not Alone» երգը որպես սինգլ թողարկվել է 1995 թվականի օգոստոսի 15-ին։ Վաճառքի են հանվել սեղմասկավառակներ և 7 ու 12 դյույմանոց վինիլային սկավառակներ[6]։ Սեպտեմբերի 2-ին Billboard Hot 100 չարթի պատմության մեջ առաջին անգամ երգը առաջնաելույթ է ունեցել առաջին տողով։ Այս ձեռքբերման համար Ջեքսոնը «Billboard Music Awards»-ից արժանացել է հատուկ մրցանակի։ Բացի այդ, երգը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում[7]։ Այն գլխավորել է European Hot 100 համաեվրոպական չարթ և Մեծ Բրիտանիայի, Իռլանդիայի, Նոր Զելանդիայի և մի քանի այլ երկրների չարթերը[8][9][10]։

Rolling Stoneլրագրողը երգն անվանել է առաջնակարգ ռիթմ ընդ բլյուզային բալլադ միայնակության մասին և ենթադրել է, որ այն կարող է կապ ունենալ երաժշտի կյանքում տեղի ունեցող դեպքերի հետ[1]։ The New York Times-ի քննադատը նշել է, որ Ջեքսոնի ալբոմի նոր նյութերի մեջ «You Are Not Alone»-ը սիրո մասին միակ ավանդական երգն է։ «Այն նման է Մրայա Քերիի «Hero» ստեղծագործությանը և հնչում է որպես պոտենցիալ հիթ»,-գրել է գրախոսը[2]։ Allmusic-ի և Contactmusic.com-ի տեսաբանները «You Are Not Alone» երգը համարել են «կախարդող» և «հուզիչ ուղերձով գեղեցիկ երգ»[11][12]։ Entertainment Weekly-ի լրագրողների կարծիքով Քելլին ստեղծել է «քաղցր-մեղցր դատարկ բալլադ»[13]։

«You Are Not Alone» երգը «Տարվա երգ» և «Լավագույն տղամարդկային փոփ վոկալ» կատեգորիաներում առաջադրվել է երկու «Գրեմմի» արձանիկի[14]։

2007 թվականին բելգիական դատարանն արձանագրել է, որ Քելլին «You Are Not Alone» երգը ստեղծելիս անօրինական կերպով օգտագործել է Էդի և Դենի Վան Պեսելների «If We Can Start All Over» երգի երաժշտությունը և ստեղծագործության վրա ունեցած նրա իրավունքները փոխանցվել են բելգիացի հեղինակներին[15]։ Սակայն դատարանի որոշումը գործում է միայն Բելգիայի տարածքում, որտեղ Ջեքսոնի երգի ցանկացած տարածում արգելված է[15]։

Երաժշտական տեսանյութ խմբագրել

 
Մաքսֆիլդ Պերիշի «Լուսաբաց» նկարը, որը ոգեշնչման աղբյուր է դարձել Ջեքսոնի տեսահոլովակի դեկորացիաների և կերպարների համար[17]

«You Are Not Alone» երգի տեսահոլովակը նկարահանել է ռեժիսոր Ուեյն Այշեմը։ Կինոքննադատ Արմոնդ Ուայթի կարծիքով երգն ու նրա տեսահոլովակը երգչի միայնակության իդեալական նկարազարդումն է։ Սկզբում Ջեքսոնը հայտնվում է բեմում մենակ, այդ կադրերը նկարահանվել են հոլլիվուդյան Pantages թատրոնում։ «Հետո երգիչն անտարբեր անցնում է լրագրողների և լուսանկարիչների ամբոխի մոտով և Քելլիի երաժշտությունը լրացնում է այդ դրվագը»,- գրում է Ուայթը։ Հետագա կերպարներն ու ձևավորումները, որոնցում Ջեքսոնը և նրա այդ ժամանակվա կինը՝ Լիսա Մարի Փրեսլին, հայտնվում են կիսամերկ, ոգեշնչված էին Ջեքսոնի ամենասիրելի նկարիչներից մեկի՝ Մաքսֆիլդ Փերիշի «Լուսաբաց» նկարով։ Ռեժիսորը հիշում էր, որ տեսահոլովակի մեջ են մտել նաև կադրեր, որոնք նկարվել են առանց ամուսինների գիտության։

Հոլովակի պրեմիերան կայացել է 1995 թվականի հուլիսի 28-ին MTV հեռուստաալիքով։ «You Are Not Alone» երգը մտել է երգչի «HIStory on Film, Volume II», «Number Ones» և «Michael Jackson’s Vision» հավաքածուների մեջ[16][17][18]։

Ստեղծագործությունների ցանկ խմբագրել

  •   CD (Համար Epic Records կատալոգում՝ 34K 78002)[6]
# Անվանում Տևողություն
1. «You Are Not Alone» (Album Edit) 4:54
2. «Scream Louder» (с Джанет Джексон, Flyte Tyme Remix) 5:30
  •   CD (Համար Epic Records կատալոգում՝ 662310 2)[6]
# Անվանում Տևողություն
1. «You Are Not Alone» (Radio Edit) 4:29
2. «You Are Not Alone» (Frankie Knuckles — Franctified Club Mix) 10:40
3. «You Are Not Alone» (Frankie Knuckles — Classic Song Version) 7:40
4. «You Are Not Alone» (Jon B. Main Mix) 6:55
5. «You Are Not Alone» (Jon B. Padappella Mix) 6:55

Ձայնագրության մասնակիցներ խմբագրել

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

Տարի Մրցանակ Անվանակարգված աշխատանք Կատեգորիա Արդյունք Աղբյուր
1995 Billboard Music Awards Սինգլ Billboard Music Special Hot 100 Award (Billboard Hot 100 հիթ շքերթի պատմության մեջ առաջին սինգլի առաջնաելույթ, որը առաջին տողից հետո արժանացել է Billboard Hot 100 հատուկ մրցանակի) Հաղթանակ [19]
MTV Europe Music Awards Երգ Լավագույն երգ Առաջադրված [20]
1996 Գրեմմի մրցանակ Տարվա երգ Առաջադրված [14]
Լավագույն տղամարդկային փոփ վոկալ Առաջադրված
NAACP Image Awards Անվանի երգ Առաջադրված [21]

Դիրքը հիթ շքերթներում և հավաստագրեր խմբագրել

Դիրքը հիթ շքերթներում խմբագրել

Հիթ շքերթ (1995) Բարձրագույն դիրք
  Ավստրալիա[22] 7
  Ավստրիա[23] 2
  Բելգիա[24] 3
  Մեծ Բրիտանիա[9] 1
  Հունգարիա[25] 4
  Գերմանիա[26] 4
  Դանիա[25] 2
  Եվրոպա[8] 1
  Իռլանդիա[27] 1
  Իտալիա[25] 3
  Կանադա[28] 2
  Նիդերլանդներ[29] 6
  Նոր Զելանդիա[10] 1
  Նորվեգիա[30] 9
  Լեհաստան[31] 1
  ԱՄՆ (Hot 100)[32] 1
  ԱՄՆ (R&B/Hip-Hop Songs)[33] 1
  Ֆինլանդիա[34] 10
  Ֆրանսիա[35] 1
  Շվեյցարիա[36] 1
  Շվեդիա[37] 2

Հավաստագրեր խմբագրել

Երկիր Հավաստագիր
  Ավստրիա (IFPI) Золотой[38]
  Գերմանիա (BVMI) Золотой[39]
  Նոր Զելանդիա (RIANZ) Золотой[40]
  Ֆրանսիա (SNEP) Золотой[41]
  Շվեյցարիա (IFPI) Золотой[42]
  Մեծ Բրիտանիա (BPI) Платиновый[43]
  ԱՄՆ (RIAA) Платиновый[44]

Քավեր տարբերակներ խմբագրել

  • 1996 թվականին Դայանա Ռոսը ձայնագրել է երգի քավեր տարբերակը իր «Voice of Love» հավաքածուի համար[45]։
  • 2001 թվականին Լայզա Մինելլին կատարել է «You Are Not Alone» երգը Մայքլ Ջեքսոնին նվիրված իր երկու համերգների ժամանակ
  • 2010 թվականին Քելլին երգը ներառել է իր «Love Letter» ալբոմում[46]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Hunter, James. (1995 թ․ օգոստոսի 10). «Michael Jackson HIStory» (անգլերեն). Rolling Stone. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 23-ին.
  2. 2,0 2,1 Pareles, Jon. (1995 թ․ հունիսի 18). «Pop View; Michael Jackson Is Angry, Understand?» (անգլերեն). The New York Times. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 18-ին.
  3. Chappell, Kevin. R. Kelly(անգլ.) // Ebony : журнал. — 1996. — Т. 51. — № 9. — С. 134. — ISSN 0012-9011.
  4. DeRogatis, Jim. (1994 թ․ դեկտեմբերի 2). «Making `HIStory' Jackson Teams With R. Kelly on Album Here» (անգլերեն). Chicago Sun-Times[en]. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 4-ին.
  5. Eames, Tom. (2012 թ․ հունիսի 25). «R Kelly: 'I broke down and cried after meeting Michael Jackson'» (անգլերեն). Digital Spy. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 3-ին.
  6. 6,0 6,1 6,2 «Michael Jackson — You Are Not Alone» (անգլերեն). Discogs. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 6-ին.
  7. «Michael Jackson Named Most Successful Entertainer Of All Time» (անգլերեն). CityNews[en]. 2006 թ․ նոյեմբերի 15. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 9-ին.
  8. 8,0 8,1 «UK, Eurochart, Billboard & Cashbox No.1 Hits» (անգլերեն). MusicSeek.info. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 4-ին.
  9. 9,0 9,1 «Michael Jackson. Artist» (անգլերեն). Official Charts Company. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 4-ին.
  10. 10,0 10,1 «Michael Jackson — You Are Not Alone» (անգլերեն). Hung Medien. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 4-ին.
  11. Erlewine,, Stephen. «Michael Jackson HIStory» (անգլերեն). Allmusic. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 3-ին.{{cite web}}: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  12. Williams, Holly. (2013 թ․ մարտի 8). «20 Most Loved Michael Jackson Hit Songs» (անգլերեն). Contactmusic.com[en]. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 25-ին.
  13. Browne, David. (1995 թ․ հունիսի 23). «History» (անգլերեն). Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 3-ին.
  14. 14,0 14,1 «Michael Jackson» (անգլերեն). Grammy.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 23-ին.
  15. 15,0 15,1 Friedman, Roger. (2007 թ․ հոկտեմբերի 11). «Britney Spears' 'Blackout' Hits Internet» (անգլերեն). Fox News Channel. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 4-ին.
  16. «Michael Jackson — HIStory On Film (Volume II)» (անգլերեն). Discogs. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 9-ին.
  17. «Michael Jackson — Number Ones» (անգլերեն). Discogs. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 9-ին.
  18. «Michael Jackson — Vision» (անգլերեն). Discogs. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 9-ին.
  19. Halstead et al, 2003, էջ 179
  20. Atwood, Brett November Awards Abound: Billboard Vid, MTV Europe(անգլ.) // Billboard : журнал. — ԱՄՆ: Prometheus Global Media, 1995. — Т. 107. — № 43. — С. 102. — ISSN 0006-2510.
  21. NAACP Image Awards Nominees(անգլ.) // The Crisis[en] : журнал. — 1996. — Т. 103. — № 2. — С. 18. — ISSN 0011-1422.
  22. «Michael Jackson — You Are Not Alone» (անգլերեն). Hung Medien. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 4-ին.
  23. «Michael Jackson — You Are Not Alone» (գերմաներեն). Hung Medien. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 4-ին.
  24. «Michael Jackson — You Are Not Alone» (հոլանդերեն). Hung Medien. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 4-ին.
  25. 25,0 25,1 25,2 Halstead et al, 2003, էջ 136
  26. «Michael Jackson You Are Not Alone» (գերմաներեն). Media Control Charts. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 4-ին.
  27. «Search The Charts» (անգլերեն). IRMA — Необходимо задать параметр «Search by Artist» как «Michael Jackson», а параметр «Search by Song Title» — как «You Are Not Alone». Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 4-ին.
  28. Халстед и др., 2010, էջ 282
  29. «Michael Jackson — You Are Not Alone» (հոլանդերեն). Hung Medien. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 4-ին.
  30. «Michael Jackson — You Are Not Alone» (անգլերեն). Hung Medien. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 4-ին.
  31. «Lista Przebojow Trojki» (լեհերեն). lp3.polskieradio.pl. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 4-ին.
  32. «The Hot 100 — 1995 Archive» (անգլերեն). Billboard. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 4-ին.
  33. «Hot R&B/Hip-Hop Songs — 1995 Archive» (անգլերեն). Billboard. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 4-ին.
  34. «Michael Jackson — You Are Not Alone» (անգլերեն). Hung Medien. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 4-ին.
  35. «Michael Jackson — You Are Not Alone» (ֆրանսերեն). Hung Medien. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 4-ին.
  36. «Michael Jackson — You Are Not Alone» (գերմաներեն). Hung Medien. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 4-ին.
  37. «Michael Jackson — You Are Not Alone» (անգլերեն). Hung Medien. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 4-ին.
  38. «Gold & Platin» (անգլերեն). IFPI — Необходимо задать параметр «Interpret» как «Michael Jackson». Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 5-ին.
  39. «Gold-/Platin-Datenbank» (գերմաներեն). BVMI. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 5-ին.
  40. «Top 40 Singles» (անգլերեն). RIANZ. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 5-ին.
  41. «Les Certifications depuis 1973» (ֆրանսերեն). SNEP — В строке «Choisir Un Artiste Dans la Liste» необходимо выбрать пункт «Michael Jackson». Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 5-ին.
  42. «Awards» (անգլերեն). swisscharts.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 5-ին.
  43. «Michael Jackson You Are Not Alone» (անգլերեն). BPI. 2018 թ․ օգոստոսի 10. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 12-ին.
  44. «Gold & Platinum» (անգլերեն). RIAA. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 5-ին.
  45. «Diana Ross — Voice Of Love» (անգլերեն). Discogs. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 9-ին.
  46. «R. Kelly — Love Letter» (անգլերեն). Discogs. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 9-ին.

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել