Windows Server 2012 (անվանում են նաև Windows Server 8), սերվերային օպերացիոն համակարգ Microsoft ընկերության կողմից։ Աշխատանքները ներկայումս ավարտված են (01.08.2012)։ Այն պատկանում է Microsoft Windows օպերացիոն համակարգի ընտանիքին։ Այս սերվերային օպերացիոն համակարգը պետք է փոխարինի ընթացիկ Windows Server 2008 R2-ին։ Սկսած Windows NT 4.0-ից Windows Server 2012 կլինի առաջին տարբերակը, որը հենված չէ Itanium պրոցեսորների վրա։ DevelopPreview (նախնական) տարբերակը թողարկվել է 2011 թ. սեպտեմբերի 9-ին MSDN բաժանորդների համար։ 2012 թ. մարտի 1-ին Մայքրոսոֆթ ընկերությունը նախնական տարբերակը ներկայացվեց հասարակությանը։ 2012 թ. ապրիլի 17-ին Մայքրոսոֆթը հայտարարեց իր արտադրանքի նոր անունը՝ Windows Server 2012։

Windows Server 2012
Изображение логотипа
ՏեսակՕՀ
ՍտեղծողՄայքրոսոֆթ
ԸնտանիքՄայքրոսոֆթ Վինդոուզ Սեռվեր
Հիմք են ծառայելWindows Server 2008 R2
Ծրագրային կոդՓակ ծրագրային կոդով / Մասնակի տրամադրվող կոդ
Առաջին թողարկումհոկտեմբեր 2012
Վերջին տարբերակ6.2 (Build 9200) (4 сентября 2012)
ԱրտոնագիրՄայքրոսոֆթ
ՆախորդWindows Server 2008 R2
ՀաջորդWindows Server 2012 R2
Կայքmicrosoft.com/en-us/server-cloud/windows-server/default.aspx
ելակոդծրագրային կոդ]ով / Մասնակի տրամադրվող կոդ]
 Windows Server 2012 Վիքիպահեստում

Windows Server 2012-ի զարգացման պատմությունը խմբագրել

Microsoft-ի գործիքների և սերվերների մշակման բաժնի ղեկավարը՝ Սատյա Նադելլան, դեռ 2011 թ. սեպտեմբերին Կալիֆորնիայում կայացած Microsoft Build կոնֆերանսի ժամանակ նշեց, որ նոր սերվերային օպերացիոն համակարգը պետք է ստեղծվի Windows Server 2008-ի հիման վրա։ Մայքրոսոֆթը դեռ չի հայտարարել վերջնական տարբերակի թողարկման ամսաթիվը, բայց Microsoft TechNet-ից պարզ է դառնում, որ նոր սերվերային օպերացիոն համակարգը լույս կտեսնի 2012 թ. սեպտեմբերի 4-ին։

Windows Server 2012. Storage Spaces խմբագրել

Windows Server 2012-ի նորամուծություններից մեկը դա Storage Space-ն է։ Այն հնարավորություն է տալիս Windows Server 2012-ի համակարգող ադմինիստրատրներին կառավարել մեծ թվով պահեստավորման տվյալներ, միացված SAS միջերեսին։ Storage Space-ի շնորհիվ այլևս անհրաժեշտություն չկա կիրառել լրացուցիչ ծրագրային ապահովում։ Microsoft Build կոնֆերանսին ցուցադրվեց նաև 16 կոշտ սկավառակների միավորումը մեկում։ Պետք է նշել կարևորագույն առանձնահատկությունը՝ այս սկավառակների պարունակությունը հնարավոր է բաժանել բազմաթիվ վիրտուալ սկավառակների վրա։ Նման հնարավորություն արդեն ցուցադրվել է մի քանի տարի առաջ ReFc ֆայլային համակարգի նոր տարբերակի ներկայացման ժամանակ։

Windows Server 2012-ի անվտանգությունը. Dynamic Access Control խմբագրել

Նոր սերվերային օպերացիոն համակարգում կավելանա Dynamic Access Control-ը։ Այս ծառայության աշխատանքը կենտրոնացված է ֆայլերի տիրույթի անվտանգությունը բարելավելու, ինչպես նաև թղթապանակում առկա ֆայլերի անվտանգությունը ապահովելու վրա։