Wi-Fi (անգլ.՝ Wireless Fidelity - «անլար ճշտություն» կրճատ Ան-Ճշ), ստանդարտ Wireless LAN սարքավորումների վրա։ Wi-Fi-ը տվյալների փոխանցման անլար արձանագրությունն է, որը օգնում է n քանակով համակարգիչները միացնել ցանցին, կամ նրանց միացնել համացանցին, ազդեցության փոքր շառավղով, որն օգտագործում է ռադիոալիքներ։ Մշակված է Wi-Fi Alliance կոնսորցիումի կողմից ստանդարտների IEEE բազայի վրա, «Wi-Fi»՝ առևտրային դրոշմանիշ «Wi-Fi Alliance»։ Տեխնոլոգիան կոչել են Wireless Fidelity բառացի «անլար ճշտություն»։

Wi-Fi
Изображение логотипа
Տեսակcertification mark? և ստանդարտ
Ստեղծման ամսաթիվսեպտեմբերի 21, 1997
Հրատարակման ամսաթիվ1998
 Wi-Fi[1] Վիքիպահեստում

Wi-Fi ցանցի կազմակերպման համար անհրաժեշտ է՝

  1. Wireles ադապտերներ, լինում են PCI և USB, նաև անլար հաճախորդի դերում կարող են հանդես գալ հասանելիության կետեր։
  2. Հասանելիության կետ
  3. Արտաքին ալեհավաք
  4. Կաբել

Ամենից առաջ, նախ համակարգչում տեղադրվում են ցանցային Wi-Fi ադապտերներ, որոշակի կերպով կարգավորվում են հասանելիության կետերը, մոնտաժվում են ալեհավաքները։ Wi-Fi օգտագործման ժամանակ որպես ցանցերի միավորման միջոցներ, Wi-Fi քարտերը հաճախորդական մեքենաների վրա բացակայում են։ Ցանցի կառուցման հիմնական սկզբունքները հեռացված օբյեկտների համար (1500 մ-ից սկսած)։

Ողջ սարքավորումները անցնում են պարտադիր սերտիֆիկացիա, որի ժամանակ Wi-Fi սարքավորումները ստուգվում են տվյալների փոխանցման ստանդարտների համապատասխանության հետ կապված։ Տվյալ պահին մեզ հետաքրքրող հիմնական չափանիշը հաղորդիչ մեխանիզմի հզորությունն է։ Հիմնականում հայտարարված ազդեցության շառավիղները արտադրողների կողմից օպտիմալացված, կարելի է ներկայացնել այսպես։ Շենքում մինչև 100 մ, շենքից դուրս մինչև 300 մ (չհաշված խանգարող հանգամանքները՝ բույսեր, պատեր, մարդիկ և այլն)։

Այսպիսով օգտագործելով ստանդարտ սարքավորումների ֆունկցիաները դժվար թե ստացվի գործնական մի բան։ Ելքը տարբեր արտաքին ալեհավաքների օգտագործումն է և սարքավորումների գրագետ տեղադրումը։ Wi-Fi-ը ստեղծվել է 1991 թ. (NCR Corporation/AT&T) Նիդեռլանդներում։ Պրոդուկտները, որոնք ի սկզբանե նախատեսված էին դրամարկղային սպասարկման համակարգի համար, դուրս բերվեցին շուկա WaveLAN պիտակի տակ և ապահովում էին տվյալների փոխանցման արագություն 1-ից մինչև 2 Մբիթ/վ։ Wi-Fi ստեղծողը՝ Վիկ Հեյզը գտնվում էր խմբում, որը մասնակցում էր այնպիսի ստանդարտների մշակմանը, ինչպիսիք են IEEE 802․11b, 802.11a և 802.11g։ Վիկը 2003 թվականին գնում է Agere Systems-ից։ Չկարողանալով ծանր շուկայական պայմաններում մրցակցել, չնայած, որ նրա արտադրանքը զբաղեցնում էր Wi-Fi որոշ ուղիների էժան շարքը։

Անլար տեխնոլոգիաների հեշտությունը ծանոթ է ամենքին։ Մենք վաղուց ենք օգտվում բջջային հեռախոսներից, ռադիաներից, սպուտնիկային հեռուստատեսությունից և այլ անլար իրերից։ Wi-Fi-ը մեր կյանքի ևս մեկ ոլորտ է, որը կատարել է քայլ դեպի անլար կապի հարմարավետություն։ Wi-Fi տեխնոլոգիան արդեն օգտագործվում է նոթբուքը MP3 փլեերին, պրինտերին և նույնիսկ տնային կինոթատրոնին միացնելու համար, և արդեն անլար տեխնոլոգիաները մեծ տեղ են զբաղեցնում։

Բազմաթիվ առավելություններ ունի նաև Wi-Fi պրոֆեսիոնալ օգտագործումը։ Մենք կարող ենք դուրս գալ համացանց, գտնվելով սրճարանում կամ ռեստորանում, օդակայանում կամ ավտոմեքենայի մեջ, կարևորը՝ լինել մոտակա հասանելիության կետի ազդեցության զոնայում։

Սեփական օֆիսներում մարդիկ կարող են միացնել աշխատակիցների համակարգիչները անլար ցանցին և ազատվել, վերջապես, անվերջ ցանցային կաբելներից։ Գտնվելով տանը, մենք կարող ենք նոթբուքով տեղավորվել ցանկացած սենյակում և շարունակել աշխատանքը այնտեղ, որտեղ հարմար է, այլ ոչ այնտեղ, որտեղ կա միացման կետ ցանցին։

Ժամանակակից պորտատիվ սարքավորումների մեծամասնությունը (նոթբուքեր, սմարտֆոններ) արդեն ունեն իրենց մեջ հնարավորություններ անլար ցանցերում աշխատելու համար։ Եթե տվյալ սարքավորումը իր մեջ չունի անլար հնարավորություններ, ապա դրանք կարելի է լրացուցիչ ձեռք բերել և տեղադրել։ Նոթբուքի համար դա կարող են լինեն Wi-Fi քարտերը, որոնք դրվում են PCMCIA մեջ, կամ արտաքին USB ադապտեր, կամ սմարտֆոնի համար դա, որպես օրենք, Wi-Fi SDIO քարտն է։

Պատկերացնենք, որքան հեշտ է միանալ մեր օֆիսի կորպորատիվ ցանցի հետ գտնվելով ցանկացած տեղում, և այն թե որքան հեշտ է տեղափոխել կամ ավելացնել աշխատակիցներ, երբ պետք չէ քարշ տալ կաբելներ և սարքավորումներ։

Wi-Fi-ը հանրաճանաչ տերմին է, որը նշանակում է բարձրահաճախական անլար լոկալ ցանց՝ WLAN։ WLAN-ը լոկալ հաշվողական ցանցի (LAN) տեսակ է, որը հանգույցների միջև կապի հաստատման և տվյալների փոխանցման համար օգտագործում է ոչ թե լարային միացումներ, այլ բարձր հաճախային ռադիոալիքներ։

Wi-Fi տեխնոլոգիան շեշտակի հանրաճանաչություն է ձեռք բերում շատ ընկերություններում որպես ցանցի ալտերնատիվ, կառուցված կաբելների և լարերի օգնությամբ։ Wi-Fi առաջարկում է իր օգտվողների տեղաշարժվելու հնարավորություն, ազատություն։ Լարերը, որոնք պահում էին մարդկանց իրենց աշխատանքային սեղանի մոտ, արդեն պետք չեն։

Wi-Fi տեխնոլոգիան թույլ է տալիս փոխանցել ցանցում ինֆորմացիան ռադիոազդակի օգնությամբ։ Իր բովանդակությամբ, այդ ազդակը համարյա ոչնչով չի տարբերվում ռադիոազդակից, որը ընդունում է բջջային հեռախոսը։

Wi-Fi կարող է օգտագործվել ազդակի տարածման համար բնակարանում կամ կոնֆերենց-դահլիճում, կամ մի քանի կիլոմետր տարածության վրա։ Որպես օրենք, հասանելիության մեկ կետը կարող է ապահովել մինչև 100-200 մետր շառավղով ազդեցություն։ Բացի տնային և օֆիսային ցանցերից, Wi-Fi լայն տարածում է գտել դեպի համացանց մասսայական հասանելիության կազմակերպման ոլորտում։ Hot-spot-ը արտացոլում է այդպիսի ցանցերի ընդլայնման հենց սկզբունքը՝ «լաքաների» տեսքով, որոշվում է սովորաբար բազային կայանի պարամետրերով, տալիս է յուրաքանչյուրին հնարավորություն միանալ ցանցին իր նոթբուքի, գրպանի համակարգչի կամ սմարտֆոնի օգնությամբ, որը ապահովված է Wi-Fi ադապտրով։

Շենքում Wi-Fi ցանցերը դժվար չէ միացնել տան ղեկավարման ինտելեկտուալ համակարգերի հետ։ Նմանատ սարքավորումների համար ռադիոկանալւ կարող է դառնալ ինֆորմացիայի հաղորդման այնպիսի միջավայր, ինչպիսին է պղնձե հաղորդալարը կամ օպտոթելքայինը։ Նախատեսված է նաև վիդեոհսկումների խցիկներից գրպանի համակարգիչներ պատկերների դուրս բերման ֆունկցիան։ Վիդեոխցիկները ևս ի վիճակի են աշխատել առանց լարերի՝ ինչպես տան ներսում, այնպես էլ դրսում։

Որպեսզի միանալ Wi-Fi,նախ և առաջ, անհրաժեշտ է համակարգիչ, որի մեջ կա Wi-Fi ադապտեր։ Այժմ թողարկվող նոթբուքերի մեծամասնությունը ունի անլար ադապտեր, մնացածի համար գոյություն ունի անլար ցանցի PCMCIA ադապտեր, որը իր չափերով կրեդիտ քարտերից մի փոքր մեծ է։ Պետք է միայն հայտնվել Hot-spot-ի ազդեցության գոտում, և ադապտերը ավտոմատ կգտնի հասանելիության կետը, որի մասին մեզ կհայտնի անլար միացման ինդիկացիայով։ Քանի որ Wi-Fi կտրուկ դուրս է եկել կենցաղային հավելվածների մակարդակի վրա, ապա դա շատ էժան տեխնոլոգիա է։ Ժամանակակից կենցաղային էլեկտրոնիկայի շուկայում Wi-Fi-ի բազային կայանը արժե 100-200 ԱՄՆ դոլլար, իսկ գները մշտապես նվազում են։ Սովորաբար Wi-Fi ցանցի սխեման պարունակում է հասանելիության մեկ կետից ոչ պակաս (AP,անգլ. Access point) և մեկ հաճախորդից ոչ պակաս։ Նաև հնարավոր է երկու հաճախորդների միացում կետ-կետ ռեժիմով, երբ հասանելիության կետը չի գործում, իսկ հաճախորդները միանում են ցանցային ադապտերների միջոցով «ուղիղ»։ Հասանելիության կետը փոխանցում է 111 ցանցի իր իդենտիֆիկատորը։ Հասանելիության կետըփոխանցում է SSID ցանցի իր իդենտիֆիկատորը (անգլ. Service Set Identifier,Network name-ցանցի իդենտիֆիկատոր, ցանցային անուն) հատուկ ազդանշանային փաթեթների օգնությամբ 0,1 Մբիթ/վ ամեն 100 մ/վ արագության վրա։ Այդ պատճառով 0,1 Մբիթ/վ՝ տվյալների փոխանցման ամնեափոքր արագությունն է Wi-Fi-ում։ Գիտենալով ցանցի SSID,հաճախորդը կարող է պարզել, հնարավոր է արդյոք միանալ հասանելիության տվյալ կետին։ Միանման SSID հասանելիության երկու կետերի ազդեցության զոնա ընկնելու ժամանակ ընդունիչը կարող է ընտրություն կատարել նրանց միջև ազդանշանի մակարդակի մասին տվյալների հիման վրա։ Wi-Fi ստանդարտը հաճախորդին տալիս է լիարժեք ազատություն միացումների և ռոումինգի համար չափանիշների ընտրության ժամանակ։ Օպերացիոն համակարգերի վերջին տարբերակները պարունակում են ֆունկցիա, կոչված «Zero configuration»,որը օգտվողին ցույց է տալիս բոլոր հասանելի ցանցերը և թուկլ է տալիս վերամիանալ նրանց միջև «օդի մեջ»։ Դա նշանակում է, որ ռոումինգը լիաքժեք կվերահսկվի օպերացիոն համակարգով։ Wi-Fi տվյալները փոխանցվում են եթերում, այդ պատճառով, նրանք օժտված են հատկություններով, որոնք նման են ոչ կոմուտատորային ցանցին, և նրա համար էլ կարող են առաջանալ նույնպիսի խնդիրներ, որպիսիք են ոչ կամուտացված ցանցերի հետ աշխատելիս։ Տվյալ պահին գոյություն ունի Wi-Fi չորս հիմնական ստանդարտ՝

1) 802.11a
2) 802.11b
3) 802.11g
4) 802.11i
802.11b

Սա առաջին անլար ստանդարտն է և օգտագործվում է ամենուր մինչ այսօր։ Փոխանցման արագությունը բավականին բարձր է, իսկ անվտանգությունը գտնվում է բավականին ցածր մակարդակի վրա։ Ցանկության դեպքում չարամիտ մարդուն անհրաժեշտ կլինի մեկ ժամից պակաս ցանցի բանալիի գաղտնագիրը գտնելու և լոկալ ցանց մտնելու համար։ Պաշտպանության համար օգտագործվում է WEP արձանագրությունը, որը իրեն բնութագրել է ոչ լավ կողմերից և ջարդվել է մի քանի տարի առաջ։ Մենք խորհուրդ ենք տալիս չօգտագործել տվյալների ստանդարտ ոչ տանը և առավել ևս կորպորատիվ հաշվիչ ցանցերում։ Բացառություն կարող են կազմել այն դեպքերը, երբ սարքավորումները չեն պաշտպանվում այլ, առավել կայուն ստանդարտի կողմից։

1.Արագությունը՝11 Մբիթ/վ։
2.Ազդեցության շառավիղը՝50մ։
3.Անվտանգության ապահովման արձանագրությունները՝ WEP։
4.Անվտանգության մակարդակը՝ցածր։
802.11g

Սա ավելի առաջադեմ ստանդարտ է, որը եկավ փոխարինելու 802.11b-ին։ Տվյալների փոխանցման արագությունը աճել է հինգ անգամ, և այժմ այն կազմում է 54 Մբիթ/վ։ Super G կամ True MIMO տեխնոլոգիաների սարքավորումների օգտագործման ժամանակ մաքսիմալ արագության սահմանը կազմում է 125 Մբիթ/վ։ Բարձրացել է նաև պաշտպանության մակարդակը՝բոլոր անհրաժեշտ պայմանները կատարելու ժամանակ ճիշտ կարգավորելու ժամանակ, այն կարելի է գնահատել, որպես բարձր։ Տվյալ ստանդարտը համատեղելի է WPA և WPA2 գաղտնագրերի նոր արձանագրությունների հետ։ Նրանք ներկայացնում են պաշտպանության ավելի բարձր մակարդակ, քան WPA։

1. 54 Մբիթ/վ մինչև 125 Մբիթ/վ։
2. Ազդեցության շառավիղը՝50մ։
3. Անվտանգության ապահովման արձանագրությունները՝ WEP, WPA և WPA2։
4. Անվտանգության մակարդակը՝ցածր։
802.11i

Սա նոր ստանդարտ է, որի ներդրումը նոր է սկսվում։ Տվյալ դեպքում անմիջապես ստանդարտի մեջ տեղավորված են ամենաժամանակակից տեխնոլոգիաները, օրինակ՝ True MIMO և WPA2։ Այդ պատճառով սարքավորումների ավելի մնրակրկիտ ընտրության անհրաժեշտությունը վերանում է։ Պլանավորվում է, որ այս ստանդարտը կգա փոխարինելու 802.11g և կհավասարեցնի զրոյի ջարդելու բոլոր փորձերը։

1. Արագությունը՝125 Մբիթ/վ։
2. Ազդեցության շառավիղը՝50մ։
3. Անվտանգության ապահովման արձանագրությունները՝ WEP, WPA և WPA2։
4. Անվտանգության մակարդակը՝բարձր։
802.11n

Այս ստանդարտը բարձրացնում է տվյալների փոխանցման արագությունը պրակտիկորեն չորս անգամ համեմատած 802.11g ստանդարտների սարքավորումների հետ այն պայմանով, որ օգտագործումը 802.11n ռեժիմում կկատարվի այլ սարքավորումների 802.11n։ Թեորապես 802.11n ընդունակ է ապահովել տվյալների փոխանցման արագությունը մինչև 480 Մբիթ/վ։802.11n սարքավորումները աշխատում են 2,4-2,5 դիապազոնում կամ 5,0 ԳՀց։

1. Արագությունը՝300 Մբիթ/վ։
2. Ազդեցության շառավիղը՝հայտնի չէ։
3. Անվտանգության ապահովման արձանագրությունները՝ WEP, WPA և WPA2։
4. Անվտանգության մակարդակը՝բարձր։

Սակայն պետք է հիշել, որ սարքավորումների սխալ կարգավորումը, որը թեկուզ ունի նույնիսկ ամենաժամանակակից պաշտպանության տեխնոլոգիաներ, չի ապահովի մեր ցանցի անվտանգության պարտադիր մակարդակ։ Յուրաքանչյուր ստանդարտում կան լրացուցիչ տեխնոլոգիաներ և կարգավորումներ անվտանգության մակարդակը բարձրացնելու համար։ Այս պատճառով պետք է վստահել Wi-Fi սարքավորումների կարգավորումը միայն պրոֆեսիոնալներին։ Wi-Fi-ն ունի ինչպես առավելություններ, այնպես էլ թերություններ։ Wi-Fi-ի առավելություններն են՝ Թույլ է տալիս ընդլայնել ցանցը առանց կաբելի տեղադրման, որը կարող է նվազեցնել ընդլայնման և ցանցի լայնացման արժեքը։ Տեղեր, որտեղ չի կարելի քաշել կաբել, օրինակ, շենքերից դուրս, կամ կառույցներում, որոնք ունեն պատմական արժեք, կարող են սպասարկվել անլար ցանցերով։ Թույլ է տալիս հասանելի լինել բջջային սարքավորումների ցանցին։ Wi-Fi սարքավորումները լայն տարածված են շուկայում։ Իսկ տարբեր արտադրողների սարքավորումները կարող են փոխազդել ծառայությունների բազային մակարդակի վրա։ Wi-Fi-ը գլոբալ ստանդարտների հավաքածու է։ Ի տարբերություն բջջային հեռախոսների, Wi-Fi սարքավորումը կարող է աշխատել տարբեր երկրներում, ամբողջ աշխարհում։ Wi-Fi-ի թերություններն են՝ Հաճախականության դիապազոնը և աշխատանքային սահմանափակումները տարբեր երկրներում միանման չեն, շատ եվրոպական երկրներում թույլատրվում են երկու լրացուցիչ ալիք, որոնք արգելված են ԱՄՆ-ում և այլն։ Էներգիայի օգտագործման բարձր մակարդակ, համեմատած այլ ստանդարտների հետ, որը փոքրացնում է մարտկոցների կյանքի տևողությունը և բարձրացնում է սարքի ջերմաստիճանը։ Ամենատարածված ստանդարտը WEP ծածկագրի կարող է հարաբերական հեշտ ջարդվել նույնիսկ ճիշտ կոնֆիգուրացիայի դեպքում։ Չնայած որ նոր սարքավորումները պահում են WPA և WPA2 տվյալների ծածկագրերի արձանագրությունների առավել կատարելագործվոծ ձև, որը ստուգում է ցանցից օգտվողներին սերվերի միջոցով և օգտագործում է 128-բիթային ծածկագրային բանալիներ, շատ հին հասանելիության կետեր նրան չեն պահում և պահանջում են փոփոխություն։ Wi-Fi ունի ազդեցության սահմանափակ շառավիղ։ Տիպիկ տնային Wi-Fi 802.11b կամ 802.11g ստանդարտով ունի 45 մ ազդեցության շառավիղ շենքում և 90մ դրսում։ Միկրոալիքային վառարանը կամ հայելին, տեղադրված Wi-Fi սաչքավորումների միջև, թուլացնում են ազդանշանի մակարդակը։ Տարածությունը կախված է նաև հաճախությունից։ Փակ կամ օգտագործվող հասանելիության կետի ծածկագրման ազդանշանների և հասանելիության բաց կետի վերադրումը, որոնք աշխատում են նույն կամ հարևան ալիքներում կարող է խանգարել հասանելիության բաց կետի հասանելիությանը։ Օրինակ՝մեծ բազմաբնակարան շենքերում, որտեղ շատ բնակիչներ կան տեղադրում են Wi-Fi հասանելիության իրենց կետերը։ Ոչ լրիվ համատեղելիության տարբեր արտադրողների սարքավորումների միջև կամ ոչ լրիվ համապատասխանում ստանդարտին կարող է բերել միացման հնարավորությունների սահմանափակմանը կամ արագության փոքրացմանը։ Ցանցի արտադրողականության նվազում անձրևի ժամանակ։ Սարքավորումների ծանրաբեռնվածություն տվյալների ոչ մեծ փաթեթների փոխանցման ժամանակ ծառայողական ինֆորմացիայի մեծ քանակի միացման պատճառով։ Փոքր օգտակարություն հավելվածների աշխատանքի համար, որոնք օգտագորխում են մեդիա-հոսքեր իրական ժամանակում։ Մեդիա-հոսքերի որակը անկանխատեսելի է հնարավոր բարձր կորուստների պատճառով տվյալների փոխանցման ժամանակ, որը պայմանավորված է օգտվողի կողմից չվերահսկվող գործոնների ամբողջ շարքով։ Անվճար մուտք դեպի համացանց Wi-Fi միջոցով։ Անկախ սկզբնական նպատակներից աշխարհում աճում է անվճար Hot-spot քանակը, որտեղ կարելի է ստանալ հասանելիություն առավել ճանաչված գլոբալ ցանց, բացարձակ անվճար։ Դա կարող է լինել և խոշոր տրանսպորտային հանգույցները, որտեղ կարելի է միանալ ինքնուրույն, ավտոմատ ռեժիմով, և բառերը, որտեղ միանալու համար պետք է խնդրել հասանելիության քարտ, նույնիսկ, ուղղակի քաղաքային լանդշաֆտի տարածքը, որը հանդիսանում է մարդկանց մշտական հավաքատեղի։ Ցավոք, նոր տեխնոլոգիայի հայտնվելուն պես հայտնվում են անվտանգության և ինֆորմացիայի գաղտնիության նոր սպառնալիքներ։ Wi-Fi կներգրավի WEP և WPA պաշտպանության արձանագրությունները։ Firewall-ը դա պատնեշ է, որը պաշտպանում է մեր սեփականությունը չարամիտներից։ Այն կարող է լինել ապարատային և ծրագրային։ Wi-Fi միջին ստատիստիկ օգտվողի համար ճիշտ կազմաձևած ծրագրային Firewall-ը պիտի լրիվ բավական լինի։ Մեծ ճանաչում ունեն Norton Firewall և ZoneAlarm ծրագրերը։ Պետք է հիշել, որ նույնիսկ չնայած, որ պրովայդերը և Hot-spot-ի դերը միջոցներ են ձեռք առել իրենց անլար ցանցում մեր ինֆորմացիայի պաշտպանության համար,100% անվտանգություն մեզ համար ապահոված չէ։ Պատկերացնենք, որ Hot-spot-ի աշխատանքը՝դա խոսակցություն է բազմամարդ տեղում։ Ինֆորմացիան, որը հաղորդվում է չպաշտպանված ալիքով, կարող է դառնալ նույն ցանցի անպարտաճանաչ օգտվողի ձեռքբերումը։ Այդպիսի չարամիտը չի կարող գողանալ ինֆորմացիան մեր համակարգչից, որը պաշտպանված է Firewall-ով, բայց կարող է «տեսնել » այն ամենը, ինչը մենք փոխանցում ենք օդով։ Օգտագործենք հասանելիության հասարակական կետերը սայթերում տեղաշարժվելու, շփվելու և ուրախ ժամանցի համար, իսկ գաղտնի կամ ֆինանսական ինֆորմացիան հաղորդենք միայն վիրտուալ ցանցի պաշտպանված ալիքով կամ տանից ու օֆիսից ավելի ապահով կապի միջոցով։

Ինչով է վտանգավոր Wi-Fi համակարգը խմբագրել

 

Բոլորն էլ վախենում են ինֆորմացիայի կորստից։ Անձնական նամակագրություն, աշխատանքային փաստաթղթեր, ֆոտո և վիդեո և ուրիշ շատ բաներ, որոնք օգտագործողի համար շատ մեծ արժեք են ներկայացնում։ Գոյություն ունեն բազմաթիվ վտանգներ սովորական լարային ինտերնետի համար, քանի որ, ըստ վիճակագրության, բավական է չպաշպանված համակարգչից մտնել ցանց և 20 րոպեից հետ այն համարյա 100%-անոց երաշխիքով կվարակվի վիրուսով։ Այդ դեպքում ինչ կասենք անլար միացումների մասին, երբ ազդանշանը պրովայդրից մինչև օգտագործող և հակառակ ուղղությամբ հաղորդվում է ռադիոհաճախությամբ։ Չէ որ գաղտնիք չէ որ ունենալով համապատասխան սարքավորում, կարելի է կանգնել որոշված հաճախականության վրա և, տեղ չհասած գրավել հաղորդվող տվյալների ամբողջ հոսքը։ Բացառված չէ, որ չարագործը կարող է ստեղծել համակարգ, որը թույլ կտա նրան սկզբում ձեռք բերել ղեկավարող ազդանշանները, հետո դրանք կլոնավորել՝ ստեղծել դրանց նմանօրինակը և օգտագործել ըստ իր հայեցողության։

 

Wi-Fi ընկերությունը 2018 թվականի հոկտեմբերին ներկայացրեց Wi-Fi- ի նոր տարբերակներ և նոր պիտակներ՝ 802.11n — «Wi-Fi 4», 802.11ac — «Wi-Fi 5», 802.11ax — «Wi-Fi 6»[2][3]:

Wi-Fi սերունդներ
Անուն Թողարկման տարի սերունդ
802.11a 1999
802.11b 1999
802.11g 2003
802.11h 2003
802.11i 2004
802.11-2007 2007
802.11n 2009 Wi-Fi 4
802.11n 2009
802.11-2012 2012
802.11ad 2012
802.11ac 2013 Wi-Fi 5
802.11af 2014
802.11-2016 2016
802.11ah 2016
802.11ai 2016
802.11aj 2018
802.11aq 2018
802.11ay 2018
802.11ax 2019 Wi-Fi 6

Ինչպես պաշտպանել Wi Fi գողացումից խմբագրել

Բոլորս էլ գիտենք, որ Wi Fi կապերը գողացվում են, որը ինչ-որ չափով վտանգավոր է, բայց սովորական դեպքերում, երբ Wi Fi կապը գողացվում է, մեր սարքի ինտերնետային արագությունը նվազում է։ Դրանից խուսափելու համար պետք է պաշտպանել մեր կապը։ Պետք է գաղտնագիր մուտքագրելու հատվածում մուտքագրել մեզ ավելի հարմար և ավելի հիշվող գաղտնագիր։ Անելով այդ ամենը՝ մենք կպաշտպանենք մեր կապը գողացումից։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Wi-Fi» հոդվածին։