White House Honey Ale
White House Honey Ale (Սպիտակ տան մեղրի գարեջուր), առաջին հայտնի գարեջուրն է, որը պատրատսվել է Սպիտակ տանը[1]։ Գործընթացն սկսվել է 2011 թվականի հունվարին[2], նախագահ Բարաք Օբամաի պահանջով, որն իր հաշվին գնել էր տանը գարեջուր պատրաստելու տակառ[3]։ 2012 թվականի դրությամբ արտադրվում էր գարեջրի երեք տեսակ` White House Honey Blonde Ale, White House Honey Porter և White House Honey Brown[4]:
Նախապատմություն խմբագրել
Սպիտակ տան խոհարարներին ասվել էր օգտագործել գարեջրի պատրաստման «ավանդական մեթոդներ»` նախքան այն կշշալցվեր ու կպիտակավորվեր։ Գարեջրի մեջ ավելացվել է մեղր[5]։ Լոգոյի վրա պատկերված է Սպիտակ տունը` դեղին շրջանակով եզրագծված[6]։
Գարեջուրը պատրաստվել է Սպիտակ տանն անցկացված բազմաթիվ միջոցառումների համար։ Սուպերբոուլ խնջույքը, որին այցելել էր մոտավորապես 200 մարդ, այդ թվում` հայտնի աստղեր ու ԱՄՆ կոնգրեսի անդամներ, եղել է առաջին միջոցառումներից մեկը, որի ժամանակ մատուցվել է գարեջուրը[6]։ Խնջույքի համար նախատեսված է եղել գրեթե 38 լ գարեջուր, 90-100 շշով[1]։ Գարեջուր է պատրաստվել նաև Սուրբ Պատրիկի օրվա տոնակատարության համար։
2011 թվականի սեպտեմբերի 15-ին ԱՄՆ ծովային հետևակի կորպուսի սերժանտ Դակոտա Մեյերը Սպիտակ տանն արժանացել է Պատվո շքանշանի։ Ավելի վաղ, երբ հեռախոսով նրան տեղեկացրել են պարգևատրման մասին, նա Բարաք Օբամային առաջարկել է միասին գարեջուր խմել։ Նախագահն ընդունել է առաջարկը, և նրանք մեկական շիշ Սպիտակ տան մեղրի գարեջուր են խմել Օվալաձև աշխատասենյակում[3]։
Նախկին նախագահ Թոմաս Ջեֆերսոնը, որն ապրել է Սպիտակ տանը 1801-1809 թվականներին, հայտնի է ինքնուրույն գարեջուր պատրաստելով, հատկապես, թոշակի անցնելուց հետո։ Նա կոչվել է «Ամերիկայի առաջին փոքր գարեջրագործը», սակայն որևէ վկայություն չկա, որ նա դրանով զբաղվել է Սպիտակ տանը[1]։
Խնդրագիր խմբագրել
2012 թվականի օգոստոսի 21-ին Ազատ տեղեկատվության առնվազն երկու պահանջ է ուղարկվել Սպիտակ տուն` White House Honey Ale գարեջրի բաղադրատոմսը հրապարակելու պահանջով[7][8][9][10][11]։ 2012 թվականի օգոստոսի 29-ն Reddit-ում կարճ հարց ու պատասխանի ժամանակ նախագահ Օբաման հայտարարել է, որ ինքը հրապարակելու է բաղադրատոմսը, ասելով. «Այն շուտով կլինի։ Սեփական փորձից կարող եմ ասել, որ այն համեղ է»[12][13][14]։
Բաղադրատոմսը թողարկվել է 2012 թվականի սեպտեմբերի 1-ին, Սպիտակ տան բլոգում[15]։ Որպես ամերիկյան աշխատակազմի աշխատանք` բաղադրատոմսը դարձել է հանրային սեփականություն և դարձել է ազատ գարեջրի տեսակ։
Ոճ խմբագրել
White House Honey Ale գարեջուրը չի համապատասխանում Գարեջրի լիցենզիավորման ծրագրի ցուցումներին։ Ալկոհոլի աստիճանը, դառնությունն ու գույնը համապատասխանում են բելգիական Dubbel-ին։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 Kitsock, Greg. Beer with presidential aspirations. The Washington Post. February 22, 2011. Accessed September 18, 2011.
- ↑ The Obamas Make History With Homebrewed White House Honey Ale. Obama Foodorama. March 1, 2011. Accessed September 18, 2011.
- ↑ 3,0 3,1 White House brewing its own beer Արխիվացված 2020-02-27 Wayback Machine. CBS News. September 16, 2011. Accessed September 18, 2011.
- ↑ Murgai, Puja (2012 թ․ մարտի 26). «Home brewing the toast of the Beltway». Politico.com. Վերցված է 2012 թ․ ապրիլի 22-ին.
- ↑ Crugnale, James. Obama Homebrews White House Honey Ale For Medal Of Honor Recipient. Mediaite. September 16, 2011. Accessed September 18, 2011.
- ↑ 6,0 6,1 Wolf, Z Byron. A White House Brewery? White House Honey Ale. ABC News. February 7, 2011. Accessed September 18, 2011
- ↑ Marin Cogan (2012 թ․ օգոստոսի 22). «The People Demand Answers (About What Exactly Is In The White House Homebrew)». GQ.com. GQ.
- ↑ David Minsky (2012 թ․ օգոստոսի 23). «Help Brewers Obtain The White House Beer Recipe, Sign the Petition». MiamiNewTimes.com. Miami New Times. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 23-ին.
- ↑ Lesley Ciarula Taylor (2012 թ․ օգոստոսի 24). «Obama's suds recipe brews up a honey of a popular movement». TheStar.com. The Star. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 24-ին.
- ↑ Alix Bryan (2012 թ․ օգոստոսի 26). «White House beer recipe might soon be in public hands». CBSLocal.com. CBS Richmond & Central Virginia. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ Rachel Kim (2012 թ․ օգոստոսի 24). «Local Lawyer — And Home Brewer — Goes To Extraordinary Lengths To Get President's Secret Beer Recipe». CBSLocal.com. CBS Los Angeles. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 24-ին.
- ↑ Barack Obama (2012 թ․ օգոստոսի 29). «I am Barack Obama, President of the United States -- AMA». Reddit. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ Greg Henderson (2012 թ․ օգոստոսի 29). «Obama Hits Reddit, Talks White House Beer Recipe, Crashes Servers». NPR.org. NPR. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ Eun Kyung Kim (2012 թ․ օգոստոսի 30). «President promises to release beer recipe; FOIA filers react». MSNBC.com. MSNBC. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 30-ին.
- ↑ Kass, Sam (2012 թ․ սեպտեմբերի 1). «Ale to the Chief: White House Beer Recipe». Whitehouse.gov. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 2-ին.
Արտաքին հղումներ խմբագրել
- Սպիտակ տան ներսում. գարեջուր պատրաստելիս YouTube կայքում (անգլ.)