WhatsApp[5], հայտնի անվճար ծրագիր հաղոդակցությունների ակնթարթային փոխանակության համար հեռախոսների և այլ պլատֆորմաների համար, որոնք ձայնային կապով են աշխատում։ Թույլ է տալիս համացանցի միջոցով ուղարկել տեքստային հաղորդագրություններ, պատկերներ, վիդեոներ և աուդիոներ։ Բաժանորդը աշխատում է Android, iOS (iPhone), Windows Phone, BlackBerry, Nokia Symbian, Nokia S40 օպերացիոն համակարգերի, ինչպես նաև ОС Windows-ի համար։

WhatsApp
Изображение логотипа
Տեսակառցանց ծառայություն, մեսենջեր, բջջային հավելված և նախագիծ
ՀեղինակBrian Acton? և Յան Կում
Նախագծումը՝WhatsApp LLC?
Գրված է՝Erlang[1]
ՕՀմաքՕՍ, iOS և Անդրոիդ
Լույս տեսավ՝փետրվարի 24, 2009[2]
ՊլատֆորմiOS, Անդրոիդ և Windows
Կարդագող ֆայլերի ֆորմատWhatsApp stored messages?
Ստեղծվող ֆայլերի ֆորմատWhatsApp encrypted database? և WhatsApp stored messages?
Արտոնագիրոչ ազատ ծրագրային ապահովման արտոնագիր[3]
Հիմք են ծառայելXMPP?[4]
Կայքwhatsapp.com
 WhatsApp Վիքիպահեստում

WhatsApp Inc. ընկերությունը, որը ստեղծել է մեսսենջերը, հիմնվել է Յան Կումի և Բրայյան Էկտոնի կողմից (англ.) 2009 թվականի փետրվարի 24-ին և գտնվում է Ամերկյաի Միացյալ Նահանգներում` Կալիֆոռնիայում։ 2014 թվականի հոկտեմբերից պատկանում է Facebook Inc.-ին[6] 2016 թվականից ծրագիրը անվճար դարձավ[7], օգտվողը վճարում է միայն ինտերնետ թրաֆիկի համար[8][9]։ Ծրագրից օգտվում է մոտ մեկ միլիարդից ավել մարդ[10]։

WhatsApp-ի աճող հայտնիության պատճառով նվազում է բջջային օպերատորների SMS-ների հեռախոսների միջև փոխանակության համար ստեղծված բյուջեի քանակը։ Ըստ 2012 թվականի տվյալների՝ կորուստները կարող էին հասնել տասը միլիարդ դոլարի[11]։

Պատմություն խմբագրել

2012 թվականին ամեն օր WhatsApp-ի միջոցով փոխանակվում էր մոտ 2 միլիարդ հաղորդագրություն[12], 2012 թվականի օգոստոսին փոխանակվել է մոտ 10 միլիարդ հաղորդագրություն[13], 2013 թվականի հունիսին 27 միլիարդ[14] և 2015 թվականի մարտին մոտ 50 միլիարդ հաղորդագրություն[15]։ Ըստ Financial Times-ի հրատարակչության կարծիքի, WhatsApp ծրագիրը SMS-ների հետ անում է այն, ինչ անում էր Skype-ը համաշխարհային հեռախոսակապի զանգերի հետ։ Ինչպես Skype-ի դեպքում, այնպես էլ տվյալ ծրագրի դեպքում ծրագիրը պետք է տեղադրված լինի և ուղարկողի, և ստացողի հեռախոսների մեջ[16]։

Օգտվողների ճիշտ թվաքանակը դեռ հայտին չէ, սակայն Բենեդիկտ Էվանսի (Enders Analysis) գնահատականի համաձայն 2012 թվականի հոկտեմբերին թվաքանակը անցել է 100 միլիոնը։ Apple-ի ծրագրերի կետում ծրագիրը հանդիսանում է ամենահայտնի անվճար ծրագիևը 121 երկրներում (ինչպես նաև ամենամեծ երկրներում, բացի Չինաստանից, Հյուսիսային Կորեաից և Ճապոնիայից)[17]։ Ըստ Google Play-ի տվյալների, նոյեմբերի սկզբին այն անցել է 100 միլիոն ներբեռնումների շեմը ОС Android օպերացիոն համակարգով աշխատող սարքերում[18]։ 2013 թվականի օգոստոսին օգտվողների քանակը անցել է 300 միլիոնը[19]։ 2015 թվականի մարտի տվյալների համաձայն այն օգտվողների քանակը ովքեր օգտագործում են WhatsApp ծրագիրը Android օպերացիոն համակարգով աշխատող սարքեր, ներբեռնումների քանակը անցել է 1 միլիարդը[20]։

2013 օգոստոսի 6-ի տվյալների համաձայն WhatsApp-ը ունեցել է մոտ 300 միլիոն ակտիվ օգտվող, ովքեր չատի միջոցով ամեն օր փոխանակել են մոտ 325 նկարներ[21]։ 2014 թվականի ապրիլին ակտիվ օգտվողների քանակը անցել է 500 միլիոնը[22]։

2014 թվականի փետրվարի 19-ին Facebook-ը հայտնել է, որ գնել է WhatsApp-ը 19 միլիարդ ԱՄՆ դոլլարով։ Facebook-ը տվել է մոտ 4 միլիարդ դոլլար գումարային տեսքով և տվել է սեփական ակցիաները, որոնք մոտավորապես կազմել են 12 միլիարդ դոլար։ Ինչպես նաև Facebook-ը համաձայնվել է պայմանագրից 4 տարի անց ծրագրի հինողներին և օգնականներին սեփական ակցիաներից տալ, որոնց գումարային հաշիվը կազմել է մոտ 3 միլիարդ դոլար[23]։ 2016 թվականի ամառը Facebook-ը հայտարարեց, որ ցանկանում է օգտագործել WhatsApp-ը օգտոգաործող հեռախոսների բազան, որպեսզի սրանք օգտագործի այլ ծրագրերի համար, հնարավոր է որ այդ ծրագրերն են Facebook-ը և Instagram-ը, և դրանով ավելի շատ կզարգանա Facebook-ի գովազդը և 'product experience'-ը[24][25]։ [26][27]: Այդպիսի օգտագործումից հրաժարվելու համար կարելի է դիմում ներկայացնել մինչև սեպտեմբերի 25-ը[28]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://t3n.de/magazin/erlang-247504/
  2. https://www.forbes.com/sites/parmyolson/2014/02/19/exclusive-inside-story-how-jan-koum-built-whatsapp-into-facebooks-new-19-billion-baby/
  3. https://www.whatsapp.com/legal/#terms-of-service
  4. XMPP Standards Foundation https://xmpp.org/uses/instant-messaging.html
  5. WhatsApp — անգլերեն բառախաղ՝ հիմնված What's Up? («Ի՞նչ նորություն կա») արտահայտության վրա, որտեղ Up բառի փոխարեն գրված է App (application, mobile app - ծրագիր սնարթֆոնների համար)։
  6. Colin S. Stretch (Facebook, Inc.) (2014 թ․ հոկտեմբերի 4). «Facebook, FORM 8-K. Closing of WhatsApp Acquisition» (անգլերեն). UNITED STATES SECURITIES AND EXCHANGE COMMISSION. Վերցված է 2015 թ․ հուլիսի 6-ին. {{cite web}}: |author= has generic name (օգնություն)
  7. Making WhatsApp free and more useful - WhatsApp Blog
  8. «How much does it cost to use WhatsApp?» (անգլերեն). WhatsApp. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 14-ին.
  9. «Not so cheap! WhatsApp calls might cost much more than you think» (անգլերեն). TechRadar. 2015 թ․ մայիսի 12. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 14-ին.
  10. «Число активных пользователей WhatsApp достигло миллиарда». lenta.ru. Վերցված է 2016 թ․ փետրվարի 2-ին.
  11. Пользователи засиделись в чате. Сотовым операторам предрекают убытки на $23 млрд // Газета «Коммерсантъ», № 192 (4977), 12.10.2012
  12. «WhatsApp founder to operators: We're no SMS-killer, we get people hooked on data». The Next Web. 2012 թ․ ապրիլի 4.
  13. «WhatsApp hits new record with 10 billion total messages in one day». The Next Web. 2012 թ․ օգոստոսի 23.
  14. Мессенджер WhatsApp поставил рекорд по количеству сообщений за сутки // Lenta.ru, 13 июня 2013
  15. WhatsApp: История роста мессенджера без маркетинга(չաշխատող հղում)
  16. «WhatsApp users get the message». Financial Times. 2011 թ․ նոյեմբերի 14. «WhatsApp Messenger, an app which allows unlimited free text-messaging between users, has done to SMS on mobile phones what Skype did to international calling on landlines. ... Since launching in July 2009, WhatsApp has slowly grown by word-of-mouth and the same simple viral mechanism that fuelled Skype: both sender and receiver must own the app.»
  17. Бенедикт Эванс, WhatsApp — The Biggest Social Network You’ve Never Heard Of Արխիվացված 2017-01-29 Wayback Machine // Forbes. 19.10.2012
  18. Ryan Kim, WhatsApp eclipses 100 million download mark on Google Play Արխիվացված 2017-09-09 Wayback Machine // GigaOM, Nov 5, 2012
  19. WhatsApp is growing like crazy — 300 million monthly users and counting Արխիվացված 2017-07-07 Wayback Machine // David Meyer AUG. 7, 2013, GigaOM
  20. WhatsApp // Google Play Market
  21. WhatsApp adds voice messaging as it hits 300 million monthly active users. The Verge (2013-08-06). Retrieved on 2013-08-29.
  22. [1] Արխիվացված 2015-08-10 Wayback Machine // Блог WhatsApp
  23. «Inside The Facebook-WhatsApp Megadeal: The Courtship, The Secret Meetings, The $19 Billion Poker Game» (անգլերեն). Forbes. 2014 թ․ մարտի 24. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 21-ին. «Last month Facebook bought WhatsApp for $4 billion in cash, $12 billion in stock (8.5% of the company) plus $3 billion in restricted shares.»
  24. WhatsApp to start sharing user data with Facebook | The Verge
  25. WhatsApp to share user data with Facebook for ad targeting — here’s how to opt out | TechCrunch
  26. WhatsApp users to receive adverts — BBC News
  27. WhatsApp privacy backlash: Facebook angers users by harvesting their data | Technology | The Guardian
  28. «WhatsApp FAQ — How do I choose not to share my account information with Facebook to improve my Facebook ads and products experiences?». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 11-ին.

Արտաքին հղումներ խմբագրել