Web 2.0-ը որպես համացանցային զարգացման ու ձևավորման 2-րդ սերունդ ընկալվող այն նորույթն է, որ կազմակերպում է Համաշխարհային Համացանցում կոմունիկացիայի, անվտանգ տեղեկատվական համակիրառման, փոխգործունակության (interoperability) և համագործակցության իրականացումը։ "ՎԵԲ 2.0"-ի կոնցեպցիաներն առաջ են բերել ցանցահիմք համայնքների, հյուրընկալվող ծառայությունների և այնպիսի ծրագրերի զարգացմանն ու էվոլյուցիային, ինչպիսիք են՝ սոցիալական ցանցերը, տեսանյութերի համաօգտագործման կայքերը, Վիքիները, բլոգներն ու ֆոլքսոնոմիները։

Web 2.0-ն նկարագրող պիտակների ամպը (tag cloud)

"ՎԵԲ 2.0" տերմինն առաջին անգամ օգտագործել են Դեյլ Դաուգերթին և Քրեյգ Քլայնը, որից քիչ ժամանակ անց, հատկապես 2004-ին «Օ’Ռելլիի Մեդիա» կոչված "ՎԵԲ 2.0" կոնֆերանսից հետո այն ավելի նկատելի դարձավ։ Չնայած այս տերմինը հնչում է ասես Համաշխարհային Համացանցի երկրորդ տարբերակը լինի, այն չի պահանջում որևէ տեխնիկական մանրամասների թարմացում կամ փոփոխում, այլ ավելի շատ ի նկատի ունի այդ եղած հիմքի վրա փոխել այն ուղիները, որ համակարգչային ծրագրեր և վեբ կայքեր ստեղծողներն ու դրանք օգտագործողներն են կիրառում համացանցից օգտվելիս։ Թիմ Օ’Ռելլի-ի խոսքերով՝ "ՎԵԲ 2.0"-ը համակարգչային արդյունաբերության բիզնես հեղափոխությունն է, որի պատճառը համացանցը որպես պլատֆորմ տեսնելն ու այնտեղ տեղափոխվելն էր, ինչպես նաև՝ այս նոր պլատֆորմի վրա հաջողության հասնելու օրենքները հասկանալու փորձերը։"

Սահմանումը խմբագրել

«Վեբ 2.0»-ն իր մեջ խտացված պարունակում է համացանցի մատուցած բովանդակության փոխկապակցվածության, ինչպես նաև դրա փոխներգործունության տարածման գաղափարը։ Թիմ Օ’Ռելլին դիտարկում է «Վեբ 2.0»-ը, որպես մի ուղի, որի վրա բիզնեսն իսկապես օգտվում է համացանցի հզորություններից, և այն օգտագործում է որպես պլատֆորմ։ Օ’Ռելլին համամիտ է Էրիկ Շմիդտի՝ «Մի պայքարեք համացանցի դեմ» հակիրճ արտահայտությանը, որն, ըստ Օ’Ռելլիի, լիովին արտահայտում է «Վեբ 2.0»-ի էությունը, այն է՝ համացանցի յուրահատուկ կարողությունների վրա ծրագրեր ու ծառայություններ ստեղծելը, ի հակառակն այն մոտեցման, որում համացանցից միայն ակնկալվում է պլատֆորմ լինել («համացանցի դեմ պայքարել» արդյունավետորեն)։

"Վեբ 2.0"-ի առաջին կոնֆերանսի բացման խոսքում Օ’Ռելլին ու Ջոն Բեթըլին ընդհանուր ներկայացրեցին այն ամենն, ինչ իրենք տեսնում էին որպես "Վեբ 2.0"-ի թեմաներ։ Նրանք փաստարկեցին, թե համացանցը դարձել է մի պլատֆորմ, որտեղ կարելի է գրել համացանցա-հիմք ծրագրեր։ Օ’Ռելլիի և Ջոն Բեթըլիի համաձայն՝ մասնակցության այնպիսի համակարգը, որում օգտագործողները կարող են համահեղինակել համացանցային կայքի բովանդակությանը, ստեղծում է ցանցային էֆեկտներ։ "Վեբ 2.0" տեխնոլոգիաները միտված են նորարարությունը խրախուսելու, այն համակարգերի ու կայքերի խմբերում, որոնք ստեղծված են հեռակա, անկախ ներդնողների՝ համատեղ ներդրած հատկանիշների համադրմամբ։

"Վեբ 2.0" տեխնոլոգիանեն նաև խրախուսում է թեթևակշիռ բիզնես մոդելները, որ գործի են գցվում բովանդակության կամ ծառայության սինդիկացիայի (բովանդակության՝ մի քանի համացանցային ուղիների վրա միաժամանակ թողարկումը) միջոցով, ինչպես նաև՝ վաղ որդեգրողների կողմից որսալու պրոցեսի հեշտացմամբ։ Օ’Ռելլին բերեց այնպիսի ընկերությունների կամ արտադրանքի օրինակներ, որոնք մարմնավորում են այս սկզբունքները՝ իր «Վեբ 2.0»-ի հիերարխիայի 4 մակարդակների մասին արած ձևակերպման մեջ։

Բնութագրիչներ խմբագրել

"Վեբ 2.0" կայքերն օգտագործողներին թույլ են տալիս անել ավելին, քան միայն տեղեկություններ կորզելը։ Դրանք կարող են կառուցվել «Վեբ 1.0»-ի փոխներգործուն հարմարությունների վրա՝ տրամադրելու համար "Ցանցային շփումը որպես պլատֆորմ" տիպի համակարգչային պրոցես, որ հնարավորություն է տալիս օգտագործողներին ծրագրեր աշխատացնել ամբողջովին իրենց համացանցային դիտման համակարգով։ Օգտագործողները կարող են «Վեբ 2.0» կայքի վրա եղած տեղեկությունների սեփականատեր լինել և այդ տեղեկությունների վերահսկում իրականացնել։ Այս կայքերը կարող են ունենալ «մասնակցության կառուցվածք», որն օգտագործողներին խրախուսում է ծրագրին արժեք ավելացնել այն օգտագործելու ընթացքում։ Սա հակասության մեջ է դիտվում համացանցային այն կայքերի հետ համեմատած, որոնք դրանք դիտելու սահմանափակումներ են դնում այցելուների առջև, և որոնց բովանդակությունը կարող է փոփոխվել միայն դրանց տերերի կողմից։ "Վեբ 2.0" կայքերին հաճախ հատկանշական է հարուստ, օգտագործողա-կենտրոն ինտերֆեյս (արտերես)՝ Աջաքս-ի (AJAX) կամ նմանատիպ այլ "պատվիրատու-կայք փախներգործունության կարկասներ", կամ էլ "պատվիրատու-սերվեր ծրագրային կարկասներ", ինչպիսիք են ՕպընԼազլոն (OpenLazlo), Ֆլեքսը (Flex) և Զի-Քեյ (ZK) կարկասները։

"Համացանցը-որպես-մասնակցության-պլատֆորմ" կոնցեպցիան ներառում է այս բնութագրիչներից շատերը։ Բարթ Դեթրեմը՝ Ֆլոք (Flock) կոչվող ընկերության հիմնադիր և նախկին գործադիր տնօրենը, "Վեբ 2.0"-ն անվանում է "Մասնակցային համացանց" և "Վեբ 1.0"-ն դասակարգում է որպես "համացանցը-տեղեկությունների-աղբյուր" ։ Արտադրանքով ապահովումից մինչև շահույթների համակիրառման պրոցեսում ներդրում չանող խմբի անդամներին մեկուսացնելու անհանրինությունը հնարավորություն բացեց այն բանի համար, որպեսզի ռացիոնալ անդամները գերադասեն ձեռնպահ մնալ իրենց ջանքերի ներդնումից ու գլուխ պահեն այլոց ներդրումների հաշվին։ Բեսթի նկարագրմամբ՝ "Վեբ 2.0"-ի բնութագրիչներն են. Օգտագործողի հարուստ փորձառություն, օգտագործողի մասնակցություն, դինամիկ բովանդակություն, մետադեյթա (metadata - ծրագրային նյութին ուղեկցող տեղեկություններ), համացանցային չափանիշներ և սքեյլըբիլիտի-ն (scalability - աճող պահանջներին համապատասխանելու՝ համակարգչային համակարգի հարմարվողականության ունակությունը)։ Մյուս բնութագրիչները, ինչպես օրինակ՝ բացությունը, ազատությունն ու օգտագործողների մասնակցության ուղիով կայացող կոլեկտիվ բանականությունը, կարող են նաև դիտարկվել որպես "Վեբ 2.0"-ի էական ատրիբուտներ։

Տեխնոլոգիայի մասին ընդհանուր տեղեկություններ խմբագրել

«Վեբ 2.0»-ի երբեմն կոմպլեքս և շարունակաբար ընդլայնվող տեխնոլոգիական ինֆրակառուցվածքն ընդգրկում է սերվեր-ծրագրեր, բովանդակության սինդիկացիա (համացանցային տարբեր ուղիներով միաժամանակյա թողարկումը), հաղորդագրությունների հաղորդակարգեր, ստանդարտա-կենտրոն համացանցային դիտման համակարգեր՝ փլագիններով (plugins - հավելյալ ծրագրեր)և էքսթենշըններով (extensions - ընդլայնումներ) և զանազան պատվիրատու-ծրագրեր։ Այսպիսի տարրերի՝ միմյանցից տարբեր, սակայն փոխհարմարվող մոտեցումները "Վեբ 2.0" կայքերին ապահովում են տեղեկությունների-պահեստավորման, ստեղծման և ցրման դժվարություններով և ունակություններով, որոնք շատ ավելի հեռուն են տանում, քան այն, ինչ հասարակայնությունը նախկինում սպասում էր՝ լինելով դեռևս "Վեբ 1.0"-ի միջավայրում։ «Վեբ 2.0»-ի համացանցային կայքերը սովորաբար ներառում են հետևյալ հատկանիշներից /տեխնիկաներից որոշները։ Էնդրյու Մըքաֆին SLATES հապավումն է օգտագործել՝ դրանք բնութագրելու համար.

Որոնում

Բանալի բառերի միջոցով տեղեկություններ գտնելու հեշտացված տարբերակը, որը ավելի արժեքավոր է դարձնում պլատֆորմը

Հղումներ

Դեպի տեղեկությունների կարևոր մասեր տանող ուղեկցորդ։ Լավագույն վեբ էջերը համարվում են նրանք, որոնց առավել հաճախ են կապեր հղվում։

Հեղինակում

Անդադար թարմացվող բովանդակություն ստեղծելու ունակությունն այնպիսի պլատֆորմի վրա, որը մի քանի հոգու ստեղծագործությունը լինելուց անցում է կատարում դեպի անդադար թարմացվող, ներկապակցված աշխատանք։ Վիքիներում բովանդակությունը փոխներգործուն է այն իմաստով, որ մարդիկ կարող են հրամանները ետ կանչել և առաջ տալ միմյանց աշխատանքում։ Բլոգներում բովանդակությունը կուտակվող է, քանի որ անհատների ուղերձներն ու մեկնաբանությունները ժամանակի ընթացքում կուտակվում են։

Նշաններ / պիտակներ (Tag)

Բովանդակության կատեգորիզացիա՝ նշանների (tag - նաև՝ "պիտակ") կամ, այլ կերպ ասած, պարզ մեկբառանի բնորոշումների ստեղծման շնորհիվ, որոնք կոչված են կազմակերպելու փնտրումը և խույս տալու կոպիտ, կանխաստեղծ կատեգորիաներից։

Ընդլայնումներ

Աշխատանքի մի մասի ավտոմատացում և առկա ձևանմուշների համապատասխանեցում՝ ալգորիթմների օգտագործմամբ։

Ազդանշաններ խմբագրել

Էռ-էս-էս-ի տեխնոլոգիայի (RSS - Really Simple Syndication) կիրառումը հնարավորությւոն է տալիս բովանդակության որևէ փոփոխության մասին տեղեկացնել օգտագործողներին՝ նրանց էլեկտրոնային փոստով նամակներ ուղարկելով։

Օգտագործումը խմբագրել

Կառավարություն 2.0 (Government 2.0) խմբագրել

"Վեբ 2.0" նախաձեռնություններն ընդունվում են հասարակական սեկտորում՝ ավելի մեծ արժեք հաղորդելով Կառավարություն 2.0 տերմինին։ Օրինակ՝ "Վեբ2.0" համացանցային այնպիսի կայքերը, ինչպիսիք են Թվիթըր-ը (Twitter), Յութուբ-ը (Youtube) և Ֆեյսբուք-ը (Facebook), օգնել են քաղաքացիներին տրամադրել բարձր կառավարական պաշտոնյաների հետ կապ հաստատելու իրականանալի ձևեր, ինչն այլապես գրեթե անհնար էր։ Բարձր կառավարական պաշտոնյաների հետ քաղաքացիների ուղղակի շփումը դարավոր "միակողմանի կոմունիկացիային" փոխարինելու են եկել ընդլայնված և ավելի հասարակայնորեն ընդգրկուն շփման մեթոդոլոգիաները։

Բարձրագույն կրթություն խմբագրել

Համալսարաններն օգտագործում են «Վեբ 2.0»՝ ՍերունդY-Ի (Generation Y) և այլ հետաքրքրվող ուսանողների խմբերի հետ կապ հաստատելու ու շփվելու նպատակով, ինչպես վկայում են վերջին հաշվետվությունները։ Ասվածի օրինակներ են՝ սոցիալական ցանցային շփման կայքերը. Յութուբ (YouTube), Մայ Սփեյս (MySpace), Ֆեյսբուք (Facebook), Յումեո (Youmeo), Թվիթըր (Twitter) և Ֆլիքըր (Flickr); կատարելագործվող կազմակերպությունների կայքերը, Սերունդ Y-ի ոճով օգտագործողա-կենտրոն մոտեցումներով (օրինակ՝ միայնակ միկրո-կայքերը, նվազագույն նավիգացիայով); և սովորելու վիրտուալ միջավայրերը, ինչպիսին է Մուդըլ-ը (Moodle), որ ապագա ուսանողներին թույլ են տալիս լոգին լինել (մտնել) կայք և հարցեր տալ։

Անկախ սոցիալական ցանցային շփման անվճար կայքերի մատուցած ծառայություններից, դպրոցները պայմանագրեր են կնքել այնպիսի կազմակերպությունների հետ, որոնք մատուցում են այդ նույն ծառայություններից (Մայ Սփեյս (MySpace), Ֆեյսբուք (Facebook),) շատերը, այն տարբերությամբ, որ վերջիններս կարող են ինտեգրվել դպրոցների արդեն ունեցած տվյալների բազաների մեջ։ Այնպիսի ընկերություններն, ինչպիսիք են Հարրիս Քընեքթ-ը (Harris Connect), ԱյՄոդուլզ-ը (iModules)և Փաբլիշինգ Քոնսեփթս-ը (Publishing Concepts), ստեղծել են շրջանավարտները օնլայն համայնքների ծրագրային փաթեթներ, որոնք դպրոցներին իրենց շրջանավարտների հետ, և շրջանավարտին՝ այլ շրջանավարտների հետ հաղորդակցվելու միջոց են հանդիսանում՝ ապահով, անվտանգ ու հանգիստ միջավայրում հաղորդակցվելու համար։

Հասարակական դիպլոմատիա խմբագրել

«Վեբ 2.0»-ի նախաձեռնությունները որդեգրվել են նաև հասարակական դիպլոմատիայի կողմից՝ Իսրայելի կառավարության համար։ Այս երկիրը համարվում է առաջինն այն երկրների շարքում, որ ունեցան պաշտոնական բլոգ, Մայսփեյս էջ (MySpace page), Յութուբ ալիք (YouTube channel) Ֆեյսբուք էջ (Facebook page) և մի քաղաքական բլոգ։ Իսրայելի արտգործնախարարությունը սկսեց երկրի տեսաբլոգն ու քաղաքական բլոգը։ Արտգործնախարարությունը նաև կազմակերպեց միկրոբլոգինգին նվիրված պրես-կոնֆերանս Թվիթըր (Twitter) կայքի միջոցով, Համասի հետ իր պատերազմի մասին։ Կոնֆերանսի ընթացքում հյուպատոս Դեյվիդ Սարանգան ուղիղ եթերով պատասխանում էր համաշխարհային հասարակայնության իրեն տրված հարցերին, հասարակ տեքստային հաղորդագրությունների հապավումային համակարգով։ Այդ հարցերն ու պատասխաններն այնուհետև հրապարակվեցին «Իսրայել Փոլիթիք»-ում, որն այդ երկրի պաշտոնական քաղաքական բլոգն է։

«Սոցաշխատանք 2.0» խմբագրել

«Սոցաշխատանք 2.0»-ն ներկայացնում է փոխներգործում համացանցային տեխնոլոգիաների օգտագործումը սոցիալական ծառայություններ մատուցելիս։ Տերմինն առաջին անգամ հայտնվեց մամուլում 2008-ին։ 2009-ի մարտին «Նյու Սոշըլ Ուորքըր Օնլայն»-ը (the New Social Worker Online) սկսեց մի տեխնոլոգիական բլոգ, Սոցաշխատանք 2.0 անունը կրող։ Սոցաշխատողներն օգտագործում են «Վեբ 2.0» տեխնոլոգիան՝ կլինիկական պրակտիկայի, համայնքային կազմակերպման և ադմինիստրատիվ ու քաղաքականություն կերտող գործառույթների իրականացման համար։ Սոցաշխատողներն օգտագործում են նաև չաթ (օնլայն զրույցի) ծրագրեր՝ օնլայն, այսինքն սինխրոն բուժում, կամ այլ կերպ՝ ի-թերըփի (e-therapy) տրամադրելու համար։ «Վեբ 2.0» տեխնոլոգիաները նաև թույլ են տալիս ինքնա-ղեկավարվող բուժում՝ համացանցահիմք մոդուլների հիման վրա։ Ինքնաղեկավարվող բուժման օրինակները, ինչպես Ավստրալիայի ՄուդՋիմ-ը (MoodGYM), հիմնված են Սի-Բի-Թի (CBT) մոդելի վրա, և արդեն հաջողություններ են ցույց են տվել դեպրեսիայի ու տագնապի ախտանիշներն իջեցնելու գործում։ Ինքնա-ղեկավարվող բուժումները հազարավոր մարդկանց նվազագույն գներով ծառայություններ մատուցելու պոտենցիալ ունեն։

Համայնքային կազմակերպիչներն օգտագործում են փոխներգործուն համացանցային տեխնոլոգիաները՝ անջատ մասերն ի մի բերելու և սովորաբար սահմանափակ հնարավորություններով բնութագրվող վայրերում նոր ծառայություններ գտնելու համար։ Օրինակ՝ Սոցաշխատողների Ազգային Ասոցիացիան Թվիթըր-ի (Twitter) միջոցով օրենսդրական ակտերի մասին թարմ տեղեկություններ է տրամադրում։ Աշխարհագրական Տեղեկությունների Համակարգեր (GIS) տեխնոլոգիաները կարող են օգտագործվել սպեցիֆիկ աշխարհագրական ռեգիոնների մասին տեղեկությունները վերլուծելու համար, այնպիսի տեղեկություններ, ինչպիսիք են՝ հարևանությունները, զիփ կոդերը, քաղաքներն ու երկրները։

Խորհրդատվական խմբերը կարող են քարոզարշավների դեմոգրաֆիան վերլուծել՝ բարելավելու համար ընտրողների մասնակցությունը կարևոր սոցիալական ծառայությունների խնդիրներում։ Գնորդների իրավունքների խորհրդատուները կարող են օգտագործել Ջի-Այ-Էս-ը (GIS) պարզելու համար, թե որ ծառայությունները որ տարածքներում են մատուցվում, որպեսզի կարողանան ավելի որակյալ խորհրդատվություն ապահովել ծառայության հասանելիության և ծառայության մատուցման որակի բարելավման մասին։ Համացանցահիմք տեխնոլոգիաների օգտագործումը, սակայն, զերց չէ նաև սոցաշխատանքի համար ունեցած իր թերություններից։

Սոցաշխատողները պետական հսկողության տակ են, ինչը անհանգստություններ է առաջ քաշում տարբեր նահանգներում ապրող մարդկանց ծառայություններ տրամադրելու հետ կապված։ Լիցենզավորման մասին ներկայիս օրենքները չեն վերաբերում երաշխավորող նահանգից դուրս ծառայությունների մատուցմանը։ Մի նահանգի պատվիրատուները, որոնք ցանկանում են բողոք կամ մեղադրանք ներկայացնել մեկ այլ նահանգում գտնվող ի-թերափիստի մասին՝ կանոնակարգային փակուղում են հայտնվում։ Երբ Փենսիլվանիա նահանգի բուժակը ծառայություններ է մատուցում Թեքսաս-ի իր հաճախորդին, հարց է առաջանում, թե արդյոք այդ երկու նահանգներից որ մեկի օրենքն է որոշիչը լինելու։ Մինչ երաշխավորման մասին օրենքները համապատասխանեցվեն ժամանակի պահանջներին ու վերաբերեն նաև նահանգից դուրս պրակտիկային, սոցաշխատողները պետք է հաշվի առնեն, որ նահանգից դուրս պրակտիկան խախտում է նրանց երաշխավորագրի դրույթները։ Այս սահմանափակումներից բացի, «Վեբ2.0» տեխնոլոգիայի օգտագործումն ինքնին կարևոր առաջնթաց է սոցիալական ծառայության մատուցման գործում։

Տնտեսական կողմը խմբագրել

«Վեբ 2.0»–ի և ընդհանուր գծերով դրան առնչվող այնպիսի տեխնոլոգիաների տնտեսական կիրառությունների վերլուծությունը, ինչպիսիք են վիքիները, բլոգները, սոցիալական ցանցային շփման գործիքները, բաց-աղբյուրներով համակարգերը, բաց բովանդակությամբ համակարգերը, ֆայլերի համակիրառումը, համահավասար դերերով արտադրությունը և այլն՝ նույնպես արդեն որոշակի ուշադրության է արժանանում։ Ուսումնասիրությունների այս ոլորտը հետազոտում է «Վեբ 2.0»–ի՝ տնտեսական կիրառությունները և դրա սեփական տնտեսության հիմքում ընկած սկզբունքները։

Քես Սանսթեյնի «Ինֆոպաթիա» գիրքը խոսում է համագործակցային արտադրության հայեքյան բնույթի մասին, որ բնութագրվում է որոշումների ընդունման ապա-կենտրոնացված համակարգով, ինչն իր հերթին ուղղորդվում է (հաճախ ոչ փողային) գներով՝ բիզնեսում կամ կառավարություններում կիրառվող կենտրոնական պլանավորումների փոխարեն։

Դոն Թափսքոթը և Էնթընի Դ. Ուիլյամսը իրենց «Վիքինոմիքս. Ինչպես է մասսայական համագործակցությունն ամեն ինչ փոխում» գրքում (2006) փաստարկ են բերում, թե «նոր համացանցի» տնտեսությունը կախված է մասսայական համագործակցությունից։ Թափսքոթն ու Ուիլյամսը համարում են, որ նոր մեդիա ընկերությունների համար կարևոր է «Վեբ2.0» տեխնոլոգիայի օգնությամբ շահույթ ստեղծելու ձևեր գտնելը։ Հեռանկարային համացանցա-հիմք տնտեսությունը, որ նրանք «Վիքինոմիքս» են անվանում, արդեն կախված պիտի լինի բացության, համահավասարության, համակիրառման և գլոբալորեն գործելու սզբունքներից։ Նրանք վերհանում են «Վեբ2.0»-ի բիզնես մոդելներ (համահավասարության պիոներներ /peer pioneers/, այդիագորաս /ideagoras/, փրոսյումըրս /prosumers/, նյու Ալեքսանդրիընս /new Alexandrians/, մասնակցության պլատֆորմներ, գլոբալ փլենթֆլոր /global plantfloor/, վիքի ուորքփլեյս /wiki workplace/)։

Կազմակերպությունները կարող էին այս սկզբունքների և մոդելների կիրառում գտնել՝ «Վեբ2.0»-ի տիպի ծրագրերի օգնությամբ բարգավաճելու համար. «ընկերությունները կարող են ստեղծել և միմյանց հետ մի տեղ հավաքել ապրանքներն ու դրանց սպառողներին, և որոշ դեպքերում սպառողները կարող են կատարել արժեքի ստեղծման գործի մեծ մասը»։ «Յուրաքանչյուր դեպքում խմբագրականների ու գովազդային հիմնարկների տրադիցիոն կերպով պասիվ գնորդներն ակտիվ, մասնակցային դերեր են ստանձնում արժեքների ստեղծման գործում»։ Թափսքոթն ու Ուիլյամսն առաջարկում են բիզնես ստրատեգիաները որպես «մոդելներ, որոնցում սպառողների, աշխատողների, մատակարարների, բիզնես գործընկերների և նույնիսկ մրցակիցների մասսաները համա-ստեղծում են արժեք՝ ուղղակի ղեկավարական հսկողության բացակայության պայմաններում։» Թափսքոթն ու Ուիլյամսը վերջինիս արդյունքները դիտարկում են որպես տնտեսական ժողովրդավարություն։

Գիտական բանավեճերում առկա այլ տեսակետները համաձայնում են Թափսքոթի ու Ուիլյամսի հետ այն մասին, որ արժեքաստեղծումը գնալով ավելի է կապվում բաց-աղբյուրի/բովանդակության, ցանցային շփման, համակիրառման և համահավասարության հետ, սակայն չեն համաձայնում այն բանին, թե այս ամենի արդյունքը կլինի տնտեսական ժողովրդավարությունը, կանխագուշակելով վերջինիս առավել փափուկ տարբերակ, և շահագորշման էլ ավելի խորացում, որում համացանցա-հիմք գլոբալ համակատարողների ներգրավումն իջեցնում է աշխատանքի արժեքները՝ աշխատատեղերը փոխադրելով հարուստ ազգերի աշխատավորներից դեպի աղքատ ազգերի աշխատավորները։

Այս տեսանկյունից, նոր համացանցի տնտեսական կիրառությունները, մյուս կողմից, կարող են ներառել նոր բիզնես մոդելների ստեղծման հրատապության գործոնը, մոդելներ, որոնք հիմնված կլինեն գլոբալ համակատարողների ներգրավման վրա, մինչդեռ, մյուս տեսանկյունից, ոչ կոմերցիալ օնլայն պլատֆորմները կարող են վտանգի տակ դնել շահույթի ստեղծումն ու նախադրյալներ ստեղծել համագործակցային տնտեսության առաջացման համար։ Օրինակ՝ Տիցիանա Տեռանովան (Tiziana Terranova) խոսում է «ազատ աշխատուժի» մասին (առանց վարձատրության իրականացվող) այն դեպքում, երբ փրոսյումերները մշակութային արդյունաբերությունների շրջանառության ոլորտներում պահանջվածից շատ արտադրանք են տալիս։

«Վեբ 2.0»-ի բիզնես մոդելների որոշ օրինակներ, որ փորձում են շահույթ ստանալ օնլայն առևտրից և օնլայն շուկաներից, դասվում են սոցիալական կոմերցիայի և սոցիալական առևտրի մոդելների շարքը։ Սոցիալական կոմերցիան ընդգրկում է օգտագործողների ստեղծած շուկաները, որոնցում անհատները կարող են ստեղծել իրենց սեփական օնլայն խանութներն ու դրանք կապել ցանցային շուկաների հետ, մոտենալով էլեկտրոնային առևտրի ու սոցիալական ցանցային շփման կոնցեպցիային։ Սոցիալական առևտուրն ընդգրկում է առևտրի ընթացքում միմյանց հետ փոխազդող սպառողներին, հիմնականում օնլայն, և հաճախ՝ սոցիալական ցանցի միջավայրում։ Համագործակցային բիզնես մոդելում սպառողների այսպիսի ներգրավվումը հայտնի է նաև «Սպառողների ներգրավման ղեկավարում» (CIM) անվամբ։ Սոցիալական կոմերցիայի տնտեսական արժեքի ներառման, ինչպես նաև օնլայն շուկաներում գնորդների առկայության և նրանց խանութների՝ միմյանց հետ ունեցած կապերի մասին ակադեմիական հետազոտություն է կատարվել Կոլումբիայի Ինստիտուտի Բիզնես դպրոցի հետազոտողների կողմից։

Տես նաև խմբագրել