«We Are the World» (հայերեն՝ Մենք ենք աշխարհը), ամերիկացի 45 արտիստից բաղկացած «USA for Africa» (United Support of Artists for Africa) սուպերխմբի բարեգործական սինգլը։ Աֆրիկայի սովյալներին օգնելու համար միավորվելու կոչ անող երգը գրել են Մայքլ Ջեքսոնը և Լայոնել Ռիչին և պահպանվել հանրաճանաչ երաժշտության և գոսպելի ժանրերում։ Ծրագրի պրոդյուսերներն են Քուինսի Ջոնսը և Մայքլ Օմարտիանը։ Երգը ներառվել է համանուն ալբոմում։

«We Are the World»
«We Are the World» սինգլի շապիկը (USA for Africa, 1985)
USA for Africaսինգլը
«We Are the World» ալբոմից
«Բ» կողմ«Grace»
Թողարկված1985 թվականի մարտի 7
Ֆորմատվինիլային սկավառակ, երաժշտական սթրիմինգ, Ձայնապնակ և ՎիԷյչԷս
Ձայնագրված1985 թվականի հունվարի 28
Ժանրփոփ և գոսպել
ԵրգահանՄայքլ Ջեքսոն
Տևողություն7:14
ԼեյբլEpic Records, Columbia Records և Sony Music Entertainment
ՊրոդյուսերՔուինսի Ջոնս և Michael Omartian?

«We Are the World»-ը դարձել է առաջին մուլտիպլատինե և ամենաարագ վաճառվող սինգլը Միացյալ Նահանգների հանրաճանաչ երաժշտության պատմության մեջ։ Ստեղծագործությունը գլխավորել է աշխարհի բոլոր հիթ-շքերթները։ Ստուդիայում երգի ձայնագրման գործընթացը նկարահանվել է տեսաժապավենի վրա։ Այդ կադրերը հետագայում տեսահոլովակ են դարձել «We Are the World»-ում, որի համաշխարհային պրեմիերան կայացել է 1985 թվականի մարտի 11-ին MTV հեռուստաալիքով։

1985 թվականի հունիսի 10-ին առաջին ինքնաթիռը հումանիտար օգնություն է հասցրել Եթովպիա և Սուդան։ 1987 թվականի վերջին «USA for Africa» բարեգործական հիմնադրամը ստացել է 91 միլիոն դոլարի չափով միջոցներ, որոնցից 54-ը ստացվել են սինգլի վաճառքից։

25 տարի անց՝ 2010 թվականին, Քուինսի Ջոնսի և Լայոնել Ռիչիի նախաձեռնությամբ թողարկվել է երգի նոր տարբերակը՝ «Artists for Haiti» սուպերխմբի կատարմամբ։ Ստեղծագործությունը ստացել է «We Are the World 25 for Haiti» անվանումը։ Սինգլի վաճառքից ստացված միջոցներն ուղղվել են Հայիթիում տեղի ունեցած խոշոր երկրաշարժից տուժածներին։

Ստեղծման պատմություն խմբագրել

1984 թվականի նոյեմբերին բրիտանացի արտիստներից բաղկացած «Band Aid» սուպերխումբը թողարկել է «Do They Know It's Christmas?» բարեգործական սինգլը։ «Live Aid» երաժշտական փառատոնի և թողարկման վաճառքից ստացված եկամուտներն ուղղվել են Եթովպիայի սովյալների օգնությանը[1]։ Ամերիկացի երգիչ և հասարակական գործիչ Հարրի Բելաֆոնտեն որոշել է համանման ակցիա կազմակերպել Միացյալ Նահանգներում։ Բելաֆոնտեի առաջին գաղափարն աֆրոամերիկացի արտիստների բարեգործական համերգ կազմակերպելն էր, սակայն, այդ գաղափարը քննարկելով մենեջեր Քեն Քրաջենի և համերգային փրոմոութեր Ռոն Դելզեների հետ, նա եկել է այն եզրակացության, որ շատ ավելի հեշտ է հավաքել կատարողներին երգի համատեղ ձայնագրման համար[2]։ Ի սկզբանե Մայքլ Ջեքսոնի և Լայոնել Ռիչիի հետ ստեղծագործություն պետք է գրեր Սթիվի Ուանդերը, սակայն երաժիշտը գտնվել է Նյու Յորքում և չի կարողացել մասնակցել դրա ստեղծմանը[2]։ Ջեքսոնը և Ռիչին արդեն համագործակցել էին նաև ավելի վաղ՝ աշխատելով Քենի Ռոջերսի ալբոմի վրա[3]։ Երաժիշտները երգի վրա սկսել են աշխատել 1984 թվականի վերջին։ Իմանալով, որ նրանք պետք է ստեղծեն այնպիսի բան, որը պետք է ուժեղ հնչի և համընդհանուր կոչ անի, նրանք պատրաստվել են իրենց ստեղծագործությունը գրելուն՝ լսելով որոշ երկրների, այդ թվում՝ Միացյալ Նահանգների, Անգլիայի, Գերմանիայի և Ռուսաստանի ազգային օրհներգերը[4]։

  Այս ամենը մենք հորինել ենք մեր գանգատուփերում և մտածել ռիթմը, որը ծանոթների մոտ կընկալվեր որպես համաշխարհային օրհներգ՝ մարդկանց մոտ որևէ կերպ հիշվելու նպատակով[4]։
- Լայոնել Ռիչի
 

: Համատեղ նիստերի ընթացքում նրանք գրել են տեքստի ընդամենը մի քանի տող և երաժշտության մտքեր են ուրվագծել։ Ավելի ուշ Ջեքսոնը փակվել է Էնսինոյում գտնվող իր տան ստուդիայում, գիշերը պատրաստել է բոլոր գործիքների պարտիաները և գրել երգի տեքստը։ Ռիչին և Ջեքսոնը ստեղծագործությանը տվել են «We Are the World» անվանումը[3]։

Քեն Քրաջենն սկսել է աստղերի ուշադրությունը հրավիրել նախագծի վրա[3]։ Սկզբում Քրաջենը ծրագրել է հավաքել 10 կամ 15 աստղից բաղկացած խումբ, սակայն վերջին շաբաթվա ընթացքում կատարողների թիվը հասել է 40-ի, և մենեջերը ստիպված է եղել մերժել ևս 50-60 արտիստների, որոնք ցանկանում էին մասնակցել[5]։ 1985 թվականի հունվարի 22-ին ձայնագրվել են գործիքային պարտիաները և պատրաստվել է Ջեքսոնի և Ռիչիի կատարմամբ դեմոտարբերակը[6]։ Այդ դեմոձայնագրության ձայներիզներն ուղարկվել են բոլոր այն արտիստներին, որոնք համաձայնել են մասնակցել նախագծին։ Երգի ձայնագրությունը տեղի է ունեցել «A&M Recording Studios» ստուդիայում 1985 թվականի հունվարի 28-ին՝ «American Music Awards» մրցանակաբաշխությունից հետո[3]։ Քրաջենի խոսքով՝ կազմակերպիչների ամենաբարդ խնդիրներից մեկը մամուլից գաղտնի պահելն է եղել։

  Պատկերացրեք, թե ինչ կլինի, եթե աստղերը, մոտենալով ստուդիային, շուրջը տեսնեն հսկայական ամբոխին։ Ես երաշխավորում եմ ձեզ՝ նրանք ներս չեն մտնի[7]։
- Քեն Քրաջեն
 

Արտիստները ստուդիայում հավաքվել են երեկոյան ժամը 10-ին[5][8]։ Այն բանից հետո, երբ Մայքլ Ջեքսոնը փոքր ելույթ է ունեցել, «We Are the World»-ը նկարագրելով որպես «հեռավոր, բայց միևնույն ժամանակ մեզ մոտ գտնվելու մասին հոգ տանելու կոչ անող երգ», երգիչները ձեռնամուխ են եղել երգչախմբային պարտիայի ձայնագրմանը[5]։

Գիշերը՝ ժամը 3-ին, երգչախմբային մասի ձայնագրությունը վերջապես ավարտվել է, և արտիստները սկսել են աշխատել իրենց անհատական պարտիաների վրա[5]։ Քուինսի Ջոնսն արտիստներին կիսաշրջանաձև շարել է իր շուրջը, Լայոնել Ռիչին առաջինն է երգել, որին հաջորդել են մյուս կատարողները։ Լուսաբացին աշխատանքի մեծ մասն ավարտվել է[5]։ Բոբ Դիլանը և Բրյուս Սպրինգստինը ստուդիայում մնացել են մինչև ձայնագրման վերջը, թեև նրանց անհատական պարտիաները վաղուց արդեն պատրաստ էին։ Բոլոր արտիստները շենքը լքել են առավոտյան ժամը 8-ին։ Այսպիսով, սեսիան տևել է մոտ 10 ժամ[5][6]։ Քուինսի Ջոնսը նշել է.

  Այն 35 տարվա ընթացքում, որ ես անցկացրել եմ շոու-բիզնեսում, այս գիշերը լավագույններից մեկն էր։ Ոչ ոք չի մասնակցել նախագծին հանուն անձնական շահի։ Մենք աստղերին ասել ենք, որ նրանք թողնեն իրենց եսը դռան հետևում[9]։  

Իրավաբան Ջեյ Քուփերն ասել է.

  Զարմանալի է, թե որքան իդեալական է ամեն ինչ անցել։ «Motown» ձայնագրման ընկերության ղեկավարները դժվարությամբ, բայց համաձայնել են, որ իրենց արտիստներ Սթիվի Ուանդերն ու Լայոնել Ռիչին երգեն «CBS Records»-ի համար[10]։  

Երգի՝ Մայքլ Ջեքսոնի կատարմամբ անհատական դեմոտարբերակը ներառվել է «Michael Jackson: The Ultimate Collection» բոքս սեթում[11]։

Սինգլի թողարկում և բարեգործական ակցիա խմբագրել

«We Are the World»-ը` որպես սինգլ, թողարկվել է 1985 թվականի մարտի 7-ին։ Ստեղծագործությունը գլխավորել է Hot R&B/Hip-Hop Songs հիթ-շքերթը և Billboard Hot 100 ցուցակի գագաթին մնացել է չորս շաբաթ[12][13]։ RIAA-ից ստանալով երկրորդ պլատինե հավաստագիրը՝ «We Are the World»-ը դարձել է առաջին մուլտիպլատինե և ամենաարագ վաճառվող սինգլն ԱՄՆ-ի հայտնի երաժշտության պատմության մեջ[14][15][16]։ Ընդհանուր առմամբ երգը RIAA-ից ստացել է չորս պլատինե հավաստագիր[17]։ 1985 թվականի ապրիլին թողարկվել է համանուն ալբոմը, որը ներառել է տիտղոսային թրեք և USA for Africa նախագծի մասնակիցների ևս մի քանի ստեղծագործություններ[18]։

Նախագծի կազմակերպիչները ծրագրում էին հավաքել 100 միլիոն դոլար։ Ստացված միջոցները բաշխվել են հետևյալ կերպ՝ 35% -ը հատկացվել է սովյալների առաջին մարդասիրական օգնության համար, 35%-ը՝ սերմերի, պարարտանյութերի, գյուղատնտեսական սարքավորումների և ջրի որոնման համար, մոտ 20%-ը՝ տնտեսության զարգացման երկարաժամկետ ծրագրերի համար, իսկ մնացած 10%-ը՝ ԱՄՆ անօթևանների օգնության համար։ Բարեգործական ակցիան չի սահմանափակվել սինգլի և համանուն ալբոմի թողարկմամբ. կազմակերպվել է նաև նախագծի տարբերանշանով պաստառների, շապիկների, լուսանկարների ալբոմների և այլ իրերի վաճառք[19]։

1985 թվականի հունիսի 10-ին առաջին ինքնաթիռը մարդասիրական օգնություն է հասցրել Եթովպիա և Սուդան։ 120 տոննա քաշով բեռը պարունակել է դեղեր, վիտամիններ, սպիտակուցների բարձր պարունակությամբ թխվածքաբլիթներ, հագուստ, վրաններ և այլն[20]։ Մարդասիրական բեռով առաջին ինքնաթիռով, որպես նախագծի ներկայացուցիչ, Աֆրիկա էր ժամանել Հարրի Բելաֆոնտեն[21]։ 1987 թվականի վերջին USA for Africa բարեգործական հիմնադրամում հավաքվել են 91 մլն դոլարի չափով գումար, որոնցից 54-ը հավաքվել են «We Are the World» սինգլի վաճառքից[22]։

Ամերիկյան աստղերից բացի, դրամահավաքին մասնակցել են նաև արտիստների այլ սուպերխմբեր։

«Cantare, Cantaras» խմբագրել

1985 թվականի ապրիլին լատինաամերիկացի 45 արտիստից կազմված Hermanos del Tercer Mundo խումբը («Երրորդ աշխարհի եղբայրները») ձայնագրել է «Cantare, Cantaras» երգը՝ որպես «We Are the World»-ի իսպանալեզու պատասխան[10][23]։ Ձայնագրությանը մասնակցել են Խուլիո Իգլեսիասը, Պլասիդո Դոմինգոն, Սերժիո Մենդեսը և այլք։ Սկզբնապես նախագծի կազմակերպիչները ծրագրել էին սինգլի վաճառքից ստացված ողջ հասույթը փոխանցել USA for Africa հիմնադրամին, սակայն ավելի ուշ նրանք որոշում են ընդունել Աֆրիկայի սովյալների օգնության հիմնադրամ ուղարկել եկամուտների կեսը, իսկ մնացած գումարը՝ Լատինական Ամերիկայի խնդրահարույց շրջաններ։

«Tears Are Not Enough» խմբագրել

Երգի խոսքերը գրել են Դեյվիդ Ֆոստերը, Բրայան Ադամսը և Ջիմ Ուոլենսը և ձայնագրվել է ««Northern Lights» (Հյուսիսափայլ)» անվանմամբ կանադական արտիստների խմբի կողմից։ «Tears Are Not Enough»-ը ընդգրկվել է We Are the World ալբոմի կոմպոզիցիաների ցանկում և սինգլով թողարկվել է Կանադայում[24]։ 1985 թվականի վերջին Աֆրիկայում քաղցածների օգնության հիմնադրամ սինգլի վաճառքից ստացել են մոտ երեք միլիոն դոլարի չափով գումար[25]։

Առավել նշանակալի համերգային կատարումներ խմբագրել

  • 1985 թվականի հուլիսի 13-ին We Are the World» երգով ավարտվել է Ֆիլադելֆիայում (ԱՄՆ) կայացած Live Aid համերգը։ Ստեղծագործությունը կատարել են USA for Africa նախագծի որոշ մասնակիցներ՝ Լայոնել Ռիչիի ղեկավարությամբ[26]։
  • 1986 թվականի հունվարին «American Music Awards» մրցանակաբաշխության ժամանակ առաջին և միակ անգամ USA for Africa նախագծի բոլոր մասնակիցները հանդես են եկել նույն բեմում և Դայանա Ռոսի գլխավորությամբ կատարել «We Are the World»-ը[27]։
  • 1993 թվականի մարտին Բիլ Քլինթոնի երդմնակալության արարողության ժամանակ ստեղծագործությունը կատարվել է աստղերի երգչախմբի կողմից, որը գլխավորել են Մայքլ Ջեքսոնը և Սթիվի Ուանդերը[28]։
  • 1999 թվականին Կոսովոյի և Գվատեմալայի համար տեղի է ունեցել «Պավարոտին և ընկերները» բարեգործական համերգը։ Լուչանո Պավարոտիի և շոուին մասնակցած այլ աստղերի կատարմամբ ստեղծագործությունը եզրափակել է համերգը[29]։
  • 2001 թվականի սեպտեմբերին «We Are the World»-ը Մայքլ Ջեքսոնի և նրա հյուրերի կատարմամբ ավարտել է երգչի անհատական գործունեության 30-ամյակին նվիրված երկրորդ համերգը[29]։

Ստեղծագործությունների ցանկ խմբագրել

  • 7" (Columbia Records ցանկում - US7-04839)[30]
Կողմ Ա
# ԱնվանումԿատարող Տևողություն
1. «We Are the World»  USA for Africa 6:22
Կողմ Բ
# ԱնվանումԿատարող Տևողություն
2. «Grace»  Քուինսի Ջոնս 4:45

Ձայնագրման մասնակիցներ խմբագրել

Դիրիժոր խմբագրել

Մենակատարներ խմբագրել

Երգչախումբ խմբագրել

Երաժիշտներ խմբագրել

Դիրք հիթ-շքերթներում և հավաստագրումներ խմբագրել

Դիրք հիթ-շքերթներում խմբագրել

Հիթ-շքերթ (1985) Դիրք
Ավստրալիա[31] 1
Ավստրիա[32] 2
Բելգիա[33] 1
Մեծ Բրիտանիա[34] 1
Եվրոպա[35] 1
Իռլանդիա[36] 1
Կանադա[37] 1
Նիդերլանդներ[38] 1
Նոր Զելանդիա[39] 1
Նորվեգիա[40] 1
ԱՄՆ[13] 1
ԱՄՆ[12] 1
ԱՄՆ[41] 1
Ֆրանսիա[42] 1
Գերմանիա[43] 2
Շվեյցարիա[44] 1
Շվեդիա[45] 1
Հարավային Աֆրիկա[46] 1
Չարթ (2009) Դիրք
Դանիա[47] 18
Իտալիա[48] 12

Հավաստագրում խմբագրել

Երկիր Հավաստագրում
  Միացյալ Թագավորություն (Ֆոնոգրամաների արտադրողների բրիտանական միություն) Արծաթե[49]
  Ֆրանսիա (SNEP) Պլատինե[50]
  Կանադա (Music Canada) 3× Պլատինե[51]
  ԱՄՆ (Ձայնագրող ընկերությունների ամերիկյան ասոցիացիա) 4× Պլատինե[17]

Պարգևներ և անվանակարգեր խմբագրել

Թվական Պարգև Առաջադրված աշխատանք Անվանակարգ Արդյունք Նշում
1985 MTV Video Music Awards Տեսահոլովակ Տարվա տեսահոլովակ Առաջադրված [52]
Լավագույն ընդհանուր կատարում տեսահոլովակում Առաջադրված [52]
Լավագույն խմբակային տեսահոլովակ Հաղթանակ [53]
Հեռուստադիտողների համակրանք Հաղթանակ [53]
1986 Գրեմմի Երգ Տարվա ձայնագրություն Հաղթանակ [54]
Տարվա երգ Հաղթանակ [54]
Լավագույն վոկալ կատարում դուետով կամ խմբով Հաղթանակ [54]
Տեսահոլովակ Լավագույն երաժշտական տեսահոլովակ Հաղթանակ [54]
American Music Awards Երգ Հատուկ մրցանակ Հաղթանակ [27]
People's Choice Awards Սիրելի նոր երգ Հաղթանակ [55]

We Are the World 25 for Haiti խմբագրել

2010 թվականի հունվարի 12-ին Հայիթիում տեղի է ունեցել խոշոր երկրաշարժ, որը մոտ 230 հազար մարդու կյանք է խլել[56]։ Տարբեր բարեգործական կազմակերպություններ, ավելի քան մեկ միլիարդ դոլար նվիրաբերելով, օգնություն են ցուցաբերել տուժածներին[57]։

Քուինսի Ջոնսի և Լայոնել Ռիչիի նախաձեռնությամբ «We Are the World»-ի թողարկումից 25 տարի անց որոշվել է ձայնագրել երգի նոր տարբերակը։ Նոր սուպերխումբը կոչվում էր Artists for Haiti (անգլ. թարգմանաբար՝ «Արտիստներ Հայիթիի համար»), անդամներն էին Սելին Դիոնը, Բարբրա Սթրեյզանդը, Թոնի Բենետան, Աշերը, Էյքոնը, Ջասթին Բիբերը և այլ կատարողներ։ Ձայնագրությանը մասնակցել է ավելի քան 70 աստղ[58][59]։ Արտիստները 2010 թվականի փետրվարի 1-ին հավաքվել էին նույն ստուդիայում, ինչպես USA fo Africa-ի, Henson Recording Studios-ի մասնակիցները (նախկինում կոչվում էր A&M Recording Studios)[60]։ Երգի մեջ օգտագործվել է Մայքլ Ջեքսոնի 1985 թվականի վոկալ պարտիայի օրիգինալ ձայնագրությունը[61]։ Սինգլը թողարկվել է 2010 թվականի փետրվարի 12-ին, նույն օրը Վանկուվերում Ձմեռային Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ կայացել է երգի տեսահոլովակի պրեմիերան[62]։ Թողարկման առաջին երեք օրվա ընթացքում վաճառվել է երգի ավելի քան 250 հազար թվային պատճեն[63]։

Երգի գործիքավորումը թարմացվել է. ավելացվել է ռեփ-բաժին, որը կատարել է ռեփեր Will.I.Am-ը[64]։ Այդ նորամուծությունների և արտիստների ընտրության համար սինգլը քննադատների կողմից ստացել է բազմաթիվ բուռն դիտողություններ։ NPR ռադիոյի լրագրողները ճանաչել են 2010 թվականի վատագույն գաղափարներից մեկի ձայնագրությունը, ոչ միայն այն պատճառով, որ երգի հնչողությունը խիստ թարմացվել է, այլև այն պատճառով, որ ժամանակները փոխվել են, և նման բարեգործական սինգլների գաղափարը հնացել է[64]։ The New York Times-ի գրախոսականը երգի նոր տարբերակը համարել է ոչ այլ ինչ, քան «աստղային կարաոկե», նրա կարծիքով, «Աշերը բացահայտ կրկնօրինակում է Մայքլ Ջեքսոնին, Սելին Դիոնը մեխանիկորեն կրկնում է Սինդի Լոպերի նոտաները, իսկ Ջեյմի Ֆոքսը նմանակում է Ռեյ Չարլզին»[65][66]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Live Aid: The show that rocked the world» (անգլերեն). BBC News. 2000 թ․ ապրիլի 5. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 27-ին.
  2. 2,0 2,1 It all started with a phone call from Harry Belafonte ....to ....Ken Kragen(անգլ.) // Billboard : журнал. — 1985. — Т. 97. — № 14. — С. USA-3. — ISSN 0021-2510.
  3. 3,0 3,1 3,2 3,3 Michael Jackson's and Lionel Richie's Song Earns Millions For Africa's Famine Victims(անգլ.) // Jet : журнал. — 1985. — Т. 68. — № 4. — С. 60-64. — ISSN 0021-5996.
  4. 4,0 4,1 Mansfield, Brian. (2015 թ․ հունվարի 28). «'We Are the World' at 30: 12 tales you might not know» (անգլերեն). USA Today. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 10-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Gold, Todd. (1985 թ․ փետրվարի 25). «Rock's Finest Hour» (անգլերեն). People. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 8-ին.
  6. 6,0 6,1 Holden, Stephen. (1985 թ․ փետրվարի 27). «Artists Join to Effort For Famine Relief» (անգլերեն). The New York Times. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 30-ին.
  7. Barthel, Mike. (2011 թ․ սեպտեմբերի 13). «"We Are The World": When Michael Jackson Got Political» (անգլերեն). The Awl. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 27-ին.
  8. «Jan 28, 1985: American recording artists gather to record "We Are the World"» (անգլերեն). History.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 23-ին.
  9. We Are the World Tune Brings Out The Best Of America's 46 Stars(անգլ.) // Jet : журнал. — 1985. — Т. 67. — № 23. — С. 60-64. — ISSN 0021-5996.
  10. 10,0 10,1 Grein, Paul. Latin Stars Teaming For Charity Single(անգլ.) // Billboard : журнал. — 1985. — Т. 97. — № 13. — С. 4. — ISSN 0006-2510.
  11. «Michael Jackson - The Ultimate Collection» (անգլերեն). Discogs. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 17-ին.
  12. 12,0 12,1 «Hot R&B/Hip-Hop Songs - 1985 Archive» (անգլերեն). Billboard. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 31-ին.
  13. 13,0 13,1 «The Hot 100 - 1985 Archive» (անգլերեն). Billboard. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 31-ին.
  14. Twice as many platinum albums in April as last year(անգլ.) // Billboard : журнал. — 1985. — Т. 97. — № 19. — С. 78. — ISSN 0006-2510.
  15. Celespara, Rainne Mendoza. (2011 թ․ դեկտեմբերի 1). «Band Aid and USA for Africa: the evolution of a musical phenomenon». Examiner. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 27-ին.
  16. «In coversation with Quincy Jones» (անգլերեն). perspectives.pictet.com. 2014 թ․ հուլիսի 21. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 27-ին.
  17. 17,0 17,1 «RIAA's Gold & Platinum Database» (անգլերեն). RIAA. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 31-ին.
  18. «Various - We Are The World» (անգլերեն). Discogs. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 31-ին.
  19. We're still about 200 million voices short(անգլ.) // Spin : журнал. — 1985. — Т. 1. — № 4. — С. 22. — ISSN 0886-3032.
  20. «Around the World; Music Group Sends Supplies to Ethiopians» (անգլերեն). New York Times. 1985 թ․ հունիսի 17. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 17-ին.
  21. Belafonte visits Sudan(անգլ.) // Willmington Morning Star : газета. — 1985. — Т. 118. — № 216. — С. 20.
  22. Donovan & Scherer 1992, էջ. 157
  23. «Now, The 'World' Of Latinos...» (անգլերեն). Los Angeles Times. 1985 թ․ ապրիլի 11. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 7-ին. {{cite web}}: |first= missing |last= (օգնություն)
  24. 'Tears' Contest Raising $$(անգլ.) // Billboard : журнал. — 1985. — Т. 97. — № 17. — С. 62. — ISSN 0006-2510.
  25. «Update On African Aid Groups» (անգլերեն). Los Angeles Times. 1985 թ․ դեկտեմբերի 8. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 25-ին.
  26. «Jul 13, 1985: Live Aid concert» (անգլերեն). History Channel. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 23-ին.
  27. 27,0 27,1 Lipshutz, Jason. (2013 թ․ նոյեմբերի 20). «Top 10 American Music Awards Moments: Past AMAs' Video Highlights» (անգլերեն). Billboard. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 23-ին.
  28. Black America's Biggest(անգլ.) // Ebony : журнал. — 1993. — Т. 48. — № 5. — С. 116. — ISSN 0012-9011.
  29. 29,0 29,1 Халстед & Кадман 2010, էջ. 167
  30. «USA for Africa – We Are the World» (անգլերեն). Discogs. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 24-ին.
  31. Халстед & Кадман 2010, էջ. 281
  32. «USA for Africa - We Are the World» (գերմաներեն). Hung Medien. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 3-ին.
  33. «USA for Africa - We Are the World» (գերմաներեն). Hung Medien. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 3-ին.
  34. «USA for Africa - Artist» (անգլերեն). Official Charts Company. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 3-ին.
  35. «UK, Eurochart, Billboard & Cashbox No.1 Hits» (անգլերեն). MusicSeek.info. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 4-ին.
  36. «The Irish Charts» (անգլերեն). Irish Singles Chart — Необходимо задать параметр «Search by Artist» как «USA for Africa». Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 28-ին.
  37. «RPM 100 Singles» (անգլերեն). RPM. 1985 թ․ մայիսի 18. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 25-ին.
  38. «USA for Africa - We Are the World» (հոլանդերեն). Hung Medien. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 3-ին.
  39. «USA for Africa - We Are the World» (անգլերեն). Hung Medien. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 3-ին.
  40. «USA for Africa - We Are the World» (անգլերեն). Hung Medien. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 3-ին.
  41. «Adult Contemporary - 1985 Archive» (անգլերեն). Billboard. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 28-ին.
  42. «USA for Africa - We Are the World» (ֆրանսերեն). Hung Medien. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 3-ին.
  43. «Single - USA for Africa - We Are the World» (գերմաներեն). Hung Medien. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 3-ին.
  44. «USA for Africa - We Are the World» (գերմաներեն). Hung Medien. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 3-ին.
  45. «USA for Africa - We Are the World» (անգլերեն). Hung Medien. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 3-ին.
  46. «SA Charts 1969 - 1989» (անգլերեն). www.rock.co.za. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 28-ին.
  47. «USA for Africa - We Are the World» (անգլերեն). Hung Medien. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 3-ին.
  48. «USA for Africa - We Are the World» (անգլերեն). Hung Medien. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 3-ին.
  49. «Certified Awards» (անգլերեն). BPI — Необходимо задать параметр «Keywords» как «We Are the World», выбрать в строке «Search By» параметр «By Title» и в строке «By Format» - «Single». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 4-ին.
  50. «Les Singles de Platine» (ֆրանսերեն). SNEP. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 4-ին.
  51. «Gold/Platinum - Music Canada» (անգլերեն). Music Canada — В поле «Searchable Database» необходимо вести «We Are the World». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 4-ին.
  52. 52,0 52,1 «1985» (անգլերեն). MTV. Արխիվացված է օրիգինալից 2000 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 28-ին.
  53. 53,0 53,1 «1985 Video Music Awards» (անգլերեն). MTV. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 27-ին.
  54. 54,0 54,1 54,2 54,3 «Past Winners Search» (անգլերեն). grammy.org. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 31-ին.
  55. «1986 And The Winners Are:» (անգլերեն). PeoplesChoice.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 11-ին.
  56. «Haiti quake death toll rises to 230,000» (անգլերեն). BBC News. 2010 թ․ փետրվարի 11. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 28-ին.
  57. Muir, David. (2010 թ․ հուլիսի 8). «Haiti Six Months Later: Where Do Things Stand?» (անգլերեն). ABC news. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 29-ին.
  58. Goodman, Dean. (2010 թ․ փետրվարի 2). «Stars Remake 'We Are The World' For Haiti Victims» (անգլերեն). Billboard. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 28-ին.
  59. Kreps, Daniel. (2010 թ․ փետրվարի 2). «Timberlake, Lil Wayne, Kanye Join "We Are the World" Remake for Haiti Relief» (անգլերեն). Rolling Stone. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 28-ին.
  60. Duke, Alan. (2010 թ․ փետրվարի 2). «Stars gather for 'We Are the World' recording» (անգլերեն). CNN. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 28-ին.
  61. Richards, Kevin. (2010 թ․ փետրվարի 15). «We Were The World: Compare And Contrast» (անգլերեն). American Songwriter. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 28-ին.
  62. «Stars in US re-record We Are the World for Haiti» (անգլերեն). BBC News. 2010 թ․ փետրվարի 2. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 28-ին.
  63. Martens, Todd. (2010 թ․ փետրվարի 17). «On the charts: Sade's 'Soldier' sets the tally ablaze; 'We Are the World' tops 260,000 downloads» (անգլերեն). Los Angeles Times. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 28-ին.
  64. 64,0 64,1 Tyler-Ameen, Daoud. (2010 թ․ դեկտեմբերի 21). «The Worst Ideas Of 2010: We Are The World 25». National Public Radio. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին.
  65. Pareles, Jon. (2010 թ․ փետրվարի 14). «For Haiti, They Are the Remake» (անգլերեն). The New York Times. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 28-ին.
  66. «"We Are the World 25" Ranked 2nd Worst Charity Video Ever!» (անգլերեն). Us Weekly. 2010 թ․ փետրվարի 17. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 28-ին.

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «We Are the World» հոդվածին։