Walking Out

հայ երգչուհի Սրբուկի երգը

«Walking Out» (հայերեն՝ «Հեռանում եմ»), հայ երգչուհի Սրբուկի երգը, որով ներկայացրել է Հայաստանը Եվրատեսիլ 2019 երգի մրցույթին[1]։ Երգի և տեսահոլովակի պրեմիերան կայացել է 2019 թվականի մարտի 10-ին։ Երաժշտոթյան հեղինակներն են Lost Capital-ը և tokionine-ն, իսկ բառերի հեղինակն է Գարիկ Պապոյանը, ով նաև «Not Alone» երգի համահեղինակն էր՝ Եվրատեսիլ 2014 երգի մրցույթին Հայաստանի կողմից ներկայացված երգի։

«Walking Out»
Սրբուկի սինգլը
ԹողարկվածՄարտի 10, 2019 (2019-03-10)
Ձայնագրված2019
Ժանրէլեկտրոփոփ
Սրբուկի սինգլների ժամանակագրություն
«"Half a Goddess"»
(2018)
«Walking Out»
(2019)
Հայաստան «Walking Out»
Եվրատեսիլ 2019-ի երգ
ԵրկիրՀայաստան
Երգիչ(ներ)Սրբուկ
Լեզուանգլերեն
Երգահան(ներ)Lost Capital, tokionine
Բառերի հեղինակ(ներ)Գարիկ Պապոյան
Արդյունքներ
Ներկայանալու ժամանակագրություն
◄ Քամի (2018)   

Երաժշտական տեսահոլովակ խմբագրել

Walking Out տեսահոլովակի թիզերը, որի ռեժիսորն է Արթուր Մանուկյանը, դուրս է եկել 2019 թվականի մարտի 8-ին։ Իսկ մարտի 10-ին երգը թողարկվել է Եվրատեսիլ երգի մրցույթի պաշտոնականՅուԹուբյան էջում։ Տեսահոլովակը ընդամենը մեկ շաբաթում գրանցեց երեք ու կես միլիոն դիտում[2]։

Եվրատեսիլ երգի մրցույթ խմբագրել

Սրբուկը երգը կատարել է Եվրատեսիլ երգի մրցույթի երկրորդ կիսաեզրափակչում, որ կայացել է Իսրայելի Թել Ավիվ քաղաքում 2019 թվականի մայիսի 16-ին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Granger, Anthony (2019 թ․ մարտի 8). «Armenia: "Walking Out" To Be Revealed On Sunday Evening». Eurovoix.
  2. «Srbuk – Walking Out – Armenia 🇦🇲 – Official Music Video – Eurovision 2019». 2019 թ․ մարտի 10. Վերցված է 2019 թ․ մարտի 10-ին – via YouTube.

Արտաքին հղումներ խմբագրել