Voto de Santiago (Վոտո դե Սանտիագո), հատուկ վճարումների անվանում, որոնք Աստուրիայի թագավորները կատարում էին հօգուտ եկեղեցու մավրերի դեմ Մոնտե Լատուրսի («Ալբելդայի երկրորդ ճակատամարտ») ճակատամարտի ժամանակ Հակոբոս առաքյալի կատարած հրաշագործությունների համար։ Համաձայն առասպելի՝ ճակատամարտից առաջ Ռամիրո I թագավորը Հակոբոս առաքյալին խոստացավ մավրերի նկատմամբ հաղթանակից դեպքում ավարի մի մասը տալ նրան, ինչպես նաև յուրաքանչյուր տարի մրգերի ու հացահատիկի առաջին բերքից տալ ընծաներ («ex voto»): Հետագայում այդ նվիրատվությունը ձևակերպվեց որպես եկեղեցու օգտին կատարվող հատուկ հարկ։ 1643 թվականին Ֆիլիպ IV թագավորը հրապարակեց «Voto de Santiago» հրամանը ի հիշատակ Ռոմիրո I թագավորի տված երդման։ Հարկը վերջնականապես չեղարկվել է 1808 թվականին Բայոնյան կանոնադրությամբ[1][2]։

«Սանտյագո Մատամորոս» քանդակը Մադրիդի «Կոնվենտո դե լաս Կոմենդադորես դե Սանտյագո» վանական համալիրում (17-րդ դար)

Պատմություն խմբագրել

Համարվում է, որ երդումը տրվել է թագավոր Ռոմիրո I-ը Կալաոռա քաղաքում։ Թագավորը երդվեց դաշտերի ու խաղողի այգիների առաջին ամբողջ բերքը, ինչպես նաև ավարի մի մասը, որը նա մավրերի դեմ կռվում կնվաճի, տալ Սուրբ Հակոբոսի տաճարին։ Սկզբնապես թագավորական երդման իրականացումը դրվեց թագավորի ենթականերին Աստուրիայում և Կաստիլիայի և Լեոնում, հետագայում նաև Ռիոխայում և Նավարայում, ընդ որում, այդ վճարումները կատարվում էին եկեղեցու տասանորդից բացի։

1643 թվականի հուլիսի 25-ին՝ Սուրբ Հակոբոսի օրը այդ վճարը Ֆիլիպ IV թագավորի կողմից ձևակերպվեց «Voto de Santiago» անուն ունեցող հատուկ հարկի տեսքով։ 1812 թվականին վերակառուցված Իսպանիայի խորհրդարանը (կորտեսը) չեղարկեց այդ հարկը, ինչպես նաև այլ «հին վարչական» առավելություններ[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «EL VOTO DE SANTIAGO». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 20-ին.
  2. Klaus Herbers: Jakobsweg: Geschichte und Kultur einer Pilgerfahrt, Beck, ISBN 978-3406535949
  3. Karl Marx: Das revolutionäre Spanien, in: Karl Marx — Friedrich Engels — Werke, Band 10, Dietz Verlag, Berlin/DDR 1961, S. 468

Աղբյուր խմբագրել

«Voto de Santiago»-ի մասին հայտնում է «De rebus Hispaniae» ժամանակագրությունը, որը կազմվել է տոլեդացի եպիսկոպոս Ռոդրիգո Խիմենես դե Ռադան[1]։ Հեղինակը հայտնում է «Privilegio de los Votos» անունով համաձայնագրի մասին, որը հրապարակել է աստուրիական թագավոր Ռոմիրո I-ը 844 թվականի մայիսի 25-ին տեղի ունեցած Կլավիխոյի ճակատամարտից հետո։ Այն համարվում է կեղծ փաստաթուղթ, որը գրվել է 12-րդ դարի կեսերին կարդինալ Պեդրո Մարսիոյի կողմից Սանտյագո դե Կոմպոստելայում, և այն չի կարող համարվել 9-րդ դարի աղբյուր։ Գերմանացի ուսումնասիրող Հերբերսն հայտնում է, որ այդ հրամանագիրը իսկապես եղել է, բայց այն հրապարակվել է Ռոդրիգո II թագավորի կողմից և որը տարածվում էր Գալիսիայում և Լեոնում, իսկ Սուրբ Հակոբոսին օգնություն ցուցաբերելու մասին նշված չի եղել[2]։ Խիմենես դե Ռադան կեղծ փաստաթուղթը ներառել է իր ձեռագիրում, որտեղից էլ այդ պատմությունը վերցվել ու օգտագործվել է ավելի ուշ ժամանակաշրջանի պատմական այլ աշխատություններում։

Կլավիխոյի ճակատամարտի առասպելը, որն իբրև թե տեղի է ունեցել 844 թվականի մայիսի 23-ին, ձևավորվել է իրական ճակատամարտից հետո, որը տեղի է ունեցել Իսպանիայի պատմության մեջ («Ալբելդայի երկրորդ ճակատամարտ»)։ Այդ հարցը երկար ժամանակ հանդիսանում էր վեճերի առարկա, երբ վերջապես, 18-րդ դարի իսպանացի պատմաբաններ Գրեգորիո Մայանսը և Ֆրանցիսկո Սերդա և Ռիկոն հստակ և փաստարկված ապացուցեցին, որ Կլավիխոյի ճակատամարտի առասպելը, ինչպես նաև Իսպանիայի պատմության այլ հնարովի պատմությունները հանդիսանում են ֆանտազիայի ժանրից։

Ռոմիրո I-ի հրամանի «բնօրինակ» տեքստը հայտնաբերվել է 1543 թվականին Պեդրեսա վայրում դատական գործընթացի շրջանակներում։ Հայտնաբերվել է այդ համաձայնագրի մի քանի օրինակ, ընդ որում, դրանցից մեկը գտնվել է Աստուրիայում գտնվող Կորիաս վանքից, որը ներկա դրությամբ պահվում է Մադրիդի ազգային գրադարանում[3]։

Քաղաքական ենթատեքստ խմբագրել

«Voto de Santiago» քաղաքական ենթատեքստը հետևյալն է եղել՝ ով ներդրում է կատարել, այն ընդունել է հովանավորություն, ով հովանավորություն է ընդունել, այն արդեն չի կարող զրկել հովանավորին տուրք ստանալուց։ Սակայն «ներդրման» այդ պատմության կասկածելի լինելը դառնում է ակնհայտ, եթե չմոռանալ մրցակցության մասին, որը գոյություն է ունեցել իսպանական եկեղեցում առաջնորդության համար Տոլեդոյի եկեղեցական իշխանության և Սանտա դե Կոմպոստելայի միջև։ Երիտասարդ աստուրիական թագավորը հասել է եկեղեցական հարցերում Տոլեդոյից անկախության և դրա համար որպես հիմք ընտրել է Հակոբոս առաքյալի կուռքը, որին երկրպագելու կենտրոնը մինչ այժմ էլ գտնվում է Սանտյագո դե Կոմպոստելայում։ 1085 թվականին Տոլեդոն վերագրավելուց հետո այդ հարցը կորցրեց իր արդիականությունը։ «Voto»-ն անհրաժեշտ էր ընդամենը որոշակի ժամանակահատվածիի համար որպես ուժեց պատճառ իսպանական եկեղեցու հարցերում Տոլեդոյի եպիսկոպոսի կենտրոնական դիրքի վիճարկման համար։

«Voto»-ից առաջացող շոշափելի նյութական օգոուտը խանդ առաջացրեց այլ շրջանների եկեղեցական պաշտոնյաների մոտ, և նրանք փորձեցին իրենց տարածքներում ստեղծել նմանատիպ կուռքեր։ Օրինակ, Էմիլիան Կոգոլացու կուռքը, որի միջամտությունը նույնպես օգնեց հաղթել ճակատամարտ, որի հիշատակի պատվին սահմանվեց հարկ հօգուտ Ռիոխայում գտնվող Սան Միլյան դե լա Կոգոլա վանքի[4]։

Գրականություն խմբագրել

  • Claudio Sánchez-Albornoz: La auténtica batalla de Clavijo, in: Cuadernos de Historia de España 9, Buenos Aires: Facultad de Filosofía y Letras, 1948, S. 94-139(իսպ.)
  • Paulino García Toraño: Historia de el Reino de Asturias, Oviedo 1986, S. 249—254, ISBN 84-398-6586-4(իսպ.)
  • Klaus Herbers: Politik und Heiligenverehrung auf der Iberischen Halbinsel. Die Entwicklung des «politischen Jakobus» in Jürgen Petersohn [Hrsg.]: Politik und Heiligenverehrung im Hochmittelalter, Sigmaringen, 1994, ISBN 3-7995-6642-2(գերմ.)

Արտաքին հղումներ խմբագրել

  1. Chronik Spaniens, также известная под названием «Готская хроника» или «Толедская хроника»
  2. Herbers, Politik, S. 234
  3. «Voto de Santiago». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 20-ին.
  4. Herbers erwähnt eine gefälschte Urkunde, die dem kastilischen Grafen Fernán González die Ausstellung eines Aemilianus-Privileg unterstellt. vgl. Herbers, Politik, S. 236.