Vladivostok, Մումիյ Տրոլլ ռոք խմբի անգլալեզու ստուդիական ալբոմ՝ թողարկված 2012 թվականին ԱՄՆ-ում։

Vladivostok
Մումիյ Տրոլլի Ստուդիական ալբոմ
Թողարկված2012
Ժանրինդի ռոք, ալտերնատիվ ռոք
Տևողություն41:59
Լեզուանգլերեն
ԼեյբլՄիրումիր, Նիկիտին
Մասնագիտական ակնարկ

Наш НеФормат (բացասական)[1]

Մումիյ Տրոլլի ալբոմների ժամանակագրություն
Редкие земли 2010 SOS матросу

Ձայնասկավառակի մասին խմբագրել

Vladivostok-ի ձայնագրությունը տեղի է ունեցել Լոս Անջելեսում։ Ստուդիայում խմբի երաժիշտներին օգնեցին Մայք Քլինքը, Ջո Չիկարելին և Գրեգ Բրիմսոնը։ Մումիյ Տրոլլ խմբի առաջատար Իլյա Լագուտենկոն մի քանի խոսք ասաց նոր թողարկման մասին. «Ես կարծում եմ՝ "Vladivostok"-ը արևմտյան շուկայի համար առաջին լուրջ աշխատանքն է, քանի որ երգերը, որ հնչել են այլ սկավառակներում, սկզբնապես գրվել են ռուսերենով և միայն դրա հետևանքով են թարգմանվել և հարմարեցվել արևմտյան հանրության համար»։ Սեպտեմբերի 3-ին Մումիյ Տրոլի անգլալեզու Vladivostok ձայնասկավառակը թողարկվեց Անգլիայում։

Անգլիայում թողարկումը Մումիյ Տրոլլ խմբի համար հատուկ նշանակություն ուներ, քանի որ հենց այնտեղ է 1996 թվականին ձայնագրվել խմբի ամենաառաջին սկավառակը՝ «Морская»-ը։

Vladivostok ձայնասկավառակի թողարկումը Անգլիայում աջակցվել է անգլիական շրջագայությամբ։ Առաջին համերգները կայացել են Լոնդոնում և Մանչեսթերում սեպտեմբերի 7-ին և 8-ին։ Անգլիական համերգային շրջագայության շարունակությունը կայացել է նոյեմբերին։ Նոյեմբերին նաև Մումիյ Տրոլը շրջագայել է Գերմանիայի և Շվեյցարիայի քաղաքներով։

Ձայնասկավառակը նաև առաջինների թվում է թողարկվել 3plet նորարական ձևաչափով[2]՝ ios-ի և android-ի համար հատուկ հավելվածի տեսքով։

Ստեղծագործությունների ցանկ խմբագրել

  1. Fantastica
  2. Love Contraband
  3. Hey Tovarish
  4. Nothing Promised
  5. Not Tomorrow
  6. Lucky Bride
  7. Lightning
  8. Sorry Tiger
  9. Vladivostok Vacation
  10. Sleep Rock N'roll

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Гальченко, Олег (2013 թ․ ապրիլի 1). «МУМИЙ ТРОЛЛЬ - "Vladivostok"». Наш НеФормат (ռուսերեն). Վերցված է 2015 թ․ մարտի 29-ին.
  2. «На старте: сумеет ли сервис 3plet вернуть моду на музыкальные альбомы». Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 1-ին.