ViewSonic, համակարգչային տեխնիկայի արտադրող և մատակարար, որը մասնագիտացած է հեղուկաբյուրեղային մոնիտորների, ցուցասարքերի, պլազմային էկրանների, HDTV տեխնոլոգիաների և բջջային սարքավորումների մեջ։

ViewSonic
Տեսակբիզնես ձեռնարկություն և ձեռնարկություն
Հիմնադրված է1987
ՀիմնադիրJames Chu?
ՎայրԲրեա, Օրինջ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
Արդյունաբերությունսարքային ապահովում և Էլեկտրոնիկա
Կայքviewsonic.com
 ViewSonic Վիքիպահեստում

Ընկերության վաճառքն աշխարհում տարեկան կտրվածքով կազմում է $1 միլիարդ ԱՄՆ դոլար։ Գլխամասը գտնվում է Բրեայում, Կալիֆորնիա, ԱՄՆ։

Պատմություն խմբագրել

Ընկերությունը սկզբնապես հիմնադրվել է 1987 թվականին որպես Keypoint Technology Corporation։ 1990 թվականին թողարկվել է համակարգչային գունավոր մոնիտորների շարքը, որից քիչ անց ընկերությունը վերանվանվել է և ստացել ներկայիս անունը։ ViewSonic-ի հիմնադիրն ու գլխավոր գործադիր տնօրենն է Ջեյմս Չուն[1]։

ViewSonic-ի լոգոյի վրա պատկերված են ավստրալիական գունեղ գուլդովի ամադինա տեսակի թռչուններ։

1990-ական թվականների կեսերին ընկերությունը դարձավ կինեսկոպների ամենախոշոր արտադրողն աշխարհում՝ այնպիսի ապրանքանիշերի կողքին, ինչպիսիք են Sony Trinitron, NEC, MAG Innovision և Panasonic։ Հազարամյակի վերջին ViewSonic-ը դարձավ Ամերիկայի և Ճապոնիայի էկրանների ամենամեծ արտադրողը։

2000 թվականին ընկերությունը Nokia-ից գնեց էկրանների արտադրման բաժնեմաս[2]։

2005 թվականին ViewSonic-ը և Tatung-ը շահեցին իրենց դեմ՝ Մեծ Բրիտանիայում LG Philips Display-ի կողմից ներկայացված հայցը[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. James Chu 1/8 | Asian American Rags to Riches Success Stories | GoldSea
  2. ViewSonic Corporation Acquires Nokia Display Products' Branded Business Արխիվացված 2008-12-09 Wayback Machine (17 января 2000)
  3. Ф. Молцен, Эдвард (2005 թ․ դեկտեմբերի 13). «ViewSonic побеждает в патентном споре». ChannelWeb Network. CMP Media LLC. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 7-ին.

Արտաքին հղում խմբագրել