Torre Espacio (իսպ.՝ Torre Espacio), երկնաքեր Իսպանիայի Մադրիդ քաղաքում։ Բարձրությունը 230 մետր է։ Ունի 57 հարկ։

Torre Espacio
Տեսակերկնաքեր
Երկիր Իսպանիա
ՏեղագրությունՄադրիդ
Հասցե28046
ՓողոցPaseo de la Castellana? (259-D)
Հարկեր57
Ստորգետնյա հարկեր6
Վերելակներ27
Մակերես56 259 քառակուսի մետր
Մասն էCuatro Torres Business Area?
Անվանված էEmperador?
Հիմնադրված է2008
ՇինարարObrascón Huarte Lain?
ՃարտարապետPei Cobb Freed & Partners?
Քարտեզ
Քարտեզ
Պաշտոնական կայք

Շինարարություն խմբագրել

2006 թվականի սեպտեմբերի 4-ի գիշերը շինարարության ընթացքում աշտարակի 43-րդ հարկում տեղի է ունեցել հրդեհ։ Կառույցը ոչ մի լուրջ վնաս չէր կրել, այն միայն ազդել է որոշ շինարարական նյութերի վրա[1]։ 2006 թվականի նոյեմբերին երկնաքերի բարձրությունը գերազանցել է Gran Hotel Baliի բարձրությանը՝ դառնալով Իսպանիայի ամենաբարձր շինությունը։ Երկնաքերի կառուցումն ավարտվել է է 2007 թվականի մարտի 19-ին։ Այդ գիշերը Մադրիդի քաղաքապետ Ալբերտո Ռուիս Գալլարդոնը ներկա եղավ միջոցառման հիշատակման արարողությանը։ 230 մետր բարձրությամբ երկնաքերը դարձավ Իսպանիայի ամենաբարձր շինությունը՝ գերազանցելով Torrespaña հեռահաղորդակցության աշտարակին։ Տորրե դե Կրիստալ մոտակա երկնաքերը բարձրությամբ գերազանցում է Torre Espacio աշտարակին[2]։

Շենքի նախագիծը ցուցադրվել է Discovery Channelի Big Build սերիայում` երկնաքերի յուրահատուկ ձևի և արտաքինի շնորհիվ։ Այն մշակվել է ամերիկացի ճարտարապետ և Pei Cobb Freed ընկերության գործընկեր Հենրի Ն. Քոբբի կողմից և կառուցվել է OHL-ի կողմից[3][4]։ 2009 թվականին այն դարձավ Մադրիդում Մեծ Բրիտանիայի դեսպանատան նոր շենքը[5]։ 2010 թվականին Կանադայի դեսպանությունը նույնպես տեղափոխվեց Torre Espacio[6]։ Ավստրալիայի դեսպանատունը նույնպես գտնվում է այս շենքում[7]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Torre Espacio Fire
  2. Terra Արխիվացված 2012-05-30 archive.today, May 16, 2007.
  3. Pei Cobb Freed & Partners website
  4. «OHL will earn 6.54 million to build Torre Espacio». Expansion.com. 2004 թ․ մարտի 27. Վերցված է 2015 թ․ հունվարի 20-ին.
  5. Official website for the British Embassy in Spain
  6. «The Embassy of Canada inaugurates its new chancery in Torre Espacio». Government of Canada. Վերցված է 2016 թ․ հուլիսի 14-ին.
  7. «Australian Embassy in Madrid». spain.embassy.gov.au. Վերցված է 2017 թ․ հունվարի 28-ին.

Արտաքին հղումներ խմբագրել