Տոկիո «Երկնային ծառ» (ճապ. 東京スカイツリ), հեռուստատեսային աշտարակ Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյի Սումիդա շրջանում, ամբողջ աշխարհում ամենաբարձր հեռուստաաշտարակը։ Երկրորոդը բարձրությամբ աշխարհում «Բուրջ-Խալիֆա»-ից հետո։

Տոկիո «Երկնային ծառ»
Tokyo Skytree
Տեղագրություն
Կառուցման ժամանակ 2008—2012
Օգտագործում Հեռուստաաշտարակ,աստղադիտարան, զբոսաշրջության օբյեկտ
Բարձրություն
Տանիք 471 մետր
Տեխնիկական պարամետրներ
Տարածքը շինության մեջ Ճապոնիա, Տոկիո, Սումիդա, Oshiage 1-1-13
Ճարտարապետ Թադաո Անդո

Տեղեկություններ SkyscraperPage կայքում

Շինարարության ժամանակ կոչվում էր Նոր Տոկիո աշտարակ։ «Tokyo Sky Tree» անվանումը ընտրվել է մրցույթի արդյունքում, որը տեղի է ունեցել համացանցում 2008 թվականի ապրիլից մայիս ընկած ժամանակահատվածում։

Հեռուստաաշտարակի բարձրությունն ալեհավաքի հետ միասին կազմում է 634 մետր։ Աշտարակի բարձրությունը ընտրվել է այնպես, որ թվերը 6 (Հին ճապոներենում «մու») 3 («սա»), 4 («սի») միասին հնչեն «Մուսասի» — պատմական տարածք, որտեղ գտնվում է ժամանակակից Տոկիոն[1]։

Պատմությունը խմբագրել

2011 թվականի հուլիսին Ճապոնիայի բոլոր հեռուստաալիքները պետք է անցնեին թվային ֆորմատի, բայց «Տոկիո հեռուստաաշտարակ»ը բավական բարձր չէր, որպեսզի փոխանցում իրականացներ երկնաքերների վերին հարկերում, ուստի կառուցվեց ավելի բարձր աշտարակ — Տոկիոյի Երկնային ծառը[2]։

Շինարարությունը սկսվել է 2008 թվականի հուլիսից[3]։ Կառուցման արագությունը կազմել է 10 մետր շաբաթական[4]։

2011 թվականի մայիսի 23-ին սկսել է կռունկների ապամոնտաժ, որոնք օգտագործվել էին շինարարության համար։

Աշտարակի կառուցումն ավարտվել է 2012 թվականի փետրվարի 29-ը, իսկ մայիսի 22-ին կայացել է բացումը։

Ի սկզբանե աշտարակի բացումը պետք է տեղի ունենար 2011 թվականի դեկտեմբերին, սակայն երկրաշարժից հետո շինարարությունը դանդաղել է միջոցների սղության պատճառով։

Ճարտարապետական նկարագրությունը խմբագրել

Աշտարակի կառուցման համար ստեղծվել է հատուկ փոխհատուցող համակարգ, ճարտարապետների խոսքերով մինչև 50 % ուժ ստորգոտնյա ցնցումների ժամանակ[5]։

Կիրառումը խմբագրել

Աշտարակը հիմնականում օգտագործվում է թվային հառուստա-ռադիո հեռարձակման, բջջային հեռախոսակապի և նավիգացիոն համակարգերի համար։ Բացի այդ այն համարվում է հայտնի զբոսաշրջային օբյեկտ։ Աշտարակում կան մեծ թվով կրպակներ և մի քանի ռեստորաններ, մինի-համալիր խոշոր առևտրային կենտրոնով, ակվարիում և մոլորակադիտարան[6]։

Հեռուստա և ռադիո հեռարձակումը խմբագրել

Աշտարակը ընդունել է Տոկիո հեռուստաաշտարակի բոլոր ֆունցիաները, բացի այդ հեռարձակման ծավալն ավելացվել է երկու անգամ որովհետև հեռարձակումը իրականացվում է 1 seg (բջջային հեռախոսներ և տերմինալներ թվային հեռուստատեսություն փոխանցելու ձևաչափ) ձևաչափը գերազանցող 600 մետր բարձրությունից։

Հեռուստահեռարձակում խմբագրել

Հեռուստաալիք Հեռուստաալիքի անվանումը Callsign Ազդանշանի հզորությունը Հեռարձակման տարածքը
1
NHK General TV / NHK G (GTV) JOAK-DTV 10 կՎտ «Մեծ Տոկիո»
2
NHK Educational TV / NHK E (ETV) JOAB-DTV Կանտո
4
Nippon Television / Nittele (NTV) JOAX-DTV
5
TV Asahi / Tele-Asa (EX) JOEX-DTV
6
TBS JORX-DTV
7
TV Tokyo / Teleto (TX) JOTX-DTV
8
Fuji Television (CX) JOCX-DTV
9
Tokyo Metropolitan Television / Tokyo MX JOMX-DTV 3 կՎտ Տոկիո

Ռադիոհեռարձակումը խմբագրել

Հաճախությունը Ռադիոկայանի անվանումը Callsign Հզորությունը ERP Հեռարձակման տարածքը
81.3 ՄՀց J-Wave JOAV-FM 7 կՎտ 57 կՎտ Տոկիո
82.5 ՄՀց NHK Տոկիո FM JOAK-FM

Պատկերասրահ խմբագրել

Շինարարության գործընթացը խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Парящий в небе Гигант — «Небесное Дерево Токио»
  2. Роб Джилхули. (17 марта 2002). «The tower and the story» (անգլերեն). The Japan Times. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 22-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  3. «Tokyo Sky Tree construction starts» (անգլերեն). The Japan Times. 15.07.2008. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 27-ին.
  4. «Tokyo Sky Tree на exomapia.ru». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 29-ին.
  5. «Tokyo Skytree opener looms large». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 29-ին.
  6. «Гайд по Tokyo Sky Tree» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 29-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Նախորդող՝
Գուանչժոու հեռուստաաշտարակ
Ամենաբարձր հեռուստաաշտարակը աշխարհում
634 մ

2012 թվականից
Հաջորդող՝
Գործող
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Tokyo Skytree» հոդվածին։