Their Greatest Hits (1971–1975), Eagles խմբի լավագույն հիթերի առաջին ժողովածուն, որը թողարկվել է 1976 թվականին։ Ներառում է երգեր խմբի առաջին չորս ալբոմներից, որոնք թողարկվել են 1971-1975 թվականներին։ Recording Industry Association of America (RIAA) կողմից բոլոր տարիների ընթացքում ԱՄՆ-ում ամենաշատ վաճառվող ալբոմ, № 1 բեսթսելլերը (2018 թվականի օգոստոսի 20-ի դրությամբ), որն ունեցել է 38 պլատինե հավաստագրում[1][2][3]։

«Their Greatest Hits (1971–1975)»
Eaglesի երգը
Ժանրռոք և քանթրի ռոք
Լեզուանգլերեն
Տևողություն2588 վայրկյան
ԼեյբլAsylum Records
ՊրոդյուսերBill Szymczyk? և Glyn Johns?

2017 թվականին ընտրվել է Կոնգրեսի Ամերիկյան գրադարանի ձայնագրությունների Ազգային գրանցամատյան՝ հաշվի առնելով դրա «մշակութային, պատմական և գեղագիտական նշանակությունը»[4]։

Ալբոմի մասին խմբագրել

«Their Greatest Hits»-ը (1971—1975) հայտնվել է Billboard 200 ամերիկյան հիթ-շքերթի չորրորդ հորիզոնականում՝ թողարկման առաջին շաբաթվա ընթացքում[5] և մեկ շաբաթ անց 1976 թվականի մարտի 13-ին հասել է № 1 հորիզոնականին, որտեղ մնացել է հինգ շաբաթ[6][7]։ Billboard ամսագրի 1976 թվականի լավագույն ալբոմների ամփոփիչ ցանկում այն զբաղեցրել է չորրորդ տեղը[8], սակայն վաճառքները շարունակվել են նաև քառորդ դար անց, որն էլ թույլ է տվել ալբոմին դառնալ ամենավաճառվողը ԱՄՆ-ի պատմության մեջ[9]։

Ալբոմն առաջինն ստացել է RIAA պլատինե հավաստագրում, որը ասոցիացիան ներմուծել է 1976 թվականին ալբոմների համար, որոնց տպաքանակը ԱՄՆ-ում հասել է 1 միլիոն օրինակի[3][10]։ Այս հավաստագրումը նա ստացել է 1976 թվականի փետրվարի 24-ին, այսինքն՝ հրապարակվելուց ընդամենը մեկ շաբաթ անց։ 1990 թվականի օգոստոսին նա ստացել է 12 պլատինե հավաստագրում։ Սկավառակը ստացել է իր հերթական 14 անգամ հավաստագրումը 1993 թվականիի դեկտեմբերին, իսկ 1995 թվականի հունիսին այն դարձել է 22 անգամ պլատինե[11]։ Այն դարձել է ԱՄՆ-ի բոլոր ժամանակների բացարձակ բեսթսելլերը, երբ RIAA-ից ստացել է 26 անգամ պլատին։ 2001 թվականին խմբի անդամ Ռենդի Մայսների հետ ռադիո-հարցազրույցում նա ասել է, որ ոչ ինքը, ոչ էլ Բերնի Լայդոնը նույնիսկ չեն էլ տեղեկացվել 1999 թվականին իրենց տրված ձայնագրության մրցանակի մասին, և որ «...հարկ է եղել զանգահարել և մենք վերջապես ստացել ենք այն»[12]։ Հունվարի 30-ին ալբոմը 29 անգամ պլատինե հավաստագրում է ստացել, որը նշանակում էր 29 միլիոն օրինակ տպաքանակ ԱՄՆ-ում[13]։ Նրանց ամենամեծ հիթերը RIAA-ի լավագույն 100 ալբոմների առաջին հորիզոնականը զբաղեցրել են 2018 թվականի օգոստոսի 20-ին՝ փոխարինելով Մայքլ Ջեքսոնի Thriller-ին, որը ստացել է 33 անգամ պլատինե հավաստագրում[14][15]։ Ամբողջ աշխարհում, մինչև 2011 թվականը, ալբոմի տպաքանակը կազմել է ավելի քան 42 միլիոն օրինակ[16][17]։

Կոմպոզիցիայի ցանկ խմբագրել

Առաջին կողմ
# ԱնվանումՀիմնական վոկալ Տևողություն
1. «Take It Easy» (1972 թվականի Eagles ալբոմից)Ֆրայ 3:29
2. «Witchy Woman» (1972 թվականի Eagles ալբոմից)Հենլի 4:10
3. «Lyin' Eyes» (1975 թվականի One of These Nights ալբոմից)Ֆրայ 6:21
4. «Already Gone» (1974 թվականի On the Border ալբոմից)Ֆրայ 4:13
5. «Desperado» (1973 թվականի Desperado ալբոմից)Հենլի 3:33
Երկրորդ կողմ
# ԱնվանումՀիմնական վոկալ Տևողություն
1. «One of These Nights» (One of These Nights ալբոմից)Հենլի 4:51
2. «Tequila Sunrise» (Desperado ալբոմից)Ֆրայ 2:52
3. «Take It to the Limit» (One of These Nights ալբոմից)Meisner 4:48
4. «Easy Feeling» (Eagles ալբոմից)Ֆրայ 4:16
5. «Best of My Love» (On the Border ալբոմից)Հենլի 4:35

Ձայնագրության մասնակիցներ խմբագրել

Հիթ-շքերթներ խմբագրել

Հիթ-շքերթ (1976 թվական) Լավագույն
հորիզոնական
  Կանադա Canadian RPM Albums Chart[18] 1
  Նոր Զելանդիա, New Zealand Albums Chart[19] 2
  Նորվեգիա, (VG-lista)[20] 8
  Շվեդիա, (Sverigetopplistan)[21] 31
UK Albums (OCC)[22] 2
US Billboard 200[23] 1

Հավաստագրումներ խմբագրել

Տարածաշրջան Հավաստագրում Վաճառք
Ավստրալիա (ARIA)[24] 8× Platinum 560 000^
Կանադա (Music Canada)[25] 2× Diamond 2 000 000^
Հոնկոնգ (IFPI Hong Kong)[26] Platinum 20 000*
Մեծ Բրիտանիա (BPI)[27] Platinum 300 000^
ԱՄՆ (RIAA)[28] 38× Platinum 38 000 000^

*Վաճառքի վերաբերյալ տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։
^Տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։
xՉճշտված տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։

Ծանոթագրություն խմբագրել

  1. Liscu, Jenny The Eagles: Twenty-Six Million Served(անգլ.) // Rolling Stone : magazine. — 2000.
  2. Fekadu, Mesfin (2018 թ․ օգոստոսի 20). «Beating King of Pop, The Eagles have No.1 album of all-time». Associated Press. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 20-ին.
  3. 3,0 3,1 Grein, Paul (2012 թ․ նոյեմբերի 30). «Chart Watch Extra: Where "Thriller" Ranks». Chart Watch. Yahoo Music. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 5-ին.
  4. «National Recording Registry Picks Are "Over the Rainbow"». Library of Congress. 2016 թ․ մարտի 29. Վերցված է 2016 թ․ մարտի 29-ին.
  5. «Billboard 200». Billboard. 1976 թ․ մարտի 6.
  6. «Billboard 200 (1973-03-13)». Billboard. 1976 թ․ մարտի 13.
  7. Michael Gallucci (2016 թ․ փետրվարի 17). «40 Years Ago: Eagles Become the First Band to Go Platinum With 'Their Greatest Hits'». Ultimate Classic Rock.
  8. Album(անգլ.) // Billboard : magazine. — Lynne Segall, 1976.
  9. «Eagles hits album named best-selling of century». CNN. 1999 թ․ դեկտեմբերի 8. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 15-ին.
  10. Michael Campbell, James Brody Rock and Roll: An Introduction. — 2nd. — Thomson Schirmer, 2008. — С. 308. — ISBN 978-1-111-79453-8
  11. «"Thriller" sales soar close to Eagles' "Hits"». Reuters. 2009 թ․ հուլիսի 19.
  12. «Randy Meisner of the Eagles Interview : Smooth Jazz Now Radio Streaming Live». Smoothjazznow.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 28-ին.
  13. «American album certifications – Eagles – Their Greatest Hits 1971–1975». Recording Industry Association of America.
  14. Keith Caulfield (2018 թ․ օգոստոսի 31). «Billboard 200 Chart Moves: Eagles' 'Greatest Hits' Gains, Michael Jackson's 'Thriller' Returns». Billboard. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 1-ին.
  15. «Gold & Platinum Searchable Database – August 20, 2018». RIAA. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 20-ին.
  16. Anderson, Kyle (2009 թ․ հուլիսի 20). «Michael Jackson's Thriller Set to Become Top-Selling Album of All Time». MTV. Viacom.
  17. «Rocking Like a Bat out of Hell for 35 Years... And Counting». Billboard. 2011 թ․ նոյեմբերի 26.
  18. RPM Top Albums(անգլ.) // RPM : magazine. — 1976. — Т. 25. — № 5. Архивировано из первоисточника 23 Հոկտեմբերի 2012.
  19. «charts.org.nz – Eagles – Their Greatest Hits». Mega Album Top 100. Hung Medien / hitparade.ch. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 4-ին.
  20. «norwegiancharts.com – Ealges – Their Greatest Hits». VG-lista. Hung Medien. Վերցված է 2011 թ․ հուլիսի 4-ին.
  21. «swedishcharts.com – Eagles – Their Greatest Hits». Albums Top 60. Hung Medien. Վերցված է 2011 թ․ հուլիսի 4-ին.
  22. "Eagles | Artist | Official Charts". UK Albums Chart
  23. "Eagles – Chart history" Billboard 200 for Eagles.
  24. «ARIA Charts – Accreditations – 2008 Albums». Australian Recording Industry Association. Վերցված է August 17, 2012-ին.
  25. «Canadian album certifications – Eagles – Greatest Hits 1971–1975». Music Canada. Վերցված է March 15, 2012-ին.
  26. «IFPIHK Gold Disc Award − 1979». IFPI Hong Kong. Վերցված է August 21, 2018-ին.
  27. «British album certifications – Eagles – Their Greatest Hits 1971–1975». British Phonographic Industry. Վերցված է July 4, 2011-ին. Select albums in the Format field. Select Platinum in the Certification field. Type Their Greatest Hits 1971–1975 in the "Search BPI Awards" field and then press Enter.
  28. «American album certifications – Eagles – Eagles/Their Greatest Hits 1971–1975». Recording Industry Association of America. Վերցված է August 20, 2018-ին.

Արտաքին հղումներ խմբագրել