The Wall (ֆիլմ)

1982 թվականի ֆիլմ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ The Wall

Pink Floyd-ի «Պատը» 1982 թվականին կենդանի կատարում, մուլտիպլիկացիոն դրամատիկ ֆիլմ է նկարահանված ռեժիսոր Ալան Փարքերի և քաղաքական մուլտիպլիկատոր Ջերալդ Սքարֆի հետ միասին։ Այն հիմնված է Pink Floyd-ի 1979 թվականի համանուն ալբոմի վրա։ Ֆիլմը կենտրոնացված է Փինկ անունով ռոքերի վրա, ով իր հոր մահվանից հետո խելագարվում է և կյանքի տարբեր դեպրեսիվ պահերից հետո կառուցում է երևակայակ (և երբեմն ֆիզիկական) պատ, որը պաշտպանում է նրան աշխարհից և զգացմունքային իրավիճակներից։ Երբ այդ մեխանիզմը հետ է մղվում, նա ինքն իրեն դնում է դատավարության և ինքն իրեն ազատվում։ Սցենարը գրվել է Pink Floyd-ի վոկալիստ և բաս կիթառիստ Ռոջեր Ուոթերս-ի կողմից։ Ինչպես իր երաժշտական հետնորդը, այնպես էլ ֆիլմը ունի փոխաբերական և խորհրդանշական պատկեր։ Այնուամենայնիվ, ֆիլմը ուղեկցվում է ավելի շատ երաժշտությամբ և պարունակում է քիչ երկխոսություն։ Ջերալդ Սքարֆը նկարել և նկարահանել է 15 րոպե տևողությամբ անիմացիոն հաջորդականություն, որոնք հայտնվում են ֆիլմի մի քանի կարևոր տեսարաններում։ Այն Dolby Stereo- ում ներկայացված յոթերորդ անիմացիոն առանձնահատկությունն էր։ Ֆիլմը հայտնի է իր անհանգստացնող սյուրռեալիզմի, անիմացիոն հաջորդականությունների, սեռական իրավիճակների, բռնությունների և գորշությունների շնորհիվ։ Չնայած իր բուռն արտադրության և արտոդրողների դժգոհության, ֆիլմը հասել է լավ արդյունքի։

The Wall
անգլ.՝ Pink Floyd – The Wall[1]
Երկիր Միացյալ Թագավորություն[1]
Ժանրերաժշտական ֆիլմ[2][3][4][…], դրամա և արտհաուս
ԹեմաԵրկրորդ համաշխարհային պատերազմ, կրթություն, Սիդ Բարրեթ և Փինք Ֆլոյդ
ՀիմքThe Wall[5]
Թվականմայիսի 23, 1982[1], հուլիսի 15, 1982[1], օգոստոսի 19, 1982 և հոկտեմբերի 15, 1982[6]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԱլան Փարքեր[2][3][4][…]
ՊրոդյուսերԱլան Մարշալ[1]
Սցենարի հեղինակՌոջեր Ուոթերս[1]
ԴերակատարներԲոբ Գելդոֆ[7][3][8][…], Քրիստին Հարգրիվզ[7][4][8][…], Էլինոր Դևիդ[7][8][9], Ալեքս ՄաքԷվոյ[7][8], Բոբ Հոսկինս[7][8], Մայքլ Ինսայն[7], Ռոջեր Ուոթերս[7][8], Ջեննի Ռայթ[7][8], Ռոբերտ Բրիջես[7], Ջեյմս Լորենսոն, Ջոան Ուոլլի[10][5], Ֆիլ Դևիս[10], Նել Քեմփբել[10], Էդդի Թեգոու[10], Գարի Օլսեն[10] և Ալբերտ Մոուսես[10]
ՕպերատորՓիթեր Բիզիու
ԵրաժշտությունՌոջեր Ուոթերս[1] և Դեյվիդ Գիլմոր[1]
ՄոնտաժԳերի Համբլինգ
Նկարահանման վայրPinewood Studios
ԿինոընկերությունՄետրո Գոլդվին Մայեր և Goldcrest Films
Տևողություն95 րոպե
Բյուջե12 000 000 $[11]
ՆախորդPink Floyd: Live at Pompeii?[1]
ՀաջորդThe Final Cut[1]

Սյուժե խմբագրել

Փինքը ռոք աստղ է։ Իր հուզումնառատ վիճակի բազմաթիվ պատճառներից մեկն է իր հոր մահը։ Նրա հայրը մահացել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Նա իր մանուկ հասակում փնտրում է իր հորը փոխարինող, ուրիշ տղամարդկանց մեջ։ Դպրոցում, դասերի ընթացքում նա բանաստեղծություններ էր գրում, սակայն նա նվաստացվում էր իր ուսուցչի կողմից։ Another Brick in the Wall երֆի ներքո Փինքը պատկերացնում էր սյուրռեալիստորեն ճնշող դպրոցական համակարգ, որտեղ երեխաներն ընկնում են մսաղացի մեջ։ Այնուհետև երեխաները բարձրանում են, ավերում դպրոցը և ապստամբում ուսուցչի դեմ։ Փինքը բացասական էր տրամադրված նաև իր ապստամբող մոր պատճառով։ Նման տրավմատիկ փորձությունները ներկայացվում են որպես «աղյուսներ» այն երևակայական պատին, որը նա կառուցել էր իր շուրջը, որը բաժանում էր իրեն հասարակությունից։

Արդեն չափահաս Փինքը վերջապես ամուսնանում է, բայց շուտով ինքն ու իր կինը բաժանվում են։ Այն ժամանակ, երբ նա համերգային շրջագայության մեջ էր ԱՄՆ-ում, Փինքը իմանում է, որ իր կինն իրեն դավաճանում է։

Փինքը կամաց-կամաց սկսում է կորցնել իր ենթագիտակցությունը երևակայական պատերի ներսում։ Նա սափրում է իր ամբողջ մարմինը, դիտելով թե ինչպես է «The Dam Busters»-ը վերածվում նեոնացիստ ալտեր էգոյի։ Փինքի մենեջերը, հյուրանոցի մենեջերի և մի քանի պարամեդիկների հետ միասին, հայտնաբերում է Փինքին ոչ ադեկվատ վիճակում։ Նրան խելքի բերելու համար դեղահաբեր են տալիս։

Փինքը պատկերացնում է, որ ինքը նեոնացիստների դիկտատոր է և վարում է իր հանրահավաքը։ Նրա հետևորդները շարունակում են հարձակվել էթնիկ փոքրամասնությունների վրա, և Փինքը հանրահավաքն անցկացնելով շրջում է լոնդոնյան արվարձաններով, երգելով «Waiting for the Worms» երգը։ Տեսարանը բաղկացած է հետևյալ պատկերից ՝ քայլող մուրճեր, որոնք ավերում են իրենց դիմաց հանդիպած ամեն մի շինություն։ Փինքը դադարեցնում է իր հալյուցինացիաները, բղավելով՝ «վերջ»։

Դերակատարներ խմբագրել

  • Բոբ Գեդոլֆ՝ Փինք
  • Քեվին Մքեոն՝ երիտասարդ Փինք
    • Դեյվիդ Բինգեմ՝ փոքր Փինք
  • Քրիսթեին Հարգրիվս՝ Փինքի մայրը
  • Էլեոնոր Դեյվիդ՝ Փինքի կինը
  • Ալեքս Մքավոյ՝ ուսուցիչ
  • Բոբ Հոքինս՝ րոքնրոլ մենջեր
  • Մայքլ Էնսին՝ հյուրանոցի մենեջեր
  • Ջեյմս Լորենսոն՝ Փինքի հայրը
  • Մարգրի Մենսոն՝ ուսուցչի կինը
  • Էլիս Դեյլ՝անգլիացի բժիշկ
  • Ջեյմս Հազերլդին՝ սիրող
  • Ջոան Ուոլլի, Նելլ Քեմբել, Էմմա Լոնգֆելլոու և Լորան Բարթոն՝ խմբի անդամներ
  • Ֆիլիպ Դեվիս և Գերի Օլսեն՝ ճանապարհորդներ

Թողարկում խմբագրել

Ֆիլմը ցուցադրվել է «մրցակցությունից դուրս» 1982 թվականին Կաննի կինափառատոնին[12]։

Ֆիլմը Լոնդոնում պաշտոնապես ցուցադրվել է հուլիսի 14-ին 1982 թվականին։ Այնտեղ ներկա էին Ուոթերսը և Pink Floyd-ի մյուս մասնակիցները՝ Դեյվիդ Գիլմուրը, Նիք Մեյսոնը, բայց ոչ Րիչարդ Ուրայթսը, ով արդեն վաղուց խմբի անդամ չէր։ Հայնտիներից ներկա էին նաև Գելդոլֆը, Սքարֆը, Պոլա Եթսը, Սթինգը, Րոջեր Թեյլորը, Ջեյմս Հանթը և այլք։

Շահույթ խմբագրել

Ֆիլմը կինովարձույթում թողարկվեց 1982 թվականի օգոստոսի 8-ին սահմանափակ ցուցադրությունների քանակով, այդ պատճառով առաջին ուիքենդի շահույթը ընդամենը մեկ ցուցադրույթամբ կազմեց 68.000 դոլար։ Այնուհետև ֆիլմը ցուցադրվեց ավելի քան 600 կինոթատրոններում ինչի արդյունքում 1983 թվականին ֆիլմի վերջնական հասույթը կազմեց 22 միլիոն դոլար։

Քննադատություններ խմբագրել

Ֆիլմն ընդհանուր առմամբ ստացավ դրական արձագանքներ։ Հայտնի կինոքննադատներ՝ Ռոջեր Էբերթը և Ջին Սիսքելը ֆիլմին տվել են «երկու բութ մատ» (two thumbs up):

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Miles B., Mabbett A. Pink Floyd: A Visual Documentary / C. CharlesworthOmnibus Press, 1994. — 160 p. — ISBN 978-0-7119-4109-0
  2. 2,0 2,1 http://www.imdb.com/title/tt0084503/
  3. 3,0 3,1 3,2 https://www.filmaffinity.com/en/film352368.html
  4. 4,0 4,1 4,2 http://stopklatka.pl/film/sciana
  5. 5,0 5,1 Mabbett A. Pink Floyd: The Music and the Mystery / C. CharlesworthOmnibus Press, 2010. — 168 p.
  6. http://www.insidekino.com/DJahr/D1982.htm
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 7,7 7,8 http://www.imdb.com/title/tt0084503/fullcredits
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 http://bbfc.co.uk/releases/pink-floyd-wall-1970-1
  9. http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=272.html
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 ČSFD (չեխերեն) — 2001.
  11. http://jacklfilmreviews.blogspot.com/2011/03/pink-floyd-wall-1982.html
  12. «Festival de Cannes – From 16 to 27 may 2012». Festival-cannes.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 7-ին.