The Smiths-ը կազմալուծված անգլիական ռոք խումբ է։ Այն հիմնվել է 1982 թ.-ին Մանչեսթերում։ Խմբի անդամներ՝ վոկալիստ Մորրիսեյ, կիթառահար Ջոնի Մարր, գործիքավորում Էնդի Ռոուրք, թմբկահար Մայք Ջոյս։ Ըստ քննադատների The Smiths-ը ամենաազդեցիկ ալտերնատիվ ռոք խումբն է 1980-ականներից։ NME պարբերականի 2002-ին անցկացված հարցումների համաձայն Սմիֆսներին համարում են երբևէ հանդես եկած ամենաազդեցիկ արտիստներ։ Չնայած այն հանգամանքին, որ խումբը ունեցել է ոչ այնքան մեծ եկամուտներ արտասահմանում, սակայն դա չի խանգարել նրանց դառնալ 80-ականների երաժշտասերների սիրելի խմբերից մեկը։

'The Smiths'
Հիմնական տվյալներ
ԵրկիրԱնգլիա
Ժանրերալտերնատիվ ռոք, ինդի փոփ
Գործունեություն1982
ԼեյբլRough Trade, Sire
Կայքofficialsmiths.co.uk
 The Smiths Վիքիպահեստում
Morrissey, Johnny Marr, Andy Rourke & Mike Joyce

Խումբն ունեցել է բազմաթիվ սինգլներ որոնք հասել են մինչև 20-րդ հորիզոնականը Բրիտանական հիթ շքերթներում, ներառյալ 5-րդ հորիզոնականը և հիթ շքերթի առաջին հորիզոնականը գրաված կատարումը։ Խումբը կազմալուծվել է 1987 թվականին, հետագայում մերժելով վերամիավորման մի շարք առաջարկներ։

Կիթառի օգտագործումը երգերում որպես ստեղծագործության գլխավոր զարդ, 1980-ական թվականների փոփ-պարային աշխատանքների սիրահարների համար խորթ է եղել սկզբնականում։ Կիթառահար Ջոնի Մարրի աշխատանքներն ոգեշնչման աղբյուր են եղել Մանչեստերյան այնպիսի խմբերի համար, ինչպիսիք են՝ Oasis-ը և The Stone Roses-ը։ Մորրիսեյը և Մարրը երգերում պատմում են հասարակ մարդկանց կյանքեր՝ մատուցված խորը, գրագետ տողերով Մորրիսեյի կողմից։

Խմբի պատմությունը խմբագրել

1978 թվականի օգոստոսի 31-ին Մորրիսեյը կարճ ներկայացվեց 15- ամսյա պատանի Մարրին, ընդհանուր ծանոթի միջոցով երաժշտական ներկայացման ժամանակ։

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «The Smiths» հոդվածին։