The Scientist, բրիտանական ալտերնատիվ ռոք խումբ Coldplay-ի երկրորդ երգը երկրորդ ստուդիական ալբոմից՝ A Rush of Blood to the Head (2002)-ից։ Երգը հավասարապես գրվել է խմբի բոլոր անդամների կողմից։ Այն հիմնականում կառուցված է դաշնամուրային բալլադի հիման վրա, որում պատմվում է տղամարդու ափսոսանքների մասին։ Երգը թողարկվել է Մեծ Բրիտանիայում՝ որպես A Rush of Blood to the Head ալբոմի երկրորդ երգ և հասել մեծբրիտանական վարկանշային աղյուսակի 10-րդ հորիզոնականին։ ԱՄՆ-ում երգը թողարկվել է որպես երրորդ սինգլ և հասել 18-րդ հորիզոնականին Բիլլբորդի ժամանակակից ռոք երգերի վարկանշային աղյուսակում և 34-րդ հորիզոնականին թոփ 40-ում։

«"The Scientist"»
Coldplayի երգը «A Rush of Blood to the Head» ալբոմից
Թողարկված2002 թվականի նոյեմբերի 4
ՖորմատCD single, DVD single, 7"
Ձայնագրված2001
Ժանրալտերնատիվ ռոք
Լեզուանգլերեն
Տևողություն5:09
ԼեյբլParlophone,
Capitol
ՀեղինակԳայ Բերիման, Ջոնի Բաքլենդ, Ուիլ Չեմպիոն, Քրիս Մարտին
ՊրոդյուսերՔեն Նելսոն, Coldplay
A Rush of Blood to the Head ալբոմի երգացանկ
"In My Place"
((2002))
«"The Scientist"»
((2002))
"Clocks"
((2002))
Coldplay խումբը

Քննադատները դրական են արտահայտվել երգի շուրջ և գնահատել են երգի դաշնամուրային բալլադը և ֆալշետոն։ Գոյություն ունեն երգի մի շարք ռեմիքսային տարբերակներ։ Երգի տեսահոլովակը հաղթել է MTV երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ։ Երգի կենդանի կատարումը նաև ներգրավվել է խմբի «Live 2003» ալբոմում։

Ստեղծում խմբագրել

Վոկալիստ Քրիս Մարտինը գրել է "The Scientist" երգը Ջորջ Հարիսոնի "All Things Must Pass" երգը լսելուց հետո[1]։ Rolling Stone-ին տված հարցազրույցում Մարտինը նշել է, որ խմբի երկրորդ ալբոմի վրա աշխատելու ընթացքում նա հասկացավ, որ ալբոմում ինչ-որ բան պակասում էր[2]։ Մի գիշեր, երբ խումբը Լիվերպուլում էր գտնվում[3], Մարտինը մի չլարված, հին դաշնամուր է գտնում։ Նա ցանկանում էր աշխատել Հարիսոնի "Isn't It a Pity" երգի քավր տարբերակի վրա, սակայն նա չկարողացավ դա անել։ Երբ Մարտինի մտքում հայտնվեց երգը, նա խնդրեց միացնել ձայնագրիչը։ Նա նշեց, որ պարզապես մի գեղեցիկ ակորդ էր գտել[4]։ Մարտինը ձայնագրեց վոկալային և դաշնամուրային հատվածները Լիվերպուլի ստուդիայում[5]։

  Սա ընդամենը աղջիկների մասին է։ Տարօրինակ է, որ քո մտքում յուրաքանչյուր այլ բան՝ տնտեսական կամ սարսափելի բնապահպանական խնդիր, ուղղակի ոչինչ է, երբ դու սիրում ես ինչ-որ մեկին[6]։
- Մարտին
 

Մյուս կողմից, «A Rush of Blood to the Head» ալբոմում նշված է, որ գիտնականը, որի մասին երգը գրված է, Դենն է՝ Parlophone խմբից։

Կառուցվածք խմբագրել

Երգը դաշնամուրային բալլադ է[7], այն նաև պարունակում է դաշնամուրային ռիֆ[8]։ Քրիս Մարտինը բացում է երգը և միանում առաջին կրկներգի վերջին։ Երգը սկսվում է չորս անգամ հնչող կրկներգից, որ երգում է Մարտինը։ Երգը ընդգրկում է նաև ջութակի հատվածներ։ Երգի վերջում կարելի է նաև լսել էլեկտրական կիթառի ձայնը։

Երգի բառերը վերաբերում են մարդու սիրո անզորությանը ընդդեմ սիրո[9][10]։ Իր անօգուտ լինելը արտահայտված է կրկներգի առաջին տողում, որում Մարտինն ասում է. «ոչ ոք չասաց, որ դա հեշտ էր» (անգլ.՝ "nobody said it was easy")։ Երգը ենթադրում է, որ նա ցանկանում է հետ գնալ դեպի սկիզբ։

Թողարկում խմբագրել

 
Քրիս Մարտինը «The Scientist» երգը կատարելիս

Coldplay-ը թողարկել է "The Scientist" երգը Եվրոպայում 2002 թվականի նոյեմբերի 4-ին՝ որպես ալբոմի երկրորդ սինգլ։ Ալբոմի երկրորդ թողարկմանը պատրաստվելիս խմբի ամերիկյան լեյբլը ենթադրեց, որ երգը ձախողվելու է և թողարկեց "Clocks" երգը՝ որպես սկավառակի ամերիկյան տարբերակի երկրորդ սինգլ[11]։ Երգը թողարկվեց 2003 թվականի ապրիլի 15-ին ԱՄՆ-ում։

"The Scientist"-ը հայտնվեց Ավստրալիայի սինգլների վարկանշային աղյուսակների 40-րդ հորիզոնականի ներքո 2003 թվականի նոյեմբերի 1-ին[12]։ Այն հայտնվեց Բիլլբորդի մոդեռն ռոք երգերի աղյուսակի 18-րդ հորիզոնականում[13]։ Երգը գրավեց 16-րդ հորիզոնականը Կանադայում և հայտնվեց Մեծ Բրիտանիայի թոփ 75 երգերի 10-րդ հորիզոնականում 2002 թվականի նոյեմբերի 17-ին[14][15]

Քննադատություն խմբագրել

Քննադատները դրական մեկնաբանություններ են թողել "The Scientist"-ի վերաբերյալ։

  Այս ֆանտաստիկ դաշնամուրային բալլադը ունի կատակլիզմային ֆալշետ, որ կարող է բիզ-բիզ անել բոլորի մազերը[16]։
- Ռոբ Շեֆելդ, Rolling Stone
 
  Սա մի երգ է, որ կապված է գիշերային անծայրածիր երկնքի, հարյուր հազարավոր մարդկանց գաղտնի հույսերի և ափսոսանքների հետ[17]։
- Յան Ուաթսոն, NME
 

2011 թվականի հոկտեմբերին NME-ն զբաղեցրել է «նախկին 15 տարիների լավագույն 150 երգերի» ցուցակի 37-րդ հորիզոնականը։ 2009 թվականին Rolling Stone-ը դասել է այս երգը իր «տասնամյակի 100 լավագույն երգերի» ցուցակի 54-րդ հորիզոնականում։

Կազմ խմբագրել

  • Քրիս Մարտին՝ վոկալ, դաշնամուր, սինթեզատոր
  • Ջոնի Բաքլենդ՝ կիթառ
  • Ուիլ Չեմպիոն՝ հարվածային գործիքներ, բեք վոկալ
  • Գայ Բերիմեն՝ բաս կիթառ

Տեսահոլովակ խմբագրել

"The Scientist"-ի հայտնի տեսահոլովակը նշանավոր է իր՝ ժամանակագրական հետադարձ դասավորություն ունենալու փաստով։ Նույն համակարգը նախկինում օգտագործվել էր Սփայք Ջոնսի՝ 1996 թվականի "Drop." տեսահոլովակում։ Այդ ոճը առաջին անգամ օգտագործվել էր 1989 թվականին շոտլանդական Danny Wilson խմբի կողմից։

Երգի տեսահոլովակը նկարահանելու համար ամիսներ են պահանջվել։ Տեսահոլովակը նկարահանվել է ամենատարբեր տեղերում։ Տեսահոլովակի ռեժիսորը հանդիսացել է Ջեմի Թրեյվսը։ Այն առաջին անգամ ցուցադրվել է 2002 թվականի օգոստոսի 14-ին։

2003 թվականին երգի տեսահոլովակը հաղթել է MTV-ի «լավագույն խմբային տեսահոլովակ», «լավագույն ռեժիսուրա» անվանակարգերում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Coldplay — Going Out of My Head». VH1. 2002 թ․ օգոստոսի 13. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 30-ին.
  2. Scaggs, Austin (2005 թ․ հունիսի 16). «Q&A: Chris Martin». Rolling Stone. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 30-ին.
  3. Oldham, James (July 2002). «Coldplay Yellow Fever». Auckland, New Zealand Newspaper.
  4. «ShakenStir Interview about A Rush of Blood to the Head (September 2002)» (Internet Archive). ShakenStir. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 1-ին.
  5. «Coldplay — The Scientist». BBC Music. BBC. 2002 թ․ նոյեմբերի 18. Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 1-ին.
  6. «Coldplay E-Zine: Issue 6» (PDF). Coldplay.com. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2008 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 30-ին.
  7. Parker, Nigel (2002 թ․ օգոստոսի 23). «Coldplay's Rush is near-flawless». BBC News. BBC. Վերցված է 2009 թ․ ապրիլի 29-ին.
  8. Denning, Adrian. «Coldplay album reviews». Adrian Denning.com. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 1-ին.
  9. Gray, Christopher (2002 թ․ հոկտեմբերի 4). «Phases and Stages — Record Review». The Austin Chronicle. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 1-ին.
  10. «The State of Coldplay». Q. August 2002.
  11. Wiederhorn, Jon (2002 թ․ հոկտեմբերի 15). «Coldplay Singer Questions Whether He's The Devil». MTV News. Վերցված է 2008 թ․ հուլիսի 15-ին.
  12. «Coldplay — The Scientist at Top40-Charts». Top 40-Charts. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 3-ին.
  13. «Artist Chart History — Coldplay». Billboard. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 2-ին.
  14. Jones, Alan (2008 թ․ մարտի 12). «The 20 biggest selling albums of the 21st century». Music Week. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 2-ին.
  15. «Official UK Top 75: 17/11/02». Vibe Waves. 2002 թ․ նոյեմբերի 17. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 2-ին.
  16. Sheffield, Rob (2002 թ․ օգոստոսի 26). «A Rush Of Blood To The Head». Rolling Stone. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 30-ին.
  17. Watson, Ian (2002 թ․ հոկտեմբերի 31). «Coldplay: The Scientist». NME. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 30-ին.

Արտաքին հղումներ խմբագրել