The Most Beautiful Moment in Life, Part 2

ալբոմ

The Most Beautiful Moment in Life, Part 2 (կորեերեն՝ 화양연화 pt.2, ռոմանացում՝ Hwayang-yeonhwa pt.2 )-BTS հարավկորեական բոյբենդի չորրորդ մինի-ալբոմը։ Թողարկվեց 2015 թվականի նոյեմբերի 30-ին, և հանդիսանում է իրենց երկու ալբոմից կազմված պրոեկտի երկրորդ մասը, որը կենտրոնացած է «երիտասարդության» վրա։ Կազմված է 9 երգից, «Run» գլխավոր սինգլը ներառյալ։

The Most Beautiful Moment in Life, Part 2
Bangtan Boys Մինի-ալբոմ
Թողարկված2015 թվականի նոյեմբերի 30
Ձայնագրված2015
ԺանրԴենս-փոփ, Հիփ-հոփ, R&B, K-pop
Տևողություն34:21
ԼեզուԿորեերեն
ԼեյբլBig Hit Entertainment
ՊրոդյուսերPdogg
Bangtan Boys-ի ալբոմների ժամանակագրություն
The Most Beautiful Moment in Life: Young Forever

2015 թվականին The Most Beautiful Moment in Life, Part 2-ը Հարավային Կորեայում ամենագնվող 5-րդ ալբոմն էր։

Պատրաստում և ռելիզ խմբագրել

Սեպտեմբերի սկզին հայտարարվեց խմբի վերադարձի մասին և թողարկվեց թրեյլեր «Butterfly» նոր ստեղխագորխությամբ։ Ինչպես նաև հայտարարեցին, որ նոյեմբերի 27-29 նրանք ելույթ կունենան Սեուլում The Most Beautiful Moment in Life: On Stage շրջագայության շրջաններում, որտեղ կներկայացնեն նոր սինգլը։ Առաջիկա ռելիզի մասին նորություններից հետո հեշթեգ «#화양연화»-ը դարձավ առաջինը Թվիթթերի համաշխարհային թրենդերում։

2015 թվականի նոյեմբերի 17-ին ներկայացվեց անիմացիոն թրեյլեր՝ «Nevermind» ստեղծագործությամբ։ 5 օր հետո հայտվեցին առաջին նկարները նոր կոնցեպտով «Ես ոչնչի համար չեմ զղջում» (ֆր.՝ Je Ne Regrette Rien) և «թիթեռ» (ֆր.՝ Papillion) հաղորդագրություններով։ Նոյեմբերի 24-ին թողարկվեց առաջիկա տեսահոլովակի թիզերը, և հայտնի դարձավ սինգլի անունը՝ «Run»:

Ալբոմի թողարկման համար մամուլի ասուլիսում խումբը բացատրեց իրենց նոր կոնցեպտը. «Առաջին մասը այն մասին է, թե ինչքան ձանձրալի և դժվար է երիտասարդությունը, և դա առաջացնում է նաև այնպիսի զգացմունք, կարծես դու լինես հենց ամենաեզրին։ Երկրորդ մասը կլինի խենթ, և դա լավ կզգացվի։ Այդ պատճառով մեր գլխավոր երգը ունի “Run” անունը»։ Ռեփ-Մոնսթրը ավելացրեց. «Մենք չենք ուզում ընդամենը ասել «ուրախ եղեք» կամ «ուժեղ եղեք»։ Մենք իրոք ուզում ենք ստիպել մարդկանց զգալ իրենց հարմարավետ սեփական երաժշտության գռարումով և պրոդյուսերավորմամբ։ Մենք տվեցինք մեր սրտերը և հոգիները այս հրաշալի երգին»։

Համերգային շրջագայության ժամանակ ի աջակցություն ալբոմի, առաջնորդը պատմեց նաև, որ երգի տեքստում` երկրորդ մասը «ստիպիր ինձ վազել» բառերով, ստեղծագործության գրման պրոցեսի ժամանակ չի մշակվել։ Մեղեդին առաջարկել է Չոնգուկը, բայց այն մերժվեց, որովհետև «այնքան լավն էր, որ մնացած մասերը ուղղակի չէին կարողանա աչքի ընկնել»։ Վերջնական գրման ժամանակ օգտագործվեց Վիի մեղեդին Չոնգուկի օրիգինալ տեքստով։

Փրոմոուշեն խմբագրել

2015 թվականի սեպտեմբերի 6-ին հայտարարվեց եռօրյա համերգային շրջագայություն ի աջակցություն նոր ալբոմի։ Բոլոր տոմսերը վաճառվեցին ավելի քիչ, քան մի օրում, և որոշ կայքերի աշխատանքը խթանվեց, տոմսեր ձեռք բերելու ցանկությամբ խոշոր հոսքի պատճառով։ Նրանք անցկացրին նաև Butterfly Dream: Open Media Exhibition ցուցահանդեսը, որտեղ հրավիրված էին 600 երկրպագու, որոնց հաջողվեց տեսնել ցուցադրումներ և նշել չորրորդ ալբոմի թողարկումը։ Խմբի պաշտոնական վերադարձը կայացավ Mnet Asian Music Awards մրցանակաբաշխությանը։ Դեկտեմբերի 4-ին կայացավ խմբի վերադարձը երաժշտական շոուներում։

Տեսահոլովակ խմբագրել

2015 թվականի նոյեմբերի 29-ին թողարկվեց գլխավոր սինգլի «Run»-ի տեսահոլովակը։ Այնտեղ անդամները ներկայացնում են ուրախություն և խենթություն։ Տիտրերից հետո ցուցադրվում է լոգարանում Չիմինի հետ տեսարանը (նույնական տեսարանը «I Need U»-ից), որտեղ նա վառում է պոլարոիդ, որի վրա ապատկերված են BTS-ը։ Մի քանի օրվա ընթացքում տեսահոլովակը նայեց գրեթե 2 միլլիոն մարդ։

Թրեք-ցանկ խմբագրել

# ԱնվանումՀեղինակ(ներ)Պրոդյուսոր(ներ) Տևողություն
1. «Intro: Never Mind»  Շուգա, Slow RabbitՇուգա, Slow Rabbit 2:18
2. «Run»  Pdogg, «Hitman» Bang, Ռեփ-Մոնսթր, Շուգա, Կիմ Թեհյոն, Չոն Չոնգուկ, Ջեյ ՀոփPdogg 3:57
3. «Butterfly»  «Hitman» Bang, Slow Rabbit, Pdogg, ՇուգաPdogg 4:00
4. «Whalien 52»  Pdogg, Brother Su, «Hitman» Bang, Ռեփ-Մոնսթր, Շուգա, Ջեյ Հոփ, Slow RabbitPdogg 4:04
5. «Ma City»  Pdogg, «Hitman» Bang, Ռեփ-Մոնսթր, Շուգա, Ջեյ ՀոփPdogg 4:18
6. «뱁새» (Baepsae / Silver Spoon)Pdogg, Supreme Boi, Ռեփ-Մոնսթր, Slow RabbitPdogg 3:54
7. «Skit: One Night in a Strange City»   Pdogg, Բան Շիհյոկ 4:25
8. «고엽» (Goyeob / Dead Leaves)Շուգա, Slow Rabbit, Չոնգուկ, «Hitman» Bang, Ռեփ-Մոնսթր, Ջեյ Հոփ, PdoggՇուգա, Slow Rabbit 4:28
9. «Outro: House of Cards»  Slow Rabbit, Brother SuSlow Rabbit, Brother Su 2:57
34:21

Չարտեր խմբագրել

Շաբաթական չարտեր խմբագրել

Չարտ (2015) Բարձրագույն
դիրք
Gaon Albums Chart[1] 1
Oricon Albums Chart[2] 15
Billboard World Albums Chart[3] 1
Billboard 200 171
Billboard Top Heatseekers[4] 1
Billboard Current Albums 98
Billboard Independent Albums[5] 9

Ամսական չարտեր խմբագրել

Չարտ (2015) Բարձրագույն
դիրք
Gaon Albums Chart[6] 1

Տարեկան չարտեր խմբագրել

Չարտ (2015) Բարձրագույն
դիրք
Gaon Albums Chart[7] 5

Վաճառք և սերտիֆիկացումներ խմբագրել

Չարտ Վաճառքներ
Oricon 14,051+[8]
Billboard 5,000+
Gaon 373,435+[9]

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

Երգ Ծրագիր Ամսաթիվ
«Run» The Show 2015 թվականի դեկտեմբերի 8[10]
Show Champion 2015 թվականի դեկտեմբերի 9[11]
2015 թվականի դեկտեմբերի 16[12]
Music Bank 2015 թվականի դեկտեմբերի 11[13]
2016 թվականի հունվարի 8[14]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «국내 대표 음악 차트 가온차트!». gaonchart.co.kr. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 10-ին.
  2. «週間 CDアルバムランキング 2015年12月14日付». Oricon Chart. 2015 թ․ դեկտեմբերի 9. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 9-ին.
  3. «BTS – Chart history | World Albums». www.billboard.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 7-ին.
  4. «BTS – Chart history | Top Heatseekers». www.billboard.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 7-ին.
  5. «BTS – Chart history | Independent Albums». www.billboard.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 7-ին.
  6. «국내 대표 음악 차트 가온차트!». gaonchart.co.kr. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 10-ին.
  7. 2015 Gaon Yearly Album Chart Originally from Gaon Album Chart. Retrieved on January 11, 2016.
  8. «Oricon Charts- Japan, Week of December 21, 2015». Oricon Chart. 2015 թ․ դեկտեմբերի 16. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 17-ին.
  9. «국내 대표 음악 차트 가온차트!». gaonchart.co.kr. Վերցված է 2016 թ․ հունվարի 7-ին.
  10. «BTS Takes Home 1st Win for "Run" on "The Show"». Soompi. 2015 թ․ դեկտեմբերի 8. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 9-ին.
  11. «BTS win their next trophy on 'Show Champion'». www.allkpop.com. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 10-ին.
  12. «BTS Takes 4th Win for "Run" on "Show Champion"». Soompi. 2015 թ․ դեկտեմբերի 16. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 18-ին.
  13. «BTS Grabs 3rd Win for "Run" on "Music Bank"». Soompi. 2015 թ․ դեկտեմբերի 11. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 18-ին.
  14. «'Music Bank' Highlights: BTS Win #1 On The January 8, 2016 Episode + Performance Recaps». KpopStarz. 2016 թ․ հունվարի 9. Վերցված է 2016 թ․ հունվարի 10-ին.