The King's Man, սպասվող բրիտանա-ամերիկյան կատակերգական մարտաֆիլմ, ռեժիսոր Մեթյու Վոնի կողմից։ Ֆիլմը համարվում է «Քինգսման» ֆիլմաշարի փրիքվելը։ Ֆիլմը թողարկվելու է 2021 թվականի փետրվարի 12-ին։

The King's Man
անգլ.՝ The King's Man, ֆր.՝ The King's Man : Première mission և ֆր.՝ Kingsman : Première mission
ԵրկիրՄեծ Բրիտանիա
ԱՄՆ
ԺանրՄարտաֆիլմ
Կատակերգություն
ՀիմքThe Secret Service
Թվական2021
ՊրեմիերաՓետրվարի 12, 2021
ԼեզուԱնգլերեն
ՌեժիսորՄեթյու Վոն
ՊրոդյուսերՄեթյու Վոն
Սցենարի հեղինակԿարլ Գայդուսեկ
Մեթյու Վոն
ԴերակատարներԴանիել Բրյուլ[1], Ռիս Իվանս, Մեթյու Գուդ[1], Աարոն Թեյլոր-Ջոնսոն[1], Ջեմմա Արտերտոն[1], Թոմ Հոլանդեր[1], Ջիմոն Հոնսու[1], Սթենլի Տուչի[1], Ռեյֆ Ֆայնս[1], Հարիս Դիքինսոն, Չարլզ Դենս[1], Ալեքսանդրա Մարիա Լարա[1], Նիլ Ջեքսոն[1], Էլիսոն Ստեդման[1], Բրանա Կատիչ[1], Ջոել Բասման[1], Իեն Քելլի[1], Ռոբերտ Արամայո[1], Կոնստանտին Գրեգորի[1] և Aaron Vodovoz?
ՕպերատորԲեն Դևիս
ԵրաժշտությունՀենրի Ջեքման, Մեթյու Մարգեսոն և Դոմինիկ Լյուիս
ՄոնտաժՋոն Հարիս և Ջեյսոն Բոլենթայն
Պատմվածքի վայրԼոնդոն
ԿինոընկերությունMarv Films և 20th Century Studios
Տևողություն131 րոպե[2][3]
ՆախորդՔինգսման։ Ոսկե մատանի
IMDbID 6856242
Պաշտոնական կայքէջ

Սյուժե խմբագրել

Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում Առաջին աշխարհամարտի ժամանակ։ Պատմության չարագույն բռնապետները և քրեական հեղինակությունները հավաքվել են, որպեսզի պատերազմ հայտարարեն և միլիոնավոր մարդկանց սպանեն։ Միայն մեկ հոգի և նրա ղեկավարը կարող են նրանց կանգնեցնել։

Դերերում խմբագրել

Դերասան Դեր
Հարրիս Դիքինսոն Քոնրադ
Դանիել Բրյուլ Մաքս Մորտոն
Ռեյֆ Ֆայնս Գերբերտ Քիթչեներ
Աարոն Թեյլոր-Ջոնսոն Լի Անվին
Ռիս Իֆանս Գրիգորի Ռասպուտին
Ջեմմա Արթերթոն Փոլլի
Չարլզ Դենս Արթուր
Մեթյու Գուդ Տրիստան
Թոմ Հոլանդեր Գեորգ V / Վիլհելմ II / Նիկոլայ II
Ջիմոն Հոնսու Նիլ Քենլոկ
Ստենլի Տուչչի Մերլին
Էլիսոն Սթեդման Գաինվեր
Ռոբերտ Արամայո Գավրիլո Պրինցիպ
Ալեքսանդրա Մարիա Լարա Ալեքսանդրա Ֆյոդորովնա
Ջոել Բասման Գավին
Օսկար Այզեկ Ջեք Գեթսոն

Արտադրություն խմբագրել

«Kingsman» ֆիլմի երրորդ մասի վրա աշխատելու ընթացքում, 2018 թվականի հունիսին Մեթյու Վոնը հայտարարեց, որ մշակում է «Kingsman: The Great Game» անվամբ փրիքվելը, նշելով, որ սյուժեն տեղի է ունենում 1900-ականների սկզբին և ներկայացնելու է լրտեսական գործակալության ձևավորումը, և որ նախագիծը նկարահանվելու է «Kingsman 3» ֆիլմի հետ զուգահեռ[4][5]։ 2018 թվականի սեպտեմբերին հայտարարվել է, որ Ռեյֆ Ֆայնսը և Հարրիս Դիքինսոնը փիքվելում գլխավոր դերերն են խաղալու[6][7]։ 2018 թվականի նոյեմբերին պարզվեց, որ Դանիել Բրյուսը, Չարլզ Դենսը, Ռիս Իֆանսը և Մեթյու Գուդը միացել են ֆիլմի դերասանակն կազմին[8]։

2019 թվականի փետրվարին հաղորդվեց, որ Աարոն Թեյլոր-Ջոնսոնը, Ջեմմա Արթերթոնը, Թոմ Հոլանդերը, Ջիմոն Հոնսուն, Էլիսոն Սթեդմանը, Սթենլի Տուչին, Ռոբերտ Արամայոն և Նիլ Ջեքսոնը ֆիլմի նկարահանումների ընթացքում, որը սկսվել է ԱՄՆ-ում, միացել են դերասանական կազմին[9][10][11]։ 2019 թվականի ապրիլին հայտարարվել է, որ Ալեքսանդրա Մարիա Լարան միացել է ֆիլմի նկարահանումներին[12]։ 2019 թվականի մայիսին Ջոել Բասմանը միացել է ֆիլմի դերասանական կազմին[13]։ 2019 թվականի հունիսին «20th Century Fox»-ը հայտարարել է ֆիլմի նոր անվան (The King’s Man) և թողարկման նոր ամսաթվի մասին՝ առանց դերասանական կազմի և ավելացնելով Walt Disney Pictures-ը՝ որպես համատեղ արտադրող ընկերություն[14]։

Ֆիլմի նկարահանումներ խմբագրել

2019 թվականի ապրիլին որոշ տեսարաններ նկարահանվել են Թուրինում և Վենարիա Ռեալեում (Իտալիա), որոնք ձևավորվել են Հարավսլավիայի տեսքով[15]։

Մարքեթինգ խմբագրել

«The King's Man» ֆիլմի առաջին թիզեր թրեյլերը թողարկվել է 2019 թվականի հուլիսի 15-ին[16]։

Թողարկում խմբագրել

Ավելի վաղ ֆիլմը պետք է թողարկվեր 2019 թվականի նոյեմբերի 15-ին, այնուհետև թողարկումը հետաձգվել է մինչև 2020 թվականի փետրվարի 14-ը[14][17], սակայն, 2019 թվականի նոյեմբերին, ֆիլմի թողարկումը կրկին հետաձգվել է՝ մինչև 2020 թվականի սեպտեմբերի 28-ը[18]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. Box Office Mojo — 1999.
  3. film distribution certificate database
  4. «Kick-Ass Reboot and Kingsman Universe Coming from Matthew Vaughn's New Studio – EXCLUSIVE». Empire (անգլերեն). 2018 թ․ հունիսի 8. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 7-ին.
  5. ThatHashTagShow (2018 թ․ օգոստոսի 9). «EXCLUSIVE: Details on 'KINGSMAN 3'». That Hashtag Show (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 7-ին.
  6. Bamigboye, Baz (2018 թ․ սեպտեմբերի 27). «Exclusive: #RalphFiennes & ⁦@HarrisDickinson⁩ to star in #Kingsman:Untitled prequel set during WW1 .Third film in Kingsman franchise now in pre-production with #MatthewVaughn set to direct early part of 2019.pic.twitter.com/zxzIVO6NvH». @BazBam (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 7-ին.
  7. «WWI Era Prequel Movie 'Kingsman: The Great Game' Will Reportedly Star Ralph Fiennes and Harris Dickinson». GWW (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ սեպտեմբերի 28. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 7-ին.
  8. Sneider, Jeff (2018 թ․ նոյեմբերի 29). «Exclusive: 'Game of Thrones' Star Joins 'Kingsman' Prequel; Rhys Ifans in Talks». Collider (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 7-ին.
  9. Sneider, Jeff (2019 թ․ փետրվարի 8). «'Kingsman' Prequel: Matthew Vaughn Recruits 'Kick-Ass' Star Aaron Taylor-Johnson». Collider (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 7-ին.
  10. Wiseman, Andreas; Wiseman, Andreas (2019 թ․ փետրվարի 8). «'Kingsman' Prequel: Harris Dickinson, Gemma Arterton, Ralph Fiennes, Aaron Taylor-Johnson Among Confirmed Cast». Deadline (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 7-ին.
  11. Boucher, Geoff; Boucher, Geoff (2019 թ․ փետրվարի 22). «'Stargirl' Final Four: Amy Smart, Three Others Round Out DC Series Cast». Deadline (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 7-ին.
  12. Marc, Christopher. «EXCLUSIVE: 'Rush/Control' Actress Alexandra Maria Lara Joins The Cast of Matthew Vaughn's 'Kingsman: The Great Game' | HN Entertainment» (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 7-ին.
  13. Marc, Christopher. «EXCLUSIVE: 'Hanna/Papillon' Actor Joel Basman Is Another Addition To The Cast of Matthew Vaughn's 'Kingsman: The Great Game' | HN Entertainment» (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 7-ին.
  14. 14,0 14,1 «The 'Kingsman' prequel is now known as 'The King's Man'». EW.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 7-ին.
  15. «Al via a Torino le riprese del film che racconta le "origini" dei Kingsman». www.fctp.it. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 7-ին.
  16. «The King's Man Trailer & Poster Tease the Origins of the Kingsman». ScreenRant (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ հուլիսի 15. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 7-ին.
  17. «'Kingsman' Prequel Moves to Next February, Ryan Reynolds' 'Free Guy' Lands Summer 2020 Release». The Hollywood Reporter (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 7-ին.
  18. Crossan, Ash (2021 թ․ դեկտեմբերի 22). «Matthew Vaughn Interview: The King's Man». Screen Rant (անգլերեն). Վերցված է 2023 թ․ ապրիլի 11-ին.

Արտաքին հղումներ խմբագրել