The Karate Guard (Կարատեիստ պաշտպանը), «Թոմը և Ջերին» շարքի 163-րդ կարճամետրաժ դրվագն է, որը ցուցադրվել է 2005 թվականի սեպտեմբերի 27-ին, Cartoon Network ալիքով[1]։ Այս թողարկումը ստեղծվել է Warner Bros. ստուդիայում և «Թոմը և Ջերին» շարքի համահեղինակներից Ջոզեֆ Բարբերայի վերջին ստեղծագործությունը։

The Karate Guard
անգլ.՝ The Karate Guard
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
Ժանրմարտարվեստի մասին ֆիլմ, կինոկատակերգություն և ընտանեկան ֆիլմ
Շարքի մասն էԹոմն ու Ջերին
ՌեժիսորՋոզեֆ Բարբերա
ՍցենարիստՋոզեֆ Բարբերա և Իվաո Տակամոտո
ԵրաժշտությունՄայքլ Ջակինո
Երկիր ԱՄՆ
Լեզուանգլերեն
ԸնկերությունWarner Bros. Animation
ԴիստրիբյուտորWarner Home Video
Տևողություն8 րոպե
ՇարքԹոմն ու Ջերին
ՍիկվելԹոմ և Ջերի։ Մարդուկ-ջարդուկի պատմություն, Թոմ և Ջերի. Շերլոկ Հոլմս, Tom and Jerry and the Wizard of Oz? և The Tom and Jerry Show?
Թվական2005

Սյուժե խմբագրել

Թոմը հանկարծ արթնանում է իր տանը տիրող կողմնակի աղմուկից։ Պարզվում է, որ ձայները գալիս են Ջերիի բնից, որն զբաղվում է կարատեով։ Երբ Ջերին ավարտում է իր մարզումները, գալիս է նրա մարզիչը, և նրանք իրենց գործնական գիտելիքը կիրառում են կատվի վրա։ Առաջին անգամ նրանք ձախողվում են, սակայն մարզիչը ազդանշան է տալիս, և օգնության է գալիս սումոիստ Սփայքը։ Նրա օգնությամբ մրցակիցը բազմիցս հաղթում է հակառակորդին։

Իր թշնամուն պատժելու համար Թոմը զանգում է Բուտչին, որն իր ընկերների հետ պետք է վռնդի Սփայքին և բռնի Ջերիին։ Կատուներն անհաջող կրակում են Սփայքի վրա փեյնբոլի գնդակներով, սակայն վերջինս նրանց հաղթում է Թոմի օգնությամբ, որին դարձրել էր գնդակ։ Դրվագի վերջում Ջերին և շունը հեռուստացույց են նայում, և Թոմը կատարում է նրանց ցանկությունները։

Փաստեր խմբագրել

Այս դրվագը մուլտսերիալի վերջին սերիան է։ Մուլտսերիալը չի ցուցադրվել այն բանից հետո, երբ նկահարանվել է ամբողջական «Թոմը և Ջերին»։ Վերջին սերիայի էկրանավորումը եղել է ամերիկյան «Metro-Goldwyn-Mayer» ստուդիայում, ինչպես նախորդ` 1940-2001 թվականներին նկարահանված սերիաները։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «BCDB: The Karate Guard. Episode Profile» (անգլերեն). Big Cartoon DataBase. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 14-ին.

Արտաքին հղումներ խմբագրել