The Chainsmokers, ամերիկյան DJ/պրոդյուսեր դուո (դուետ), կազմված է 2 անդամներից ՝ Էնդրյու Թեգգարթ ( անգլ.՝ Andrew Taggart) և Ալեքս Փոլ (անգլ.՝ Alex Pall): Խումբը հասել է բեկման 2014 թ.-ին իրենց «Selfie» երգով, որը եղել է լավագույն թոփ 20 սինգլում՝ մի քանի երկրներում։ 2015 թ.-ին թողարկվել է «Bouquet» մինի ալբոմը, որտեղ «Roses» սինգլը հայտնվել է Միացյալ նահանգների «Billboard Hot 100»-ի լավագույն թոփ տասնյակում։ «Don't Let Me Down»-ն երգը դարձել է իրենց լավագույն թոփ 5 սինգլը և հաղթել Գրեմմի 59-րդ մրցանակաբաշխության արարողության ժամանակ, որպես լավագույն պարային երգ (անգլ.՝ Grammy Award for Best Dance Recording ), մինչդեռ «Closer»-ը դարձավ իրենց առաջին համար մեկ սինգլը չարթում։ Նրանք հաղթել են նաև «American Music Award»-ում և « iHeartRadio Music Awards»-ում։ Դուետի երկրորդ մինի ալբոմ՝ «Collage»-ը թողարկվել է 2016 թ.-ի նոյեմբերին, բաղկացած նախապես թողարկված մի քանի սինգլներից, իսկ իրենց դեբյուտային աուդիո ալբոմ՝ «Memories...Do Not Open»-ը թողարկվել է 2017 թ.-ի ապրիլին։

The Chainsmokers
Հիմնական տվյալներ
ԺանրերEDM
Գործունեություն2012
ԼեյբլColumbia Records
Կայքthechainsmokers.com
 The Chainsmokers Վիքիպահեստում

Անդամները խմբագրել

Ալեքս Փոլ խմբագրել

Ֆրանսիական ծագում ունեցող Ալեքսանդր (կրճատ՝ Ալեքս) Փոլը ծնվել է 1985 թ.-ի մայիսի 16-ին Վեստչեստեր շրջանում (անգլ.՝ Westchester County, ) (Նյու Յորք, ԱՄՆ)։ Նրա մայրը տնային տնտեսուհի է, իսկ հայրը արտ-դիլեր։

Էնդրյու Թեգգարթ խմբագրել

Էնդրյու Թեգգարթը ծնվել է 1989 թ.-ի դեկտեմբերի 31-ին։ Ունի շոտլանդական, իռլանդական, ֆրանս-կանադական ծագում և մեծացել է Մեյն նահանգի Ֆրիփորթ քաղաքում (անգլ.՝ Freeport, Maine): Մայրը ուսուցչուհի է, իսկ հայրը պրոթեզներ վաճառող։

Կարիերա խմբագրել

Խումբն ի սկզբանե կազմված է եղել Փոլից և նախկին դիջեյ՝ Ռեթ Բիքսլերից։ Խումբը ձևավորվել է որպես Էլեկտրոնային պարային երաժշտություն (անգլ.՝ EDM) դիջեյ դուո 2012 թ.-ին Նյու Յորք քաղաքում ՝ Ադամ Ալպերտի ղեկավարության ներքո։ Փոլը, ով մեծացել է դիջեյինգով ներկայացվել է Թեգգարթին Ալպերտի կողմից։ Փոլը ներկա է գտնվել Նյու Յորք համալսարանում (անգլ.՝ New York University) արվեստի պատմության և երաժշտական բիզնեսի համար։ Թեգգարթը ներկա է գտնվել Սիրաքյուսի համալսարանում (անգլ.՝ Syracuse University) և պրակտիկա է անցել «Interscope Records»-ում, մինչև նրանց երկուսի հանդիպելը։ Նա հետաքրքրված է եղել դիջեյինգով և թողարկել որոշ հեղինակային երգեր SoundCloud վեբ կայքում։ Թեգգարթը տեղեկացվում է ինչ-որ մեկի կողմից ով աշխատում էր Ալպերտի համար, որ դուոն, որը կառավարվում էր նրա կողմից, ունի ազատ տեղ՝ Բիքսլերի հեռանալուց հետո և հուշում նրան թողնել Մեյնը և գալ Նյու Յորք։ Նրանք սկսում են պատրաստել ռեմիքսեր ինդի (անգլ.՝ indie, indipendent(անկախ) բառի կրճատ տարբերակը) խմբերից։ 2012 թ.-ին նրանք համագործակցում են հնդիկ դերասանուհի Պրիանկա Չոպրայի հետ «Erase» սինգլի համար, որին հետևում է «The Rookie»-ին, որը թողարկվում է 2013 թ.-ի սկզբին։ Դուոյի առաջին կենդանի կատարումը եղել է բաց՝ Timeflies-ի համար, Terminal 5-ում 2014 թ.-ի սեպտեմբերին։ Սինգլ «Սելֆի»-ին թողարկվել է անվճար 2013 թ.-ի դեկտեմբերին։

Դիսկոգրաֆիա խմբագրել

Շրջագայություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «The Chainsmokers» հոդվածին։

http://www.2lin.cc/memories