The 69 Eyes (հայերեն՝ 69 աչք), անգլալեզու ռոք խումբ Ֆինլանդիայից, գոյություն ունի 1990 թվականից։ Երաժիշտները իրենց ուղղությունը կոչում են Գոթ'ն'Րոլլ։ Համարվում է աշխարհի ամենից հայտնի Գոթիկ-մետալ խմբերից մեկը։

The 69 Eyes
Ժանրերգոթիկ ռոք, հարդ ռոք, Գլեմ մետալ և sleaze rock?
Գործունեություն1989
ԼեյբլNuclear Blast, Caroline Records և Poko Rekords?
Կայք69eyes.com
 The 69 Eyes Վիքիպահեստում

Պատմություն[1] խմբագրել

Խումբը հիմնադրվել է 1990 թվականին Հելսինկի քաղաքում։ Խմբի առաջնելույթը Bump 'n' Grind ալբոմներ, որը արձակվել Gaga Goodies լեյբլի կողմից, բայց այդ ալբոմը մեծ ճանաչում չգտավ։ Խմբի հաջորդ երկու ալբոմները Motor City Resurrection և Savage Garden նույնպես չգտան շատ մեծ ճանաչում։

1997 թվականին The 69 Eyes-ի պրոդյուսեր դարձավ Տիմո Տոլկկի-ն։ Նրա առաջնորդության տակ խումբը ավելի լայնորեն հայտնիություն գտավ։ Wasting the Dawn ալբոմի վրա խումբը փոխեց իր հնչեղությունը դեպի Գոթիք-ռոք։

Խմբով հետաքրքրվեց Ջոննի Լի Մայկլսը, որը «Blessed Be» ալբոմի պրոդյուսսեր դարձավ։ Gothic Girl սինգլը նվաճել է Ոսկյա ստատուսը Ֆինլանդիայում և The 69 Eyes-ը սկսեցին տարբեր Գոթիք երաժշտության փառատոններում մասնակցել։ Ալբոմը ավելի հայտնի դարձնելու համար խումբը Գերմանիայով տուր անցկացրեց Paradise Lost խմբի հետ միասին։ Հաջորդ Paris Kills ալբոմը մի քանի շաբաթ առաջի տեղն էր գրավում Ֆինլանդիայի ամենից լավ վաճառվող ալբոմների չարտում։

Անցելով մեծ լեյբլ EMI Virgin Records-ը խումբը արձակեց իր ամենա հաջողակ ալբոմը «Devils» անունով։ Ալբոմը ու ալբոմից Lost Boys սինգլը դարձան ոսկլյա, իսկ Lost Boys երգի վրա հանվեց վիդեո-կլիպ, որի ռեժիսոր ներկայացավ Բեմ Մարջերան, որը նույնպես աշխատում էր HIM խմբի կլիպերի վրա։ Lost Boys կլիպը ընկավ MTV-ի անընդհատ ռոտացիայի մեջ։

2009 թվականին արձակվեց խմբի 9-րդ ալբոմը «Васк in Blood», տեքստերի մեջ խումբը վերադարձավ Վամպիռային թեմատիկային։

Եվրոպայի չարտերում «Back In Blood»-ը գրավեց 3 (Ֆինլանդիա) և 32 (Գերմանիա) տեղերը, Ամերիկայում 14 տեղը US Top New Artist Albums չարտում։ Ալբոմի հետ արձակվեցին ևս 2 սինգլ, կլիպերի ռեժիսսոր կրկին դարձավ Բեմ Մարջերան։

Սկավառակագրություն[2] խմբագրել

Ստուդիական ալբոմներ խմբագրել

  • Bump 'n' Grind (1992)
  • Motor City Resurrection (1994)
  • Savage Garden (1995)
  • Wrap Your Troubles in Dreams (1997)
  • Wasting the Dawn (1999)
  • Blessed Be (2000)
  • Paris Kills (2002)
  • Devils (2004)
  • Angels (2007)
  • Back in Blood (2009)
  • X (2012)

Խմբի անդամներ[3] խմբագրել

  • Յուրկի 69 (Յուրկի Պեկկա Էմիլ Լիննանկիվի) — վոկալ
  • Բեյզի (Պասի Յաասկելայնեն) — կիթառ
  • Տիմո-Տիմո (Տիմո Պիտկանեն) — կիթառ
  • Արչի (Արտո Վայնո Էնսիո Օյայառվի) — բաս-կիթառ
  • Յուսսի 69 (Յուսսի Հեյկի Տապիո Վուորի) — Հարվածային

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «The 69 Eyes» հոդվածին։