Քլիֆորդ Ժոզեֆ Հարիս կրտսեր (անգլ.՝ Clifford Joseph Harris Jr., սեպտեմբերի 25, 1980(1980-09-25)[1][2], Ատլանտա), ավելի հայտնի է որպես T.I. (նախկինում նաև T.I.P.), ամերիկացի ռեփեր, երաժշտական պրոդյուսեր և դերասան։ Նա իր երաժշտական կարիերան սկսել է 2001 թվականին՝ իր ընկերների հետ հիմնադրելով P$C խումբը։ Նույն տարվա հոկտեմբերի 9-ին նա թողարկել է իր «I'm Serious» կոչվող անհատական դեբյուտային ստուդիական ալբոմը։ 2003 թվականին T.I.-ը հիմնադրում է իր Grand Hustle Records սեփական ձայնագրման ստուդիան, իսկ նույն տարվա օգոստոսի 19-ին թողարկվում է նրա երկրորդ ստուդիական ալբոմը, որը կրում է «Trap Muzik» անվանումը։ Այդ ալբոմը նրան ավելի մեծ ճանաչում է տալիս և Billboard 200 ալբոմների հիթ շքերթում 4-րդ հորիզոնականն է զբաղեցնում։ 2004 թվականի նոյեմբերի 30-ին T.I.-ը թողարկում է իր «Urban Legend» կոչվող երրորդ ստուդիական ալբոմը, երկու տարի անց՝ 2006 թվականի մարտի 28-ին, նա թողարկում է «King» անվանումը կրող չորրորդ ստուդիական ալբոմը, որը գլխավորում է Billboard 200 հիթ շքերթը և առաջին շաբաթում գրանցում է կես միլիոնից ավել օրինակի վաճառք։ 2007 թվականի հուլիսի 3-ին թողարկվում է T.I.-ի հինգերորդ ստուդիական ալբոմը՝ «T.I. vs. T.I.P.»-ը, որը նույնպես որը գլխավորում է Billboard 200-ը և իր թողարկման առաջին շաբաթում ունենում է 468,000 օրինակի վաճառք։ 2008 թվականի սեպտեմբերի 26-ին «Paper Trail» ալբոմը թողարկվում է և դառնում է T.I.-ի վեցերորդ ստուդիական ալբոմը։ Այդ ալբոմը իր թողարկման առաջին երեք օրերի ընթացքում ավելի քան 357,000 օրինակ վաճառք է գրանցում Միացյալ Նահանգներում, իսկ այնուհետև գլխավորում է Billboard 200 ալբոմների հիթ շքերթը։

T.I.
T.I.-ը 2012 թվականի սեպտեմբերի 21-ին
Հիմնական տվյալներ
Ի ծնե անունՔլիֆորդ Ժոզեֆ Հարիս կրտսեր
Նաև հայտնի է որպեսTIP և T.I.P.
Ծնվել էսեպտեմբերի 25, 1980(1980-09-25)[1][2] (43 տարեկան)
Ատլանտա, Ջորջիա
Երկիր ԱՄՆ
ԺանրերՀիփ հոփ
ՄասնագիտությունՌեփեր, երաժշտական պրոդյուսեր, դերասան
ԳործիքներՎոկալ
Գործունեություն2000-ներկա
Լեյբլներկայիս`
Grand Hustle Records, Roc Nation, King Inc
նախկին`
Arista Records, Ghet-O-Vision, LaFace, Atlantic Records, Columbia Records
ԿապվածԻգի Ազալիա, Լիլ Ուեյն, Ջասթին Թիմբերլեյք, Ֆարել Վիլյամս, Յանգ Ջիզի, B.o.B, DJ Drama, P$C
ԱմուսինTameka Cottle?
Պարգևներ
Կայքtrapmuzik.com
 T.I. Վիքիպահեստում

2010 թվականի դեկտեմբերի 7-ին թողարկվում է նրա «No Mercy» կոչվող թվով յոթերորդ ստուդիական ալբոմը։ Այդ ալբոմը ի տարբերություն նախորդ ալբոմների, Billboard 200 մտավ 4-րդ հորիզոնականով և 159,000 օրինակ վաճառք ունեցավ։ Երկու տարի անց՝ 2012 թվականի հոկտեմբերի 18-ին, T.I.-ը թողարկվում է «Trouble Man: Heavy Is the Head» անվանումը կրող ութերորդ ստուդիական ալբոմը, որը թողարկման առաջին շաբաթում 179,000 օրինակ վաճառք է ունենում և Billboard 200 ալբոմների հիթ շքերթ է մտնում 2-րդ հորիզոնականով։ 2014 թվականի հոկտեմբերի 21-ին թողարկվել է «Paperwork» կոչվող նրա թվով իներորդ ստուդիական ալբոմը։ Այն առաջին շաբաթվա 80,000 օրինակ վաճառքով, Billboard 200-ում զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը։

T.I.-ը տասնյակ մրցանակների դափնեկիր է։ Նա բազմաթիվ անգամներ առաջադրված է եղել Գրեմմի մրցանակի, սակայն հաղթել 3 անգամ։

Վաղ կյանք խմբագրել

Քլիֆորդ Ժոզեֆ Հարիս կրտսերը ծնվել է 1980 թվականի սեպտեմբերի 25-ին Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքում, Քլիֆորդ «Բուդի» Հարիսի և Վիոլետա Մորգանի ընտանիքում[3][4]։ Նրա հայրը՝ Բուդի Հարիսը, տառապել է Ալցհայմերի հիվանդությամբ և մահացել է այդ հիվանդությունից[5]։ T.I.-ը սովորել է Դուգլասի ավագ դպրոցում, սակայն ավելի ուշ դուրս է եկել և կիսատ է թողել ուսումը։ Նա սկսել է ռեփ կարդալ 8 տարեկանից[6]։ Վաղ տարիքում T.I.-ը զբաղվել է թմրանյութերի ապօրինի վաճառքով, որի համար մի քանի անգամ ձերբակալվել է[7][8]։

Կարիերա խմբագրել

1996-2002: Կարիերայի սկիզբ և «I'm Serious» խմբագրել

1996 թվականին նա և Ատլանտացի ռեփեր Բիգ Քանթրի Քինգը դառնում են ընկերներ և միասին սկսում են միքսթեյպներ վաճառել։ Շուտով նա ծանոթանում է երաժշտական պրոդյուսեր Կավան Փրատերի հետ և ստորագրում է պայմանագիր նրա Ghet-O-Vision Entertainment ձայնագրման լեյբլի հետ[9]։ 1999 թվականին նա ստորագրում է պայմանագիր Arista Records և LaFace Records լեյբլների հետ, իսկ այնուհետև իր Tip բեմական կեղծանունը փոխում է T.I., քանի որ Arista Records լեյբլի հետ պայմանագիր ուներ ստորագրած նաև ռեփեր Q-Tip-ը[10]։

2001 թվականի հունիսին թողարկվում է T.I.-ի դեբյուտային սինգլը՝ «I'm Serious» երգը, որում իր մասնակցությունն ունի նաև ճամայկացի ռեգգի երաժիշտ Բեննի Մենը[11]։ Նույն տարվա հոկտեմբերի 9-ին Arista Records լեյբլի միջոցով թողարկվում է նրա դեբյուտային՝ «I'm Serious» ստուդիական ալբոմը[12]։ Ալբոմի ստեղծման աշխատանքներին մասնակցել են այնպիսի պրոդյուսերներ և ռեփերներ, ինչպիսիք են՝ The Neptunes դուետը, DJ Toomp-ը, Լիլ Ջոնը և այլք[13]։ Ալբոմը Billboard 200 հիթ շքերթում զբաղեցնում է ընդամենը 89-րդ հորիզոնականը և ունենում է ցածր վաճառք[14], որի պատճառով Arista Records-ը դադարեցնում է իր համագործակցությունը T.I.-ի հետ[15]։

2003-06: «Trap Muzik», «Urban Legend» և «King» խմբագրել

2003 թվականին նա հիմնադրում է իր Grand Hustle Entertainment ձայնագրման լեյբլը և սկսում է թողարկել միքսթեյպներ համագործակցությամբ DJ Drama-ի հետ[15]։ Շուտով T.I.-ը ստորագրում է պայմանագիր նաև Atlantic Records լեյբլի հետ[16]։ 2003 թվականի օգոստոսի 19-ին թողարկվում է T.I.-ի երկրորդ՝ «Trap Muzik» ալբոմը, որի «24s», «Be Easy», «Rubberband Man» և «Let's Get Away» սինգլները զբաղեցնում են հորիզոնականներ Billboard-ի հիթ շքերթներում։ Ալբոմը Billboard 200 հիթ շքերթում զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը և առաջին շաբաթում ունենում է 109,000 օրինակ վաճառք[17]։

 
T.I.-ը 2006 թվականի հուլիսի 23-ին Summer Jam փառատոնի ժամանակ:

2004 թվականի նոյեմբերի 30-ին թողարկվում է նրա «Urban Legend» կոչվող երրորդ ալբոմը[18], որը զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը Billboard 200-ում և ունենում է 193,000 օրինակի վաճառք առաջին շաբաթում[17]։ Ալբոմի «Bring Em Out» սինգլը զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը Billboard Hot 100 հիթ շքերթում և դառնում է նրա առաջին սինգլը, որ ընդգրկվում է այդ հիթ շքերթի տասնյակում[19]։ 2004 թվականին նա նաև իր մասնակցությունն է ունենում Destiny's Child խմբի «Soldier» երգում, որը զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը Billboard Hot 100-ում[20]։

Ռեփերի չորրորդ ալբոմը, որը կրում է «King» անվանումը, թողարկվում է 2006 թվականի մարտի 28-ին։ Թողարկման առաջին շաբաթում վաճառվելով 522,000 օրինակով, ալբոմը գլխավորում է Billboard 200 հիթ շքերթը[21]։ Ալբոմի «What You Know» սինգլը դառնում է հիթ և զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը Billboard Hot 100-ում[19]։ Այդ երգը նաև ստանում է Գրեմմի մրցանակ «Լավագույն ռեփ սոլո կատարում» անվանակարգում[22]։ 2006 թվականի մարտին էկրան է բարձրանում «Ատլանտա» (ATL) ֆիլմը, որի գլխավոր դերում հանդես է գալիս T.I.-ը[23]։ Նույն տարում նա իր մասնակցությունն ունենում երգիչ Ջասթին Թիմբերլեյքի «My Love» երգում, որը գլխավորել է Billboard Hot 100-ը[24]։ 2006-ի դեկտեմբերին Billboard Music Awards մրցանակաբաշխությունում նա նաև հաղթում է միանգամից 5 անվանակարգում, այդ թվում «Տարվա լավագույն ռեփ արտիստ» և «Տարվա ռեփ ալբոմ» («King»)[25]:

Սկավառակագրություն խմբագրել

Ստուդիական ալբոմներ խմբագրել

Անվանում Ալբոմի մանրամասներ
«I'm Serious»
  • Թողարկված։ Հոկտեմբերի 9, 2001
  • Լեյբլ։ Arista Records
  • Ֆորմատներ։ CD, LP, աուդիոկասետ, թվային ներբեռնում
«Trap Muzik»
  • Թողարկված։ Օգոստոսի 19, 2003
  • Լեյբլ։ Grand Hustle Records, Atlantic Records
  • Ֆորմատներ։ CD, LP, աուդիոկասետ, թվային ներբեռնում
«Urban Legend»
  • Թողարկված։ Նոյեմբերի 30, 2004
  • Լեյբլ։ Grand Hustle Records, Atlantic Records
  • Ֆորմատներ։ CD, LP, աուդիոկասետ, թվային ներբեռնում
«King»
  • Թողարկված։ Մարտի 28, 2006
  • Լեյբլ։ Grand Hustle Records, Atlantic Records
  • Ֆորմատներ։ CD, LP, թվային ներբեռնում
«T.I. vs. T.I.P.»
  • Թողարկված։ Հուլիսի 3, 2007
  • Լեյբլ։ Grand Hustle Records, Atlantic Records
  • Ֆորմատներ։ CD, LP, թվային ներբեռնում
«Paper Trail»
  • Թողարկված։ Նոյեմբերի 26, 2008
  • Լեյբլ։ Grand Hustle Records, Atlantic Records
  • Ֆորմատներ։ CD, LP, թվային ներբեռնում
«No Mercy»
  • Թողարկված։ Դեկտեմբերի 7, 2010
  • Լեյբլ։ Grand Hustle Records, Atlantic Records
  • Ֆորմատներ։ CD, LP, թվային ներբեռնում
«Trouble Man: Heavy Is the Head»
  • Թողարկված։ Դեկտեմբերի 18, 2012
  • Լեյբլ։ Grand Hustle Records, Atlantic Records
  • Ֆորմատներ։ CD, թվային ներբեռնում
«Paperwork»
  • Թողարկված։ Հոկտեմբերի 21, 2014
  • Լեյբլ։ Grand Hustle Records, Columbia Records
  • Ֆորմատներ։ CD, թվային ներբեռնում

Մինի ալբոմներ խմբագրել

Անվանում Ալբոմի մանրամասներ
«A King of Oneself»
  • Թողարկված։ Սեպտեմբերի 30, 2008
  • Լեյբլ։ Grand Hustle Records, Atlantic Records
  • Ֆորմատներ։ CD, թվային ներբեռնում
«Paper Trail: Case Closed»
  • Թողարկված։ Օգոստոսի 28, 2009
  • Լեյբլ։ Grand Hustle Records, Atlantic Records
  • Ֆորմատներ։ Թվային ներբեռնում
«Da' Nic»
  • Թողարկված։ Սեպտեմբերի 11, 2015
  • Լեյբլ։ Grand Hustle Records, Empire Distribution
  • Ֆորմատներ։ Թվային ներբեռնում
«Us or Else»
  • Թողարկված։ Սեպտեմբերի 23, 2016
  • Լեյբլ։ Grand Hustle Records, Roc Nation
  • Ֆորմատներ։ Թվային ներբեռնում

Միքսթեյպներ խմբագրել

Անվանում Ալբոմի մանրամասներ
«In da Streets»
(P$C-ի հետ)
  • Թողարկված։ 2002
  • Լեյբլ։ Ինքնուրույն թողարկած
  • Ֆորմատներ։ Թվային ներբեռնում
«In da Streets Part 2»
(P$C-ի հետ)
  • Թողարկված։ 2003
  • Լեյբլ։ Ինքնուրույն թողարկած
  • Ֆորմատներ։ Թվային ներբեռնում
«In da Streets Pt. 3»
(P$C-ի հետ)
  • Թողարկված։ 2003
  • Լեյբլ։ Ինքնուրույն թողարկած
  • Ֆորմատներ։ Թվային ներբեռնում
«Gangsta Grillz Meets T.I. & P$C In da Streets»
(P$C-ի հետ)
  • Թողարկված։ 2003
  • Լեյբլ։ Ինքնուրույն թողարկած
  • Ֆորմատներ։ Թվային ներբեռնում
«Down with the King»
  • Թողարկված։ 2004
  • Լեյբլ։ Ինքնուրույն թողարկած
  • Ֆորմատներ։ Թվային ներբեռնում
«The Leak»
  • Թողարկված։ Հունվարի 12, 2006
  • Լեյբլ։ Grand Hustle, The Aphilliates
  • Ֆորմատներ։ Թվային ներբեռնում
«A Year and a Day»
  • Թողարկված։ Մայիսի 31, 2009
  • Լեյբլ։ Grand Hustle, Hood Rich
  • Ֆորմատներ։ Թվային ներբեռնում
«Fuck A Mixtape»
  • Թողարկված։ Մայիսի 27, 2010
  • Լեյբլ։ Hood Rich, The Aphilliates
  • Ֆորմատներ։ Թվային ներբեռնում
«Fuck da City Up»
  • Թողարկված։ Հունվարի 1, 2012
  • Լեյբլ։ Grand Hustle
  • Ֆորմատներ։ Թվային ներբեռնում
«G.D.O.D. (Get Dough or Die)»
  • Թողարկված։ Մայիսի 7, 2013
  • Լեյբլ։ Grand Hustle
  • Ֆորմատներ։ Թվային ներբեռնում
«G.D.O.D. II»
  • Թողարկված։ Սեպտեմբերի 19, 2014
  • Լեյբլ։ Grand Hustle
  • Ֆորմատներ։ Թվային ներբեռնում
«#HGOE (Hustle Gang Over Errrrythang)»
  • Թողարկված։ Սեպտեմբերի 19, 2016
  • Լեյբլ։ Grand Hustle
  • Ֆորմատներ։ Թվային ներբեռնում

Ռեմիքս ալբոմներ խմբագրել

Անվանում Ալբոմի մանրամասներ
«Urban Legend: Chopped & Screwed»
(Փոլ Ուոլի հետ)
  • Թողարկված։ Նոյեմբերի 30, 2004
  • Լեյբլ։ Grand Hustle Records, Atlantic Records
  • Ֆորմատներ։ CD, թվային ներբեռնում

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 Internet Broadway Database — 2000.
  3. Kellman, Andy. «T.I. > Biography». Allmusic. Վերցված է 2015 թ․ մարտի 25-ին.
  4. Matarese, James A., Jr. (2009 թ․ հոկտեմբերի 17). «No Way to Treat a Lady». The Washington Post. Վերցված է 2015 թ․ մարտի 25-ին.{{cite news}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  5. «Hanging at Home with Tiny». Sister2Sister. 2010 թ․ ապրիլի 14. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 25-ին.
  6. «T.I. Net Worth». Gossip Magazines. 2014 թ․ դեկտեմբերի 26. Վերցված է 2015 թ․ մարտի 26-ին.
  7. «Hip-Hop Star & Actor T.I.». People. Time Inc. 2006 թ․ ապրիլի 24. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 25-ին.
  8. Strong, Samantha; Hutchinson, Bill (2009 թ․ մայիսի 12). «Rapper T.I. and Al Sharpton march in Harlem to stop gun violence». New York Daily News. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 25-ին.
  9. «Atlantic's Kawan Prather on T.I., losing Yelawolf and learning the industry». rollingout.com. 2013 թ․ սեպտեմբերի 17. Վերցված է 2015 թ․ մարտի 26-ին.
  10. Frankie Kelly and Ali Shaheed Muhammad (2014 թ․ հոկտեմբերի 21). «T.I.: 'We Make Music That Come From The Heart'». NPR Music. National Public Radio. Վերցված է 2015 թ․ մարտի 26-ին.
  11. «T.I. Says He Was An "Ignorant Nobody" When He Released "I'm Serious"». HipHopDX. 2014 թ․ հունիսի 27. Վերցված է 2015 թ․ մարտի 26-ին.
  12. «I'm Serious: T.I.: Music». Amazon. Վերցված է 2015 թ․ մարտի 26-ին.
  13. «I'm Serious - T.I. - Credits». AllMusic. Վերցված է 2015 թ․ մարտի 26-ին.
  14. «T.I. - Chart history». Billboard. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 26-ին.
  15. 15,0 15,1 Soren Baker (Մայիսի 12, 2005). "Taking the street route back" Los Angeles Times Վերցված է 2015 թ.
  16. «T.I. Claims Atlantic Records Dislikes His Family-Friendly Image». HipHopDX. 2013 թ․ օգոստոսի 2. Վերցված է 2015 թ․ մարտի 26-ին.
  17. 17,0 17,1 Hasty, Katie. «T.I. Rules As 'King' of Album Chart». Billboard. Nielsen Business Media. Վերցված է 2015 թ․ ապրիլի 9-ին.
  18. «T I - Urban Legend CD Album». Cduniverse.com. 2004 թ․ նոյեմբերի 30. Վերցված է 2015 թ․ ապրիլի 9-ին.
  19. 19,0 19,1 «T.I. - Chart history». Billboard. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 9-ին.
  20. «Destiny's Child - Chart history». Billboard. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 9-ին.
  21. «T.I. Rules As 'King' Of Album Chart». Billboard. Վերցված է 2015 թ․ հուլիսի 20-ին.
  22. «Complete list of 2007 Grammy winners». Pittsburgh Post-Gazette. Վերցված է 2015 թ․ հուլիսի 20-ին.
  23. «ATL». Entertainment Weekly. 2006 թ․ մարտի 29. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 20-ին.
  24. «Timberlake, T.I. Remain No. 1 With 'My Love'». Billboard. 2006 թ․ նոյեմբերի 9.
  25. «The 2006 Billboard Music Award Winners-More than any other music awards show, the Billboard Music Awards are determined by music fans». Billboard. Վերցված է 2015 թ․ հուլիսի 20-ին.

Արտաքին հղումներ խմբագրել