Stone Sour, ամերիկական ալտերնատիվ ռոք խումբ։ Խմբի հիմնադիրը Քոիր Թեյլորն է, ով հայտնի էր, որպես Սլիպկնոտ խմբի վոկալիստ, հիմանդիրներից է նաև թմբկահար Ջոել Էքմանը։ Խմբի անունը վերցված է ալկոհոլայինն կոկտեյլից, որը բաղկացած է վիսկիից, նարնջի հյութից և sour mix’а-ից։

Stone Sour
ԵրկիրԱՄՆ
ԺանրերԱլտերնատիվ մետալ
Ալտերնատիվ ռոք
Նյու Մետալ
Փոսթ-գրանջ
Հարդ ռոք
Գործունեություն2000 (2000)–այժմ
ԼեյբլRoadrunner Records
Sony BMG
Կայքstonesour.com
Անդամներ
Քորի Թեյլոր
Ջոշ Րենդ
Րոյ Մայորգա
Նախկին անդամներ
Ջոել Էքման
Շոն Էկոնոմակի
Ջոշ Ռութ
 Stone Sour Վիքիպահեստում

Խումբը երեք անգամ առաջադրվել է Գրեմմի մրցանակի։

Կենսագրություն խմբագրել

Հիմնադրում և վաղ տարիներ (1992-2000) խմբագրել

Խումբը հիմնադրվել է 1992 թվականին Քորի Թեյլորի և Ջոել Էքմանի կողմից։ Շուտով նրանց է միանում նրանց ընկերը՝ Շոն Էքոնոմակին։ Հայտնի չէ, թէ որքան ժամանակ է խումբը երգել ակումբներում, իսկ 1995 թվականին խմբին է միացել կիթառահար Ջեյմս Ռութը։ Խումբն արդեն սկսել էր ստեղծագործել, երբ 1997 թվականին Քոիրը խումբը միացրեց Slipknot խմբին։ Stone Sour-ը պաշտոնապես դադարում է հանդես գալ, մինչ 2000 թվականը, երբ Քորիի և Ջոշ Ռենդի ընկերը ցուցադրում է իր երգը։ Ռենդը ցուցադրեց իր ավելի վաղ կատարած աշխատանքկները՝ «Get Inside», «Orchids», «Idle Hands», որոնք հետագայում ներառվեցին առաջին ալբոմի մեջ։ Քորին և Ջոշը սկսեցի միասին աշխատել։ Կես տարվա աշխատանքից հետո, նրանք որոշեցին աշխատել նախկին կազմով։

Նրանք դեռ պետք է խմբին անուն ընտրեին։ Որոշել էին՝ Project X, Superego, Closure անունները, բայց վերջնական անունը դրաձավ՝ Stone Sour:

Stone Sour խմբի առաջին ալբոմ (2002-2004) խմբագրել

Խումբն առաջին ա;բոմը թողարկել է 2002 թվականի սկզբին, երբ «Bother» երգը դարձավ «Spiderman» ֆիլմի սաունթրեք[1]։ Ապա, օգոստոսի 23-ին խումբը թողարկել է ալբոմ՝ Stone Sour: Սկավառակը հայտնվեց Billboard Top 200 չարթերի 46-րդ տեղում[2], և թողարկման առաջին մեկ շաբաթում վաճառվել է 25 հազար օրինակով։ Մեկ տարի հետո ալբոմը դարձավ «ոսկե»[1], а его тираж достиг полумиллиона экземпляров. Синглы «Get Inside»[3] и «Inhale»[4], և նրա շրջանառությունը հասավ մեկ միլիոնի։ «Get Inside» և «Inhale» սինգլերը առաջադրվել են Գրեմմի մրցանակի համապատասխանաբար 2003 և 2004 թվականներին։ Խումբը սկսեց շրջագայություններ կատարել և մասնակցել Rock am Ring, Download և այլ փառատոների։

Come What(ever) May (2005–2007) խմբագրել

2005 թվականի դեկտեմբերին խումբը սկսում է երգեր գրել Come What(ever) May ալբոմի ստեղծման համար։ Պրոդյուսերը Նիկ Րեսկալենիքսն էր։ Այս անգամ խումբը լքեց Ջոել Էքմանը, հիվանդության պատճառով, որից էլ նա մահացավ (ուղեղի քաղցկեղ)։

Ջոելի թոխարեն խումբ մտավ բրազիլացի Րոյ Մայորգան (ex-Soulfly, ex-Sepultura), ով շատ հավանում էր խմբի առաջին ալբոմը։

Ապրիլին թողարկվել է ալբոմի առաջին երգն ու տեսահոլովակը՝ «Hell & Consequences», իսկ մայիսի 23-ին պաշտոնապես թողարկվեց սինգլը, որը ձայնագրվել է թմբկահար Godsmack-ի մասնակցությամբ։ Ավելի ուշ թողարկվել են՝ «Reborn», «Through Glass», Come What(ever) May երգերը և առաջադրվել Գրեմմի մրցանակի։ Օգոստոսի 1-ին ալբոմը հանվում է վաճառքի և գրեթե անմիջապես հայտնվում է Billboard-ի հինգերորդ տեղում։

Սեպտեմբերն խումբն ունեցել է շրջագայություն Ռուսաստանում։ 2006 թվականի հոկտեմբերի 17-ին տեղի են ունեցել մամուլի ասուլիսներ, բացառիկ հարցազրույցներ։ Հոկտեմբերի 18-ին նրանք ելույթ են ունեցել Լուժնիկի մարզադաշտում, RAMP 2006 խաղերի համար։ 2007 թվականի հունիսի 26-ին հատուկ խմբագրությունը թողարկեց Come What(ever) May, որը ներառում է կատարումներ և տեսահոլովակներ՝ «30/30-150», «Through Glass», «Sillyworld», «Made of Scars» և վեց երգ, որոնք ընդգրկված չէին առաջին ալբոմում։

Audio Secrecy և Շոնա Էկոնոմակի հեռանալը (2009–2011) խմբագրել

2008 թվականի նոյեմբերին Ջոշ Ռենդը խմբի կայքում թողել է հետևյալ հաղորդագրությունը՝

Մենք նախատեսում ենք սկսել մի նոր գործ, նախքան 2009 թվականի ալբոմի թողարկումը, 2010 թվականին մտնել ստուդիա և ամռանը թողարկել մեկ ուրշ ալբոմ։ Մենք բոլորս ունենք հեռանկարներ, որ այս անգամ երգերի գրմանը կմասնակցի Ռոյը (Roy Mayorga- հարվածային գործիքներ), մենք ունենք երգեր, գաղափարներ, որոնք հայտնի են մեզ բոլորիս, և ես կարծում են, որ մենք այս անգամ ավելի տարբերվող ալբոմ պետքէ թողարկենք Stone Sour!-ի պատմության մեջ[5]։

2010 թվականի փետրվարին խումբը սկսեց ձայնագրել մի նոր ալբոմ։ Նախատեսվում էր խմբի պրոդյուսեր լիներ՝ Րոբա Կավալոն[6]։ Audio Secrecy ալբոմը թողարկվել է սեպտեմբերի 7-ին, Roadrunner լեյբլով[7]։ 2010 թվականի հունիսի 10-ին թողարկվեց «Mission Statement» սինգլը։ 2010 թվականի հուլիսի 10-ին թողարկվել է մեկ այլ սինգլ՝ «Say You’ll Haunt Me»: Հուլիսի 27-ին ցուցադրվել է «Say You’ll Haunt Me» սինգլի տեսահոլովակը։ Տեսահոլովակը նվիրվում էի Փոլ Բրաունին[8]։ Նոյեմբերի 3-ին թողարկվեց «Digital (Did You Tell)» սինգլի տեսահոլովակը։ Դեկտեմբերի 15-ին ցուցադրվեց «Hesitate» երգի տեսահոլովակը։ Խումբը ունեցել է նաև համերգ, որը հետագայում կոչվել է՝ Live at Brighton:

Շոն Էկոնոմակը Stone Sour-ից հեռացավ 2011 թվականի ապրիլին «Avalanche Tour»-ի կեսից, անձնակազմի հետ խմդիրների պատճառով։ Նրան ժամանակավորապես փոխարինեց Ջեյսոն Քրիստրոֆերը, ով Sebastian Bach խմբի անդամ էր։ Մայիսի 4-ին խմբի կայքում պաշտոնապես հայտարարվեց, որ Շոնը լքել է Stone Sour:

House of Gold & Bones (2012–2014) խմբագրել

2011 թվականի մարտի 20-ին Քորի Թեյլորը իր Twitter-յան էջում գրել է, որ խումբը շուտով կսկսի աշխատել իրենց չորրորդ ալբոմի վրա[9]։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ալբոմը բաղկացած կլինի երկու մասից, որոնք հիմնաված են մի շաևք զավեշտալի գրքերի։ Մայիսի 3-ին Ջեյմսոն Ռութը ասել է, որ ալբոմի ձայնագրման աշխատանքներին մասնակցել է Րեյչալ Բոլանը (Skid Row)։ 2012 թվականի մարտի 27-ին խումբը ձայնագրում էր ալբոմի առաջին մասը՝ House of Gold and Bones, Sound Farm ստուդիայիում։ Նույն օրը Ֆեյսբուքի էջում, հայտնվեց «The Pessimist» երգը։ 2012 թվականի օգոստոսի 24-ին թողարկվեց երկրորդ սինգլը «Gone Sovereign/Absolute Zero»[10], իսկ հոկտեմբերի 12-ին ամբողջ House of Gold and Bones Part 1: Փետրվարի 12-ին թողարկվեց «Do Me a Favor» սինգլը[11][12]։ Ապրիլի 3-ին House of Gold and Bones Part 2 ալբոմը հասանելի դարձավ բոլորին։

O2 Academy-ին տված հարցազրույցում Ջոշ Ռենդը պատմեց, որ House of Gold & Bones-ի առաջին մասը ձայնագրվել է այլ ձևով։

Ջոշ Րենդը Stone Sour-ի պաշտոնական կայքում գրել էր, որ Ջոնի Չոուն կարող է մասնակցել խմբի հաջորդ շրջագայությանը[13]։

Ջեյմս Ռութի հեռանալը (2014-մեր օրեր) խմբագրել

2014 թվականի փետրվարին Ջեյմս Ռութը չկարողացավ մասնակցել խմբի ձմեռային շրջագայությանը, քանի որ նա ցանկանում էր ամբողջ ուժը տրամադրել Slipknot ալբոմի վրա։ Ռութն ասել է՝ «Ես այլևս այս խմբում չեմ։ Դա իմ որոշումը չէ։ Ես ուրախ չեմ»։ 2014 թվականի մայիսին խումբը Ֆեյսբուքյան էջում նշեց կիթառահարի հեռանալու մասին՝ «Լսեք այս պահին, Stone Sour-ը և Ռութը բաժանվեցին։ Մենք ուզում ենք ասելայլ լուրը մինչը Slipknot ալբոմի ավարտը, բայց մենք որոշեցինք ասել, և առաջ շարժվել։ Մենք հավատում ենք, որ ամեն ինչ լավ կլինի»։

Կազմ խմբագրել

Անդամներ խմբագրել

  • Քորի Թեյլոր - վոկալ, կիթառ (1992-1997, 2000-մեր օրեր)
  • Ջոշ Րենդ - կիթառ(1993, 2000-մեր օրեր), բաս-կիթառ (2000)
  • Ռոյ Մայորգա - հարվաշային գործիքներ (2006-մեր օրեր)

Նստաշրջանի մասնակիցներ խմբագրել

  • Մայք Փորթնոյ - հարվածային (2011)
  • Ջեյսոն Քրիստոֆեր - բաս-կիթառ (2011)
  • Ջոննի Չոու - բաս-կիթառ (2012-2014)
  • Քրիստիան Մարտուչի- կիթառ (2014)

Սանդղակ խմբագրել

Временная шкала խմբագրել

Սկավառակագրություն խմբագրել

  • Stone Sour (2002)
  • Come What(ever) May (2006)
  • Audio Secrecy (2010)
  • House of Gold and Bones Part 1 (2012)
  • House of Gold and Bones Part 2 (2013)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Album Charts & Awards». Allmusic.
  2. «Album Charts & Awards». Allmusic. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 18-ին.
  3. «Grammy Awards Nominees Announced!». Blabbermouth.net. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 13-ին.
  4. «Metallica, Evanescence Among Winners At 46th Annual Grammy Awards». Blabbermouth.net. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 13-ին.
  5. «Stone Sour выпустят новый альбом в 2010 году». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 13-ին.
  6. «Stone Sour привлекли к записи нового альбома продюсера Green Day». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 13-ին.
  7. «Stone Sour объявили название нового альбома». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 13-ին.
  8. Stone Sour — «Say You’ll Haunt Me» Video Premiere Արխիվացված 2016-03-04 Wayback Machine (չաշխատող հղում — պատմությունկրկնօրինակ)
  9. «BLABBERMOUTH.NET – STONE SOUR Begins 'Constructing' New Album». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 13-ին.
  10. «Scotty Mars Interview With Corey Taylor Part 2».
  11. «Corey Taylor Reveals Stone Sour's Elaborate Touring Plans + Latest on Slipknot's Next Album». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 26-ին.
  12. «Stone Sour to Release New Single from "House of Gold & Bones: Pt. 2"-101 WRIF - Detroit - Rocks the D». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 26-ին.
  13. {{cite web|url=https://hy-am.facebook.com/stonesour/posts/10151174078854578 |title=Dear Friends, I am... |publisher=Ֆեյսբուք |date= |accessdate=2012-10-23}}

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Stone Sour» հոդվածին։