Square Up (ոճավորված, որպես SQUARE UP), հարավկորեական Blackpink խմբի առաջին մինի ալբոմ։ Թողարկվել է 2018 թվականի հունիսի 15-ին YG Entertainment-ի կողմից[1]։ Ալբոմը հասանելի է երկու տարբերակներով. «BLACK» և «PINK»։ Ներառում է չորս սինգլ։ Ալբոմի առաջին սինգլը «Ddu-Du Ddu-Du»-ն է, իսկ երկրորդը՝ «Forever Young»-ը։ Երկրորդ թողարկումից հետո, Square Up ալբոմը հայտնվեց Gaon Albums հիթ շքերթի գագաթնակետին և Հարավային Կորեայում թողարկելուց 15 օր անց վաճառվեց ավելի քան 179 000 կրկնօրինակ։ Ալբոմը նաև հայտնվեց ամերիկյան Billboard 200-ում 40 համարի տակ՝ դառնալով Blackpink-ի ամենավաճառվող ալբոմը արևմտյան շուկայում, ինչպես նաև ամենաբարձր հիթ-շքերթը այսօրվա դրությամբ կանանց K-pop խմբերի մեջ[2]։

Square Up
Թողարկվածհունիսի 15, 2018
Ժանրքեյ փոփ
Լեզուկորեերեն
ԼեյբլYG Entertainment
ՊրոդյուսերՅան Հյոն Սոկ

Նախապատմություն և թողարկում խմբագրել

2018 թվականի ապրիլի 24-ին YG Entertainment-ի հիմնադիր Յան Խեն Սոկը SNS-ի միջոցով հայտնեց խմբի վերադարձի մասին, հայտարարելով, որ նհույն թվականի վերջին BlackPink-ը կվերադառնա նոր նյութով[3]։ Մայիսի 17-ին նա հայտնեց, որ խումբը կվերադառնա հունիսին[4]։ Մայիսի 25-ին նա հաստատեց ամսաթիվը՝ հունիսի 15, առաջին երգի՝ «As If It's Your Last» թողարկումից՝ 2017 թվականի հունիսի 22-ից մեկ տարի անց, և որ այն լինելու է մինի ալբոմ[5]։

Հունիսի 1-ին հրապարակվեց ալբոմի շարժվող պաստառը[6], իսկ հունիսի 5-ին ամբողջական երգերի ցանկը[7] և անհատական մասնակիցների շարժվող պաստառները։ Միարժամանակ, պաստառներում լսվում էին «Ddu-Du Ddu-Du» և «Forever Young» երգերից հատվածներ[8][9][10][11]։ Արդյունքում, հունիսի 12-ից 14-ը թողարկվեցին թիզեր պաստառները և ալբոմի մանրամասները[12][13][14]։

Հունիսի 14-ին BlackPink-ի յութուբյան և V Live-ի պաշտոնական ալիքում թողարկվեց թիզերը[15][16]։ Հունիսի 15-ին թողարկվեց ալբոմը և «Ddu-Du Ddu-Du»-ի տեսահոլովակը։

Առաջընթաց խմբագրել

 
BLACKPINK-ը SQUARE UP ալբոմի առաջընթացին ուղղված իվենթում, 2018 թվականի հունիսի 24

Հունիսի 15-ին օրվա երկրորդ կեսին BLACKPINK-ը ասուլիս անցկացրեց Square Up-ի թողարկման համար M-CUBE-ում, Sinsa Dong, Սեուլ[17]։ Այդ օրը, մինի ալբոմի թողարկումից մեկ ժամ առաջ, V LIVE Naver կայքում ցուցադրվեց հետհաշվարկի հատուկ թողարկում՝ BLACKPINK-ի հետ միասին, որտեղ քննարկվում էր նոր երաժշտությունը։ Այն հավաքեց ավելի քան 850 000 դիտորդ[18]։ Հունիսի 16-ին, «Blackpink Area», Square Up խանութը բացվեց երկրպագուների համար հենց այն վայրում, որտեղ 9 օրվա ընթացքում նկարահանվել է Blackpink House-ը[19]։ Հունիսի 23-ին, ալբոմի առաջխաղացման համար, խումբը որպես հյուր հայտնվեց Idol Room JTBC շոուին[20]։

BLACKPINK-ը հունիսի 16-ին և 17-ին ելույթներ ունեցավ Music Core և Inkigayo շոուերին իրենց սինգլներով: Գլխավոր սինգլը «DDU-DU DDU-DU»-ն էր, իսկ երկրորդը «Forever Young»-ը[21]։ Ինչպես նաև հետագա առաջընթացի համար ելույթներ ունեցան Կորեայի տարբեր երաժշտական ծրագրերում։ Հուլիսի 15-ին խումբը ավարտեց «DDU-DU DDU-DU» երգի համար տարվող առաջընթացը և սկսեց խթանել «Forever Young»-ը՝ որպես ալբոմի երկրորդ սինգլ, և ավարտեց իր յոթօրյա առաջընթացը օգոստոսի 5-ին Inkigayo-ում ելույթ ունենալուց հետո[22]։

Օգոստոսի 17-ին հայտարարվեց, որ «Blackpink Area» խանութը օգոստոսի 22-ից 26-ը կբացվի նաև Bok Gallery-ում, Ճապոնիայի Հարաջուկույի Takeshita Street-ում[23]։

Կոմերցիոն հաջողություն խմբագրել

Մինի ալբոնը գլխավորում էր Ճապոնական ամենշաբաթյա Oricon թվային հիթ շքերթը 3,915 ներբեռնումներով։ Առաջին սինգլը՝ «Ddu-Du Ddu-Du»-ն դարձավ կանանց k-pop խմբի ամենահաջողված հիթը։ 2018 թվականի հունիսի 21-ին Nielsen երաժշտական ընկերության տվյալներով, մեկ շաբաթվա ընթացքում վաճառված 12,4 միլիոն ամերիկյան հոսքերից և 7000 ներբեռնումներից գտնվում էր 55 համարի ներքո, ինչպես նաև 39 համարի ներքո ամերիկյան սթրիմինգային երգի թողարկումից հետո, որտեղ BLACKPINK-ը դարձավ առաջին K-pop խումբը։

Սինգլը եղել է նաև Billboard World Digital Songs-ի գագաթին, ինչը նրան դարձնում է հիթ-շքերթում թիվ մեկ երգերի ցանկում չորրորդ երգը։ Square Up-ը խմբին հնարավորություն տվեց թողարկել իրենց առաջին ձայնագրությունը ամերիկյան Billboard 200-ում, 14000 միավորով գտնվելով 40 համարի տակ, համարժեք ալբոմին։ Մինի ալբոմը նաև գլխավորել է Billboard World Albums հիթ շքերթներում։

Հարավային Կորեայում մինի ալբոմը գտնվել է առաջին տեղում Gaon Albums հիթ շքերթում, այն ժամանակ, երբ «DDU-DU DDU-DU»-ն գտնվում էր երրորդ տեղում Gaon թվային դիագրամում և առաջին տեղում Gaon ներբեռնումների 2018 թվականի հունիսի 10-ից 16-ի դիագրամում 31,072,049 թվային կետերով։ Նրա երկրորդ շաբաթում, «DDU-DU DDU-DU»-ն թվային ներբեռնումներում գրավել է առաջին տեղը, Gaon-ի հոսքային փոխանցումներում 85,411,467 թվային միավորներով։

Երգացանկ խմբագրել

# ԱնվանումՊրոդյուսերներ Տևողություն
1. «Ddu-Du Ddu-Du» (뚜두뚜두)
  • Teddy
  • 24
  • R.Tee
3:29
2. «Forever Young»  
  • Teddy
  • Future Bounce
  • R.Tee
3:57
3. «Really»  Choice37 3:17
4. «See U Later»  
  • R.Tee
  • 24
3:18
14:03

Հիթ-շքերթներ խմբագրել

Շաբաթական հիթ-շքերթ խմբագրել

Հիթ-շքերթ (2018) Դիրքերը հիթ-շքերթում
Ավստրալիա (ARIA)[24] 61
Austrian Albums (Ö3 Austria)[25] 26
Canadian Albums (Billboard)[26] 21
Ֆրանսիական ալբոմեր (SNEP) 125
Hungarian Albums (MAHASZ)[27] 28
Ճապոնական ալբոմներ (Oricon)[28] 11
Ճապոնական ալբոմներ (Billboard)[29] 8
Ճապոնիա (Oricon Digital Albums Chart)[30] 1
Հարավկորեական ալբոմներ (Gaon)[31] 1
Swiss Albums (Schweizer Hitparade)[32] 24
US Billboard 200[33] 40
US Digital Albums (Billboard)[34] 7
US Independent Albums (Billboard)[35] 4
US World Albums (Billboard)[36] 1

Տարեկան ամփոփիչ հիթ-շքերթ խմբագրել

Հիթ շքերթներ (2018) Դիրք
South Korean Albums (Gaon)[37] 21
US World Albums (Billboard)[38] 12

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

Տարեթիվ Մրցանակ Կատեգորիա Արդյունք Հղում
2018 10-րդ Melon Music Awards Տարվա ալբոմ Առաջադրված [39]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Herman, Tamar. «BlackPink Release 'Square Up' EP Fronted by Sharp-Shooting 'Ddu-Du Ddu-Du' Music Video». Billboard. Վերցված է 2018 թ․ հունիսի 15-ին.
  2. http://gaonchart.co.kr/main/section/chart/album.gaon?nationGbn=T&serviceGbn=&termGbn=month
  3. «이번엔 진짜 컴백..YG 양현석이 스포일러한 블랙핑크 6월 컴백(This time a real comeback.. YG Yang Hyun Suk spoiler Blackpink June comeback)». Daily Sports (korean). 2018 թ․ ապրիլի 24. Վերցված է 2018 թ․ հունիսի 5-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. «YG 양현석 "블랙핑크, 컴백초읽기..연말까지 접수할 것"(YG Yang Hyun-seok "Blackpink, Comeback Countdown.. should be accepted until the end of the year")language=korean». Osen. 2018 թ․ մայիսի 17. Վերցված է 2018 թ․ հունիսի 5-ին.
  5. «YG 양현석 "블랙핑크, 6월 15일 첫 미니앨범 발표..공백 길었다"(YG Yang Hyun Suk "Blackpink, June 15, the first mini album release)». Osen (korean). 2018 թ․ մայիսի 25. Վերցված է 2018 թ․ հունիսի 5-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. «BLACKPINK 初のミニアルバムを15日リリース(Releasing BLACKPINK's first mini album on 15th)». Yonhap News (japanese). 2018 թ․ հունիսի 1. Վերցված է 2018 թ․ հունիսի 5-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. «블랙핑크, 전곡 '테디 프로듀싱' 컴백…트랙리스트 공개(Blackpink, the whole song 'Teddy Producing' comeback... Track list public)». Osen (korean). Վերցված է 2018 թ․ հունիսի 5-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. «BLACKPINK - 'SQUARE UP' ROSÉ MOVING POSTER». BlackPink YouTube. 2018 թ․ հունիսի 6.
  9. «BLACKPINK - 'SQUARE UP' JISOO MOVING POSTER». BlackPink YouTube. 2018 թ․ հունիսի 7.
  10. «BLACKPINK - 'SQUARE UP' JENNIE MOVING POSTER». BlackPink YouTube. 2018 թ․ հունիսի 8.
  11. «BLACKPINK - 'SQUARE UP' LISA MOVING POSTER». BlackPink YouTube. 2018 թ․ հունիսի 9.
  12. «BLACKPINK - 'SQUARE UP' TEASER POSTER». YG Life. 2018 թ․ հունիսի 12. Վերցված է 2018 թ․ հունիսի 14-ին.
  13. «BLACKPINK - 'SQUARE UP' TEASER POSTER». YG Life. 2018 թ․ հունիսի 13. Վերցված է 2018 թ․ հունիսի 14-ին.
  14. «BLACKPINK - 1st MINI ALBUM 'SQUARE UP' D-DAY POSTER». YG Life. Վերցված է 2018 թ․ հունիսի 14-ին.
  15. «BLACKPINK - '뚜두뚜두 (DDU-DU DDU-DU)' M/V TEASER». BlackPink YouTube. 2018 թ․ հունիսի 14.
  16. «BLACKPINK - '뚜두뚜두 (DDU-DU DDU-DU)' M/V TEASER». V Live. 2018 թ․ հունիսի 14.
  17. Jeong, Kyoung-joon. «"블랙핑크, 더 세게! 더 멋있게!"…양현석 조언의 참의미("Blackpink, more hard! More cool!"... The true meaning of Yang HyunSuk'sadvice)». Osen (korean). Վերցված է 2018 թ․ հունիսի 15-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  18. Jeong, Jiwon. «"3억♥·85만 시청자"…블랙핑크, 글로벌 축하 속 화려한 컴백("300 million ♥, 85k viewers"... Blackpink, a colorful celebration in a global celebration». Osen. Վերցված է 2018 թ․ հունիսի 15-ին.
  19. «'컴백' 블랙핑크, 16일 '스퀘어 업' 콘셉트 팝업스토어 오픈('Comeback' Blackpink, 'Square Up' concept pop-up store opened on 16th)». Osen (korean). 2018 թ․ հունիսի 14.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  20. Jeong, Kang-seo. «블랙핑크, '아이돌룸' 완전체 출연확정..컴백 후 첫예능(Blackpink, 'Idol Room' complete cast confirmed .. After the first comeback)». Osen (korean). Վերցված է 2018 թ․ հունիսի 15-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  21. «블랙핑크, 일간차트 30일 연속 1위! 전무후무 대기록!». YG LIFE. Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
  22. «BLACKPINK Finalizes 7-Week Promotional Period… Set Milestone by Entering Billboard's Main Charts». YG LIFE. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 12-ին.
  23. «「BLACKPINK POPUP STORE」開催決定!». YGEX (ճապոներեն). 2018 թ․ օգոստոսի 17. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 19-ին.
  24. «ARIA Chart Watch #478». auspOp. 2018 թ․ հունիսի 23. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 23-ին.
  25. "Blackpink – Square Up" (in German). Austriancharts.at. Hung Medien. Retrieved June 28, 2018.
  26. «Xxxtentacion's Death Spurs Surge In Album Catalogue». FYIMusicNews. Վերցված է June 25, 2018-ին.
  27. "Top 40 album-, DVD- és válogatáslemez-lista – 2018. 25. hét" (in Hungarian). MAHASZ. LightMedia. Retrieved June 28, 2018.
  28. «Oricon Albums Chart». Oricon (ճապոներեն). Վերցված է 2019 թ․ մայիսի 2-ին.
  29. «Billboard Japan Hot Albums Charts». Billboard JAPAN (ճապոներեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 24-ին.
  30. «Oricon Albums Chart - June 25, 2018». Oricon (ճապոներեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 22-ին.
  31. «Gaon Album Chart – Week 25, 2018». Gaon Chart (կորեերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 28-ին.
  32. "Blackpink – Square Up". Swisscharts.com. Hung Medien. Retrieved June 27, 2018.
  33. "Blackpink – Chart history" Billboard 200 for Blackpink. Retrieved June 26, 2018.
  34. "– Chart history" Billboard Digital Albums for Blackpink. Retrieved June 30, 2018.
  35. "Blackpink – Chart history" Billboard Independent Albums for Blackpink. Retrieved June 26, 2018.
  36. "Blackpink – Chart history" Billboard World Albums for Blackpink. Retrieved June 26, 2018.
  37. «2018년 Album Chart». Gaon. Վերցված է 2019 թ․ հունվարի 12-ին.
  38. «Year-End Charts: World Albums». Billboard. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 5-ին.
  39. «Melon Popularity Award». Melon. 2016 թ․ դեկտեմբերի 17. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 17-ին.