«Square One»` hարավկորեական Blackpink գըրլ բենդի դեբյուտային սինգլային ալբոմը, որը թողարկվել է 2016 թվականի օգոստոսի 8-ին YG Entertainment և KT Music լեյբլների կողմից։ Ալբոմը պարունակում է երկու երգ՝ «Whistle» և «Boombayah»։ Երգերի հեղինակներն են Թեդդի Փակը, Bekuh BOOM-ը, Future Bounce-ը և B. I-ը iKON խմբից։ «Whistle» երգը թողարկումից հետո առաջին շաբաթվա ընթացքում զբաղեցրել է առաջին տեղը GAON թվային հիթ-շքերթում, իսկ «Boombayah»-ը գլխավորել Է Billboard World Digital Songs միջազգային հիթ-շքերթը[1][2]։

Square One
Թողարկվածօգոստոսի 8, 2016
Ժանրքեյ փոփ
Լեզուկորեերեն
ԼեյբլYG Entertainment
ՊրոդյուսերԹեդի Պակ

Տեղեկատվություն ալբոմի մասին խմբագրել

«Square One» ալբոմը վաճառքի է հանվել 2016 թվականի օգոստոսի 8-ին կորեական տարբեր երաժշտական պորտալներում և iTunes-ում[3][4]։

«Whistle» և «Boombayah» տեսահոլովակների ռեժիսորը Սո Հենսին է (նաև 2NE1 խմբի «I Am the Best» և Big Bang խմբի «Fantastic Baby» տեսահոլովակների ռեժիսոր)[5]։ Տեսահոլովակը հայտնվել է խմբի պաշտոնական ալիքում նաև օգոստոսի 8-ին[6][7]։ 5 օրվա ընթացքում տեսահոլովակները հավաքել են ավելի քան 10 մլն դիտում[8]. 2016 թվականի նոյեմբերին «Boombayah» տեսահոլովակը հավաքել է 59 միլիոն դիտում, «Whistle»-ը՝ 48 միլիոն։ Օգոստոսի 18-ին և 20-ին թողարկվել են վիդեոներ տեսահոլովակների պարերի հետ կապցված[9]։

Blackpink-ի դեբյուտային կենդանի ելույթը «Whistle»-ի և «Boombayah»-ի հետ կայացել է Inkigayo հեռուստահաղորդման եթերում (2016 թվականի օգոստոսի 14-ին)[10][11]։

Կոմպոզիցիաների ցանկ խմբագրել

Թվային ալբոմ[12]
# ԱնվանումՏեքստԵրաժշտությունԳործիքավորում Տևողություն
1. «Whistle» (휘파람)
  • Թեդի Փաք
  • Bekuh BOOM
  • IKON
  • B.I
  • Թեդի Փաք
  • Future Bounce
  • Bekuh BOOM
  • Teddy
  • Future Bounce
3:32
2. «Boombayah» (붐바야)
  • Թեդի Փաք
  • Bekuh BOOM
  • Թեդի Փաք
  • Bekuh BOOM
Թեդի Փաք 4:01
7:33

Վաճառք և չարթեր խմբագրել

«Whistle» երգը թողարկումից հետո առաջին շաբաթվա ընթացքում գլխավորել Է կորեական GAON թվային աղյուսակը, այդ ժամանակ կատարվել է 150747 ներբեռնում, մինչդեռ «Boombayah»-ը բարձրացել է այդ հիթ-շքերթի 7-րդ հորիզոնական[13][14][15]։

ԱՄՆ-ում «Boombayah» երգը 2016 թվականի օգոստոսի 27-ին գլխավորել Է Billboard World Digital Songs միջազգային հիթ-շքերթը, իսկ երգը «Whistle»-ը զբաղեցրել է 2-րդ տեղը։ Այդ ժամանակ օտարերկրյա ունկնդիրները երկու երգերի շուրջ 6 հազար ներբեռնումներ են կատարել[1][2][16]։

Քննադատություն խմբագրել

Billboard K-Town-ի գրախոսականում ասվում է, որ Blackpink-ը վերցրել է հիփ-հոփից լավագույնը և իր «ավագ ընկերների» ակումբային մոտիվները (Psy, Big Bang և 2NE1), դրանից հետո ստացել է նաև միջազգային հաջողություն։ «Boombayah» երգում լսվում է «հարվածային, էկզոտիկ բիտ» իսկ «Whistle» երգը «միավորում է բոցավառ երգն ու երիտասարդական հիփ-հոփը՝ դրամ-ն-բասի նվազագույն ավելացմամբ»[17]։ Rolling Stone հրատարակությունը Blackpink-ը ներառել է «10 նոր կատարողների ցուցակում, որոնց մասին պետք է իմանալ։ 2016 թվական, սեպտեմբեր»։ Blackpink-ը K-pop-ի և A-town-ի (Ատլանտայի) թրեփ երաժշտության կատարյալ համադրություն է, նրանց երգերը, հավանաբար, դուր կգան CL-ի, 2NE1-ի, Արիանա Գրանդեի և Fifth Harmony-ի երկրպագուներին[18]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «World Digital Songs : Aug 27, 2016 | Billboard Chart Archive». Billboard. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 18-ին.
  2. 2,0 2,1 «Blackpink's Major Debut: New K-Pop Girl Group Lands No. 1 & 2 on World Digital Songs Chart». Վերցված է 2016 թ․ օգոստոսի 18-ին.
  3. «앨범 정보>멜론». www.melon.com. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 18-ին.
  4. «Square One - Single by BLACKPINK on Apple Music». iTunes. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 18-ին.
  5. Chu, Yanchingsally (2016 թ․ օգոստոսի 5). «Blackpink Discloses the Teaser Image of its First Song 'Boombayah'». BNT News. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
  6. BLACKPINK (2016 թ․ օգոստոսի 8). «BLACKPINK - '휘파람'(WHISTLE) M/V». Վերցված է 2016 թ․ օգոստոսի 19-ին.
  7. BLACKPINK (2016 թ․ օգոստոսի 8). «BLACKPINK - '붐바야'(BOOMBAYAH) M/V». Վերցված է 2016 թ․ օգոստոսի 19-ին.
  8. «BLACKPINK's View Count For "BOOMBAYAH" Soars Past 10 Million Views». Naver. 2016 թ․ օգոստոսի 12. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 12-ին.
  9. BLACKPINK (2016-08-18), BLACKPINK - '휘파람(WHISTLE)' DANCE PRACTICE VIDEO, Վերցված է 2016-08-19-ին
  10. «BLACKPINK - '휘파람'(WHISTLE) 0814 SBS Inkigayo». 2016 թ․ օգոստոսի 14. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 18-ին.
  11. «BLACKPINK - '붐바야(BOOMBAYAH)' 0814 SBS Inkigayo». 2016 թ․ օգոստոսի 14. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 18-ին.
  12. «Square One» (կորեերեն). Melon. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 18-ին.
  13. «국내 대표 음악 차트 가온차트!». gaonchart.co.kr. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 18-ին.
  14. «국내 대표 음악 차트 가온차트!». gaonchart.co.kr. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 18-ին.
  15. «국내 대표 음악 차트 가온차트!». gaonchart.co.kr. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 18-ին.
  16. «World Digital Songs : Sep 03, 2016 | Billboard Chart Archive». Billboard. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 25-ին.
  17. Benjamin, Jeff (2016 թ․ օգոստոսի 16). «Blackpink's Major Debut: New K-Pop Girl Group Lands No. 1 & 2 on World Digital Songs Chart». Billboard. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 16-ին.
  18. Spanos, Brittany (2016 թ․ սեպտեմբերի 14). «10 New Artists You Need to Know: September 2016 – Blackpink, Noname, Dua Lipa, Young M.A and more». Rolling Stone. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 15-ին.