Songs of Innocence (հայերեն՝ Անմեղության խաղեր), իռլանդական U2 խմբի 13-րդ ալբոմը, ներկայացվել է 2014 թվականի սեպտեմբերի 9-ին Apple Inc. կոնֆերանսի ժամանակ, հենց նույն օրն էլ ալբոմը հասանելի է դարձել iTunes օնլայն խանութում անվճար ներբեռնելու համար։ Կոնֆերանսի ժամանակ խումբը կատարել է նոր երգերից մեկը՝ «The Miracle (of Joey Ramone)»-ը[1]։

Songs of Innocence
U2-ի ստուդիային ալբոմ
Թողարկված2014 թվականի սեպտեմբերի 9
Ձայնագրված2009-2014 թվականների
ԺանրՌոք
Տևողություն48:11
Լեզուանգլերեն
ԼեյբլIsland, Interscope
ՊրոդյուսերԴենջեր Մաուս,
Փոլ Եփվորթ,
Ռայան Թեդդեր,
Ֆլուդ
U2-ի ալբոմների ժամանակագրություն
No Line on the Horizon (2009) Songs_of_Innocence (2014)

Թիմ Կուկի խոսքերով՝ դա ալբոմի ամենամեծ միաժամանակյա թողարկումն է։ Այն կարող էին ներբեռնել iTunes-ի ավելի քան 500 միլիոն օգտատերեր (այն հասանելի է 119 երկրներում)։ Այն նաև հասանելի է iTunes Radio և Beats Music ծառայություններում[2]։

Մինչև 2014 թվականի հոկտեմբերի 13-ը ալբոմը տարածվել է անվճար Apple ընկերությա միջոցով, սակայն դրանից հետո թողարկվել է կրիչների վրա։

Ալբոմի անվանումը համարվում է Ուլիամ Բլեյքի «Songs of Innocence and of Experience» քնարերգության վկայակոչումը։

Ոչ հեռու ապագայում խումբը պատրաստվում է թողարկել ևս մեկ ալբոմ։ «Եթե ձեզ դուր է եկել «Songs Of Innocence» սկավառակը, ապա մնացեք մեզ հետ «Songs Of Experience»-ի համար։ Այդ սկավառակը շուտով պատրաստ կլինի», ասել է Բոնոն իր հարցազրույցներից մեկում[3]։

Դրդապատճառ խմբագրել

Apple-ի կոնֆերանսից մեկ օր առաջ Բոնոն հարցազրույց է տվել Գաս Ուեններին «Rolling Stone» ամսագրից։ «Մենք ցանկանում էինք ստեղծել շատ անձնական ալբոմ։ Մենք փորձեցինք հասկանալ՝ ինչու էինք ցանկացել խումբ դառնալ, զբաղվել ներխմբային հարաբերություններով, մեր ընկերությամբ, անձնական կյանքով, սիրով, մեր ընտանիքներով։ Ամբողջ ալբոմը նվիրված է մեր առաջին բացահայտմանը, առաջին ճանապարհորդությանն աշխարհագրական, հոգեկան և սեքսուալ ծրագրում։ Եվ դա դժվար եղավ։ Սակայն մենք արեցինք դա։ Մենք տեղափոխվեցինք թերզարգացած տարածություն»[4]։

Խումբն աշխատել է սկավառակի թողարկման համար պրոդյուսեր Բրայան Բերթոնի հետ՝ ավելի հայտնի որպես Danger Mouse։ Խմբի կիթառահար Էջը նշում է, որ սկավառակի մեջ իր ավանդն է ներդրել Ջիմմի Այովինը։ Նա մեզ խորհուրդ տվեց երաժիշտների, ում ավելի խորն է պետք քանդել։ Որպեսզի մտնի անհրաժեշտ հոգեվիճակի մեջ, Բոնոն սկսեց գրել երգեր իր ծանր դուբլինյան մանկության և երաժշտության մասին, որը փոխել է իր կյանքը։ Հիմնականում այն եղել են The Clash և Ramones խմբերը[5]։

Բոնոն նաև նշում է, որ իրենք թեմատիկայով ցանկացել են մոտ լինել The beatles կամ The Rolling Stones խմբին։

Ալբոմի ամենալավատեսական երգը California (Therе Is No End To Love)-ն է։ Ըստ Բոնոյի խոսքերի՝ այդ երգը պատմում է իրենց առաջին այցելության մասին Լոս Անջելես։

Ամենամռայլ երգը հանդիսանում է Raised by Wolves-ը, որը պատմում է Դուբլինում ավտոմեքենաների գիշերային ռմբակոծություների մասին։

Երգերի ցանկ խմբագրել

Բոլոր երգերի տեքստերի հեղինակն է Բոնոն և Էջը, բոլոր երգերի հեղինակն է՝ U2։

# Անվանումպրոդյուսերներ Տևողություն
1. «The Miracle (of Joey Ramone)»  Դենջեր Մաուս, Փոլ Էպվորտ, Ռայան Թեդդեր 4:16
2. «Every Breaking Wave»  Դենջեր Մաուս, Ռայան ԹեդդերԴեկլան 4:13
3. «California (There is No End to Love)»  Գեֆֆնի, Էպվորտ, Մաուս 4:00
4. «Song for Someone»  Թեդլեր, Մարկ Էլլիս 3:47
5. «Iris (Hold Me Close)»  Էպորտ, Թեդդեր, Մաուս 5:20
6. «Volcano»  Գեֆֆնի, Էպֆորտ 3:15
7. «Raised by Wolves»  Գեֆֆնի, Մաուս 4:06
8. «Cedarwood Road»  Մաուս, Էպֆորտ 4:26
9. «Sleep Like a Baby Tonight»  Մաուս 5:02
10. «This Is Where You Can Reach Me Now»  Մաուս 5:06
11. «The Troubles»  Մաուս, Գեֆֆնի 4:46
48:11

Մրցանակներ խմբագրել

Rolling Stones ամսագիրը Songs of Innocence ալբոմը առաջինն է համարել 2014 թվականի լավագույն 50 ալբոմների շարքում[6]։

Ձայնագրությա մասնակիցներ խմբագրել

U2

  • Բոնո՝ վոկալ, ստեղնաշարային գործիքներ (1,3,4,5,7,9,10,11 երգեր), կիթառ (1,6,9), դուլցիմեր (2)
  • Էջ՝ կիթառ, բեք վոկալ, ստեղնաշարային գործիքներ, երաժշտական ծրագրավորում
  • Ադամ Քլեյթոն՝ բաս-կիթառ, ստեղնաշարային գործիքներ
  • Լարի Մալլեն՝ հարվածային գործիքներ, բեք վոկալ

Հիթ շքերթներ խմբագրել

Ալբոմը սկսել է բրիտանական չարտի 6-րդ հորիզոնականից, որն ամենացածր ցուցանիշն էր իռլանդացիների համար իրենց կարիերայի 33 տարիներում։ Մեկ շաբաթ անց՝ ալբոմի սկավառակների թողարկումից հետո, աշխարհում գնել էին ընդամենը 25 հազար օրինակ։

Չարտ (2014) Հորիզոնական
  Ավստրալիա 7
  Ավստրիա 2
  Բրազիլիա 7
  Կանադա 5
  Խորվաթիա 1
  Չեխիա 1
  Դանիա 1
  Ֆինլանդիա 10
  Ֆրանսիա 1
  Գերմանիա 2
  Հունաստան 2
  Հունգարիա 13
  Իռլանդիա 2
  Իտալիա 1
  Նոր Զելանդիա 6
  Նորվեգիա 6
  Լեհաստան 1
  Շոտլանդիա 4
  Իսպանիա 1
  Շվեդիա 2
  Շվեյցարիա 3
  Միացյալ Թագավորություն 6
  ԱՄՆ, Բիլլբորդ 200 9
  ԱՄՆ, Թոփ ալտերնատիվ ալբոմներ 1
  ԱՄՆ, Թոփ ռոք ալբոմներ 2
  ԱՄՆ, Թոփ ճաշակ ձևավորող ալբոմներ 1

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Գորդոն Ջերեմի». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 7-ին.
  2. Ուղիղ հեռարձակումը lenta.ru-ում
  3. Բոնոն բացահայտում է ալբոմի մանրամասները
  4. «Rolling Stone» ամսագիր
  5. բոնոյի հայտարարությունը
  6. 2014 թվականի լավագույն 50 ալբոմները