Skillet - Խումբը ձևավորվել է 1996 թվականին` Միացյալ Նահանգներում։ Անդամներն են` Ջոն Կուպեր (վոկալ, Բաս-կիթառ), Կորեյ Կուպեր (Ռիթմիկ կիթառ, Սինթեզ, վոկալ), Ջեն Լեդջեր Հարվածային գործիքներ (Հարվածային գործիքներ, վոկալ), Սեթ Մրիսոն (Կիթառ

Skillet
Ժանրերալտերնատիվ ռոք, հարդ ռոք, ալտերնատիվ մետալ, Ինդաստրիալ մետալ, Փոսթ-գրանջ, սիմֆոնիկ մետալ և Նու մետալ
Գործունեություն1996
ԼեյբլAtlantic Records և Ardent Records?
Կայքskillet.com
 Skillet (band) Վիքիպահեստում

Խումբը թողարկել է ութ ալբոմ՝

  1. Skillet
  2. Hey You, I Love Your Soul,
  3. Invincible
  4. Alien Youth
  5. Ardent Records
  6. Collide
  7. Comatose
  8. Awake,

«Skillet» խումբը երկու անգամ արժանացել է Գրեմմիի։

Ստեղծման օրից խումբը կրել է բազմաթիվ փոփոխություններ՝ թողնելեվ Ջոն Կուպերին՝ որպես մնացած խմբի միակ հին անդամ։ Խմբի վաճառված երաժշտական ալբոմների թիվը անցնում է երկու միլիոնը։

Սկզբնական շրջանում անդամները երկուսն էին՝ «Seraph» խմբի նախկին վոկալիստ Ջոն Կուպերը. և Քեն Սթեյրստը։ Շուտով նրանց միացավ նաև Թրեյ Մկքլիուրկինը՝ որպես ժամանակավոր թմբկահար։

Շուտով խումբը թողարկեց ալբոմ՝ «Skillet» անվամբ։ Ինչու հենց skillet. այդ շրջանում խումբը շրջագայում էր Միացյալ Նահանգներում, և նրանց պետք էր գրավիչ անվանում՝ ինչն էլ պատճառ դարձավ կոչելու «Skillet»: Խմբի անդամները իրենց անվանը լուրջ չէին վերաբերվում, իսկ հիմնադիր Ջոն Կուպերը ասել է, որ իրեն մինչև հիմա էլ դուր չի գալիս այդ անվանումը։

Խմբի երկրորդ ալբոմը՝ թողարկված 1998ապրիլին` կոչվում էր Hey You, I Love Your Soul: Ալբոմի թողարկումից անմիջապես հետո, խմբին է միանում Ջոն Կուպերի կինը` Քորեյը։

Որոշ ժամանակ անց, Սկսում են ձայնագրել երրորդ ալբոմը, այդ ժամանակ Սթեյրսը անսպասելի լքում է խումբը, իսկ նրա փոխարեն խմբին է միանում Քևին Հոլանդը (կիթառահար)։

Չորրորդ՝ Invincible ալբոմից հետո լքեց Skillet-ին, և նրա տեղը զբաղեցրեց Լորյա Պետերսը։ 2000 թվականին լույս տեսավ խմբի չորրորդ ալբոմը՝ Alien Youth: Ալբոմի թողարկվելուց հետո Հոլանդը լքում է խումբը, իսկ Բեն Կասիկան զբաղեցնում նրա տեղը։ 2003 թվականին լույս է տեսնում խմբի Ardent Records ալբոմը։

2006 թվականի հոկտեմբերի 26֊-ին լույս տեսավ Skillet-ի Comatose ալբոմը։

2008 թվականի հունվարին խումբը հայտարարեց, որ իրենց թմբկահար Լորի Պետերսը հեռանում է խմբից, նրան հաջորդում է Ջեն Լեդջերը։

2008֊ հոկտեմբերին լույս տեսավ Awake, ալբոմը։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Skillet» հոդվածին։