Skam

նորվեգական հեռուստասերիալ

«Skam» (նոր․՝ Skam, թարգմ․՝ «Ամոթ»), նորվեգական հեռուստասերիալ, որը պատմում է Հարթվիգ Նիսսեն[1] դպրոցում սովորող պատանիների մասին։ Առաջին սերիան թողարկվել է 2015 թվականի սեպտեմբերի 25-ին NRK[2] կայքում։ Յուրաքանչյուր եթերաշրջանի իրադարձությունները պատմվում են տվյալ եթերաշրջանի գլխավոր հերոսի անունից։

Skam
Изображение логотипа
Ժանրհեռուստադրամա և youth series?
ՍտեղծողՅուլյա Անդեմ
Երկիր Նորվեգիա
Լեզունորվեգերեն
ՌեժիսորՅուլյա Անդեմ
Գլխավոր
դերերում
Թարյեյ Սանդվիկ Մու, Յուսեֆինե Ֆրիդա Փեթերսեն, Lisa Teige?, Iman Meskini?, Ulrikke Falch? և Հենրիկ Հոլմ
ՊրոդյուսերՄարիաննա Ֆուրվոլդ-Բոլանդ
ՍցենարիստՅուլյա Անդեմ
ԵրաժշտությունՔրիստիան Վիբե
Պատմվածքի վայրՕսլո
Եթերաշրջանների քանակ4
Սերիաների քանակ43
Էկրաններին էսեպտեմբերի 25, 2015-ից հունիսի 24, 2017
ՀեռուստաալիքNRK3?
Պարգևներ
Պաշտոնական կայքէջ
Օսլոյի Հարթվիգ Նիսսեն դպրոց

Հեռուստասերիալը կարճ ժամանակում դարձել է հայտնի Նորվեգիայում և նրա սահմաններից դուրս։ Յուրաքանչյուր սերիա դիտում են 200 հազարից ավել մարդ։

Սյուժե խմբագրել

Հեռուստասերիալը պատմում է Հարթվիգ Նիսսեն դպրոցի աշակերտների կյանքի մասին։ Սերիալում բարձրաձայնվում են պատանիներին հուզող բազմաթիվ հարցեր։ Առաջին եթերաշրջանի գլխավոր հերոսուհին Էվան է։ Այս եթերաշրջանում պատմվում է նրա և իր ընկերոջ` Յունասի հարաբերությունների մասին, ինչպես նաև Էվայի նոր ընկերների։ Երկրորդ եթերաշրջանի գլխավոր հերոսուին Նուռան է։ Այստեղ ավելի մանրամասն է նկարագրվում Նուռայի կյանքը, որն Էվայի մտերիմ ընկերուհիներից էր։ Ընթացք է տրվում Նուռայի և Վիլիամի հարաբերություններին։ Երրորդ եթերաշրջանի գլխավոր հերոսը Իսակն է։ Նա փորձում է հասկանալ ինքն իրեն։

Դերերում խմբագրել

Դերասան Կերպար
Լիսա Տեյգե Էվա Կվիգ Մուն
Յուսեֆինե Ֆրիդա Փեթերսեն Նուռա Ամալիա Սատրե
Թարյեյ Սանդվիկ Մու Իսակ Վալտերսեն
Մարլոն Լանգդելեն Յունաս Նոա Վասքես
Ուլրիկե Ֆալչ Վիլդե Հելլերուդ Լինն
Ինա Սվենիննգդալ Քրիս Բերգ
Հենրիկ Հոլմ Էվան Բեկ Նայշեմ
Թոմաս Հեյնես Վիլիամ Մագնուսսոն
Հերման Թոմերաս Քրիստոֆեր (Քրիս) Շիսթադ

Դրվագներ խմբագրել

1-ին եթերաշրջան խմբագրել

Եվան առաջին եթերաշրջանի կենտրոնական հերոսուհին է։ Գործողությունները տեղի են ունենում 2015 թվականի աշնանը։

# Անվանում Ամսաթիվ
11"նորվ.՝ Du ser ut som en slut (Դու քեզ պոռնիկի պես ես պահում)"սեպտեմբերի 25, 2015
Եվայի մոտ ավագ դասարանում ուսուցման տարիներն են սկսվում։ Նա շփվում է միայն իր ընկեր Յունուսի և նրա լավագույն ընկեր Իսակի հետ, քանի որ վիճել է իր ընկերուհիներ Ինգրիդի և Սարայի հետ։
22"նորվ.՝ Jonas, dette er helt dust (Յունաս, դա բացարձակ հիմարություն է)"նոյեմբերի 2, 2015
Եվան, Յունասն ու Իսակը մեկնում են ուղևորության դեպի լքված տնակ։ Եվան նյարդայնանում է, քանի որ Յունասը հրավիրել է ընկերներին։
33"նորվ.՝ Vi er de største loserne på skolen (Մենք դպրոցի ամենաէպիկական ձախողակներն ենք)"հոկտեմբերի 9, 2015
Վերադառնալով դպրոց` Եվան ավելի մոտիկից է ծանոթանում Նուրայի հետ։ Նրանք միավորվում են Սանայի, Քրիսի և Վիլդայի հետ, որպեսզի միևնույն ավարտական ավտոբուսում լինեն։
44"նորվ.՝ Go for it din lille slut (Արա դա, փոքրիկ պոռնիկ)"հոկտեմբերի 16, 2015
Սանան և Վիլդան համոզում են Եվային ծանոթանալ Քրիստոֆերի հետ, որպեսզի հայտնվեն երրորդ կուրսի ուսանողների երեկույթին։ Վիլդան էլ իր հերթին երազում է ծանոթանալ Ուիլիամի՝ դպրոցի ամենահայտնի տղայի հետ։
55"նորվ.՝ Hva er det som gjør deg kåt? (Ի՞նչն է քեզ ակտիվացնում)"հոկտեմբերի 23, 2015
Եվան Յունուսին հրավիրում է իր տուն՝ մոր հետ ընթրիքի։ Վիլդան սիրահարվում է Ուիլիամին։ Աղջիկները գալիս են դպրոցական բուժքրոջ մոտ հակաբեղմնավորիչ միջոցներ ստանալու համար։
66"նորվ.՝ Man vet når gutter lyver (Յուրաքանչյուրտ գիտի, թե երբ են տղաները ստում)"հոկտեմբերի 30, 2015
Էվան Յունուսին կասկածում է իր նախկին լավագույն ընկերուհի Ինգրիդի հետ դավաճանելու մեջ։ Նա փորձում է ինչ-որ բան իմանալ Իսակից։ Հոլոուին-երեկույթի ժամանակ Էվան և Ինգրիդը վիճում են։ Վշտացած Էվան համբուրվում է Քրիստոֆերի հետ։
77"նորվ.՝ Tenker alltid det er meg det er noe gale med (Ես միշտ մտածում եմ, որ ինձ հետ մի բան այն չէ)"նոյեմբերի 13, 2015
Էվայի մոտ առաջանում է մեղքի զգացողություն Քրիստոֆերի հետ համբույրի պատճառով։ Նա խորհուրդ է հարցնում Իսակից։ Նուրան Վիլդային ասում է, որ պետք է մոռանալ Ուիլյամին։
88"նորվ.՝ Hele skolen hater meg (Ամբողջ դպրոցն ինձ ատում է)"նոյեմբերի 20, 2015
Ամբողջ դպրոցն իմանում է, որ Էվան համբուրվել է Քրիստոֆերի հետ։ Նրա պատճառով մյուս աղջիկներն ընկնում են «սև ցուցակ»։ Ուիլյամը սկսում է հետաքրքրվել Նուրայով։
99"նորվ.՝ Man er det man gjør (Դու այն ես, ինչ անում ես)"նոյեմբերի 27, 2015
Էվան սպառնալիքներով լեցուն անանուն նամակ է ստանում և փորձում պարզել, թե ով է նրան ուղարկել։ Նա մտածում է դպրոցը փոխելու մասին։
1010"նորվ.՝ Jeg tenker du har blitt helt psyko (Կարծում եմ՝ դու ամբողջովին տարվել ես)"դեկտեմբերի 4, 2015
Երեկույթի ժամանակ Էվան Իսակին հարցնում է, թե ինչու է նա Յունասին պատմել Քրիստոֆերի հետ համբույրի մասին։ Իսակը պատմում է, որ նա սիրահարված է Էվային։ Երեկույթի ժամանակ Վիլդան ուշագնաց է լինում։
1111"նորվ.՝ Et jævlig dumt valg (Չափազանց հիմար ընտրություն)"դեկտեմբերի 11, 2015
Վիլդան ընկերուհիներին ասում է, որ հնարավոր է, որ հղի է, բայց դպրոցական բուժքույրը հերքում է դա։ Ուիլյամը Նուրայի խնդրանքով Վիլդայից ներողություն է խնդրում։ Էվան և Նուրան կասկածում են, որ Իսակը իրականում սիրահարված է Յունասին։

2-րդ եթերաշրջան խմբագրել

Նուրան երկրորդ եթերաշրջանի կենտրոնական հերոսուհին է։ Գործողությունները տեղի են ունենում 2016 թվականի գարնանը։

# Անվանում Ամսաթիվ
121"նորվ.՝ Om du bare hadde holdt det du lovet (Միայն եթե պահես խոստումդ)"մարտի 4, 2016
Նուրայի և Վիլդայի մոտ տարաձայնություններ են առաջանում ավարտական ավտոբուսի հովանավորների պատճառով։ Նուրան փորձում է խուսափել Ուիլյամից, որը շատ համառ է դարձել։
132"նորվ.՝ Du lyver til en venninne og skylder på meg (Ստում ես ընկերուհուդ և մեղադրում ինձ)"մարտի 11, 2016
Յունասի մասին դպրոցում սկսում են զանազան շշուկներ պտտվել։ Նուրան Ուիլյամի հետ ժամանադրության է գնում։
143"նորվ.՝ Er det noe du skjuler for oss? (Դու ինչ-որ բա՞ն ես թաքցնում մեզնից։)"մարտի 18, 2016
Նուրան բոլորից թաքցնում է, որ ժամադրության էր Ուիլյամի հետ։ Ուիլյամը երեկույթ է անցկացնում սեփական տանը։
154"նորվ.՝ Jeg visste det var noe rart med henne (Ես այդպես էլ գիտեի, որ մի բան այն չէ)"մարտի 25, 2016
Զատկի շաբաթվա ժամանակ Նուրան ընկերուհիների հետ մեկնում է քաղաքամերձ տանը հանգստանալու։ Հանգստանալու ժամանակ նրանք ականտես են լինում տարօրինակ և սարսափելի իրադարձությունների։
165"նորվ.՝ Jeg er i hvert fall ikke sjalu (Իհարկե ես խանդում եմ)"ապրիլի 1, 2016
Նուրային վիրավորում է Էսքիլդի խոսքերը, որ նրան չեն հուզում փախստականների խնդիրները։ Ուիլյամն ընկերների հետ աճուրդ է հայտարարում, որպեսզի գումար հավաքեն քաղաքամերձ փոքրիկ տնակը վերականգնեն։ Նա համոզում է տղային գումարի մի մասը նվիրաբերել փախստականների կարիքների համար։
176"նորվ.՝ Jeg vil ikke bli beskytta (Ես չեմ կարող պաշտպանել)"ապրիլի 22, 2016
Ուիլյամի տանը Նուրան հանդիպում է տղայի՝ Օսլոյից վերադարձած ավագ ե եղբորը։ Աղջիկները քննարկում են Յունասի՝ ծեծի ենթարկվելու մասին լուրերը։ Նուրան տեսնում է Իսակի և Քրիստոֆերի կասկածելի հանդիպումը։
187"նորվ.՝ Noora, du trenger pikk (Նուրա, քեզ առնանդամ է անհրաժեշտ)"ապրիլի 29, 2016
Նուրան Ուիլյամի հետ հարաբերությունները Վիլդայից գաղտնի է պահում։ Աղջիկները գնում են բարձր դասարանցիների երեկույթին, որն ավարտվում է տղաների երկու խմբերի միջև ծեծկռտուքով։
198"նորվ.՝ Du tenker bare på William (Դու միայն Վիլյամի մասին ես մտածում)"մայիսի 6, 2016
Ուիլյամը Նուրային փորձում է բացատրել եղած ծեծկռտուքի վերաբերյալ։ Սանան Նուրային մի քանի խորհուրդներ է տալիս։ Ուիլյամին փնտրելիս Նուրան գալիս է նրա տուն, որտեղ երեկույթ է կազմակերպել տղայի ավագ եղբայրը։
209"նորվ.՝ Jeg savner deg så jævlig (Ես սարսափելի կարոտում եմ քեզ)"մայիսի 13, 2016
Նուրան մերկ արթնանում է անկողնում, Նիկոլայի հետ միասին։ Նա ոչինչ չի հիշում և կասկածում, որ բռնաբարվել է։
2110"նորվ.՝ Jeg skal forklare alt (Ես ամեն ինչ կբացատրեմ)"մայիսի 20, 2016
Էվայի տանը Նուրան ընկերուհիների պատմում է իր կասկածների և այն լուսանկարների մասին, որոնք արել է Նիկոլայը։ Աղջիկները գնում են մասնագիտացված կենտրոն։ Ավելի ուշ Նուրան սրճարանում հանդիպում է Նիկոլայի հետ։ Նիկոլայը փորձում է Նուրայի և Ուիլյամի հարաբերությունները քանդել։
2211"նորվ.՝ Husker du seriøst ingenting? (Դու իրո՞ք ամեն ինչ չես հիշում)"մայիսի 27, 2016
Վիլդան Նուրային պատմում է, որ ըստ շշուկների՝ Ուիլյամը մեկնել է Լոնդոն։ Նուրան որոշում է խոսել աղջիկներից մեկի հետ, որը եղել է Նիկոլայի երեկույթին, որպեսզի պարզի, թե ինչ է այնտեղ տեղի ունեցել։ Նուրան և Ուիլյամը պայմանավորվում են հանդիպել և խոսել։
2312"նորվ.՝ Vil du flytte sammen med meg? (Դու կգա՞ս ինձ հետ)"հունիսի 3, 2016
Ուիլյամին հարցաքննության են կանչում ծեծկռտուքի վերաբերյալ։ Նուրան փորձում է կանխել նրա դեմ ցուցմունքները։

3-րդ եթերաշրջան խմբագրել

Իսակը երրորդ եթերաշրջանի գլխավոր հերոսն է։ Գործողությունները տեղի են ունենում 2016 թվականի աշնանը։

# Անվանում Ամսաթիվ
241"նորվ.՝ Lykke til, Isak (Հաջողությո՜ւն, Իսակ)"նոյեմբերի 7, 2016
Ոստիկանության կողմից ընդհատված երեկույթին Իսակը շտապելիս թմրամիջոցների համար ոչ այնքան հաջող վայր է ընտրում։ Սանան շանտաժի միջոցով նրան ստիպում է միանալ դպրոցական հետաքրքրությունների ակումբին։ Իսակը հրաժարվում է կոնտակտի մեջ մտնել մոր հետ։ Ակումբի ժողովի ժամանակ Իսակը ծանոթանում է նոր բարձրդասարանական Էվենի հետ։ Ակումբում է ընդգրկվում նաև Էմման, որը զգացմունքներ ունի Իսակի նկատմամբ և փորձում է նրա հետ մտերմանալ։
252"նորվ.՝ Du er over 18, sant? (Դու արդեն 18 ես, չէ՞)"հոկտեմբերի 14, 2016
Իսակը փորձում է ավելի շատ բան իմանալ Էվենի մասին։ Էմման Վալթերսենին և նրա ընկերներին հրավիրում է երեկույթի։ Իսակը ստում է բոլորին, չեղարկում նախատեսվող իրադարձությունների և ժամանակ է անցկացնում նոր ընկերոջ հետ։ Ավելի ուշ պարզվում է, որ Էվենն ընկերուհի ունի։
263"նորվ.՝ Nå bånder dere i overkant mye (Դու այստեղ չափից շատ եք անում)"հոկտեմբերի 21, 2016
Ընկերներին շփոթության մեջ է գցում Իսակի կասկածելի վարքը․ Իսակն էլ իր հերթին փորձում է հասկանալ իր սեռականություն։ Վիլդան Իսակից նրա տանը երեկույթ անցկացնելու համաձայնություն է ստանում։ Իսակը Էմմայից և ընկերներից ներողություն է խնդրում չեղարկված պլանների համար։ Երեկույթի ավարտին Էվենը և Իսակը մենակ են մնում, բայց նրանց ընդհատում է Լոնդոնից վերադարձած Նուրան։
274"նորվ.՝ Keen på å bade (Ցանկանում եմ լողալ)"հոկտեմբերի 28, 2016
Նուրան բնակարանի նախկին հարևանների հետ կիսվում է նորություններով․ Ուիլյամն ու նա որոշել են իրարից հանգստանալ։ Էվենը և Իսակը որոշում են հելոուինյան երեկոյից առաջ ժամանակն անցկացնել միասին։ Նրանք փախչում են նախաերեկույթից, ներխուժում ուրիշի լողավազան և առաջին անգամ համբուրվում։
285"նորվ.՝ Samme tid et helt annet sted (Միևնույն ժամանակ, սակայն լրիվ այլ վայրում)"նոյեմբերի 4, 2016
Իսակն ու Էվենը հանգստյան օրերն անցկացնում են տանը։ Էվենն ընկերուհուն պատմում է դավաճանության մասին և նրանք հարաբերությունուններում որոշում են ընդմիջում վերցնել։ Բայց հանկարծակի Էվենը Իսակին ասում է, որ հապճեպ որոշում է կայացրել։ Երեկույթի ժամանակ Իսակը տեսնում է, թե ինչպես է զույգը համբուրվում։ Էմման տղային ասում է, որ տեղյակ է նրա սեռական կողմնորոշման մասին։
296"նորվ.՝ Escobar season (Ժամանակն է սահմաններից դուրս գալ)"նոյեմբերի 18, 2016
Իսակն իրեն վատ է զգում և դպրոցական բժշկին բողոքում է քնի հետ կապված խնդիրների մասին։ Բժիշկը խորհուրդ է տալիս մարկանցից հեռու չմնալ և փորձել խնդիրները քննարկել մտերիմների հետ։ Իսակը որոշում է խոսել լավագույն ընկեր Յունասի հետ։ Նա բացատրում է իր տարօրինակ արարքները և պատմում Էվենի հետ ստեղծված իրավիճակը։
307"նորվ.՝ Er du homo? (Այսպես, դու գե՞յ ես)"նոյեմբերի 25, 2016
Իսակը սիրայի խորհուրդ ստանալու համար դիմում է Էսքիլդային։ Դպրոցում սկսում են շշուկներ պտտվել Իսակի սեռական կողմնորոշման մասին։ Նա ընկերներին ճշմարտությունն է պատմում։ Յունասն առաջարկում է Էվենին վերջնագիր ներկայացնել և պարզել նրա մտադրությունների լրջությունը։ Հնարքն աշխատում է․ Էվենը գալիս է Իսակի տուն։
318"նորվ.՝ Mannen i mitt liv (Իմ երազանքի տղամարդ)"դեկտեմբերի 2, 2016
Էվենը հայտարարում է, որ Սոնյայի հետ ամեն ինչ վերջացած է։ Աղջիկն ինչ-որ բան է ցանկանում ասել Վալթերսենին։ Իսակը ծնողներին խոստովանում է, որ գեյ է։ Տղաները հյուրանոցում սենյակ են պատվիրում։ Գիշերվա կեսին Էվենը հայտնում է, որ սոված է և ամբողջովին մերկ փողոց է դուրս գալիս։ Իսակը շտապում է նրա ետևից և հանդիպում Սոնյային։ Սոնյան ասում է, որ Էվենը հիվանդ է երկբևեռ աֆեկտիվ խանգարմամբ, և խնդրում են նրան տղայից հեռու մնալ։
329"նորվ.՝ Det går over (Դա կանցնի)"դեկտեմբերի 9, 2016
Իսակն ընկճված է, չգիտի՝ ինչ անել և ինչպես շփվել Էվենի հետ։ Մագնուսը պատմում է, որ նրա մայրը նույնպես ունի նույն հիվանդությունը և դա նրան խելագար չի դարձնում և խորհուրդ է տալիս չհավատալ Սոնյային։ Իսակը չի կարողանում կապվել Էվենի հետ, բայց որոշում է կարգավորել ընտանիքի հետ հարաբերությունները։ Մինչ Վալթերսենն ընտանիքի հետ եկեղեցում է, Էվենը նրան հրաժեշտի հաղորդագրություն է գրում։ Իսակը հեռանում է եկեղեցուց և հանդիպում Էվենին։
3310"նորվ.՝ Jeg så deg første skoledag (Ես քեզ դպրոցական առաջին օրն եմ տեսել)"դեկտեմբերի 16, 2016
Էվենի մոտ սկսվում է հիվանդության դեպրեսիվ փուլը։ Իսակը Սոնյայից կարծիք է հարցնում, օգնություն խնդրում, աղջիկը կիսվում է իր փորձով։ Էվենը հոռետեսորեն է մտածում իրենց ապագայի մասին, բայց Իսակը հրաժարվում է նման հեռանկար ընդունել։ Պարապմունքներին գնալիս Իսակը խնդրում է հարևաններին Էվենի նկատմամբ ուշադիր լինել։ Դպրոցում Վիլդեն Իսակի հետ համաձայնեցնում է Սուրբծննդյան երեկույթի պլանները։ Էվենի վիճակը բարելավվում է, տնային երեկույթին մեծ թվով մարդիկ են ներկայանում։ Տղաները գոտեպնդում են Մագնուսին, որն ամաչում է խոստովանել իր համակրանքը Վիլդային։ Իսակը համաձայնվում է ծանոթանալ Էվենի մայրիկի հետ և ներողություն է խնդրում Էմմայից՝ ընդունելով իր սխալները։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Hartvig Nissens skole - videregående skole Oslo». hartvig-nissen.vgs.no (նորվեգերեն). Վերցված է 2017 թ․ փետրվարի 12-ին.
  2. «NRK.no – nyheter, tv og radio fra Norge og hele verden». NRK (գրքային նորվեգերեն). Վերցված է 2017 թ․ փետրվարի 12-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Skam» հոդվածին։