S.P.Q.R.` լատիներեն հապավում է, որը գործածվել է Հռոմեական Հանրապետությունում և Հռոմեական կայսրությունում։ Պատկերվել է հռոմեական լեգիոնների զինանշաների վրա։

Senatus Populus Que Romanus

Ծագում և իմաստ խմբագրել

Ծագում է լատիներեն Senatus Populus Que Romanus առաջին տառերից և նշանակում է` "Հռոմի սենատ և ժողովուրդ"։ S.P.Q.R. տեսքով արտահայտությունը բազմաթիվ անգամներ հանդիպում է հռոմեական պատմական գրականության մեջ, այդ թվում՝ Կիկերոնի ճառերում, Տիտոս Լիվիոսի Ab urbe condita libri աշխատությունում։ Գործածվել է նաև Հռոմեական կայսրության անկումից դարեր անց։ 1414 թվականից մինչև 1517 թվականը Հռոմի սենատը հատում էր SPQR փորագրությամբ մետաղադրամներ[1]։

Մշակույթում խմբագրել

  • Հայտնի կոմիքսում Օբելիքսը հռոմեացիներին համարում է գիժ, ասելով "Ils sont fous ces romains" ("Գիժ են այս հռոմեացիները")։ Իտալերեն այն թարգմանվում է որպես "Sono Pazzi Questi Romani", որի հապավումն է՝ SPQR։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Monete e Zecche Medievalli Italiane, Elio Biaggi, coins 2081 and 2141

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «S.P.Q.R.» հոդվածին։