Ռոսալիա (երգչուհի)

(Վերահղված է Rosalía (երգչուհի)ից)

Ռոսալիա Վիլա Տոբելյա (սեպտեմբերի 25, 1992(1992-09-25)[4], Սան Էստեբան դե Սասրովիրաս, Baix Llobregat[5][6][7]), իսպանացի երգչուհի և երգերի հեղինակ, ով առավել հայտնի է որպես Ռոսալիա (իսպ.՝ Rosalía)[12][13]։

Ռոսալիա
Ի ծնե անունկատ.՝ Rosalía Vila Tobella[1][2]
Նաև հայտնի է որպեսRosalía և la Rosalía[3]
Ծնվել էսեպտեմբերի 25, 1992(1992-09-25)[4] (31 տարեկան)
Սան Էստեբան դե Սասրովիրաս, Baix Llobregat[5][6][7]
Երկիր Իսպանիա
Ժանրերլատինական փոփ և Ֆլամենկո
Մասնագիտությունհեղինակ-կատարող, դերասանուհի և պրոդյուսեր
Երգչաձայնքնարական սոպրանո
Գործիքներվոկալ, palmas?, դաշնամուր և կիթառ
ԼեյբլColumbia Records
ԿրթությունCatalonia College of Music?
Պարգևներ

Latin Grammy Award for Best Alternative Song?

Լատինական Գրեմմի ֆյուժն կամ ուրբան ոճի լավագույն կատարման համար

City of Barcelona Award?

[8]

Լատինական Գրեմմի տարվա լավագույն ալբոմի համար

Լատինական Գրեմմի ժամանակակից փոփ ժանրի լավագույն վոկալ ալբոմի համար

Լատինական Գրեմմի քաղաքային ժանրում լավագույն երգի համար

Grammy Award for Best Latin Rock or Alternative Album?

[9]

Լատինական Գրեմմի ֆյուժն կամ ուրբան ոճի լավագույն կատարման համար

[10]

Լատինական Գրեմմի քաղաքային ժանրում լավագույն երգի համար

[10]

Latin Grammy Award for Best Short Form Music Video?

[10]

Լատինական Գրեմմի տարվա լավագույն ալբոմի համար

[11]

Latin Grammy Award for Best Alternative Music Album?

[11]
և

Latin Grammy Award for Best Recording Package?

[11]
Կայքrosalia.com
Ստորագրություն
Ստորագրություն
 Rosalía Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ռոսալիա Վիլա Տոբելյան ծնվել է Սան Էստեբան դե Սասրովիրասում։ Նա սկսել է երաժշտությամբ հետաքրքրվել 7 տարեկանում և 13 տարեկանում ընդունվել է Կատալոնիայի երաժշտական ավագ դպրոց։

Ռոսալիան ներկայացրել է իր առաջին «Los ángeles» ալբոմը 2017 թվականին, որը ձայնագրված էր երաժիշտ Ռաուլ Ռեֆրիի հետ։ Ալբոմը լավ է ընդունվել քննադատների կողմից, և Ռոսալիան առաջադրվել է Լատինական Գրեմմիին լավագույն նոր արտիստ անվանակարգում[14]։ Նույն թվականի նոյեմբերին նա թողարկել է «Aunque es de noche» ձայնագրումը, որը Էնրիկե Մորենտեի երգի մի տարբերակն էր։

2018 թվականին թողարկվել է նրա երկրորդ՝ «El mal querer» ալբոմը, որի պրոդյուսերը նաև Էլ Գինչոն էր։ Ալբոմի թեման և կառուցվածքը ոգեշնչվել է 13-րդ դարի «Ֆլամենկա» նովելից[15]։ «Malamente» սինգլը առաջադրվել է Լատինական Գրեմմիի 5 անվանակարգերում և ստացել մրցանակներ դրանցից երկուսում[16]։

Երգչուհուն համաշխարհային նոր ճանաչում են բերում իր համագործակցությունները լատինական և ամերիկյան մի շարք երաժիշտների հետ։ 2019 թվականին նա հրապարակում է «Con Altura» սինգլը Էլ Գինչոյի և կոլոմբիացի երգիչ, ռեփեր Ջեյ Բալվինի հետ։ Հաջորդ տարի թողարկվում է Ռոսալիայի «TKN» երգը ամերիկացի ռեփեր Թրևիս Սքոթի հետ։

2019 թվականին նա աննշան դեր է կատարել Պեդրո Ալմոդովարի «Ցավ և փառք» ֆիլմում[17]։ Նույն թվականի փետրվարին նա ելույթ է ունեցել «Գոյա» մրցանակաբաշխության ժամանակ[18]։

Երգչուհու երրորդ ալբոմը՝ «Motomami»-ն թողարկվել է 2022 թվականի մարտի 18-ին։ Ալբոմի թողարկումից մեկ օր առաջ երգչուհին ՏիկՏոկ հարթակում ուղիղ հեռարձակմամբ ներկայացնում է սկավառակի սեղմ տարբերակը[19]։ Երրորդ ալբոմն նախորդ երկուսի համեմատ ավելի շատ ժանրեր է իր մեջ ընդգրկում, ֆլամենկոյից մինչև ռեգետոն, ուրբան երաժշտությունից մինչև բաչատա։ Այս ալբոմի վրա Ռոսալիան աշխատել է Էլ Գինչոյի, ամերիկացի հայտնի երաժիշտ և երգահաններ Ֆարել Վիլյամսի, Ֆրենկ Օուշենի և այլոց հետ։ Իսպանացի երգչուհին առաջադրված էր 2022 թվականի Լատինական Գրեմմիի 9 անվանակարգերում, այդ թվում տարվա երգ, տարվա ձայանգրություն և տարվա ալբոմ։ «Motomami» ալբոմը հաղթում է Տարվա Ալբոմ և այլ չորս անվանակարգերում։ Այսպիսով Ռոսալիան դառնում է առաջին երգչուհին, որ երկու անգամ արժանանում է մրցանակաբաշխության Տարվա Ալբոմ անվանակարգին[20]։

Սկավառակագրություն խմբագրել

Ֆիլմագրություն խմբագրել

Շրջագայություններ խմբագրել

Հեդլայն խմբագրել

  • Los Ángeles շրջագայություն (2017-2018)
  • El Mal Querer շրջագայություն (2019)
  • Motomami շրջագայություն (2022)

Որպես աջակցություն խմբագրել

  • El Mal Querer Live (2018)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.lecturas.com/famosos/rosalia
  2. https://www.gq.com.mx/entretenimiento/articulo/rosalia-quien-es-biografia-de-la-cantante-espanola
  3. https://www.lavozdegalicia.es/noticia/yes/2020/01/25/10-hitos-rosalia/0003_202001SY25P16992.htm
  4. 4,0 4,1 La verdadera edad de Rosalía, desvelada por ella misma (իսպ.) — 2021.
  5. 5,0 5,1 5,2 https://www.enciclopedia.cat/gran-enciclopedia-catalana/rosalia
  6. 6,0 6,1 6,2 https://elpais.com/quadern/2022-10-07/de-miquel-barcelo-a-rosalia-quaranta-fites-de-la-cultura-catalana-de-quadern.html
  7. 7,0 7,1 7,2 https://www.grammy.com/news/how-rosalia-reinventing-what-it-means-be-global-pop-star
  8. https://www.ara.cat/cultura/Rosalia-Josep-Pedrals-Ciutat-Barcelona_0_2171782966.html
  9. https://www.grammy.com/news/rosalia-wins-best-latin-rock-urban-or-alternative-album-el-mal-querer-2020-grammys
  10. 10,0 10,1 10,2 https://www.billboard.com/articles/columns/latin/9486378/2020-latin-grammys-winners-list/
  11. 11,0 11,1 11,2 https://www.billboard.com/music/latin/latin-grammys-2022-winners-list-1235172910/
  12. Villanueva, Marc (2018 թ․ հոկտեմբերի 30). «Rosalía, la estrella catalana del flamenco, preguntada tres veces por el procés». En Blau. Վերցված է 2019 թ․ ապրիլի 10-ին. «... justo ha cumplido 25 años ...»
  13. Cervantes, Xavier (2017 թ․ փետրվարի 13). «Rosalía, una veu per al passat i el futur del flamenc» [Rosalía, a Voice for the Past and the Future of Flamenco]. Ara (Catalan). Barcelona. Վերցված է 2018 թ․ հունիսի 13-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  14. «Rosalía, nominada a un Grammy Latino».
  15. «Rosalía: "Ni yo ni mi música hemos cambiado"».
  16. «Lista completa de ganadores de los Latin Grammy».
  17. «Así es la sorprendente participación de Rosalía en 'Dolor y Gloria', lo nuevo de Pedro Almodóvar».
  18. «Rosalía brilla en los Goya con una espectacular versión de Los Chunguitos».
  19. «ROSALÍA announces one-of-a-kind TikTok LIVE performance». Newsroom | TikTok (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ օգոստոսի 16. Վերցված է 2023 թ․ հունվարի 12-ին.
  20. «2022 Latin GRAMMYs: Rosalía Wins Latin GRAMMY For Album Of The Year For 'Motomami'». www.grammy.com. Վերցված է 2023 թ․ հունվարի 12-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոսալիա (երգչուհի)» հոդվածին։