Ritter Sport, շոկոլադի գերմանական ապրանքանիշ, որը պատկանում է Alfred Ritter GmbH & Co KG ընկերությանը, տեղակայված է Գերմանիայի Վալդենբուխ քաղաքում։

Տարբերանշան

Պատմությունը խմբագրել

1912 թվականին հրուշակագործ Ալֆրեդ Օյգեն Ռիթերն (Alfred Eugen Ritter) ու Կլարա Գյոթլեն (Clara Göttle) ամուսնությունից հետո հիմնադրում են իրենց առաջին հրուշակագործային AlRiKa (Alfred Ritter Cannstatt) ֆաբրիկան, որը զբաղվում էր շոկոլադի և քաղցրավենիքի արտադրությամբ։ 1932 թվականին Ritter Sport-ը գրանցվում է որպես ապրանքանիշ։ Կլարա Ռիթերը մի միտք ուներ՝ զարգացնել սպորտային շոկոլադը։ Նպատակը հետևյալն էր․ չնայած սովորական շոկոլադե սալիկի քաշին՝ այն պետք է տեղավորվեր ցանկացած սպորտային բաճկոնի գրպանում։ Շոկոլադի սալիկները սկզբում անվանվեցին Սպորտային շոկոլադ (Sport-Schokolade), այնուհետև 1970 թվականին Ռիթեր Սպորտ շոկոլադ (Ritter Sport Schokolade )։ Հենց այս թվականին էլ ձեռնարկությունը ձեռնամուխ է լինում շոկոլադի առավել լայն տարածմանը։ Նկարահանվում են մի շարք հեռուստատեսային գովազդներ, ներկայացվում է ապրանքանիշի կարգախոսը՝ «Քառակուսի, պրակտիկ, լավը» գերմ.՝ „Quadratisch. Praktisch. Gut“։ Հետագա տարիներին մի ապրանքանիշի հիմնական բաղադրիչների հետ մի շարք փոփոխություններ են կատարվում․ այսպես ապրանքները ներկայացվում են տարբեր գույներով, սկսվում է սալիկների մինի տարբերակի, դիետիկ շոկոլադի, ինչպես նաև ամանորյա և Զատիկի տոնին նվիրված սալիկների արտադրանքը։ Շոկոլադի՝ այն ժամանակ նախադեպը չունեցող վառ գունավորված և հեշտ բացվող փաթեթավորումը շոկոլադը դարձնում է շուկայի ամենաարտասովոր ապրանքը։ Ներկայումս ապրանքանիշը տարածված է աշխարհի 90 երկրներում։

Ապրանքանիշը խմբագրել

1970 թվականին բարձրաձայնված կարգախոսը պետք է ներկայացներ ապրանքանիշի բոլոր առանձնահատկությունները, մասնավորապես քառակուսի ձևն ու նրա պրակտիկ չափը։ Փաթեթավորման ձևը մեծ ճանաչում և արժեք ստացավ, քանի որ մինչ օրս էլ շատ քիչ են շոկոլադի ապրանքանիշերը, որոնք սալիկների նմանատիպ տարբերակն են առաջարկում։ Ընկերության տարբերանիշը 1980 թվականից անփոփոխ է։ Տարբերանիշը բաղկացած է Ritter բառի կոր դրոշմամբ, որի ներքևում մեծ տառերով գրված է Sport բառը, և դրանք միասին վերցված են քառակուսու մեջ։ Առաջին անգամ ապրանքանիշի կողմից մտածված Knick-Pack փաթեթավորման ձևը պաշտպանված է հեղինակային իրավունքով։

Շոկոլադի տեսակները խմբագրել

 
Շոկոլադի տեսակներ
 
Buddy Bears

Ritter Sport շոկոլադի քառակուսի արտադրանքը բաղկացած է 25 հիմնական և այլ փոփոխվող տեսակներից, որոնցից յուրաքանչյուրն ունի իր հստակ սահմանված գույնը։ 2009 թվականին ձեռնարկությունը հրապարակել է ամենաշատ պահանջարկ վայելող 5 տեսակների անունները։ Դրանք են՝

  • «Ամբողջական պնդուկ»
  • «Նուգա»
  • «Մարցիպան»
  • «Ռոմ, խաղող, ընկույզ»
  • «Ալպյան կաթ»

Մեծ պահանջարկ են վայելում նաև օրգանական բույսերից պատրաստված համեմունքներով, դիաբետիկների համար նախատեսված, առանց լակտոզի տարբերակները։ Ապրանքանիշը առաջարկում է սալիկների հետևյալ տարբերակները

  • Ալպյան կաթ (Alpenmilch)
  • Կապուչինո (Cappuccino)
  • Կարամել-նուշ (Caramelised Almonds)
  • Կոկոսով թխվածքաբլիթ (Coconut Macaroon)
  • Մուգ կրեմ-պրամլին (Darc Praline Creme)
  • Դառը ամբողջական ընկույզով Dunkle Voll-Nuss)
  • Էկվադորյան ընտրյալ կակաո 72% (Edel-Vollmilch)
  • Էկվադորյան ընտրյալ կակաո 73% (Edel-Bitter)
  • Միաեղջյուր (Einhorn)
  • Ազնվամորի և յոգուրտ (Erdbeer Joghurt)
  • Մանրացված գետանուշ (Erdnuss Flakes)
  • Էսպրեսո (Espresso)
  • Նուրբ կրեմով դառը շոկոլադ (Feinherb á la Mousse au Chocolat)
  • Նուշ (Ganze Mandel)
  • Վարսակ և բանան (Hafer Und Banane)
  • Կիսադառը (Halbbitter)
  • Անտառային ընկույզ (Haselnuss)
  • թխվածքաբլիթ և մեղր (Honig + Crisp)
  • Մեղր, աղ, նուշ (Honig+Salz+Mandel)
  • Յոգուրտ (Joghurt)
  • Անտառային հատապտուղներ յոգուրտում (Joghurt ai Frutti di Bosco)
  • Կրեմ-կակաո (Kakaocreme)
  • Շոկոլադե մուս (Kakao-Mousse)[1]
  • Կարամել և ընկույզ (Karamel Nuss)
  • Թխվածքաբլիթ և անտառային ընկույզ (Keks + Nuss)
  • Եգիպտացորենի (Knusperflakes)
  • Թխվածքաբլիթ (Knusperkeks)

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել